Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Մահվան թագավորը»՝ Թբիլիսիի կենտրոնում

Եվրամայդանի ուրվականն է շրջում Վրաստանի մայրաքաղաքում

Հուլիսի 6, 2022
Միջազգային
«Մահվան թագավորը»՝ Թբիլիսիի կենտրոնում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կիրակի երեկոյան ավարտվեց վերջնաժամկետը, որը Վրաստանի իշխանություններին ներկայացրել էր «Տուն՝ դեպի Եվրոպա» հասարակական շարժումը: Խոսքը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու նրա կաբինետի հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին է: Ընդդիմության կարծիքով՝ իշխող «Վրացական երազանքն» ի վիճակի չէ կատարել Եվրահանձնաժողովի 12 պահանջները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանը անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Այդ իսկ պատճառով, ըստ ընդդիմության, Վրաստանում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ընդդիմությունը ժամանակից շուտ է սկսել բազմահազարանոց հանրահավաքի նախապատրաստությունը։ Արդեն շաբաթ օրը կենտրոնական Ռուսթավելի պողոտային, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, հարող հրապարակներն ու այգիները լցված էին մարզերից ժամանած այցելուներով, սկսվել էր բեմի, էկրանների, ակուստիկ սարքավորումների տեղադրումը։ «Լելո» կուսակցության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ կազմակերպվել է Վրաստանի տարբեր շրջանների բնակիչների անվճար տեղափոխումը Թբիլիսի։ Ընդդիմադիրների բնական մտահղացմամբ՝ վճռորոշ պետք է լինի մարդկանց թիվը, ովքեր ընդդիմանում են «Վրացական երազանքին»։

Ողջ շաբաթ՝ վերջնագրի ներկայացումից հետո, հասարակական ակտիվիստները քարոզչական այցելություններ են կատարել ողջ երկրում: Դրանցից ոչ բոլորն են, սակայն, անվնաս անցել։ Ընդդիմադիրները հաճախ են բախվել իշխող կուսակցության հակաքայլերին: Նման «պատահականությունները», որպես կանոն, վերածվել են ծեծկռտուքի։ Սա եւս մեկ անգամ հաստատում է իշխող շրջանակների եւ նրանց հակառակորդների անզիջողականությունը, ինչպես նաեւ փոխզիջում փնտրելու փոքրագույն ցանկության բացակայությունը։ Էլ ի՞նչ կարելի է ասել, եթե օրերս Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ ձեռնամարտի են բռնվել «Վրացական երազանքի» անդամներն ու ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի ղեկավարը։ Ըստ խայտառակ միջադեպին «Վրացական երազանքից» մասնակցի՝ ընդդիմադիրն իր հասցեին առանց որեւէ պատճառի «այնպիսի վիրավորանք է հասցրել, որը Վրաստանում վաղ մանկությունից ոչ ոքի չեն ներում», եւ ինքը միայն ստիպված է եղել վերականգնել իր պատիվը։ Հակառակ ճամբարի մեկնաբանությունները հակառակ բնույթ են կրում. «Վրացական երազանքը» վերջնականապես կորցրել է իր դեմքը եւ աննախադեպ խայտառակություն է կազմակերպել ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Չափավոր ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ղեկավարներից մեկի՝ Վախթանգ Մեգրելիշվիլու խոսքով՝ Վրաստանի գլխավոր խնդիրը հենց այն է, որ երկու քաղաքական սուբյեկտները՝ «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումը», կոշտ դիմակայության մեջ են, դա արդեն շարունակվում է երկար տարիներ, եւ ոչ ոք չի պատրաստվում ինչ-որ բան փոխել: Նա այս փուլում անհրաժեշտ է համարում անցկացնել երկրի իրական ապաօլիգարխացում, այլ կերպ ասած՝ առաջարկում է ազատվել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուց, ով ձեւականորեն ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, բայց շարունակում է լրջագույն ազդեցություն ունենալ պետական կառավարման վրա, մասնակցում է քիչ թե շատ կարեւոր կադրային բոլոր որոշումների կայացմանը եւ, ընդհանուր առմամբ, որոշում է երկրի քաղաքականությունը: Դա դժվար է ապացուցել կոնկրետ փաստերով, եթե այդպիսին չդիտվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանությունները, որ իրենց պաշտոնանկությունը Իվանիշվիլու հետ հակասությունների հետեւանք է: Մի խոսքով՝ հուլիսի 3-ին խորհրդարանի շենքի առջեւ հսկայական բաներ է հայտնվել՝ «Մահվան թագավորի» կերպարով. հանգիստ կարելի է կռահել, որ դրա տակ նկատի են ունեցել Վրաստանի ամենահարուստ մարդուն:

Վրաստանում ծայր առած ծայրահեղ տրամադրություններին աջակցում են նաեւ եվրոպական որոշ քաղաքական գործիչներ, ովքեր հայտնի են Սահակաշվիլու հետ իրենց մտերմությամբ: Նրանց մեկնաբանություններում գրեթե բացահայտորեն նշվում է, որ Վրաստանի ժողովուրդն արժանի է ավելի լավ կառավարության, իսկ ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն իրականություն դարձնել «դարավոր երազանքը» եւ ինտեգրվել Հին աշխարհին:

Թբիլիսիի վրա ճնշում է գործադրում նաեւ Կիեւը, որտեղ այդ ուղղությամբ լրջորեն ակտիվացել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան: Նա անընդհատ կրկնում է, որ վրացական իշխանություններն օգնում են Ռուսաստանին՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները, եւ խոստանում է ապացույցներ հրապարակել: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» հիմնադիրը՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ներգրավված է «ահաբեկչության հովանավոր երկրին օգնության գործընթացում՝ շրջանցելու պատժամիջոցները»: Արախամիան շեշտել է, որ այդ տեղեկությունն ստացել է ԱՄՆ կատարած այցելության ժամանակ:

Վրացական իշխանությունների արձագանքը վրացական ծագմամբ ուկրաինացի պատգամավորի հայտարարություններին, իհարկե, շատ բացասական է: Ինչ վերաբերում է բուն երկրի ներսում ընթացող գործընթացներին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կիրակնօրյա միտինգի նախօրեին երկարատեւ բրիֆինգի ընթացքում հայտարարել է, որ իշխանություններն արդեն պատրաստ են կատարել Եվրահանձնաժողովի 12 պահանջները՝ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Նրա խոսքով՝ օրերս կձեւավորվի իշխանության ներկայացուցիչներից եւ ակտիվ քաղաքացիական հասարակության անդամներից կազմված հատուկ խումբ, որը կզբաղվի Վրաստանի ապաօլիգարխացման վերաբերյալ օրենքի մշակմամբ, ինչը, ըստ էության, Եվրամիության ներկայացրած գլխավոր պահանջն է: Բայց բանն այն է, որ Եվրոպան եւ վրացական հասարակության ընդդիմադիր մասը՝ մի կողմից, «Վրացական երազանքը»՝ մյուս կողմից, տարբեր կերպ են պատկերացնում ապաօլիգարխացման գործընթացը: Եթե առաջինները դրա իրականացումը պատկերացնում են քաղաքական բոլոր գործընթացներից Իվանիշվիլու հեռացմամբ, ապա «Վրացական երազանքը» հայտարարում է, որ Իվանիշվիլին ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, քաղաքականությանը չի մասնակցում, եւ ապաօլիգարխացումը վերաբերում է միայն ընդդիմադիր շարժման մի շարք ղեկավարների՝ արդեն բանտում գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գլխավորությամբ:

Հենց դա նկատի ունենալով՝ «Լելո» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Բադրի Ջափարիձեն, ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ղեկավար Դեմոն Ուիլսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «Վրացական երազանքը» չի կարող կատարել Եվրահանձնաժողովի առաջարկությունները, ուստի պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կօգնի Վրաստանին այդ գործընթացում։ «Վրացական երազանքի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները, թե ԵՄ-ին անդամակցության թեկնածությունը ոչինչ չի նշանակում, սուտ են։ Սուտ է նաեւ, որ Եվրամիությունը մեզ կարգավիճակ չի տվել, որովհետեւ Վրաստանը չի ներքաշվել պատերազմի մեջ։ Սա դեմագոգիա է եւ ռուսական քարոզչություն»,- ասել է Ջափարիձեն։

«Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիայի մասնակիցները, ովքեր հունիսի 3-ի լույս 4-ի գիշերն անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում՝ կառավարության վարչակազմի շենքի մոտ, երեկ փորձում էին խանգարել կառավարության նիստի անցկացմանը: Կառավարության շենքի մոտ հավաքված մի քանի հազար մարդիկ պահանջում էին, որ գործադիր իշխանությունը պետք է հրաժարական տա, եւ ամբողջությամբ կատարվեն Եվրահանձնաժողովի պահանջները: Երեկ ողջ օրվա ընթացքում իրավիճակը Թբիլիսիի կենտրոնում լարված էր, ինչի հետ կապված՝ մոբիլիզացվել էր ոստիկանությունը:

Թեգեր: ընդիմությունՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ նորա մեծութեանը չափ չկայ

«Եթե վաղը մեկը նահանջի…»

«Եթե վաղը մեկը նահանջի…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist