Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իվանիշվիլին խախտեց «քաղաքական լռությունը»

Նախկին վարչապետը մեղադրվում է Վրաստանի «բելառուսականացման» մեջ

Հուլիսի 30, 2022
Միջազգային
Իվանիշվիլին խախտեց «քաղաքական լռությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն ընդդիմությունը մեղադրում է երկրի «բելառուսականացման» մեջ: Մեր ժամանակներում դա սարսափելի ծանր մեղադրանք է, ուստի նա հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ գնահատական տալով Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները Իվանիշվիլու առաջարկով ամեն ինչ անում են, որպեսզի Արեւմուտքը շրջվի Վրաստանից, եւ երկիրը դառնա Ռուսաստանի հեշտ որսը:

Բիձինա Իվանիշվիլին խախտեց ավելի քան մեկ տարվա «քաղաքական լռությունը» եւ հանդես եկավ մի շարք թեզիսներով՝ ի պաշտպանություն երկրի իշխանությունների վարած քաղաքականության։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ նախկին վարչապետը, ում վերջին ելույթը կապված էր «քաղաքականությունից վերջնականապես եւ անվերադարձ հեռանալու հետ», ստիպված էր ելույթ ունենալ պաշտոնական Թբիլիսիի եւ անձամբ իր նկատմամբ Արեւմուտքի ճնշումների ավելացման պատճառով։ Մեկ այլ պատճառ կարող է կապված լինել ծանր մեղադրանքների հետ, որոնցով հանդես է եկել պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, կալանավորված Սոսո Գոգաշվիլին։ Նա, մասնավորապես, հաղորդել է, որ ստիպված է եղել կատարել «Վրացական երազանքի» նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլու անօրինական հրամանները։ Նրա հանձնարարականների կատարմանը, որոնք վերաբերում են տարբեր ընտրություններում կեղծիքներին ու նույնիսկ անցանկալի անձանց նկատմամբ հաշվեհարդարին, մասնակցել են երկրի գրեթե բոլոր ուժային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ դատական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Գոգաշվիլին հայտարարել է նաեւ, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի՝ Թբիլիսիում առեւանգման եւ ադրբեջանական իրավապահ մարմիններին հանձնման աղմուկ հանած պատմությանն Իվանիշվիլին ուղիղ կապ է ունեցել: «Մուխտարլին առեւանգվել է Իվանիշվիլու հրահանգով, պետական անվտանգության ծառայության կողմից, իսկ օպերատիվ-տեխնիկական դեպարտամենտի աշխատակիցները ոչնչացրել են փողոցային տեսասարքերի տեսագրությունները»,-հայտարարել է կալանավորված նախկին ուժայինը: Իվանիշվիլու հայտարարության մեջ այդ մեղադրանքներն ուղղակիորեն չեն հերքվում, եթե ուշադրություն չդարձնենք վստահեցմանը, որ նա պահում է իր խոսքը եւ արդեն վաղուց հեռու է քաղաքականությունից:

Իվանիշվիլին դրական է գնահատել այժմյան իշխանությունների գործողությունները՝ դրանք անվանելով սկզբունքային, իսկ գլխավոր նվաճում է համարում «պատերազմի վտանգի առաջին փուլի հաղթահարումը»: Իվանիշվիլին հայտարարել է, որ «որոշ ուժեր ակտիվորեն ձգտում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, եւ նրանց այդ ցանկությունը հրատապ է նաեւ այսօր»: Նա խոստովանել է, որ, որպես Վրաստանի քաղաքացի, բնականաբար, շատ ուշադիր հետեւում է ինչպես երկրում, այնպես էլ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, կարծում է, որ իշխանություններն ու հանրությունը «պարտավոր են առավելագույնս զգույշ լինել, որպեսզի Վրաստանը վերջնականապես խուսափի ճակատագրական պատերազմից»: Իվանիշվիլին միեւնույն ժամանակ շեշտել է, որ արեւմտյան ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերությունները շարունակում են առաջնահերթ մնալ, եւ դրանք ոչ մի դեպքում չպետք է տուժեն: Նա նաեւ արտահայտվել է շվեյցարական բանկերից մեկի հետ խնդիրների մասին, որն արգելափակում է իր ֆինանսական գործողությունները: Միլիարդատերը վստահեցրել է, որ դա իր անձնական գործն է եւ ոչ մի կապ չունի վրացական պետության հետ, եթե հաշվի չառնենք այն, որ նա պատրաստվում է արգելափակված միջոցները ծախսել հասարակական կարիքների համար: Այդ մասին առավել մանրամասն, ինչպես հաղորդել է Իվանիշվիլին, կխոսի փաստաբանը: Այդ կերպ նա հասկացրել է, որ բանկի հետ խնդիրները գործնականում հարթված են:

Նախկին վարչապետը, ում այսօր ընդդիմությունն ու արեւմտյան մի շարք ինստիտուտներ համարում են Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավար, իր հայտարարությունն ավարտել է եւս մեկ խոստովանությամբ: Խոսքը Վրաստանոմ ԱՄՆ-ի դեսպան Կելլի Դեգնանի հետ հանդիպման մասին է, որը հետաքրքրում է հասարակությանը: Նախկին վարչապետը խոստովանել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո՝ «մարտի 21-ին՝ դեսպանի խնդրանքով եւ շարունակվել է մոտ երեք ժամ»:

Իվանիշվիլիի հայտարարությունը պատճառ դարձավ, որպեսզի նրան մեղադրեն Վրաստանի «բելառուսականացման» մեջ։ «Աղմաշենեբելիի ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Պաատա Մանջգալաձեն ասել է, որ Եվրոպային ինտեգրման ոչ մի գործընթաց չկա, «Վրացական երազանքը» հող է նախապատրաստում, որ Արեւմուտքը երես թեքի Վրաստանից։ «Իվանիշվիլու ելույթը Վրաստանի «բելառուսականացման» նախագծի սկիզբն է»,- ասել է Մանջգալաձեն։ Ընդդիմադիր ճամբարի շատ անդամներ համաձայն են այդ գնահատականի հետ։

«Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն նախկին վարչապետի հայտարարությունն անվանել է «անձնական ֆինանսների եւ անվտանգության փրկության փորձ, Վրաստանի ներկայի եւ ապագայի առեւտուր»: Նրա խոսքով՝ Իվանիշվիլու համար գլխավորն անձնական բարեկեցությունն ու հանգստությունն է։ «Նա ձախողեց Անակլիա նավահանգստի շինարարությունը, որպեսզի չնյարդայնացնի Ռուսաստանին։ Շահարկեց «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հարցը (Ադրբեջանի հետ դրա սեփականության շուրջ վեճերը շարունակվում են,-խմբ.)՝ ընտրություններում հաղթելու համար։ Այսօր նա խաղարկում է Վրաստանն Արեւմուտքի հետ պատերազմի մեջ ներքաշելու խաղաքարտը։ Հանուն սեփական բարօրության նա կարող է զոհաբերել երկիրը, ժողովրդին եւ նրա ապագան…»,-սոցիալական ցանցում գրել է Խազարաձեն։

Ծայրահեղ ազատական «Գիրչի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Յագո Խվիչիան, Իվանիշվիլու հրապարակային հայտարարության մեջ տեսել է «մի բանի նախաբանը, որի հիմնական գործողություններն ու սյուժեները դեռ առջեւում են»։ «Զարմանալի չէ, որ իշխող «Վրացական երազանքի» եւ Իվանիշվիլու դիրքորոշումները նույնական են։ Մենք գիտենք, որ նա հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ, բայց չգիտենք, թե ինչի մասին են խոսել։ Բոլորս գիտենք պատերազմի վտանգի մասին, բայց չգիտենք, թե նա կոնկրետ ինչ դիրքորոշում ունի։ Պետք է սպասել Իվանիշվիլու հաջորդ ելույթներին: Սա քիչ հանդիպող դեպք է, երբ պատկերը կարծես թե ստացվել է, բայց մնում է անհասկանալի»,- հայտարարել է Յագո Խվիչիան։

Թեգեր: Վրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հուսադրող քայլեր եւ արդյունքներ

Հուսադրող քայլեր եւ արդյունքներ

Բարի անուն, լուսավոր հետագիծ

Բարի անուն, լուսավոր հետագիծ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist