Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանը «գլխացավանք» է դարձել

Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն Սոչիում

Հուլիսի 28, 2022
Միջազգային
Էրդողանը «գլխացավանք» է դարձել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկական «գլխացավանք» է դարձել ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենի համար: Այս մասին գրում է «The New York Times»-ը: Դա՝ այն պատճառով, որ Անկարան հաճախ այնպիսի քաղաքականություն է վարում, որը տարբերվում է արեւմտյան երկրների օրակարգից եւ զայրացնում ամերիկյան նախագահի վարչակազմին:

Երբ հուլիսի 22-ին Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնագիր ստորագրեցին ուկրաինական հացահատիկի տեղափոխման մասին, Էրդողանը բարեհոգի պետական գործչի դեր էր կատարում: Ստամբուլի Դոլմաբախչե պալատում նստած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողքին՝ Էրդողանը հայտարարեց, որ համաձայնագիրը, որն ստորագրվել է Թուրքիայի օգնությամբ, օգուտ կբերի «ողջ մարդկությանը»:

Իհարկե, Բայդենի վարչակազմը ողջունեց համաձայնագրի ստորագրումը: Այն կօգնի մեղմել գլոբալ սննդային ճգնաժամը, որը խորացել է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության եւ ուկրաինական նավահանգիստների բլոկադայի պատճառով: Բայց չինովնիկները կասկածում էին, որ Մոսկվան դա անում է՝ ելնելով բարի մտադրություններից, իսկ Ռուսաստանը հրթիռային հարված հասցրեց ուկրաինական նավահանգստային Օդեսա քաղաքին պայմանագրի ստորագրումից ընդամենը մեկ օր անց: Այդուհանդերձ, Սպիտակ տան ներկայացուցիչը գովեց Էրդողանին նրա ջանքերի համար:

Ուկրաինական հացահատիկի տեղափոխման մասին համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ թուրք բռնապետը կրկին սպառնաց, որ առաջիկա ամիսներին վետո կդնի ՆԱՏՕ-ի պլանների վրա՝ կապված դաշինքում Ֆինլանդիայի ու Շվեդիայի ներգրավման հետ, Թուրքիայի նման քայլը Բայդենի վարչակազմին ու ողջ դաշինքին չափազանց ծանր դրության մեջ կդնի հիմա, երբ նրանք պետք է դիմակայեն Ռուսաստանին: Իսկ ամերիկյան Կոնգրեսը վերջերս անվստահություն հայտնեց Իսպանիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենի խոստման առնչությամբ՝ Թուրքիային մի քանի տասնյակ F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ:

Մեկ շաբաթ առաջ Էրդողանը մեկնեց Թեհրան՝ հանդիպելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերլուծաբանների խոսքերով՝ լուսանկարները, որոնցում ԱՄՆ-ի երկու գլխավոր հակառակորդները Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախագահի հետ են, հակասում են Իրանի ու Ռուսաստանի խորը մեկուսացման արեւմտյան քաղաքականությանը: Դրանից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ մարտիկների դիրքերից կրկին խոսել է Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում նոր հարձակում սկսելու սպառնալիքի մասին:

Բայց Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ չի կարելի հենց այնպես հաշվից հանել Էրդողանին: Թուրքիան ռազմավարական դիրք է զբաղեցնում Արեւելքի ու Արեւմուտքի հանգույցում, ինչը նրան հնարավորություն է տալիս իր վրա վերցնել միջնորդի դերը շատ ավելի խնդրահարույց հարեւանների հետ բանակցություններում. այդ մասին է վկայում ուկրաինական հացահատիկի տեղափոխման վերաբերյալ համաձայնագիրը, որը կթույլատրի ապառազմականացված միջանցք ստեղծել Սեւ ծովով՝ Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Էրդողանի խնդրահարույց պահվածքը շատ բանով կապված է Թուրքիայի ներսում նրա քաղաքական թույլ դիրքերի հետ: Երկրում արժեզրկման մակարդակն անցած ամիս աճել է մինչեւ 80 տոկոսով: Հույս ունենալով ուշադրությունը շեղել թուրքական տնտեսության վիճակից՝ Էրդողանն անցավ ազգայնականության բացահայտ դրսեւորման Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ Սիրիայի քրդական խմբավորումների առիթով:

Ներկայացուցիչների պալատի անդամ, Նյու Հեմփշիրի նահանգից դեմոկրատ Կրիս Պապասը խոսել է Անկարայի կողմից ռուսական հրթիռային համակարգերի գնման եւ Թուրքիայի երկակի դիրքորոշման մասին՝ կապված Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության հետ: Էրդողանը Ռուսաստանի ներխուժումը համարել է «անընդունելի», սակայն չի միացել հակառուսական պատժամիջոցներին, որոնք կիրառվում են ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան դաշնակիցների կողմից:

«Ամեն ինչ սահման ունի,- ասել է Պապասը:- Ուկրաինայի հարցում Թուրքիան փորձում է նստել երկու աթոռի: Անկարային չի կարելի վստահելի դաշնակից համարել, որի հետ հնարավոր է հույսեր կապել: Ես կարծում եմ, որ Բայդենի վարչակազմն առավել կոշտ դիրքորոշում պետք է որդեգրի նրա նկատմամբ»:

Հենց Սպիտակ տունը պաշտոնապես պահանջի Կոնգրեսի հավանությունը՝ վաճառելու ինքնաթիռներ, Բայդենն այլ ազդեցիկ անդամների աջակցության կարիքը կունենա, ովքեր նախկինում կտրուկ քննադատել են նրան: Այդ թվում՝ նաեւ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի աջակցությունը: Ավելի վաղ վերջինս հրապարակայնորեն կասկած է հայտնել, որ Թուրքիային ՆԱՏՕ-ում թողնելը խելամիտ քայլ է: Իսկ հունիսին ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայով լսումների ժամանակ նա ասել է. «Թուրքիայի դիրքորոշումն այդ գործընթացում միայն Պուտինի շահերին է ծառայում»:

Հունիսին հանձնաժողովում իր գործընկեր, հանրապետական սենատոր Ջիմ Ռիշի հետ Մենենդեսը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոշտ կերպով զգուշացրեց Էրդողանին՝ չմտնելու Սիրիա: Նրան միացան Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերի հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Գրեգորի Միքսը եւ նրա հանրապետական գործընկեր Մայքլ Մակոլը: Իրենց հայտարարության մեջ կոնգրեսականները շեշտեցին, որ հնարավոր ներխուժումը «կործանարար հետեւանքներ կունենա»՝ սպառնալով խափանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մնացորդների դեմ գործողությունների անցկացումը եւ խորացնելով հումանիտար ճգնաժամը Սիրիայում: Վերջերս նման զգուշացումներով հանդես է եկել նաեւ Պենտագոնի ներկայացուցիչը:

«Մենք Սիրիայի հյուսիսում թուրքական ցանկացած գործողությանը կտրականապես դեմ ենք եւ մեր առարկությունները հայտնել ենք Անկարային,- հուլիսին ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Դանա Սթրոուլը: -«Իսլամական պետությունը» կարող է օգտվել այդ արշավից»:

Ըստ Էրդողանի որոշ կոշտ քննադատների՝ սա անվերջ ցիկլ է, երբ թուրք առաջնորդը զիջումներ է փնտրում ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներից, ինչպիսիք են նոր կործանիչները եւ քրդական աշխարհազորայինների նկատմամբ ավելի կոշտ գիծը միայն այն բանի համար, որ ապագայում կարծրացնի իր դիրքերը։

«F-16-ի շուրջ այս «պարը» մի տեսակ «կործանիչ» դիվանագիտություն է, եւ դա պարզապես թաքցնում է այն, ինչը կատարվում է իրականում,- ասել է Մարկ Ուոլեսը՝ «Turkish Democracy Project» խմբի հիմնադիրը, ով խիստ քննադատել է Էրդողանին եւ նրա ավտորիտարիզմը:- Լավ դաշնակիցը երբեք շանտաժի չի դիմի, որպեսզի դաշինքի պատմության շրջադարձային պահերին ստանա այն, ինչ ուզում է»։

Էրդողանը, ինչպես երեւում է, Բայդենի վարչակազմի համար իր հերթական զայրացուցիչ քայլն է կատարում: Թեհրանյան գագաթնաժողովը նոր է ավարտվել, Էրդողան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, սակայն արդեն հայտնի է, որ Թուրքիայի նախագահն օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Սոչի՝ կրկին հանդիպելու իր ռուս գործընկերոջ հետ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հենվելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հաղորդման վրա, նրանք կքննարկեն տարածաշրջանային խնդրահարույց թեմաները եւ երկկողմ հարաբերությունները: Ինչպես գրում է թուրքական «Haberturk»-ը, սպասվում է, որ Էրդողանն ու Պուտինը կքննարկեն ուկրաինական հակամարտության հարցը, ինչպես նաեւ կգնահատեն իրավիճակը՝ կապված հացահատիկային միջանցքի հետ:

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երբ ապրում ես տիրոջ իրավունքով

Երբ ապրում ես տիրոջ իրավունքով

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist