Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սուեզի ջրանցքի այլընտրանքը

Հայաստանի մասնակցությունը կարեւոր է քաղաքական տեսանկյունից

Հունիսի 30, 2022
Միջազգային
Սուեզի ջրանցքի այլընտրանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
209
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

7200 կմ երկարությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը Հնդկական օվկիանոսը պետք է միացնի Ռուսաստանի ու Եվրոպայի հետ: Այս մասին գրում է բրիտանական «Al-Quds Al-Arabi»-ն՝ շեշտելով, որ նախագծին միացել են նաեւ մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ՝ Կենտրոնական Ասիայից ու Հարավային Կովկասից:

Արեւմտյան երկրների կողմից ներդրված հակառուսական պատժամիջոցները ստիպում են շրջանցող ուղիներ փնտրել: Սահմանափակող միջոցառումների կիրառումից հետո՝ կապված 2014 թ. Ղրիմի միացման ու ռուս-ուկրաինական հակամարտության հետ, Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է իր արտաքին առեւտրի նկատմամբ առաջացած խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ: Դա վերաբերում է նաեւ Իրանին, որը նույնպես տառապում է Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով: 2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ իր նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնագրից եւ կոշտ պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը, որն սկսվեց չորս ամիս առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հիացրել է իրանական իշխանություններին: «Բացի այլ տարածաշրջաններում Ռուսաստանի դերի թուլացումից, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ, ինչպես հայտնի է, Մոսկվայի ու Թեհրանի միջեւ պայքար է ընթանում ազդեցության համար, նրանք հույս ունեն, որ դա դրական կանդրադառնա իրենց տնտեսական հետաքրքրությունների վրա»,- գրում է «Al-Quds Al-Arabi»-ն՝ ավելացնելով, որ այդ մասին հայտարարել է իրանական վերլուծաբան Ալի Ֆաթհոլլահ Նեջադը:

Միեւնույն ժամանակ Մոսկվան նոր պայմաններ է առաջ քաշել Վիեննայի միջուկային բանակցություններում. դրանց մասնակցող արեւմտյան երկրներից պահանջել է Իրանի հետ իր առեւտուրն ազատել պատժամիջոցներից: Ալի Ֆաթհոլլահ Նեջադը նշել է, որ Թեհրանի վրա դրված բազմաթիվ սահմանափակումները հանելը կարող է օգնել Մոսկվային՝ շրջանցելու սեփական պատժամիջոցները: Կապված դրա հետ՝ ՌԴ-ն սկսել է ակտիվորեն մասնակցել Վիեննայի բանակցություններին, որպեսզի հասնի դրանց հաջող ավարտին եւ նպաստի Իրանի վրա դրված պատժամիջոցների մեծ մասի չեղարկմանը: Դա ցույց է տալիս, որ նրա քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ են կատարվել:

«Ever Given» կոնտեյներային նավի հետ 2021 թ. մարտին տեղի ունեցած միջադեպից հետո, որը 6 օրով արգելափակեց երթեւեկությունը Սուեզի ջրանցքում, երկու երկրներն էլ ընդգծեցին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուտափույթ ավարտի կարեւորությունը: «Հյուսիս-Հարավ» նախագիծը դեռ 2002 թ. մայիսից համաձայնեցված է Ռուսաստանի, Հնդկաստանի ու Իրանի կողմից: Հետագայում դրան միացել են Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի մի շարք պետություններ:

«Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հնդկական Մումբայ նավահանգստից կձգվի մինչեւ Պարսից ծոցի ափին գտնվող իրանական Բենդեր-Աբբաս նավահանգիստ (նախագծին մասնակցում է նաեւ Օմանի սուլթանությունը): Նախագծի շրջանակներում կառուցվում է Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգիծը, որը կընդլայնի երկաթուղային հաղորդակցությունն Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Երկրորդ տրանսպորտային միջանցքը Իրանից Ռուսաստան կանցնի Կասպից ծովով, իսկ երրորդը՝ Ղազախստանով, Ուզբեկստանով եւ Թուրքմենստանով: Ղազախստանով դեպի Եվրոպայի հյուսիս ցամաքային ճանապարհը մի երթուղի է, որով նույնիսկ Պեկինն է շատ հետաքրքրված: Այսպիսով՝ Չինաստանն ու Հնդկաստանը Սուեզի ջրանցքին այլընտրանք կունենան, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի մնացած մասերը»,- նշում է «Al-Quds Al-Arabi»-ն։

Հայաստանը նույնպես նախագծի մաս է կազմում: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրացումը եւ Հայաստանի միացումը դրան մեր երկիրը կդարձնի կարեւոր տարանցիկ հանգույց եւ կընդլայնի ելքը դեպի արտաքին շուկաներ։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի համար տրանսպորտային շրջանակի ստեղծում» զեկույցում։ Փաստաթղթում նաեւ նշված է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, որը Ռուսաստանի Դաշնությունից Թեհրանով կանցնի Հնդկաստան եւ պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, կարող է համալրվել նոր՝ 23 կմ երկարությամբ Քվեշեթի-Կոբի հատվածով (ներառյալ՝ 10 կմ թունելը)՝ Վրաստանի տարածքում։

Արցախյան վերջին պատերազմից հետո հրատապ է դարձել եւս մեկ երթուղի՝ Հնդկաստանից իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետեւ՝ Հայաստան, Վրաստան եւ Սեւ ծով: Չաբահարն Իրանի խոշորագույն նավահանգիստն է: Դրա նշանակությունը կտրուկ աճել է ԱՄՆ-ի մտադրությունների ֆոնին՝ գործարկելու տրանսպորտային նոր միջանցք՝ Ուզբեկստանի, Աֆղանստանի ու Պակիստանի մասնակցությամբ՝ շրջանցելով Հնդկաստանն ու Իրանը: Դա ռազմավարական կետ է Ասիայից Եվրոպա ապրանքների տարանցման համար: Այստեղ կարող են մտնել նաեւ օվկիանոսային նավերը՝ մինչեւ 100 հազար տոննա բեռով: Նավահանգիստը գործում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումների հաշվին: Իրանի հետ կնքված պայմանագրով այն Հնդկաստանին է փոխանցվել վարձակալական հիկմունքներով՝ 10 տարի ժամկետով: Դա հնարավորություն կտա ապրանքների տարանցումն իրականացնել Հնդկաստանից՝ Իրանի, Աֆղանստանի ու Կենտրոնական Ասիայի երկրներով՝ շրջանցելով Պակիստանը: Հնդկաստանն իր ճանապարհային պլանների մասին դեռ 2021 թ. մարտին է հայտարարել՝ շեշտելով, որ պատրաստվում է Հայաստանին ներառել «Հյուսիս-Հարավ» նախագծում: Հնդկաստանում նման որոշում է կայացվել 2020 թ. արցախյան պատերազմից հետո, որում Պակիստանը բացահայտ աջակցել է Ադրբեջանին: Պատերազմից հետո Բաքվի փորձագետներն սկսեցին տարածել, որ Ադրբեջանը, Պակիստանն ու Թուրքիան Կովկասում «նոր աշխարհակարգ» են ստեղծում: 2021 թ. հուլիսին Բաքուն, Անկարան ու Իսլամաբադը ստորագրեցին Բաքվի դեկլարացիան, իսկ հնդկական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում, պատրաստվում է Սիրիայից վարձկաններ ուղարկել Քաշմիր: Դա, բնականաբար, նյարդայնացնում է Հնդկաստանին:

Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ հոկտեմբերին Երեւան ժամանեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: Հարավասիական միջուկային պետությունը հստակ հասկացրեց, որ Հայաստանն իր համար ռազմավարական գործընկեր է: 2021 թ. ապրիլի 24-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն առաջին անգամ օգտագործեց «գենոցիդ» տերմինը՝ կապված իր նախարարի՝ Ծիծեռնակաբերդ այցի հետ:

Տրանսպորտային միջանցքի գործարկումը Հայաստանով Հնդկաստանին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերն այդ նախագծում եւ կարճ ճանապարհ ստանալ դեպի սեւծովյան ափի նավահանգիստներ ու ԵԱՏՄ-ի շուկաներ: Դելիի ու Թեհրանի համար Հայաստանով ճանապարհը, նույնիսկ՝ ամենավատը, կարեւոր է քաղաքական տեսանկյունից: Նրանք շահագրգռված են Սյունիքի մարզի ենթակառուցվածքային հագեցվածությամբ: «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի լիարժեք գործարկումը կնվազեցնի Իրանի ու Հնդկաստանի ռիսկերը, ինչպես նաեւ Հայաստանին այլընտրանքային երթուղի կտրամադրի դեպի Սեւ ծով ու Պարսից ծոց:

Անցյալ շաբաթ Իրանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Ռուսաստանի հետ՝ երկու երկրների միջեւ ֆինանսական եւ առեւտրային գործարքները թեթեւացնելու համար՝ ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին: Այն նախատեսում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարության արագացումը, որը գտնվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավահանգիստների, երկաթուղիների եւ ճանապարհների շինարարության փուլում: Նոր երթուղին Սուեզի ջրանցքով երթուղու ավելի էժան ու կարճ այլընտրանքը կլինի: Հնդկական բեռնափոխադրումների ռեգիստրի կողմից պատրաստված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կնվազեցնի Հնդկաստանի եւ Եվրոպայի միջեւ փոխադրման արժեքը եւ ապրանքների առաքման ժամանակը՝ մեկ երրորդով (23 օր՝ 45-60 օրվա փոխարեն):

Թեգեր: ԻրանՀյուսիս-հարավՌուսաստանՍուեզի ջրանցք
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ընդլայնելով օրգանական պարարտանյութերի գործածումը

Ընդլայնելով օրգանական պարարտանյութերի գործածումը

Արդյունավետ է պրագմատիկ եւ իրատեսական արտաքին քաղաքականությունը

Գործընթացը պետք է ուղղորդել բնականոն հուն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist