Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պայմանավորվել են չհարձակվել միմյանց վրա

Փաստաթուղթ կստորագրվի բարեկամության ու բարիդրացիության մասին

Հուլիսի 20, 2022
Միջազգային
Պայմանավորվել են չհարձակվել միմյանց վրա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 21-ին Ղրղզստանում կկայանա Կենտրոնական Ասիայի երկրների նախագահների խորհրդակցական չորրորդ հանդիպումը: Բանակցությունների արդյունքում փաստաթղթերի մի շարք փաթեթներ կստորագրվեն, այդ թվում՝ բարեկամության ու բարիդրացիության մասին պայմանագիր: Բայց հարցն այն է, թե արդյոք այդ փաստաթուղթը նկատելի ազդեցություն կթողնի՞ հարեւանների վրա այն պայմաններում, երբ Բիշքեկն ու Դուշանբեն ցուցադրաբար ավելացնում են սպառազինությունը, իսկ սահմաններին մշտական բախումներ են լինում: Ոչ բոլոր փորձագետներն են կարծում, որ համաձայնագիրը կհանգեցնի երկարաժամկետ ու դրական արդյունքների:

«Այդ գագաթնաժողովի շրջանակներում պլանավորվում է առաջին անգամ ստորագրել տարածաշրջանային փաստաթուղթ՝ պայմանագիր Կենտրոնական Ասիայի երկրների բարեկամության, բարիդրացիության եւ համագործակցության մասին»,- հաղորդել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Նորովը՝ աշխատանքային այցով գտնվելով Մոսկվայում: Նա նշել է, որ «դա շատ կարեւոր իրավական փաստաթուղթ է, որը հիմքեր կստեղծի համագործակցության, փոխըմբռնման, փոխադարձ վստահության եւ, ամենակարեւորը, համատեղ զարգացման համար»: Պետությունների ղեկավարները կդիտարկեն նաեւ 2022-2024 թթ. տարածաշրջանային համագործակցության զարգացման «ճանապարհային քարտեզը», որի ստեղծման նախաձեռնությունն առաջ է քաշվել խորհրդակցական երրորդ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Թուրքմենստանում: Այդ ժամանակ տարածաշրջանային պետությունների ղեկավարները նշեցին, որ երկրները չօգտագործված հսկայական հնարավորություններ ունեն, որոնք անհրաժեշտ է գործարկել, որպեսզի Կենտրոնական Ասիան վերածվի կայուն, տնտեսապես զարգացած տարածաշրջանի:

«Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումները չնայած անցկացվում են արդեն չորս տարի, առայժմ լի են բացառապես խորհրդանշական բովանդակությամբ, բացակայում են գործնական արդյունավետության նախադեպերը»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Կենտրոնական Ասիայի ու Միջին Արեւելքի գծով փորձագետ Ալեքսանդր Կնյազեւը: Նրա խոսքով՝ տարածաշրջանը լի է մեծ թվով թաքնված ու բացահայտ հակամարտություններով: «Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում տարածաշրջանի երկրների ղեկավարները, իհարկե, կարող էին գիտակցել գլոբալ նորությունը եւ մշակել վարքագծի ինչ-որ ընդհանուր մարտավարություն, ինչի անհրաժեշտությունը, ընդհանուր առմամբ, զգացվում է։ Բոլոր երկրները մեծապես կապված են Ռուսաստանի հետ եւ կախված են նրանից, կաճի Ռուսաստանի հետաքրքրությունը՝ փոխգործակցելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Տեսականորեն դա մեծ հնարավորություններ է ստեղծում Կենտրոնական Ասիայի երկրների համար, սակայն մինչ այժմ, բացառությամբ, հնարավոր է, Ուզբեկստանի, այդ հնարավորությունները գործնականում չեն իրացվել։ Իհարկե, վատ չէր լինի, եթե այժմյան խորհրդակցական հանդիպումը որոշակի ազդակներ հաղորդեր այս ուղղությամբ: Այդ դեպքում հնարավոր կլիներ խոսել այս ձեւաչափի գործնական օգուտների մասին։ Բայց դա քիչ հավանական է. տարածաշրջանի երկրները չափազանց տարբեր են, եւ այդ տարբերությունը հազիվ թե թույլատրի գոնե ինչ-որ ձեւի համագործակցություն ստեղծել, էլ չասած որոշ քաղաքական գործիչների եւ փորձագետների կողմից թմբկահարվող տարածաշրջանային ինտեգրման մասին»,-«Նեզավիսիմայա գազետային» ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Կնյազեւը:

Փորձագետը նշել է, որ հանդիպումը կանցկացվի, ինչպես եւ նախորդները, Ղրղզստանի ու Տաջիկստանի միջեւ սահմանային պատերազմի ֆոնին։ Երկու երկրների սահմանապահների միջեւ վերջին փոխհրաձգությունը տեղի ունեցավ մեկ ամիս առաջ։ Զոհվեց տաջիկ զինվորական: Հարեւանները կռվում են հողի, ջրի, տարանցիկ ճանապարհի համար։ «Թվում էր՝ այս հակամարտային հանգույցը լուծելու անհրաժեշտություն կա, որով շահագրգռված է հակամարտության գոտուն հարակից Ուզբեկստանը։ Բայց քիչ հավանական է, որ տարածաշրջանի բոլոր երկրներն ինչ-որ կերպ կներգրավվեն այս խնդրի լուծման գործում, դա անիրատեսական է եւ Բիշքեկի, եւ Դուշանբեի ազգային էգոիզմի պատճառով, որոնք արդեն մեկ անգամ չէ, որ հրաժարվել են միջնորդությունից»,- կարծում է Կնյազեւը։

Միեւնույն ժամանակ երկրները շարունակում են զինվել: Բացի ռուսական զենքից, գնվում են նաեւ ՆԱՏՕ-ի զինատեսակներ։ Ավելի վաղ Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Քամչիբեկ Տաշիեւը հայտնել է, որ երկիրն արդեն միլիոնավոր դոլարների զենք է գնել՝ մոտ 150 միավոր զրահամեքենա, ՌԴ-ում արտադրված «Վագր» մեքենաներ, «Կամազ» բեռնատարներ, հրշեջ մեքենաներ եւ այլ տեխնիկա, ինչպես նաեւ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։ Նախագահ Սադիր Ժափարովը մեկ անգամ չէ ասել, որ Ղրղզստանը զինվում է պաշտպանական նկատառումներով. «Մենք 30 տարվա ընթացքում երբեք որեւէ մեկի հետ հակամարտություն չենք սկսել, զենքը ձեռքին օտար տարածքներ չենք գրավել։ Եվ այսուհետ դա տեղի չի ունենա։ Բայց եթե մեր տարածքները գրավելու փորձեր լինեն, պատասխանը կոշտ կլինի»։

Իհարկե, այս խոսքերը հասցեագրված են հարեւան Տաջիկստանին: Սակայն բախում է հասունանում նաեւ ղրղզա-ուզբեկական սահմանին, չնայած որ դեռ անցած տարի Տաշիեւը հայտարարեց Ուզբեկստանի հետ սահմանային հարցերի լիարժեք լուծման մասին: Խոսքը որոշ տարածքների փոխանակման մասին է: Իբր, կողմերը համաձայնեցրել են վիճելի հատվածների հետ կապված հարցերը: Սակայն տեղի բնակիչներն ընդդիմացել են եւ բողոքի ակցիաներ սկսել: Այս ելույթները ճնշելուց հետո իշխանությունները պայմանավորվել են չհրապարակել սահմանի վերաբերյալ բանակցությունների մանրամասները: Սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերջնական արդյունքները կհրապարակվեն պայմանագիրը կազմելուց հետո: Որոշ տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները շուտով կավարտվեն, եւ Բիշքեկում արդեն նախապատրաստվում են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի այցին: Սակայն բանակցություններն ընթանում են փակ դռների հետեւում։ Տեղեկություն չունի ոչ միայն հասարակությունը, այլեւ ընտրված պատգամավորները, ինչը նշանակում է, որ հետագայում հակամարտությունը մարելու փոխարեն կարող է բռնկվել նոր ուժով: Բարիդրացիության մասին համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել խորհրդակցական հանդիպման ավարտին, տարածաշրջանը չի փրկի հնարավոր հակամարտություններից։ Այն ուժերը, որոնք դեմ են Կենտրոնական Ասիայում կայունության եւ բարգավաճման հաստատմանը, ավելի ուժեղ են, քան բարի մտադրությունները: Հասարակությունից գաղտնի նախապատրաստվող ղրղզա-ուզբեկական սահմանի պայմանագրի հնարավոր ստորագրման հետ կապված իրավիճակը դրա հաստատումն է։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի սպառազինությունների կուտակումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի զինվորական անձնակազմի ուսուցման կազմակերպումը ՆԱՏՕ-ի երկրներում։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ սպայական կազմի մի մասը կողմնորոշված է դեպի ՆԱՏՕ-ի երկրներ, մյուս մասը՝ դեպի Ռուսաստանը եւ նրա դաշնակիցները, ինչը ներքին քաոսի նախադրյալներ է ստեղծում:

Թեգեր: Միջին Ասիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կիլիկյան արքաների 13-րդը…

Կիլիկյան արքաների 13-րդը...

Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist