Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սիրիայում վտանգներն ակնհայտ են դարձել

Հունիսի 15, 2022
Միջազգային
Սիրիայում վտանգներն ակնհայտ են դարձել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն բանից հետո, երբ սիրիական բանակը ժամանեց Մանբիջ եւ այնտեղ բարձրացրեց սիրիական դրոշը, անհանգստությունը, որ Թուրքիան, հնարավոր է, կրկին ռազմական ներխուժում կձեռնարկի՝ մտնելով Թել Ռիֆաթ եւ Մանբիջ, փոքր-ինչ նվազեց: Այս մասին գրում է լիբանանյան «Al Mayadeen»-ը՝ միաժամանակ շեշտելով, որ Հյուսիսային Սիրիան, իսկ ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից, թուրքերի ներխուժման մշտական սպառնալիքի տակ է, հատկապես՝ տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում իրավիճակի երկիմաստության ու հակասականության ֆոնին:

Չնայած այն բանին, որ միջազգային ասպարեզում նվազել է սիրիական դոսյեի նշանակությունը, քանի որ քաղաքական օրակարգում առաջին տեղն այժմ զբաղեցնում է ռազմական հակամարտությունն Ուկրաինայում, այնուամենայնիվ, այն խաղացողների միջեւ հերթական տարաձայնությունների առարկա է դարձել, հատկապես երբ ռուսական ռազմական ու տնտեսական հաջողությունները, ի հեճուկս արեւմտյան պատժամիջոցների, բոլորին ստիպել են մտածել ուկրաինական տարածքում Ռուսաստանի հաղթանակի հետեւանքների մասին:

Սիրիական հյուսիսային ճակատի նշանակությունը պայմանավորված է այն բանով, որ իրավիճակն այստեղ վտանգ է ներկայացնում պետության ապագայի համար՝ իր սահմաններով, բնակչությամբ ու տնտեսությամբ, մինչդեռ հարավային ճակատն ուղղակի սպառնալիք է ներկայացնում Դամասկոսի համար Հորդանանի հետ անմիջական մոտիկության եւ նրա ու Իսրայելի աջակցությունը վայելող սիրիական ռազմական խմբավորումների ներկայության պատճառով:

«Al Mayadeen»-ը կարծում է, որ այստեղից է բխում թուրքական նոր սպառնալիքների առնչությամբ միջազգային ու տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումների կարեւորությունը: Սիրիական քրդերի հարցում նրանց հակասությունները տարածություն են ստեղծում բարձր մակարդակի լարվածության համար: 2013 թ. նրանք մերժել են Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի առաջարկը Սալեհ Մուսլիմին՝ մնալու Անկարայի ազդեցության գոտում եւ սահմանափակելու հարաբերությունները Դամասկոսի հետ՝ փոխարենը Սիրիայի հյուսիսում ստանալով քրդական ինքնավարություն: Արդյունքում նրանք դարձան Թուրքիայի նախագահի ամենավատ թշնամիները. Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պետության ազգային անվտանգության ապահովման եւ ահաբեկչության վերացման կարգախոսով» փորձում էր առավելագույն կտոր ստանալ սիրիական կարկանդակից, չնայած որ ամբողջությամբ հովանավորում է «Իսլամական պետություն», «Ջաբհաթ Ֆաթեհ աշ-Շամ» եւ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպություններին:

ԱՄՆ-ն օգտվեց այդ հնարավորությունից եւ իր ուժերը մտցրեց այնտեղ՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի պաշտպանության համար, եւ ինքնակառավարման նախագիծն ամրապնդվեց նրանց հետ միասին, չնայած Վաշինգտոնը չէր վստահում քրդական առաջնորդներին այն պատճառով, որ նրանք անցյալում ընդունել են մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը, իսկ այնուհետեւ՝ ժողովրդավարական ազգի գաղափարները՝ ի հակակշիռ ազգային պետության, էլ չասած Դամասկոսի ու Մոսկվայի հետ հարաբերությունների մասին:

Երբ Վաշինգտոնը չկարողացավ պարտադրել իր դաշնակիցներին Սիրիայի հյուսիսում, ընդունեց Էրբիլի անցակետերի պաշարումը, իսկ մինչ այդ աչք էր փակել Ազազ, Աֆրին, Թել Աբյադ եւ Ռաս ալ-Այն շրջաններ թուրքական բանակի ներխուժման վրա, ինչը մեծացրել էր քուրդ առաջնորդների կասկածները: Ուժեղացել էր անհանգստությունը՝ արդյոք ճի՞շտ են վարվել՝ իրենց քաղաքական ու տնտեսական նախագծի իրականացման համար խաղադրույք կատարելով ամերիկացիների վրա։ Ավելին՝ արաբական երկրները, որոնք աջակցում են Վաշինգտոնին եւ քրդական ուժերին, այսինքն՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եգիպտոսը, անվճռականություն են ցուցաբերել թուրքական սպառնալիքների հարցում։

Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Մոսկվան համագործակցում է քուրդ առաջնորդների հետ ամերիկացիների հետ բախման պրիզմայի միջով, եւ քրդերը պետք է որոշում կայացնեն դուրս գալ նրանց ուղեծրից ու վերադառնալ ռուսների եւ Դամասկոսի հետ համագործակցությանը: Նրանց անհրաժեշտ է պաշտպանել իրենց իրավունքները սիրիական հայրենասիրության, այլ ոչ թե քրդական ազգայնականության տեսանկյունից: Ավելին՝ երբ քրդերն անտեսեցին հարցի ռուսական տեսլականը, պարզվեց՝ դրա գինը բարձր է. Մոսկվան Անկարայի առջեւ «կանաչ լույս» վառեց հյուսիսային շրջաններ ներխուժելու համար…

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ռուսական դիրքորոշումը շատ ավելի է փոխվել՝ դառնալով ավելի կոշտ ԱՄՆ-ի նկատմամբ սիրիական տարածքում, չնայած իր պարտավորությունների ու ներկայության կրճատման մասին հաղորդումներին: Ընդհակառակը՝ այսօր նա շատ ավելի է շահագրգռված՝ Եփրատի հյուսիսարեւելյան մասը վերադարձնելու սիրիական վարչակազմի վերահսկողության տակ եւ ավելի լրջորեն վերաբերվելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»: Այսպես՝ նրանց կանգնեցրել են ընտրության առջեւ՝ կամ կհամաձայնեն սիրիական բանակը մտցնել Աֆրին ու Թել Ռիֆաթ ու այնտեղ բարձրացնել սիրիական դրոշը, կամ մենակ կմնան թուրքական բանակի առջեւ: Բացի այդ, նրանք ստիպված կլինեն մտածել՝ ինչ անել նավթային հարցի հետ, քանի որ, բացառությամբ Դամասկոսի միջոցով առկա տարբերակին, չեն կարողանում նավթի առեւտուր անել, քանզի անցումները փակ են:

Թեհրանի դիրքորոշումը սիրիական պետության հետաքրքրությունների եւ քրդական առաջնորդների նկատմամբ մնում է ամենահստակն ու դրականը, քանի որ Իրանը ժամանակին զգաց Աֆրին թուրքական ներխուժման վտանգը եւ օգնական ուժեր ուղարկեց՝ կանխելու դրա անկումը՝ հետագա զոհերով: Այնուհետեւ քաղաքի շրջակայքում աջակցում էր «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»՝ դեմ հանդես գալով թուրքական բոլոր գործողություններին:

Այժմ պատկերն այլ է դարձել, այն շատ պարզ է սիրիական պետության եւ հյուսիսում գտնվող քրդերի ապագայի համար իր վտանգներով եւ պահանջում է ճկուն, լայն, միասնական մոտեցում, ինչպես նաեւ պարտադրում է հաշվի առնել տարածաշրջանային եւ համաշխարհային հետագա փոփոխությունները, որոնք պայմանավորված են Ուկրաինայի հակամարտությամբ եւ միջուկային համաձայնագրից հրաժարվելու շուրջ սպասվող առճակատմամբ։ Կա երկու տարբերակ՝ կամ միավորվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, կամ դառնալ ասիական առանցքի մասը, որը ձգվում է Հարավչինական ծովից մինչեւ Միջերկրական ծովի արեւելյան հատված:

Թեգեր: Սիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սեփական ծառի պտուղները համտեսելու հավատով

Սեփական ծառի պտուղները համտեսելու հավատով

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Իմաստնությունն ում է տրվում եւ ում կողմից

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist