Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Փոխկախվածության համակարգի փլուզման վտանգը

Նոր տեխնոլոգիաները մեծացնում են սխալ հաշվարկների հավանականությունը

Սեպտեմբերի 6, 2022
Միջազգային
Փոխկախվածության համակարգի փլուզման վտանգը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային հարաբերությունների տեսությունը երկար տարիներ հիմնականում լավատեսություն էր ներշնչում՝ այն հիմքով, որ խոշոր պետությունները կարող են կառուցողական համագործակցություն իրականացնել, լուծել բոլոր տարաձայնությունները՝ խուսափելով ռազմական բախումներից: Այս մասին գրում է ամերիկյան «Foreign Policy»-ը: Բայց վերջին ժամանակներս, ինչպես նշում է հոդվածագիրը՝ Ատլանտյան խորհրդում Սքոուքրոֆթի անվան ռազմավարության եւ անվտանգության կենտրոնի փոխտնօրեն, Ջորջթաունի Էդմունդ Ուոլշի անվան համալսարանի դիվանագիտական ծառայության դպրոցի եւ Պետդեպարտամենտի պրոֆեսոր Մեթյու Քրենիգը, ում վերջին գիրքը կրում է «Մեծ տերությունների մրցակցության վերադարձը. ժողովրդավարությունը՝ ընդդեմ բռնակալության՝ Հին աշխարհից մինչեւ ԱՄՆ եւ Չինաստան» անվանումը, բոլոր «խաղաղարար» ուժերը քանդվում են մեր աչքերի առջեւ ու մեծացնում պատերազմների հավանականությունը մեծ տերությունների միջեւ:

Միջազգային հարաբերությունների իրատեսական տեսությունները, որոնք շեշտը դնում են ուժի վրա, տասնամյակների ընթացքում սառը պատերազմի ժամանակների երկբեւեռ աշխարհը եւ դրանից հետո հաստատված միաբեւեռ աշխարհը, որում թելադրում էր Միացյալ Նահանգները, համարել են համեմատաբար պարզ ոչ բախումնային համակարգեր: Իսկ միջուկային զենքը, իր հերթին, բարձրացրել է հակամարտությունների արժեքը եւ անիմաստ դարձրել պատերազմը խոշոր տերությունների միջեւ:

Իսկ լիբերալ տեսաբանները պնդում են, որ ինստիտուտները, փոխկախվածությունն ու ժողովրդավարությունը նպաստում են համագործակցությանը եւ մեղմացնում առճակատումները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված բազմաթիվ միջազգային ինստիտուտները եւ համաձայնագրերը մեծ տերությունների համար խաղաղ ճանապարհով տարաձայնությունները լուծելու հարթակներ ստեղծեցին: Ավելին՝ տնտեսական գլոբալիզացիան զինված բախումները չափազանց թանկարժեք է դարձրել: Ինչո՞ւ վիճել, եթե գործերը լավ են ընթանում, եւ բոլորը հարստանում են: Եվ, վերջապես, համաձայն այդ տեսության՝ ժողովրդավարությունը պատերազմում է քիչ հավանականությամբ եւ մեծ հավանականությամբ՝ համագործակցում, իսկ վերջին 70 տարում ժողովրդավարացման շատ մեծ ալիքներ են տարածվել աշխարհով մեկ՝ դարձնելով այն պակաս ռազմատենչ:

Միեւնույն ժամանակ կառուցողական գիտնականները բացատրել են, թե նոր գաղափարները, նորմերն ու ինքնությունը ինչպես են դրական առումով փոխել միջազգային քաղաքականությունը: Անցյալում ծովահենությունը, ստրկությունը, խոշտանգումներն ու նվաճողական պատերազմները սովորական էին: Սակայն շատ տարիների ընթացքում մարդու իրավունքների նորմերի ամրապնդումը եւ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման արգելքը խոչընդոտել են միջազգային հակամարտություններին: Ցավոք, այս խաղաղարար ուժերը գրեթե ամբողջությամբ սկսեցին քանդվել մեր աչքերի առջեւ։ Համաձայն միջազգային հարաբերությունների տեսության՝ միջազգային քաղաքականության հիմնական շարժիչ գործոններն ասում են, որ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր սառը պատերազմը դժվար թե խաղաղ բնույթ կրի:

«Սկսենք ուժային քաղաքականությունից։ Մենք մտնում ենք ավելի բազմաբեւեռ աշխարհ: Անշուշտ, Միացյալ Նահանգները դեռեւս աշխարհի առաջատար տերությունն է գրեթե բոլոր օբյեկտիվ ցուցանիշներով, սակայն Չինաստանը ռազմական եւ տնտեսական հզորությամբ ամրապնդվել է երկրորդ տեղում: Եվրոպան ինքնին տնտեսական եւ կարգավորող գերտերություն է։ Ավելի ռազմատենչ Ռուսաստանն ունի միջուկային զենքի ամենամեծ պաշարը, իսկ զարգացող աշխարհի խոշոր տերությունները, ինչպիսիք են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հարավային Աֆրիկան եւ Բրազիլիան, նախընտրում են չմիավորման ուղին:

Իրատեսները պնդում են, որ բազմաբեւեռ համակարգերն անկայուն են եւ սխալ հաշվարկների պատճառով ենթակա են խոշոր պատերազմների: Առաջին համաշխարհային պատերազմը դրա դասական օրինակն է»,- գրում է Մեթյու Քրենիգը: Ըստ նրա՝ բազմաբեւեռ համակարգերը մասամբ անկայուն են այն պատճառով, որ յուրաքանչյուր երկիր ստիպված է մտածել բազմաթիվ պոտենցիալ հակառակորդների մասին:

Իրոք, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայումս անհանգստանում է Եվրոպայում Ռուսաստանի եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ հնարավոր միաժամանակյա հակամարտությունների պատճառով:

Սխալ հաշվարկների պատճառով պատերազմները հաճախ առաջանում են թշնամուն արժանիորեն գնահատելու անկարողությունից: Այս դեպքում մեկը կասկածում է մյուսի ուժին կամ պայքարելու վճռականությանը եւ, հետեւաբար, մարտահրավեր նետում նրան: Երբեմն թշնամին բլեֆ է անում, եւ մարտահրավերն արդյունք է տալիս, բայց իր հետաքրքրությունները պաշտպանելու վճռականությունը հղի է մեծ պատերազմով:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, սխալ էր հաշվարկել, երբ Ուկրաինայում հատուկ գործողություն սկսեց՝ սխալմամբ ենթադրելով, որ ամեն ինչ հեշտ ու արագ կավարտվի։ Որոշ իրատես գիտնականներ նախազգուշացրել էին հասունացող հակամարտության մասին, որը կարող է անցնել ՆԱՏՕ-ի սահմանների վրայով եւ վերածվել ամերիկա-ռուսական դիմակայության: Բացի այդ, վտանգ կա, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող է սխալ հաշվարկ անել՝ կապված Թայվանի հետ։ Վաշինգտոնի «ռազմավարական երկիմաստության» խճճված քաղաքականությունը կղզու պաշտպանության հարցում միայն ավելացնում է անկայունությունը: Բայդենը հայտարարել է, որ պաշտպանելու է Թայվանը, մինչդեռ Սպիտակ տունը հերքել է նրա խոսքերը։ Շատ առաջնորդներ շփոթված են, այդ թվում, հավանաբար, անձամբ Սին: Նա կարող է սխալմամբ ենթադրել, որ կղզու վրա հարձակումը կարող է ձեռնտու լինել իրեն, եւ հետո Միացյալ Նահանգները կմիջամտի՝ նրան կանգնեցնելու համար»,- շեշտել է Քրենիգը:

Հեղինակը կարծում է, որ Պեկինի ու Մոսկվայի «պակաս արդյունավետ բռնակալական համակարգերը» դժվար թե նրանց հնարավորություն տան մոտ ժամանակներս խլել գլոբալ լիդերությունը, սակայն պատմականորեն այնպես է դասավորվել, որ երբեմն նվաճողական պատերազմներն սկսվում են խաղացողների էքսպանսիոն հավակնությունների հատման պահին: Ինչպես Գերմանիան՝ Առաջին համաշխարհային պատերազմում, Ճապոնիան՝ Երկրորդ աշխարհամարտում, Ռուսաստանը կարող է ձգտել հետ բերել Խորհրդային Միության փլուզման արդյունքում ունեցած կորուստները: Այս նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության վրա: Սա իսկապես նվաճողական պատերազմ էր՝ բռնկված որոշ բռնակալների «էքսպանսիոն հավակնությունների հատման պահին»:

Ոմանք էլ այլ կարծիք կհայտնեն՝ պնդելով, որ միջուկային զսպումը շարունակում է աշխատել, բայց ռազմական տեխնոլոգիաները փոխվում են: Աշխարհն ապրում է «չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը», քանզի նոր տեխնոլոգիաները խոստանում են փոխակերպել գլոբալ տնտեսությունը, հասարակությանն ու պատերազմի դաշտը: Խոսքն արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի, հիպերձայնային հրթիռների, ուղղորդված էներգիայի եւ այլնի մասին է:

Պաշտպանական ոլորտի շատ փորձագետներ կարծում են, որ մենք կանգնած ենք ռազմական ոլորտում նոր հեղափոխության շեմին: Միանգամայն հավանական է, որ այդ նոր տեխնոլոգիաները կարող են, ինչպես տանկերն ու ինքնաթիռները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, առավելություն տալ զինվորականներին՝ ավելացնելով պատերազմի հավանականությունը: Զենքերի նոր համակարգերը կարող են բարդացնել ուժերի հաշվեկշռի գնահատումը՝ նպաստելով նշված սխալ հաշվարկների կատարմանը:

Նոր սառը պատերազմի պայմաններում միջազգային ինստիտուտները պարզապես վերածվել են մրցակցության ասպարեզի: Համագործակցությանն աջակցելու փոխարեն դրանք ավելի ու ավելի են խորացնում հակամարտությունները:

Լիբերալ գիտնականները պնդում են, որ տնտեսական փոխկախվածությունը մեղմացուցիչ հանգամանքի դեր է խաղում: Խնդիրն այն է, որ այստեղ դժվար է տարանջատել պատճառը հետեւանքից: Արդյոք առեւտուրը լավ հարաբերությունների շարժիչ ո՞ւժն է, թե՞ հակառակը: Պատասխանը միայն իրական ժամանակն է տալիս: Արեւմտյան աշխարհը հիմա համարում է, որ տնտեսապես կախված է Մոսկվայից եւ Պեկինից, ուստի ողջ ուժով ձգտում է չեզոքացնել հակառակորդի առավելությունը: Արեւմտյան ընկերությունների մեծ մասը հեռացավ ՌԴ-ից: Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ու Ճապոնիայում օրենսդրական ու նորմատիվային ակտերը սահմանափակում են առեւտուրն ու ներդրումները Չինաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանում: Վերջիններս նույնպիսի դիրքորոշում են որդեգրել: Լիբերալ եւ ոչ լիբերալ աշխարհների փոխկախվածությունը, որը լավ միջոց էր հակամարտությունների բռնկման դեմ, այժմ քանդվում է:

Ժամանակակից աշխարհը սխալ հաշվարկների կամ, այլ կերպ ասած, պատերազմների գայթակղության դեմ լրջորեն գործելու կարիք ունի…

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
175 տարիներու աւանդը

175 տարիներու աւանդը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. Գերակայում է սոդոմական «բարոյախոսությունը»

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist