Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Փոխադարձ մեղադրանքներ, աճող լարվածություն

Զորավարժությունները՝ ուժի ցուցադրության դրսեւորում

Սեպտեմբերի 1, 2022
Միջազգային
Փոխադարձ մեղադրանքներ, աճող լարվածություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՌԴ պաշտպանության նախարարությունն այս օրերին, Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությանը զուգահեռ, Արկտիկայում ու Հեռավոր Արեւելքում  մի շարք զորավարժություններ է անցկացնում: Հյուսիսային նավատորմի ռազմական նավերի ջոկատը մասնակցում է Հյուսիսային ծովային ուղու գոտում արկտիկական արշավին: Կալինինգրադի մարզի ափին Բալթյան նավատորմի «Բալ» եւ «Բաստիոն» հրթիռային համակարգերի մարտական անձնակազմերը հարվածներ են հասցնում պայմանական թշնամու նավերին: Իսկ Հեռավոր Արեւելքում այսօր մեկնարկում է «Արեւելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական փուլը:

Չնայած ռուսական ռազմական գերատեսչությունում նշում են, որ այդ զորավարժությունները պլանային են, ակնհայտ է, որ դրանք այս կամ այն կերպ կապված են ինչպես իրականացվող ռազմական հատուկ գործողության, այնպես էլ ՌԴ-ի սահմանների մոտ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դրսեւորած ակտիվության հետ:

ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ օգոստոսի 29-ին Ֆինլանդիայում մեկնարկել են «Vigilant Knife» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են Շվեդիայի ու Բրիտանիայի զինվորականները: Լիտվայի ու Էստոնիայի Շյաուլյայ եւ Էմարի ավիաբազաներում ամառային մարտավարական մանեւրներ են իրականացնում Գերմանիայի եւ Իսպանիայի ռազմաօդային ուժերի «Eurofighter Typhoon» կործանիչները: Իսկ Վրաստանում 21 պետությունների ավելի քան 2400 զինվորականներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի երկրներն ու դրանց գործընկերներին, մասնակցում են «Noble Partner-2022» մանեւրներին:

«Անհանգստացնող ազդանշան»

Հարավկովկասյան զորավարժություններում ներգրավված են նաեւ Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի զինվորականները: Սկսած 2015 թվականից՝ այդ զորավարժություններն անցկացվում են 6-րդ անգամ, այսինքն՝ այն ժամանակվանից, ինչ Հարավարեւելյան Ուկրաինայում ռազմական բախում սկսվեց:

Այս անգամ «Noble Partner-2022»-ը մեկնարկեց այն պահին, երբ արդեն կես տարի է՝ ռազմական գործողություններ են ընթանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի զինված ուժերի միջեւ: Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը, ով երկար ժամանակ ծառայել է Անդրկովկասի ռուսական զորքերի խմբում, «չնայած ռազմաճակատում առկա բարդ իրավիճակին, Ուկրաինայի զինված ուժերն իրենց զինվորներին ուղարկել են Վրաստան, եւ դա անհանգստացնող ազդանշան է»: Նա նշել է, որ լինելով Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի հրամանատարի տեղակալ՝ շատ ժամանակ է հատկացրել զինուժի մարտական պատրաստականությանը, այդ թվում՝ վրացական բանակի հետ միասին առաջադրանքներ են մշակվել Թբիլիսիի մերձակայքում՝ Վազիանիում տեղակայված զորավարժարանում: «Իսկ հիմա մենք այնտեղ տեսնում ենք ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինվորներին»,- նշել է գեներալը: Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ, Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, «զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների ու դաշնակիցների պատրաստվածությունն ու համատեղելիությունը՝ ապահովելու կայուն ու անվտանգ միջավայր սեւծովյան տարածաշրջանում»: «Որտեղ է ԱՄՆ-ը, որտեղ՝ Սեւ ծովը: Ինչո՞ւ այստեղ անվտանգությունը ՆԱՏՕ-ն ու Պենտագոնը պետք է ապահովեն,- հարց է հնչեցրել Նետկաչովը:- Սեւ ծովն արդեն ռազմական գործողությունների թատերաբեմ է Ուկրաինայի ռազմատենչ կուրսի պատճառով, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մասնակցությամբ կազմակերպված զորավարժություններն ավելի են ապակայունացնելու իրավիճակը»:

Գեներալը կարծում է, որ Հարավային զինվորական օկրուգի զորքերն անվտանգություն են ապահովում նաեւ Հարավային Կովկասում: «Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Հայաստանի ռազմական բազաները տարածաշրջանում կայունության երաշխավորն են, եւ ՆԱՏՕ-ի զորավարժություններն այնտեղ չեն կարող վնաս հասցնել տարածաշրջանում ռուսական հետաքրքրություններին»,- ասել է Նետկաչովը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը «պետք է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի ու Չինաստանի գործողությունների ակտիվացումը»: Ստոլտենբերգն Արկտիկայում այդ երկրների գործողություններում սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ բացասաբար է վերաբերվում դաշինքի ղեկավարության նման դիրքորոշմանը: «Այլ երկրների, առավել եւս՝ Չինաստանի հետ համագործակցությունը բացառապես ուղղված է արկտիկական գոտու հետագա զարգացմանը եւ չի կարող սպառնալիք ներկայացնել մեկ այլ երկրի կամ միավորման համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս օրերին Մոսկվան ուժեղացնում է ռազմական համագործակցությունը Չինաստանի հետ: Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ռազմավարական հրամանատարաշտաբային «Արեւելք-2022» զորավարժությունների շրջանակներում, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին, Ճապոնական ծովի ջրերում «Խաղաղօվկիանոսյան նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերը մշակում են համատեղ գործնական գործողություններ՝ ծովային տնտեսական գործունեության շրջանների եւ ծովային ուղիների պաշտպանության եւ ծովափնյա ուղղությամբ ցամաքային զորքերին աջակցելու համար»: Չինացի զինվորականներն այլ երկրների (Հայաստան, Ալժիր, Ադրբեջան, Բելառուս, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լաոս, Մոնղոլիա, Նիկարագուա, Սիրիա, Տաջիկստան) զորակազմերի հետ միասին կմասնակցեն Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ցամաքային փուլին: Այն կկայանա Արեւելյան ռազմական օկրուգի 7՝ «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե-Վոլկոնսկիյ», «Լագուննոյե», «Սերգեեւսկիյ», «Տելեմբա» եւ «Ուսպենովսկիյ» զորավարժարաններում: Ռուսական ռազմական գերատեսչության հաղորդման համաձայն՝ «Արեւելք-2022» զորավարժություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն ավելի քան 50 հազար զինվորականներ, ավելի քան 5000 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 թռչող ապարատ, 60 մարտական նավ, կատեր ու ապահովման նավեր:

Թբիլիսին ձգտում է նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից

Այն, որ հարեւան Վրաստանում «Noble Partner-2022» զորավարժությունները վկայում են այդ երկրի՝ դեպի Արեւմուտք ուղղվածության մասին, ակնհայտ է բոլորին: Վրաստանի հակառուսական դիրքորոշման մասին բազմիցս է խոսվել, սակայն միեւնույն ժամանակ բազմիցս շեշտվել է, որ երկրի կախվածությունը ռուսական տնտեսությունից նրան հնարավորություն չի տա հեռանալ մոսկովյան ուղեծրից: Ավելին՝ երկրների միջեւ հարաբերությունների սրացման պահերին ռուսաստանյան տարբեր շրջանակներ կոչ էին անում դադարեցնել վրացական գինիների ներկրումը եւ տնտեսապես խեղդել Թբիլիսիին: Եվ ահա հայտնի է դարձել, որ Վրաստանը հույս ունի առաջիկա 5 տարվա ընթացքում 20 տոկոսով կրճատել կախվածությունը Ռուսաստան գինիների արտահանումից: Արտադրողներն արդեն հիմա կորուստներ են կրում: Այս տարվա մարտին նրանց եկամուտները նվազել են 5 մլն դոլարով:

Գինու ազգային գործակալության նախագահ Լեւան Մեխուզլան հայտարարել է, որ այս փուլում երկրի իշխանություններն առաջնահերթ են համարում ԱՄՆ-ի շուկան: Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ արդեն 2025 թ. Ամերիկայում տարեկան 5 մլն շիշ վրացական գինի կվաճառվի:

«Անցած տարի ԱՄՆ գինու արտահանումն ավելացավ 16 տոկոսով: Այս տարի շատ լավ մարքեթինգային արշավ ենք իրականացնում, եւ ես հույս ունեմ, որ դեպի այդ շուկա արտահանման ավելացումն ավելի նկատելի կլինի: Ընդհանրապես՝ մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք այլ շուկաներում՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի: Իհարկե, առանձնանում են նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրները: Ես նկատի ունեմ Լեհաստանն ու Բալթյան երկրները»,- ավելացրել է Մեխուզլան:

Ռուսաստանն ու Ուկրաինան ավանդաբար Վրաստանի արտահանման գլխավոր շուկաներն են: Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո մատակարարումը կրճատվեց: Ամերիկյան ուղղությամբ գինու արտահանման աճ է նկատվել 27.7 տոկոսով, իսկ դրանից եկամուտը կազմել է 3.1 մլն դոլար:

Թեգեր: ՆԱՏՕՈւկրաինաՌուսաստանՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
70 թափուր տեղերից 6-ն է համալրվել…

70 թափուր տեղերից 6-ն է համալրվել…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Ա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist