Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր ջանքերը կփրկե՞ն Իրան-5+1 համաձայնությունը

Հունիսի 28, 2022
Միջազգային
Նոր ջանքերը կփրկե՞ն Իրան-5+1 համաձայնությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
239
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 25-ին Եվրամիության անվտանգության ու քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը, տեղակալ Էնրիկե Մորայի ուղեկցությամբ ժամանել էր Իրան՝ այդ երկրի միջուկային ծրագրերի` Իրան-5+1-ի համաձայնության (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) վերականգնման շուրջ ընդհատված բանակցությունները վերսկսելու հարցը քննարկելու նպատակով։

Ինչպեսեւ ենթադրվում էր, ռուս-ուկրաինական ճգնաժամը չէր կարող շրջանցել JCPOA-ի վերականգնման ճակատագիրը։ Եվ բանակցությունների 8-րդ փուլում ոչ միայն երկրորդ պլան մղվեց, այլեւ ընթացիկ տարվա մարտի 5-ից պարուրվեց անորոշության շղարշով, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ից գրավոր երաշխիք էր պահանջել առ այն, որ համաձայնության վերականգնումից եւ Իրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցները չեն խոչընդոտի Ռուսաստան-Իրան տնտեսական ու ռազմական ոլորտներում գործակցություններին։ Թեեւ շատ արագ հարցը, այսպես թե այնպես, բանակցությունների օրակարգից հեռացվեց, բայց եւ այնպես, դրանք բնականոն հուն չվերադարձան, ավելին, կարելի է ասել, մարտի 11-ից «կոմայի» մեջ են։ Հանգամանք, ինչը պայմանավորված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի անունը ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու Թեհրանի պահանջով։ Այն նշյալ ցուցակում է զետեղվել Թրամփի նախագահության օրոք, երբ արդեն հեռացել էր JCPOA-ից, Վաշինգտոնն էլ փոխադարձաբար հանդես եկավ նոր պահանջներով։ Բացի այդ, Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տնօրենների խորհրդի հունիսի 8-ի Իրանի դեմ հաստատած բանաձեւն իրավիճակն էլ ավելի բարդացրեց։

Բանաձեւով տնօրենների խորհուրդը, խիստ մտահոգություն հայտնելով Իրանի միջուկային գործունեության առնչությամբ, այդ երկրի ղեկավարությունից պահանջում է անհապաղ սերտորեն համագործակցել IAEA-ի հետ։ Հարցը վերաբերում է 2018-2020 թթ. վերջինիս տեսուչների ստուգումների արդյունքում Իրանի միջուկային 3 կենտրոններում հայտնաբերված բարձր տոկոսով հարստացված ուրանի հետքերին, ինչի վերաբերյալ Իրանի պատասխանները գնահատվել են ոչ սպառիչ։ Իրանը, ի պատասխան IAEA-ի, վերահսկողության իրավասությունից վեր, ինքնակամ միջուկային կենտրոններում տեղադրված 27 տեսախցիկ անջատեց, միաժամանակ թողնելով IAEA-ի վերահսկողության պայմանագրի շրջանակներում տեղադրված 40 տեսախցիկ։ IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրուսին դա գնահատեց «մահացու հարված» JCPOA-ին։ Այսուհանդերձ, դրա վերականգնմամբ խիստ շահագրգիռ ԵՄ-ն միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Ինչպես նշում են վերլուծաբանները՝ ԵՄ-ն խիստ շահագրգիռ է JCPOA-ի փրկությամբ, քանի որ ուկրաինական իրադարձությունների հետեւանքով էներգետիկ ճգնաժամի մեջ է հայտնվել եւ բնավ չի ցանկանում միջազգային մակարդակով նոր հակամարտության մասնակից լինել, այն դեպքում, երբ  էներգակիրներով հարուստ Իրանը կարող է Ռուսաստանին այլընտրանք դառնալ։ Նշենք նաեւ, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ միջնորդական լուրջ ջանքեր են գործադրել նաեւ Կատարն ու Օմանը։

Բորելը Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանի հետ 4-ժամյա բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այցի նպատակը բանակցությունները փակուղուց դուրս բերելն է։ Նա, բարձր գնահատելով Իրանի բարի կամքի դրսեւորումը, շեշտել է, որ դրանք անհապաղ վերսկսվելու են, ինչը պայմանավորված է Վաշինգտոնի ու Թեհրանի որոշումներով։ Բորելը շեշտել է նաեւ, որ երբ մարտին հայտարարել էր, թե բանակցությունները ժամանակավորապես ընդհատվում են, բնավ չէր նշանակում, թե դա երեք ամիս է տեւելու, պարզապես առկա էր նախագիծ, որտեղ կային քաղաքական հարցեր, որոնց պետք է լուծում տային Թեհրանն ու Վաշինգտոնը։ Այժմ, վերջիններիս որոշմամբ, վերսկսվելու են բանակցությունները, իսկ ԵՄ-ն, որպես հարցի լուծմանը նպաստող, ջանքեր է գործադրելու առկա խնդիրների արագ լուծման եւ համաձայնության գալու ուղղությամբ, ինչը ոչ միայն Եվրոպայի ու Իրանի համար է կարեւոր, այլեւ ողջ աշխարհի։ Նա անդրադարձել է նաեւ Իրանի դերին՝ Պարսից ծոցի կայունության հարցում, ինչպեսեւ նշանակալից է համարել այդ երկրի էներգակիրներով հարուստ լինելու հանգամանքը։ Բորելը, նշելով, որ ԵՄ-Իրան փոխհարաբերությունների մեծ ներուժ կա, հույս է հայտնել, թե հաջորդ այցի ընթացքում կողմերը կքննարկեն դրանց զարգացման ու  ընդլայնման հարցը։

Ամիրաբդոլահիանը նույնպես շեշտել է, թե բանակցություններն առաջիկա օրերին վերսկսվելու են, հուսալով, որ այս անգամ ԱՄՆ-ն կլինի պատասխանատու, իրատես ու  արդարացի, եւ դրանք կպսակվեն հաջողությամբ։ Հատկանշական է նաեւ, որ ինչպես հայտնել է Բորելը, բանակցությունները տեղի չեն ունենա Վիեննայում, այլ՝ Պարսից ծոցի երկրներից մեկում։ Ավելի մեծ հավանականությամբ՝ հանդիպման վայրը կլինի Կատարը։ Բացի այդ, նշվում է, որ այն տեղի չի ունենա նախկին ձեւաչափով, այն է՝ Իրան-4+1 եւ ԱՄՆ-ի միջնորդավորված մասնակցությամբ, ինչը նշանակում է, թե բացառված չէ, որ ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն կունենա եւ ոչ թե՝ միջնորդավորված, ինչին մշտապես կողմնակից է Վաշինգտոնը։ Սակայն Իրանը դեմ է եղել, քանի որ երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին դա արգելել էր: Բայց ամիսներ առաջ անհրաժեշտության դեպքում թույլատրելի է համարել։ Թեեւ կողմերի բարի կամքի դրսեւորմամբ թվում է, թե բանակցությունների արդյունավետ լինելու հիմքեր կան, սակայն կան նաեւ հանգամանքներ, որոնք հարցականի տակ են դնում դրանց հաջողությունը։

Ահավասիկ, Բորելը նախազգուշացրել է, որ երկու շաբաթվա ընթացքում Իրանը պետք է միջուկային օբյեկտների՝ անջատած տեսախցիկները կրկին միացնի, մինչդեռ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ժամանակ վերջինս շեշտել է, թե  ԱՄՆ-ն «ապօրինի» է հեռացել JCPOA-ից, եւ քանի դեռ ապօրինությունները շարունակվում են, Թեհրանն իր միջուկային գործունեության զարգացումը չի ընդհատի։

Թեգեր: ԱՄՆբանակցություններԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մարտահրավերների դեմ՝ Դավիթբեկաբար

Մարտահրավերների դեմ՝ Դավիթբեկաբար

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ուրախացեք ամեն աստվածայինով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist