Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարի՞ք ունի

Հարցը կրկին օրակարգային է ուկրաինական ճգնաժամով պայմանավորված

Հուլիսի 12, 2022
Միջազգային
ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարի՞ք ունի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
234
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ակտիվացել են ՄԱԿ-ի դերի մասին քննարկումները՝ կապված դրա արդյունավետության կամ, ընդհակառակը, «անզորության» հետ։ Կարծիքներ են հնչում, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքներով ստեղծված միջազգային կառույցն այլեւս չի արտահայտում աշխարհաքաղաքական ներկա իրողությունները, եւ համաշխարհային անվտանգային համակարգը բարեփոխման անհրաժեշտություն ունի։ Կազմակերպության արդիականացման հարցը քննարկվել է ինչպես միջազգային համաժողովների, այնպես էլ ՄԱԿ-ի ղեկավար մարմինների հանդիպումների ժամանակ։ Դեռեւս 2018 թ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոստովանել էր, որ Անվտանգության խորհուրդն իր ներկայիս տեսքով չի կարող լուծել միջազգային խնդիրները, քանի որ «այսօր այլեւս չի ներկայացնում աշխարհը», եւ վետոն «չափից դուրս օգտագործված գործիք է դարձել»:

Ուշադրության կենտրոնում է հատկապես Անվտանգության խորհուրդը, որը վետոյի իրավունքի կիրառման արդյունքում շատ հաճախ չի կարողանում որոշումներ ընդունել։ Ավստրիայում հրատարակվող «Salzburger Nachrichten» օրաթերթն ապրիլին գրել էր, որ «մինչ օրս ՄԱԿ-ի պատմության մեջ 263 անգամ Անվտանգության խորհրդում բանաձեւերի ընդունումը կանխվել է վետոյի իրավունքով», ինչը նշանակում է, որ «նրա կենտրոնական մարմինը չի գործում»։ Որոշ վերլուծաբաններ էլ կանխատեսում են, որ «եթե ՄԱԿ-ը մնա իր ներկայիս վիճակում, ապա նրան սպասում է Ազգերի լիգայի ճակատագիրը»։ Կազմակերպությանն ուղղված սուր քննադատությամբ աչքի է ընկնում Կիեւը. ինչպես նշում են Ուկրաինայի ներկայացուցիչները, Ռուսաստանի վետոյի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս հզոր մարմինը վերածում է «անատամ վագրի»։

ՄԱԿ-ի կանոնադրության 27-րդ հոդվածով Անվտանգության խորհրդի մշտական անդամներից յուրաքանչյուրին վերապահված վետոյի բացարձակ իրավունքը շատ հաճախ է խնդիրներ ստեղծել։ Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մշտական անդամ պետությունները գրեթե միշտ աշխարհաքաղաքական շահերի առումով հանդես են եկել հակառակ դիրքերում։ Տարբեր երկրների կողմից փորձ է արվում օրակարգ մտցնել մշտական անդամների վետոյի վերացման հնարավորությունը, որը, սակայն, այդպես էլ կյանքի չի կոչվում։ ՄԱԿ-ի կանոնադրությունն էլ դեռեւս այլ բան չի նախատեսում, քան նման որոշման ընդունումը մշտական բոլոր անդամների կողմից։

ՄԱԿ-ի բարեփոխումները, որոնց մասին բազմիցս խոսվել է, մասնավորապես վերաբերում են Անվտանգության խորհրդի մշտական անդամության ընդլայնմանը։ Խոսվում է Հնդկաստանը, Գերմանիան, Ճապոնիան եւ Բրազիլիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական հիմունքներով ընդգրկելու անհրաժեշտության մասին։ Օրինակ՝ Ֆրանսիան վերոնշյալ երկրներից բացի կողմ է արտահայտվում աֆրիկյան երկրների ներկայության ընդլայնմանը, այդ թվում՝ մշտական անդամների շարքում։ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները պաշտպանում են խորհրդի կազմում 20-ից ավելի անդամ ունենալու գաղափարը։

Անցած շաբաթ ՄԱԿ-ը բարեփոխելու կոչով հանդես էր եկել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ քննադատելով կառույցին Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու ձախողման համար։ Ելույթ ունենալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Լոուի վերլուծական ինստիտուտում, կառավարության ղեկավարը նշել էր, որ ՄԱԿ-ի բարեփոխմամբ հնարավորություն կստեղծվի հակամարտության դեպքում հույս չդնել «յուրաքանչյուր առանձին երկրի արձագանքի եւ պատժամիջոցների վրա»: Դեռեւս մայիսին «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել էին, որ հավատարիմ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխումներին, ինչպես նաեւ անհանգստացած են Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի դիրքի «չարաշահմամբ»՝ նկատի ունենալով վետոյի իրավունքի կիրառումը: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխումները պաշտպանել են պաշտոնական Տոկիոն, BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկյան Հանրապետությունը։ Չինաստանը եւ Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, հաստատում են Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Հարավային Աֆրիկայի ցանկությունը «ՄԱԿ-ում ավելի կարեւոր դեր խաղալու»: Ռուսաստանը աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աշխատանքի քննարկմանը, սակայն պնդում է մշտական անդամների համար վետոյի իրավունքի պահպանման անհրաժեշտությունը։

Անցյալ տարի Թուրքիայի նախագահը քննադատել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը՝ հայտարարելով կառույցի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Էրդողանն ասել է, որ «աշխարհը հինգից ավելի է»։ «Մարդկության ճակատագիրը չի կարելի եւ չպետք է թողնվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի քանի երկրների ողորմությանը», – ընդգծել էր նա՝ հավելելով, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը չի կարող նույնը մնալ, մինչ դիվանագիտությունը, առեւտուրը եւ միջազգային հարաբերություններն արմատական վերափոխումների են ենթարկվում: Ակնհայտ է, որ Թուրքիան, հավակնելով համաշխարհային տերության կարգավիճակի, հայտ է ներկայացնում նաեւ ՄԱԿ-ում որոշիչ ձայն ունենալու։ Ուշագրավ է նաեւ Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին, ինչը ցույց է տալիս այս երկրի աճող հավակնությունները։ «Եթե բանաձեւերը չեն կատարվում, ի՞նչ իմաստ ունի դրանք ընդունել։ Մենք կողմ ենք բարեփոխումներին, եւ ես կարծում եմ, որ դա պետք է քննարկվի Չմիավորման շարժման պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով եւ դադարեցվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քաղաքական նախապատվությունների հիման վրա բանաձեւերի կատարումը»,- այդ մասին հայտարարել էր Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման խորհրդարանական համաժողովում։ Չմիավորման շարժումը ՄԱԿ-ից հետո աշխարհում երկրորդ միջազգային կազմակերպությունն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանը ձգտում է այս կազմակերպության միջոցով մեծացնելու իր ներգրավվածությունը միջազգային անվտանգային նոր համակարգի ձեւավորմանը։

Բացի Անվտանգության խորհրդի չափերի եւ վետոյի իրավունքի ընդլայնումից, լայնորեն քննարկվում է զինվորական շտաբի կոմիտեի (ԱԽ կառուցվածքում) գործունեության աշխուժացման եւ ՄԱԿ-ի զինված ուժերի ստեղծման հարցը։

Ամփոփելով նշենք, որ թեեւ այսօր ՄԱԿ-ի բոլոր անդամները կիսում են այն կարծիքը, որ անհրաժեշտ է բարեփոխել Անվտանգության խորհուրդը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն առայժմ չկա տարբերակ, որը կհամապատասխանի անդամ երկրների ճնշող մեծամասնության պատկերացումներին։ Հասկանալի է, որ ուկրաինական պատերազմի համատեքստում փորձ է արվում նվազեցնել Ռուսաստանի դերը մասնավորապես ԱԽ-ում, սակայն կտրուկ շրջադարձը կարող է խնդրահարույց լինել ոչ միայն կազմակերպության, այլեւ անդամ երկրների համար առանձին վերցրած։ Հիմնական մտահոգությունները վերաբերում են նրան, որ եթե աշխարհը գնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման ճանապարհով, ապա միջազգային անվտանգության գործող համակարգը կփլուզվի։

Թեգեր: Անտոնիու ԳուտերեշՄԱԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Վստահության ճգնաժամ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ

Վստահության ճգնաժամ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Սերմնացանի առակը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist