Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հայացք դեպի Կենտրոնական Ասիա

Անգլոսաքսոնական աշխարհի ազդեցության ուղեծրում

Հուլիսի 26, 2022
Միջազգային
Հայացք դեպի Կենտրոնական Ասիա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
173
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 27-ին կայցելի Ղազախստան: Այցի ընթացքում կքննարկվեն առեւտրի ավելացման եւ տրանսպորտա-լոգիստիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ ղազախական նավթի՝ դեպի Արեւմուտք տեղափոխման հարցը: Օրերս Ղարիբաշվիլին եղել է Տաշքենդում, որտեղ քննարկվել է դեպի Եվրամիություն բեռների տեղափոխման համար վրացական նավահանգիստների օգտագործման հնարավորությունը:

Ղազախստանի ու Ուզբեկստանի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասյան տրանսպորտային միջանցքը, որը կհատվի Անդրկասպյանին, ինչը հնարավորություն կտա ավելացնել բեռների տեղափոխման ծավալները Վրաստանի սեւծովյան եւ Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստների միջոցով՝ դեպի Եվրոպա:

Անդրկասպյան երթուղու զարգացման կարեւորության մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը խոսել է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական չորրորդ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել վերջերս՝ Իսիկ-Կուլում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել տարածաշրջանների տրանսպորտային կապվածությունը եւ հետեւողականորեն բարելավել տարանցման պայմանները: «Քարտեզին նույնիսկ թռուցիկ հայացքը ցույց է տալիս Կենտրոնական Ասիայի աշխարհագրական յուրահատուկ դիրքը Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Ասիայի, Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի հանգույցում: Աշխարհաքաղաքական նոր իրողություններում մեր տարածաշրջանի դերն անդրմայրցամաքային առեւտրի առաջմղման ու զարգացման մեջ սրընթաց աճում է: Այս պայմաններում Ղազախստանն ակտիվորեն զարգացնում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին: Սկսած 2017 թ. կոնտեյներների տեղափոխումն այս միջանցքի երթուղիներով աճել է մոտ երեք անգամ»,- շեշտել է Տոկաեւը: Այդ երթուղով ապագայում կարող է տեղափոխվել նաեւ ղազախական նավթը: Այդ խնդիրը լուծելու համար ղազախական իշխանությունները մտադիր են փոխակերպել ղազախական նավահանգիստները՝ միացնելով դրանք սեւծովյան նավահանգիստների հետ: Պլանավորվում է, որ 2022-2023 թթ. Բաթումի նավթային տերմինալով կտեղափոխվի ղազախական ծագման մոտ 2 մլն տոննա նավթ եւ նավթամթերքներ: Այսպիսով՝ Վրաստանը դառնում է այս լոգիստիկ երթուղու հիմնական օղակներից մեկը:

Տոկաեւն ու Ղարիբաշվիլին Ղազախստանի հետ Վրաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարներն ընդհանուր գծերով քննարկել են Դոհայում հուլիսի 21-ին կայացած Կատարի տնտեսական ֆորումի ընթացքում: Ղազախստանի ղեկավարն ուշադրություն է դարձրել երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների իրականացման մեջ համատեղ աշխատանքին՝ ղազախական Ակտաու ու Կուրիկ ու վրացական Բաթումի նավահանգիստների ներուժի օգտագործմամբ: «Վրաստանը մեծ պաշարներ ունի ինչպես Ղազախստան, այնպես էլ Կենտրոնական Ասիայի այլ երկրներ մատակարարումների ավելացման առումով։ Մենք պատրաստ ենք ամենասերտ համագործակցության այս ուղղությամբ»,- ընդգծել է Տոկաեւը։ Փոխգործակցության մանրամասները կքննարկվեն Ղազախստանի իշխանությունների հետ Վրաստանի վարչապետի առաջիկա հանդիպման ընթացքում։

«Ղազախստանի համար վրացական նավահանգիստներով նավթի տեղափոխումը ստիպողական միջոց է։ Ենթադրություն կա, որ միջազգային ոչ կառավարական «Global Witness» կազմակերպությունը, իբր, բացահայտել է Ղազախստանին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ։ Ղազախստանը, իբր, խառնել է իր նավթը ռուսականի հետ եւ այն Կասպյան խողովակաշարային կոնսորցիումով առաքել ԱՄՆ շուկաներ: Սակայն դժվար է մեղադրել Ղազախստանին, քանի որ նավթ արտադրում են բրիտանական ընկերությունները, եւ այս դեպքում հենց վերջիններս են խախտել պատժամիջոցների ռեժիմը»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Կոբրինսկին։ Նրա խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ պետությունը դիվերսիֆիկացնում է իր ածխաջրածինների առաքումները։ Սրա մեջ ոչ մի քրեական բան չկա: Բայց միեւնույն ժամանակ եթե այսօր Ղազախստանը կախված է մի երկրից՝ նավթի արտահանման 80 տոկոսն իրականացվում է Ռուսաստանի տարածքով, ապա վաղը Նուր-Սուլթանը կախված կլինի մի շարք երկրներից, որոնց հետ ստիպված կլինի համագործակցել։ Իսկ որեւէ երկրում խնդիրների առաջացումը վերջնական սպառողին թույլ չի տա ստանալ ապրանքը:

Կոբրինսկու կարծիքով՝ դրականն այն է, որ երկրները, որոնցով կանցնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային ենրթուղին՝ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, գտնվում են անգլոսաքսոնական աշխարհի ազդեցության ուղեծրում, նշանակում է՝ չնախատեսված իրավիճակները կկարգավորվեն մեկ կետից: Մյուս կողմից՝ անգլոսաքսոնական աշխարհի ազդեցությունը կնվազի, իսկ թե ինչ կլինի նույն Ղազախստանի հետ, հայտնի չէ: «Եվ դա այն դեպքում, որ Նուր-Սուլթանը ստիպված է լինելու հսկայական միջոցներ ծախսել այդ լոգիստիկ երթուղու ստեղծման համար»,- կարծում է փորձագետը: Նրա կարծիքով՝ Ղազախստանի համար ճիշտ կլինի ոչ միայն նավթի մատակարարումը, այլեւ հզորությունների ստեղծումը վերջնական արդյունքի՝ բենզինի, դիզելային վառելիքի համար: Դա հնարավորություն կտա մշակել նաեւ ռուսական նավթը, իսկ պատրաստի արտադրանքի վրա պատժամիջոցային ռեժիմը չի տարածվում: Այսպիսով՝ Ղազախստանը կարող է եւ իրեն օգնել, եւ կատարել դաշնակցային պարտավորությունները: Բացի այդ, պետք է լրջորեն մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես նավթ մատակարարել արտասահման, այլ այն մասին, թե ինչպես կզարգանա հետնավթային քաղաքակրթությունը, որը, ըստ Կոբրինսկու, ի հայտ կգա արդեն հաջորդ սերնդի օրոք:

Ղարիբաշվիլիի տաշքենդյան բանակցություններում գլխավորը նաեւ լոգիստիկ հարցերն էին։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարանցիկ ներուժի արդյունավետ գործարկման հարցեր, այդ թվում՝ Փոթիի եւ Բաթումի նավահանգիստների ենթակառուցվածքները  ուզբեկական բեռների փոխադրման ժամանակ։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ լոգիստիկ կենտրոնի իր դերն ամրապնդելու համար Վրաստանը մասնակցում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, Սեւ ծով-Կասպից ծով տրանսպորտային երթուղու նախագծերին եւ երկրի ներսում կառուցում է Արեւելք-Արեւմուտք մայրուղին (եվրոպական տարանցիկ E-60 ճանապարհ): Այսպիսով՝ Ուզբեկստանը բոլոր հնարավորություններն ունի՝ օգտագործելու Վրաստանի նավահանգստային հնարավորությունները Եվրամիության սպառողական շուկա դուրս գալու համար։

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Միայն Աստծո խոսքն է պարունակում կենարար պատասխաններ մարդկային հոգու պահանջմունքներին

«Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը…»

«Եվ ո՞ւր, եւ ո՞ւր է կանչում կապույտը...»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist