Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հունաստանի հետ «հեռակա կռիվը» հնարավոր է

Միայն ռազմական բախումները կարող են օգնել Էրդողանին

Հունիսի 4, 2022
Միջազգային
Հունաստանի հետ «հեռակա կռիվը» հնարավոր է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ հրաժարվում են ներքաշվել Թուրքիայի հետ հակամարտության սրման մեջ, սակայն վիճելի ծովային տարածքներում իրենց ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերել։ Վերջին շաբաթներին Աթենքն Անկարայի հետ հարաբերությունները վերականգնելու առումով հայտնվել է «սեւ ցուցակում», եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարել է երկկողմ ռազմավարական բանակցություններից հրաժարվելու մասին։ Փորձագիտական շրջանակներում տրամադրության նման կտրուկ փոփոխությունը կապում են Թուրքիայում 2023 թ. կայանալիք նախընտրական քարոզարշավի հետ։ Բայց դա միակ բանը չէ, որ կարող է նպաստել բախումների առաջացմանը։

Այն մասին, որ Աթենքը մտադիր չէ բարձրացնել խաղադրույքներն Անկարայի հետ վեճերում, հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապայոաննուն։ «Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է կոնկրետ արժեքների, սկզբունքների, միջազգային իրավունքի եւ ծովային իրավունքի հարգման վրա»,- նշել է նա։ Հունական կողմը, նրա խոսքով, կարձագանքի ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի, այդ թվում՝ վիճելի ծովային տարածքներում։ Այդուհանդերձ, հայտնի է դարձել, որ Էգեյան ծովի արեւելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել, եւ արեւմտյան լրատվամիջոցները դա ուղղակիորեն կապում են Անկարայի պաշտոնյաների հռետորաբանության խստացման հետ։

Հունաստանի պաշտպանության նախարարությունում տեղական լրատվամիջոցների աղբյուրները հաստատում են, որ հավաքված հետախուզական տվյալները վկայում են հիբրիդային սպառնալիքների հեռանկարի մասին՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում երկու հարեւանները պայքարում են Էգեյան եւ Միջերկրական ծովերի՝ նավթով ու գազով հարուստ վիճելի տարածքներում հորատման իրավունքների համար: Առանձին վտանգ է ներկայացնում արաբ փախստականների հոսքի վերսկսման հնարավորությունը, որի շուրջ իրավիճակը, ըստ Աթենքի, փորձում է շահարկել Անկարան։ Հույների կողմից մշակվող սցենարների ցանկը ներառում է Էգեյան ծովի այն կղզիներում անտառային հրդեհների հնարավոր բռնկումը, որոնք Թուրքիան ցանկանում է ապառազմականացնել։

Իր հարեւանի վրա Թուրքիայի հարձակումների գագաթնակետն Էրդողանի հայտարարությունն է այն մասին, որ իր երկիրը խզում է Հունաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները ռազմավարական խորհրդի բարձր մակարդակի նիստեր անցկացնելու վերաբերյալ: «Դուք պատմությունից դասեր չե՞ք քաղում,- հարցրել է Էրդողանը:- Մի փորձեք պարել Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք ու կմնաք ճանապարհին։ Մենք այլեւս երկկողմ բանակցություններ չենք վարի նրանց հետ»։ Էրդողանն իր հրապարակային ելույթում ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսում գերակշռում է կիպրոսյան հունական լոբբին, որը ցանկանում է հարվածել Անկարայի հեղինակությանը։ «Մենք արդեն հոգնել ենք նրանցից։ Այս Հունաստանի հետ նույն ճանապարհին չենք»,- ասել է թուրք նախագահը։

Հատկանշական է, որ այս հռետորաբանությունն ակտիվորեն պաշտպանել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին, ով Էրդողանի գործընկերն է խորհրդարանական կոալիցիայում։ «Հունաստանը կրակի հետ է խաղում,- զգուշացրել է նա։- Հունաստանում ամերիկյան ինը բազաները սպառնալիք են մեր անվտանգության համար։ Ամերիկան օգտագործում է հունական կողմին»: Նա մատնանշել է Էգեյան ծովում չլուծված տարածքային վեճերը՝ հայտարարելով, որ Թուրքիային պարտքը կարող է «վերադարձվել սիրով կամ ուժի կիրառմամբ»։ «Հունական կառավարության դիրքորոշումը սայթաքուն է,-ավելացրել է Բահչելին:- Թուրք ազգը չի հանդուրժի որեւէ սպառնալիք այդ կողմից»: Աթենքի այժմյան քաղաքականությունը, նրա կարծիքով, տանում է «ոչ թե դեպի խաղաղություն, այլ բեւեռացում»:

Փորձագետներն առաջացած լարվածության հիմնական պատճառը կապում են Թուրքիայում 2023 թ. կայանալիք համընդհանուր ընտրությունների հետ: «Անկարայի համար արտաքին քաղաքականությունն այժմ նախընտրական քարոզարշավ է,-«Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է թուրք անկախ փորձագետ Քարիմ Հասը:- Հաջորդ տարվա հունիսին երկրում կկայանան խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, սակայն լուրեր են շրջանառվում, որ այս տարվա նոյեմբերին կարող է վաղաժամ քվեարկություն անցկացվել: Էրդողանի արտաքին քաղաքական բոլոր քայլերը հարկ է գնահատել նախընտրական գործընթացի տեսանկյունից: Տնտեսական իրավիճակը վատթարանում է: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ արժեզրկումը կազմում է 70 տոկոս, մինչդեռ անկախ տնտեսագետները խոսում են 150 տոկոս ցուցանիշի մասին»: Ըստ փորձագետի՝ կա նաեւ փախստականների խնդիրը:

Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի համար հեշտ չի լինի ընտրություններում հաղթել իր մրցակիցներին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին կամ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին: «Ուստի Էրդողանին մնում է արտաքին քաղաքականությունը ծառայեցնել սեփական շահերին՝ ներքին քաղաքականության մեջ դիվիդենտներ շահելու հույսով,- նշել է Հասը:- Այդ հնարքից թուրքական ղեկավարությունն արդեն վաղուց է օգտվում»: Նրա խոսքով՝ անհնար է պատկերացնել, որ Էրդողանը հանուն ներքաղաքական հավակնությունների հակամարտության մեջ կմտնի այնպիսի խոշոր տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրիտանիան կամ Չինաստանը, սակայն հնարավոր է «հեռակա կռիվ» անել այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին է Հունաստանը:

«Բայց կան նաեւ իրավիճակի այսպիսի զարգացման այլ պատճառներ: Էրդողանի գլխավոր խնդիրներից մեկը ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հարաբերություններն են: Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայիս ժամանակաշրջանը նախադեպ է: ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության պահից սկսած՝ նա գործնականում սահմանափակ շփումներ է ունեցել Էրդողանի հետ: Նույնիսկ ուկրաինական ճգնաժամի եւ, մեղմ ասած, Ֆինլանդիային ու Շվեդիային ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցում տարաձայնությունների ֆոնին ամերիկյան ղեկավարը ոչ մի հեռախոսային զրույց չի վարել Էրդողանի հետ»,- ասել է Հասը՝ առանձին շեշտելով, որ ԱՄՆ-ում շարունակվում են դատավարությունները հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու խոշորագույն սխեմաների վերաբերյալ, որոնցում երեւում են նաեւ թուրքական իշխանությունների «ականջները»:

Չի կարելի մոռանալ նաեւ Թուրքիայի նախագահի անձնական հավակնությունների մասին: Հաշվի առնելով Էրդողանի բացասական կերպարն ԱՄՆ-ի դեմոկրատական իսթեբլիշմենթում՝ հակադրություն է ստեղծում այն, թե վերջերս կոնգրեսականները որքան ջերմ են ընդունել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ելույթը: «Բացի այդ, ավելի ու ավելի բարձր են հնչում հունական կողմի հայտարարություններն այն մասին, որ Անկարային պետք է արգելել՝ գնելու F-16 ինքնաթիռներ»,- հիշեցնում է Հասը։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ոչ միայն Հունաստանը, այլեւ Ֆինլանդիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հնարավորություն ունեն ձեռք բերել հինգերորդ սերնդի կործանիչներ, մինչդեռ Թուրքիային կոչ են անում զրկել չորրորդ սերնդի տեխնիկայից։

Թեգեր: ԹուրքիաՀունաստանՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Չափավոր «ախորժակն» ընդունելի է նաեւ քաղաքական հարթությունում

Չափավոր «ախորժակն» ընդունելի է նաեւ քաղաքական հարթությունում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist