Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արեւմուտքի համար «գնդակը» Ուկրաինայի դաշտում է

Հունիսի 17, 2022
Միջազգային
Արեւմուտքի համար «գնդակը» Ուկրաինայի դաշտում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի շուրջ զարգացումների հանգուցալուծումն աստիճանաբար սկսել է ավելի հստակ ուրվագծեր ստանալ։ Եթե ռազմական գործողությունների մեկնարկին արեւմտյան երկրները դիվանագիտական մակարդակում բարձրաձայնում էին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա ներկայումս, մասնավորապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ կիրակի օրն արված հայտարարություններից հետո, սկզբնական դիրքորոշումից «նահանջի» ճանապարհ են թողնում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի ժողովուրդը եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած կառավարությունը պետք է ինքնուրույն որոշեն Ռուսաստանին տարածքային զիջումների հնարավորության հարցը, ԱՄՆ-ը չի պատրաստվում պարտադրել իր դիրքորոշումը։ «Ուկրաինայի ապագան ուկրաինացիների ձեռքում է: Այդ որոշումները պետք է կայացնեն ուկրաինացի ժողովուրդը եւ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, այդ թվում՝ նախագահ Զելենսկին: Նրա որոշելիքն է, թե ինչն է բխում իր երկրի շահերից: Մենք էլ սատարելու ենք»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է նա։ Միաժամանակ Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրներ «աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, որպեսզի համոզվեն, որ նրանք (ուկրաինացիները) կստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար»։ Ի դեպ, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին համարում է, որ Ուկրաինայի պարտությունը կնշանակի լիակատար ձախողում Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այդ մասին նա խոսել է Հաագայում ՆԱՏՕ-ի եվրոպական յոթ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ կոչ անելով Եվրամիության երկրներին եւ ՆԱՏՕ-ին ավելի շատ զենք մատակարարել Կիեւին։ Լեհաստանի վարչապետը նաեւ հավելել է, որ այժմ կարեւոր է նաեւ աջակցել Կիեւին՝ դեպի Եվրամիություն իր ճանապարհին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի Ռումինիա կատարած այցի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ իշխանությունների այլ ներկայացուցիչներ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին եւ հանդես գան որպես անվտանգության երաշխավոր։ «Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ցանկանում ենք, որ մի օր կրակը դադարի, եւ քննարկումը վերսկսվի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք: Նա եղել է երեկ, նա կա այսօր, նա կլինի վաղը»,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։ Մակրոնը նաեւ նշել է, որ Ֆրանսիան եւ Եվրամիությունը չեն ցանկանում կռվել Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի դեմ։

Նկատենք, որ Մակրոնը նախկինում եւս ավելի չափավոր մոտեցմամբ է աչքի ընկել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում եւ նախընտրել համագործակցության եզրեր թողնել։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը եւս կարծում է, որ Եվրոպան ստիպված է գոյակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, ուստի պետք է ամեն ջանք գործադրել Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանելու համար։ Այդ մասին նա ասել է «Le Journal du Dimanche»-ին տված հարցազրույցում։

Այսօր՝ հունիսի 17-ին, Եվրահանձնաժողովը որոշելու է, թե պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային, իսկ հարցի վերջնական քննարկումը տեղի է ունենալու հունիսի 23-24-ը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից։ Նշենք, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականը ԵՄ խորհրդին՝ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, առաջին քայլն է տվյալ երկրի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Հաջորդ քայլը ենթադրում է թեկնածու պետության կողմից անհրաժեշտ պայմանների ցանկի համաձայնեցում եվրոպացի բանակցողների հետ։ Սա երկարատեւ գործընթաց է, սակայն ուկրաինական հակամարտության համատեքստում ԵՀ-ն հանդես է եկել Կիեւին արագացված կարգով թեկնածուի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի հայտերը կհաստատվեն որոշակի պայմաններով։

Ֆրանսիական կողմն արդեն իսկ իր վերաբերմունքն է արտահայտել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Երկրի ԱԳ նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը օրեր առաջ նշել էր, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը պետք է քննարկվի միայն պատերազմի ավարտից հետո։ Այլ կերպ ասած, Ֆրանսիան չի ցանկանում եվրոպական ընտանիք ընդունել մի պետության, որը տարածքային խնդիրներ ունի, ինչը, բնականաբար, խնդիր կստեղծեր նաեւ ԵՄ-ի համար։

Թեգեր: ՆԱՏՕՈւկրաինաՌուսաստանՎլադիմիր Զելենսկի
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թբիլիսին սպառնում է բացահայտել ողջ ճշմարտությունը

Թբիլիսին սպառնում է բացահայտել ողջ ճշմարտությունը

Դեպի Չարենց տանող ճանապարհները

Դեպի Չարենց տանող ճանապարհները

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist