Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Երբ ռազմավարական դաշնակիցդ քեզ… դաշնակից չէ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միացածների թվում նաեւ Բաքուն է

Հուլիսի 13, 2022
Միջազգային
Երբ ռազմավարական դաշնակիցդ քեզ… դաշնակից չէ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
172
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-ուկրաինական հակամարտությունն էականորեն ձեւափոխեց Երկիր մոլորակի աշխարհաքաղաքական քարտեզը: Այն այսօր որոշիչ է պետությունների, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների հետ հարաբերություններ կառուցելու գործընթացներում: Տնտեսության առումով միջազգային փոխհարաբերություններում  ամեն օր ավելի են ուրվագծվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միացածների ու չմիացածների բեւեռները, ինչին համապատասխան էլ նրանց հետ կառուցվում են  տնտեսական հարաբերությունները եւ քաղաքականությունն ընդհանրապես:

Այսօր արդեն միանշանակ է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն էական ազդեցություն են թողնում ոչ միայն ՌԴ-ի, այլեւ պատժամիջոցներին միացած երկրների տնտեսությունների վրա: Հատկապես տուժում են եվրոպական երկրները, որոնք մեծապես կախված են ռուսական էներգակիրներից: Պատժամիջոցների հետեւանքներն առաջին հերթին արտահայտվում են համատարած գնաճով եւ պարենի անբավարարությամբ: Հին աշխարհամասում վիճակը կսրվի ձմռանը, երբ ռուսական գազի եւ նավթի գնման էմբարգոյի հետեւանքով շուկայում ստեղծված պակասն իրեն առավել զգացնել կտա: Արդեն ամռան այս օրերին եվրոպական որոշ երկրներ անցել են էլէկտրաէներգիայի խնայողությունների տարբեր միջոցառումների, իսկ ԱՄՆ-ում գրեթե կրկնակի թանկացել է բենզինը:

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների գործիքը ոչ միայն պետությունների հետ տնտեսական հարաբերություններ կառուցելու կողմնորոշիչ է, այլեւ՝ աշխարհաքաղաքականության: Այն երկրներին ստիպում է կողմնորոշվել արտաքին քաղաքականություն վարելու ուղղությունների հարցում: Հատկապես ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն վերջին շրջանում իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են այս պատժամիջոցների գործոնի հիման վրա:

Օրերս Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն (BIS) հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են հասնել Ռուսաստան եւ Բելառուս: Այդ երկրներն են Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ուզբեկստանը:

Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն առանձնահատուկ մտահոգություն առաջացնող ապրանքների կատեգորիա է համարում տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների պահեստամասերը, հիդրոակուստիկ համակարգերը, ալեհավաքները, սպեկտրոֆոտոմետրերը, GPS համակարգերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումները եւ այլն: Միանշանակ է, որ այդ ցանկում Հայաստանի ընդգրկումն ունենալու է իր հետեւանքները ԵԱՏՄ երկրներից դուրս տնտեսական հարաբերությունները կառուցելիս:

Այստեղ աչքի է զարնում այն փաստը, որ ՌԴ-ին սահմանակից պետություններից այդ ցանկում բացակայում է, թերեւս, միայն Ադրբեջանը: Ստացվում է, որ ուկրաինական ճգնաժամից ընդամենը երկու օր առաջ՝ փետրվարի 22-ին ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր ստորագրած Բաքուն անվերապահորեն միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Այստեղ հատկանշական է արձանագրելը, որ նույնիսկ ՌԴ-ի հետ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի նման հիմնարար խնդիրներ ունեցող Վրաստանը չի միացել պատժամիջոցներին, իսկ Բաքուն, այդ հարցում իր կողմնորոշման վերաբերյալ ձայն չհանելով հանդերձ, միացել է իր «ռազմավարական» գործընկերոջ դեմ պատժամիջոցներին:

Չի բացառվում, որ դեպի Եվրոպա ռուսական գազին այլընտրանքային ուղիներից մեկն ապահովողին՝ Ադրբեջանին, առանձնակի վերաբերմունք է ցուցաբերվել, եւ չի հիշատակվել նրա անունն այդ ցանկում, բայց առանց դրա էլ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Ադրբեջանն ի սկզբանե չեզոք դիրք չէր գրավել՝ տնտեսական աջակցություն ցուցաբերելով  Ուկրաինային, իսկ վերջերս էլ ռուսական զինված ուժերի ռազմավարի մեջ հայտնվեցին նաեւ ադրբեջանական արտադրության ականանետները: 

Ադրբեջանի այս պահվածքն արձանագրվում է համապատասխան կենտրոններում, եւ հակամարտության ավարտից հետո ՌԴ-ն միանշանակ իր վերաբերմունքը կարտահայտի: Հայաստանը մշտապես հայտարարել է, եւ հայտնի փաստ է, որ Ռուսաստանի հետ ոչ միայն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի, այլեւ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, որի ոչ մի անդամ չի միացել պատժամիջոցներին: Այս ամենին զուգահեռ՝ Երեւանն առավելագույնս հավասարակշռված քաղաքականություն է վարում ռուս-ուկրաինական հակամարտության հարցում՝ աչքի առաջ ունենալով նաեւ այդ երկրում առկա հայկական մեծ համայնքը:

Թեգեր: ԱդրբեջանՀԱՊԿՈւկրաինապատժամիջոցներՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հաջողությունը երկրի ու որակի հետ նույնացվող ապրանքանիշն է

Հաջողությունը երկրի ու որակի հետ նույնացվող ապրանքանիշն է

«Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը»

«Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը»

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist