Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանը բնավ մտադիր չէ իր Սպիտակ պալատից հեռանալ

Հուլիսի 9, 2022
Միջազգային
Էրդողանը բնավ մտադիր չէ իր Սպիտակ պալատից հեռանալ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
199
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում տնտեսական անկումը շարունակվում է, գնաճը, հունիսի տվյալներով, տարեկան կազմել է 78.62 տոկոս, այլ կերպ՝ շուտով հասնելու, գուցեեւ գերազանցելու է 1998-ի 80.4 տոկոսը եւ նոր ռեկորդ է սահմանելու։ Այս առնչությամբ հետաքրքիր է նաեւ «Ժողովրդավարություն ու զարգացում» կուսակցության առաջնորդ, տնտեսագետ, նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի նախազգուշացումը։ Նա շեշտել է, որ Թուրքիան կատարյալ սնանկացման եզրին է, եւ Էրդողանից պահանջել է անհապաղ փոփոխություններ կատարել երկրի տնտեսության կառավարման ոլորտում՝ հավելելով, որ այսպես իրենց երեխաների ապագան վտանգված է։

Ըստ Թուրքիայի վիճակագրական տվյալների, որոնք հրապարակվել են հուլիսի 4-ին, մեկ տարվա կտրվածքով ամենաբարձր գնաճը գրանցվել է տրանսպորտի ոլորտում՝ 123.37 տոկոս, երկրորդ տեղում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն են՝ 93.93 տոկոս, երրորդ հորիզոնականում կենցաղային տեխնիկան՝ 81.14 տոկոս։ Միաժամանակ  ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, որ նախորդ տարվա մայիսի համեմատ կրկնապատկվել է. եթե 2021 թ. 1 դոլարը շուրջ 8 լիրա արժեր, ապա այժմ՝ 17, ինչը նպաստել է արտահանման թռիչքային աճին՝ 69 տոկոս։ Նշենք, որ լիրայի գնանկումը ԱՄՆ դոլարի համեմատ գլխավորապես պայմանավորված է Կենտրոնական բանկի տոկոսադրույքները ցածր պահելու հանգամանքով, ինչը խիստ կարեւորում ու պահանջում է Էրդողանը՝ շեշտելով, թե բարձրն այդ երկրի տնտեսության համար թույն է, եւ որ գնաճը կարելի է վերահսկելի դարձնել հենց տոկոսադրույքը նվազեցնելով։ Ավելին՝ մատնանշելով արտահանման աճն ու տոկոսադրույքի իջեցումը՝ նա շեշտել է, թե գնաճը կնվազի, ու տնտեսական աճ կարձանագրվի նաեւ արտահանման աճով պայմանավորված, ինչը կհանգեցնի արտադրության աճի։ Սա՝ այն դեպքում, երբ աշխարհի մակարդակով բոլոր կենտրոնական բանկերը գնաճը սանձահարում են տոկոսադրույքի բարձրացմամբ։

Թեեւ սոցհարցումների արդյունքներն ապացուցում են, որ օր օրի Էրդողանի վարկանիշը նվազում է, սակայն նա պնդում է, թե դրանք կեղծված են, եւ համոզմունք է հայտնում, որ 2023 թ. հունիսի ընտրություններում հաղթողն ինքը եւ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն (AKP) են  լինելու: Ահավասիկ, ըստ  թուրքական ԶԼՄ-ների՝ հունիսի 9-ին Էրդողանը Իզմիրում, որտեղ ավանդաբար  ընտրություններում հաղթում է քեմալական Ժողովրդի հանրապետական կուսակցությունը (CHP), պաշտոնապես իրեն հայտարարել է  նախագահի թեկնածու՝ ձեռնոց նետելով մրցակիցներին, մասնավորապես՝ գլխավոր մրցակից, նշյալ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին։ Նա Իզմիրում AKP-ի վիլայեթային համաժողովում, իր ելույթում շեշտել է, որ «Հանրույթ» կոալիցիայի թեկնածուն է, ապա, դիմելով Քըլըչդարօղլուին, նշել. «Քեմա՛լ, եթե համարձակությունդ ու քաջությունդ թույլ են տալիս, հայտարարիր քո թեկնածությունը կամ էլ քո թեկնածուի անունը»։ Ըստ ամենայնի, Էրդողանն ու իր գլխավորած կուսակցությունը նպատակամղված են ամեն գնով հաջողության հասնել, թեեւ նախորդ ընտրություններում եւս բռնությունները չեն բացառվել։ Դրա վառ օրինակը Սուրուչ Շանլիի դեպքն է, որտեղ AKP-ականները քուրդ ընտանիքից պահանջել էին քվեարկել հօգուտ այդ կուսակցության, սակայն մերժումը հանգեցրել էր ծեծկռտուքի, ապա կրակոցների, ինչի հետեւանքով սպանվել էին Ամինա Շնյաշարի ամուսինն ու երկու որդին, երրորդն էլ «ահաբեկչության» մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Ամինան շուրջ մեկ տարի է, ինչ արդարության պահանջով նստացույց է անում Ուրֆայի դատախազության շենքի առջեւ։ 

Ի դեպ, Մարմարիսի անտառների հրդեհներից հետո Էրդողանը արդարադատության  նախարարին հորդորել է մահապատիժը վերականգնելու ուղղությամբ քայլեր իրականացնել, ինչը Թուրքիայում արգելվել է 2004 թ.։ Իսկ նախարար Բուզդաղն էլ, իր հերթին, հայտարարել է, թե նախագահի ասածներն իր համար հրահանգ են։ Թեեւ Էրդողանը տվյալ դեպքում նկատի է ունեցել անտառները դիտավորյալ հրկիզողներին, սակայն իրականում նա այդ գործիքը կիրառելու է նաեւ քրդական հարցը լուծելու նպատակով։ Ներկա դրությամբ նա ջանքեր է գործադրում հարցը լուծել թուրքական ավանդական մեթոդներով, իսկ մինչեւ ընտրությունները հասնել քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար կուսակցության (HDP) լուծարման եւ յուրացնել դրա 11 տոկոս կայուն ձայները, որպեսզի նախագահի ընտրության դեպքում դրանք չանցնեն ընդդիմությանը։ Այդ նպատակով հարձակումներ են իրականացվում HDP-ի գրասենյակների վրա, խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչներին զրկում անձեռնմխելիությունից՝ նրանց մեղադրելով ահաբեկիչների՝ PKK-ականների հետ շփում ունենալու համար եւ այլն։ Նույն մեղադրանքով նման ճակատագրի են արժանանում  նաեւ քուրդ լրագրողները. օրինակ՝ հունիսի 8-ին Դիարբեքիրում ձերբակալվել ու կալանավորվել է 16 լրագրող, կալանավորվել են նաեւ նրանց հարազատներից շատերը, որոնք դատարանի դիմաց, ի նշան այդ որոշման, բողոքի ցույց էին արել։ Ինչպես նշում են քրդական ԶԼՄ-ները, օրերս Մարդինում քրդերի դեմ սկսվել են «Eren-Abluka-20» ռազմական գործողությունները, որոնց մասնակցում են հատուկ ջոկատայիններ ու ժանդարմական ուժեր: Նպատակը, ըստ իշխանությունների, շրջանը PKK-ականներից «մաքրազարդելն» է։ Էրդողանն ու AKP-ն, փաստորեն, ի զորու չեն եղել իրականացնել ընտրախոստումները, ուստի ջանք չեն խնայում HDP-ի ձայները յուրացնելու ուղղությամբ, մանավանդ որ քրդական հարցում ընդդիմության դիրքորոշումը համընկնում է AKP-ի դիրքորոշմանը։

Այսուհանդերձ, Էրդողանի գլխավոր «հաղթաքարտն» արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումներն են՝ Իրաքի ու Սիրիայի հյուսիսում զավթողական գործողությունները, ինչպեսեւ Արցախի պատերազմում վճռական դերակատարությունը։ Անշուշտ, Էրդողանի քարոզչության օրակարգում նշանակալից տեղ կունենա նաեւ Հայաստանի հետ փոխհարաբերություններ հաստատելու հարցը։ Էրդողանը կարեւորում է նաեւ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը չարգելակելու դիմաց պահանջներ ներկայացնելը։ Ապա դրանց բավարարումը ուռճացնելով՝ նա հայտարարել է, թե ձեռք են բերել, ինչ ցանկացել են։ Սակայն թուրք հայտնի սյունակագիր ու վավերագիր լրագրող Ջան Դյունդարը, յութուբյան «Ուզգյուրուզ» ալիքով անդրադառնալով խնդրո առարկային, նշել է, որ այդ առնչությամբ Էրդողանի բարձրացրած աղմուկի ու ճգնաժամ ստեղծելու նպատակը դրսում իր վրա ուշադրություն կենտրոնացնելն էր, իսկ ներսում՝ այն քարոզչության նպատակով շահարկելը, մինչդեռ իրականում որեւէ շոշափելի ձեռքբերում չունեցավ։ Դյունդարը շեշտել է, թե նրա՝ ճգնաժամեր ստեղծելն արդեն գործելակերպ է դարձել, աղմուկ է բարձրացնում եւ սպասում է արձագանքներին, եթե դրանք լուրջ չեն լինում, եւս երկու քայլ առաջ է գնում։ Դյունդարը որպես օրինակ ակնարկում է Ջամալ Հաշոգիի սպանությունը, C-400-ների գնումները, որ խոստացել էր 2020-ից գործողության մեջ դնել, բայց ԱՄՆ-ի հետ բանակցելուց հետո պահեստավորել է, Իսրայելին մարդասպան վարչակարգ անվանեց, հետո բարեկամություն խնդրեց եւ այլն։ Ինչ վերաբերում է Շվեդիային ու Ֆինլանդիային, որոնց հետ համաձայնություն է ստորագրել ահաբեկիչների դեմ պայքարելու առնչությամբ, պահանջել «քուրդ ահաբեկիչներին» արտահանձնել, նշենք, որ նախ  «Եվրոպայի ահաբեկչություն» հասկացության ընկալումը տարբերվում է «Թուրքիայի ահաբեկչություն» ընկալումից։ Դրանից զատ, այդ երկրները նշել են, որ իրենց քաղաքացիներին չեն արտահանձնելու։ ԱՄՆ գործադիրն էլ խոստացել է F-16 ռազմական ինքնաթիռներ վաճառել Անկարային, բայց դրա համար Կոնգրեսի համաձայնությունն է անհրաժեշտ, ինչն ապահովված չէ։ Ահա թե ինչու Էրդողանն ավելի ուշ հայտարարեց, որ եթե այդ երկրները չկատարեն խոստումները, ապա Թուրքիայի խորհրդարանը չի հաստատելու  հիշյալ երկրների անդամակցությունը։

Այլ խոսքով՝ Էրդողանին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ամեն գնով չհեռանալ իր կառուցած Սպիտակ պալատից, հանուն ինչի անգամ բացառված չեն վաղաժամ ընտրությունները։

Թեգեր: ԹուրքիաՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Բարի սամարացու առակը

«Մաշտոցը փրկեց հային, Կոմիտասը՝ հայի հոգին»

«Մաշտոցը փրկեց հային, Կոմիտասը՝ հայի հոգին»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist