Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանը ձգտում է վերածնել Օսմանյան կայսրությունը

Հունաստանը Թուրքիային խորհուրդ է տալիս լավ մտածել

Սեպտեմբերի 8, 2022
Միջազգային
Էրդողանը ձգտում է վերածնել Օսմանյան կայսրությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
88
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան փորձում է հետ շրջել պատմության ժամանակը եւ վերածնել Օսմանյան կայսրությունը: Այս մասին Աթենքում իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ բանակցություններից հետո հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Դենդիասի հայտարարությունը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ի դեպ, Կոլոննան Աթենք մեկնելուց առաջ այցելել էր Անկարա:

Հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ՝ Դենդիասը նկատելի ժամանակ է հատկացրել Թուրքիային: Նա շնորհակալություն է հայտնել Կոլոննային Թուրքիայում իր կապերի վերաբերյալ տեղեկատվության համար: «Ես լիովին կիսում եմ դիրքորոշումը, որը Դուք հայտնեցիք մեր թուրք գործընկերոջը, որ ոչ մի լարվածություն եւ հռետորաբանության ոչ մի աճ չպետք է լինի: Բայց ես ցավով պետք է ասեմ, որ թուրք պաշտոնյաներն ամեն օր աղաղակող հայտարարություններ են անում Հունաստանի դեմ, հույն ժողովրդի դեմ, մեր երկրի կառավարության դեմ»,-ասել է Դենդիասը:

«Ի հայտ են գալիս քարտեզներ, որոնցում հունական կղզիները նշված են որպես թուրքական տարածքներ: Թուրքիան հայտարարում է, որ Հունաստանն օկուպացրել է այդ կղզիները: Հայտարարում է անընդհատ, իսկ վերջին անգամ՝ այն ժամանակ, երբ Դուք դեռ Անկարայում էիք: Նրանք «կարող են գիշերը հանկարծակի գալ», այսինքն՝ ներխուժել այդ կղզիներ: Եվ ես կուզեի հիշեցնել, որ Էգեյան ծովի կղզիների դեմ գտնվում են Եվրոպայի ամենամեծ դեսանտային նավատորմը եւ լիարժեք թուրքական բանակը»,- ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով՝ բոլորովին վերջերս ասվել է, որ Հունաստանը հավասար չէ Թուրքիային եւ չի կարող նրա զրուցակիցը լինել: «Թուրքիան Հունաստանին սպառնում է պատերազմով, եթե մենք իրավունքներ կիրառենք, որոնք կբխեն միջազգային իրավունքից ու միջազգային ծովային իրավունքից»,- նշել է Դենդիասը:

Նա Թուրքիային մեղադրել է հունական ազգային ինքնավարության ամենօրյա խախտումների մեջ: «Այս տարի ազգային օդային ինքնավարության 6100 խախտում է կատարվել, 157 թռիչք Հունաստանի տարածքի վրայով, գրանցվել է մեր ջրային տարածքի 1000 խախտում: Ես չեմ կարծում, որ Դուք, լինելով փորձառու դիվանագետ, ողջ մոլորակում երբեւէ կհանդիպեք նման քանակի խախտումների հետ»,- փաստել է Դենդիասը: Հույն դիվանագետը հայտարարել է, որ Թուրքիան գրավել է նաեւ եվրոպական երկրի՝ Կիպրոսի տարածքը, պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ եւ միգրանտների խնդիրն օգտագործում է որպես գործիք:

«Թուրքիան փորձում է պատմության ժամանակը հետ շրջել ու վերածնել Օսմանյան կայսրությունը,- շեշտել է նախարարը:- Մենք հստակ ասում ենք, որ թուրքական կողմի հայտարարություններն ու գործողություններն անընդունելի են, չլսված, դատապարտելի, սակայն մենք չենք վախենում: Մեր երկարատեւ պատմության ընթացքում շատ ավելի լուրջ մարտահրավերների ենք բախվել: Լիովին մերժում ենք այդ նեոօսմանական հարձակումները»: Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը միշտ հանդես է գալիս կառուցողական երկխոսության օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, եւ ակնկալում է, որ իր դաշնակիցներն ու գործընկերները կպաշտպանեն ակնհայտը:

Դենդիասը նկատել է, որ եւ ԵՄ-ի արտաքին քաղաքականության ներկայացուցիչը, եւ ԵՄ-ում չեխական նախագահությունը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում միանգամայն բացասաբար են մեկնաբանել «վերջին օրերի թուրքական անընդունելի, աղաղակող դիրքորոշումը եւ, ընդհանուր առմամբ, Թուրքիայի վերաբերմունքը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա եւ Հերցեգովինա կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ «իր ասածը երազանք չէ, եւ եթե թուրքերն ասում են, որ կարող են գիշերը հանկարծակի գալ, նկատի ունեն, որ կարող են դա անել»: Ի պատասխան այդ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի՝ Դենդիասն ասել է, որ առայժմ չի տեսել Էրդողանի վերջին հայտարարությունները եւ կցանկանար կարդալ ողջ տեքստը:

«Բայց կա իրական փաստ, որ թուրքական կողմը վերջին օրերին աղաղակող ու ամենաանընդունելի հայտարարություններ է անում: Հունական կղզիների օկուպացիայի հիշատակման փաստն իսկ խոսում է թուրքական հայտարարությունների մակարդակի մասին: Հունաստանը միշտ հենվում է ու գործում միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի հիման վրա: Բայց ես խորհուրդ կտամ բոլորին, ովքեր երազում են հարձակումների ու նվաճումների մասին, մտածել 3 կամ 4 անգամ: Մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր տարածքային անկախությունն ու մեր ամբողջականությունը: Եվ լիարժեք վստահում ենք մեր դաշնակիցներին ու մեր գործընկերների դիրքորոշումներին»,- նշել է նախարարը:

Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է հարվածել Հունաստանին: Նա վստահ է, որ այս նախազգուշացումը Աթենքին կստիպի ավելի մտածված վերաբերվել Թուրքիայի հետ հարաբերություններին: «Կարծում եմ՝ Աթենքում այսուհետ կվերլուծեն իրենց հետագա քայլերը Թուրքիայի հետ հարաբերություններում: Հակառակ դեպքում ցանկացած պահի կարող է հարված հասցվել: Աթենքում գիտեն Թուրքիայի վճռականության մասին, ուստի արդեն այնպիսի քայլեր չեն ձեռնարկում, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը պաշտպանել է իր հույն գործընկերոջը:

«Ֆրանսիան դա ասել է, եւ ես կրկնում եմ, որ ազգային ինքնուրույնությանը սպառնալիքի դեպքում կլինի Հունաստանի ու Կիպրոսի կողքին: Բայց եթե նման բան տեղի ունենա, մենք ստորագրել ենք համաձայնագիր, որի 21-րդ հոդվածը բնութագրում է այդ դեպքը. եթե երկու կողմերը համոզվում են, որ նման բան է եղել, ապա նրանք փոխօգնության իրավունք կունենան»,- նշել է Կոլոննան:

Էվրոսում հույն-թուրքական սահմանի ողջ երկարությամբ պարսպի երկարացումը ազգային «Akritas» ծրագրի բաղադրիչներից է: Այդ մասին, իր հերթին, հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը նախօրեին սահման կատարած այցի ժամանակ: Նախարարի խոսքով՝ «սա մեր սահմանները պաշտպանելու ծրագիր է, միջազգային իրավունքի ու մարդկային կյանքերի հարգման ծրագիր», որը նախատեսում է Էվրոսի հույն-թուրքական սահմանի 140 կիլոմետրանոց հատվածի սահմանային պարսպի ընդլայնում, սահմանապահների ավելացում 250 հոգով, սահմանի էլեկտրոնային հսկողության սարքավորումների ուժեղացում ու արդիականացում:

Թեոդորիկակոսը հայտարարել է, որ վերը նշված ծրագրով Հունաստանն «ազգային վճռականության հստակ ազդանշան» է ուղարկում «նրանց, ովքեր ներդրումներ են կատարում մարդկային ցավի մեջ ու փորձում են առաջ մղել թաքնված ու օտար նպատակներ», ինչպես նաեւ «նրանց, ովքեր շահագործում են միգրացիոն խնդիրը եւ փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային»:

Թեգեր: ԹուրքիաՀունաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը

Սփիւռքը՝ մշտական թէ անցողակի ներկայութիւն

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հայտնության գիրքն ուղղված է եկեղեցու բոլոր փուլերին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist