Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քաղաքական առեւտուր Թուրքիայի եւ դաշնակիցների միջեւ

Էրդողանը փորձում է պարտադրել սեփական օրակարգը

Հունիսի 22, 2022
Միջազգային
Քաղաքական առեւտուր Թուրքիայի եւ դաշնակիցների միջեւ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիան պատրաստվում է մասնակցել սեփական օրակարգով։ Նախագահ Էրդողանը նախատեսում է ներկայացնել փաստաթղթեր, որոնք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցությանը ֆինանսական եւ քաղաքական աջակցության վերաբերյալ «ապացույցներ» են։ Ըստ թուրքական «Սաբահ» թերթի՝ դրանք, իբր, ձեռք են բերվել Սիրիայում եւ Հյուսիսային Իրաքում մարտերի ընթացքում, այդ թվում՝ շվեդական արտադրության AT-4 հակատանկային հրացանների լուսանկարներ եւ սերիական համարներ: Ելնելով այդ ամենից՝ Էրդողանը չի պատրաստվում ընդառաջել ռազմաքաղաքական դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցում։

Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում քիչ հավանական է համարել այս տարվա ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցությունը՝ նշելով, որ հարցը կպահանջի նոր գագաթնաժողով։ Պետք է շեշտել, որ Թուրքիան սկզբունքորեն դեմ չէ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, սակայն ձգտում է հնարավորինս թանկ գնով «վաճառել» իր համաձայնությունը։ Էրդողանի մոտեցումն է պահանջել առավելագույնը՝ ավելի շատ զիջում ստանալու համար։ Յուրաքանչյուր երկրի հետ Թուրքիան ունի առանձին օրակարգ. օրինակ՝ Միացյալ Նահանգների կողմից ցանկանում է հասնել որոշակի զիջումների՝ կապված զենքի մատակարարումների հետ։

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ցանկանում է Մեծ Բրիտանիայից գնել «Eurofighter Typhoon» կործանիչներ, եթե ԱՄՆ-ն չվաճառի F-16։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն անցյալ ամիս այցելել էր Մեծ Բրիտանիա, որը «Eurofighter»-ի գլխավոր արտադրողն է, եւ այնտեղ հանդիպել թագավորական ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի հետ։ Ըստ թուրքական կառավարական աղբյուրի՝ բրիտանական կործանիչները կարող են միջանկյալ տարբերակ դառնալ, քանի դեռ 5-րդ սերնդի TF-X հայրենական կործանիչը չի մտել թուրքական օդուժի գույքագրման մեջ։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության խոսնակը, անդրադառնալով Թուրքիային «Eurofighter Typhoon» մարտական ինքնաթիռների վաճառքի հնարավոր գործարքին, նշել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է եւ Մեծ Բրիտանիայի կարեւոր բարեկամը։ Մեծ Բրիտանիան կանոնավոր կերպով բանակցություններ է վարում Թուրքիայի հետ կարողությունների զարգացման համագործակցության շուրջ, ինչպես եւ մենք նմանատիպ բանակցություններ ենք վարում այլ դաշնակիցների հետ»:

Հետաքրքիր է նաեւ այն, որ թուրքական լրատվամիջոցները, օրինակ՝ «Cumhuriyet» թերթը գրում է ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու բազմաթիվ առավելությունների մասին։ Խնդիրն այն չէ, թե Թուրքիան իրապես ցանկանում է դուրս գալ, թե ոչ, շատ հավանական է, որ այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում իշխանական օղակներում, սակայն մամուլում նման հայտարարությունների իրական հասցեատերը արեւմտյան դաշնակիցներն են։ Վերջիններիս համար Թուրքիան չափազանց կարեւոր եւ առանցքային գործընկեր է համարվում, եւ ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ցանկանում է զիջումներ ստանալ Ֆինլանդիայից եւ Շվեդիայից՝ թուրքական նախապայմանները բավարարելու համար։

Հաջորդ հարցը, որը Թուրքիան նախատեսում է օրակարգ բերել Մադրիդում, Հունաստանի հետ լարվածության աճն է։ Բավական կոշտ արձագանք էր հնչել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Իսմայիլ Հաքի Պեկինի կողմից։ «Թուրքիան, ըստ իր ռազմական պլանավորման, ի վիճակի է 1 ժամում իր ինքնաթիռներով ոչնչացնել Հունաստանի բոլոր կարեւոր օբյեկտները, ռազմակայանները եւ ինքնաթիռները, նույնիսկ դրանց թռիչքից առաջ։ Փաստացի բարձր ճշգրտության SOM թեւավոր հրթիռները (ոչնչացման հեռահարությունը՝ 275 կմ) կարող են հարվածել Հունաստանի ռազմաօդային ուժերին նույնիսկ նախքան թուրքական ինքնաթիռների մուտքը Հունաստանի օդային տարածք»,- ասել էր նա։ Նշենք, որ Անկարան պահանջում է Հունաստանից, որպեսզի վերջինս ապառազմականացնի մեկ տասնյակից ավելի հունական կղզիները եւ հրաժարվի Էգեյան ծովում իր տարածքային ջրերը 6-ից մինչեւ 12 ծովային մղոն ընդլայնելու ծրագրից։ Ներկա դրությամբ Հունաստանը 6 մղոնով վերահսկում է Էգեյան ծովի տարածքային ջրերի 43.5 տոկոսը, իսկ 49 տոկոսը միջազգային ջրերն են։ Եթե Հունաստանի տարածքային ջրերը հասցվեն 12 մղոնի, ապա Էգեյան ծովի 71.5 տոկոսը կդառնա հունական եւ ընդամենը 19 տոկոսը կմնա միջազգային։

Միաժամանակ հունական կողմը բարձրաձայնում է Թուրքիայի ռազմական ներուժի ավելացման մասին։ Հունական «Pentapostagma» հրատարակությունը հայտնում է, որ թուրքական Աքսազ ռազմածովային բազայում (Հռոդոսի դիմաց) հակասուզանավային զինատեսակների արդիականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մինչդեռ անօդաչու թռչող սարքերը շարժվում են դեպի Դալաման։ Նույն ռազմածովային բազայում ներդրվում է ենթակառուցվածք, որը պատրաստ է ընդունելու ULAQ հարձակողական անօդաչու ծովային միջոցներ (ULAQ-ը թուրքական առաջին զինված անօդաչու վերգետնյա նավի (AUSV) նախատիպն է), ինչպես նաեւ այլ տեսակի միջոցներ՝ հունական նավատորմի դեմ հարձակողական գործողությունների համար: Հունական լրատվամիջոցը նաեւ գրում է, որ Անկարան աշխատում է այնպիսի համակարգերի վրա, որոնք կկարողանան միաժամանակ ուղղորդել թուրքական անօդաչու թռչող սարքերը հարվածային անօդաչու թռչող սարքերի հետ՝ համաձայնեցնելով նավատորմի եւ օդային ուժերի հետ։

Թուրքիային լրջորեն անհանգստացնում է հունական ազդեցության ընդլայնումը ոչ միայն Էգեյան ծովում, այլեւ Միջերկրական ծովի արեւելյան շրջանում, ինչը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի հանգուցալուծումը կլինի միայն ռազմականը։ Միաժամանակ կարծում ենք, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական բախման հավանականությունը փոքր է զուտ այն պատճառով, որ երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ի շահերից չի բխում դաշինքի ներսում լարվածությունը, ինչը լրջորեն կհարվածի ոչ միայն ՆԱՏՕ-ի հեղինակությանը, այլեւ ներքին ամրությանը։

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՇվեդիաՌուսաստանՖինլանդիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Իսկ նրա վիրավոր սիրտը սեր էր տենչում…

Իսկ նրա վիրավոր սիրտը սեր էր տենչում…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist