Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ի՞նչ սպասել Մեծ Բրիտանիայից Լիզ Թրասի օրոք

Առանցքային կարեւորություն կունենան Հյուսիսային Իռլանդիայի հետ հարաբերությունները

Սեպտեմբերի 10, 2022
Միջազգային
Ի՞նչ սպասել Մեծ Բրիտանիայից Լիզ Թրասի օրոք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց նախկին ԱԳ նախարար Լիզ Թրասը` ավտոմատ կերպով դառնալով նաեւ երկրի վարչապետ։ Նա հավաքել էր ձայների 57.4 տոկոսը՝ առաջ անցնելով վարչապետի պաշտոնի մյուս հավակնորդ, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից։ Թրասը երկրի վարչապետի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է սեպտեմբերի 6-ին: Հանդես գալով առաջին ելույթով, նա նշել է այն հիմնական ոլորտները, որոնցով զբաղվելու է վարչապետի պաշտոնում, դրանք են՝ տնտեսությունը, էներգետիկան եւ բժշկությունը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, նորանշանակ վարչապետը խոստացել է պատշաճ ուշադրություն դարձնել տնտեսությանը եւ կրճատել հարկերը՝ փոխհատուցելու «բնակչության քրտնաջան աշխատանքը» եւ խթանելու բիզնեսի ու ներդրումների զարգացումը։ Թրասը խոստացել է պահպանել այն խոստումները, որոնք պահպանողականները տվել են իրենց ընտրողներին 2019 թ.: Նա նաեւ ընդգծել է, որ մտադիր է 2024-ին հասնել Պահպանողական կուսակցության մեծ հաղթանակին։

Չնայած դրան՝ Թրասը հանրային աջակցման առումով խնդիր ունի. բրիտանական «YouGov» ընկերությունը, որը զբաղվում է շուկայական հետազոտություններով եւ տվյալների վերլուծությամբ, հրապարակել է սոցհարցման տվյալները, ինչի համաձայն` բրիտանացիների կեսը դժգոհ է եղել Լիզ Թրասի վարչապետ դառնալու փաստից, մինչդեռ գոհ է միայն 4 տոկոսը։ Թե որքանով են ուրախ կամ հիասթափված Թրասից՝ որպես նոր վարչապետի, բրիտանացիների 4 տոկոսը պատասխանել է, որ «շատ երջանիկ է», 18 տոկոսն ասել է, որ «համեմատաբար երջանիկ է», իսկ 17 տոկոսն ասել է, որ «համեմատաբար հիասթափված է», 33 տոկոսը նշել է, որ «շատ հիասթափված է», իսկ եւս 28 տոկոսը չի կարողացել պատասխանել այս հարցին։ Միաժամանակ բրիտանացիների 23 տոկոսը կարծում է, որ Լիզ Թրասն ավելի լավ կաշխատի, քան Բորիս Ջոնսոնը։

Փորձագիտական շրջանակներն էլ բարձրաձայնում են արտաքին քաղաքականության ոլորտում որոշ խնդիրների մասին, որոնք կարող են սրվել Լիզ Թրասի կառավարման շրջանում։ Մեծ Բրիտանիայում «Changing Europe» վերլուծական կենտրոնի տնօրեն Անանդ Մենոնն իր հոդվածներից մեկում գրում է, որ սկսելով իր քարոզարշավը՝ Թրասը Հյուսիսային Իռլանդիայի արձանագրային օրինագիծն անվանել էր «ԵՄ անզիջողականության լավ օրինակ»՝ այն դասելով կառավարությունում իր անձնական ձեռքբերումների շարքը: Նշենք, որ Թրասը դեռ խորհրդարանի անդամ եղած ժամանակ օրինագիծ է ներկայացրել Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը չեղյալ համարելու մասին։ Այս պահին արձանագրությունը սահմանում է Միացյալ Թագավորության նավերի մաքսային զննում Բելֆաստ նավահանգստում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի բրիտանական մաքսանենգ ապրանքը չմտնի Իռլանդիայի Հանրապետության շուկա, որը դեռեւս ԵՄ անդամ է։ «Հետեւանքը կարող է լինել առեւտրային պատերազմը, որը կվատթարացնի արդեն իսկ լարված հարաբերությունները Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ»,- գրում է Մենոնը։ Ֆրանսիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա լորդ Փիթեր Ռիկեթսը կարծում է, որ Թրասի երկակի մոտեցումը, այն է՝ արձանագրությունը չեղարկելուն ուղղված քայլերը, որոնք միաժամանակ ուղեկցվում են ԵՄ-ի հետ բանակցություններ վարելով, հակառակ արդյունքը կունենան եւ պարզապես հակազդեցություն կառաջացնեն։

«Ռոյթերսի» կարծիքով` Հյուսիսային Իռլանդիայի արձանագրության չեղարկումը կարող է հիմք տալ Իռլանդիայի Հանրապետությանը՝ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար, ինչը պայմանավորված կլինի Բելֆաստ նավահանգիստ մուտք գործելու անհնարինությամբ:

Նշենք, որ Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը Բրեքսիթի գործարքի մաս է կազմում, այն բանակցել եւ ստորագրել է Բորիս Ջոնսոնը, այնուհետեւ վավերացվել է Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ խորհրդարանների կողմից: Արձանագրությունը պարտադիր է դարձնում Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիա ներմուծվող բոլոր ապրանքների վերահսկումը, որը միեւնույն ժամանակ մեծապես մնում է ԵՄ ազդեցության գոտում։ Ավելին, արձանագրությունն ունի միջազգային իրավունքի ուժ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Բրեքսիթից հետո Հյուսիսային Իռլանդիայի տնտեսությունը գերազանցել է Մեծ Բրիտանիայինը, իսկ գործարարների շրջանում հարցումները ցույց են տվել, որ նրանց մեծ մասն արդեն հարմարվել է նոր պայմաններին, եւ արձանագրությունը նրանց մտահոգությունների մեջ չէ: Սակայն Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստները պնդում են, որ նավահանգստային ենթակառուցվածքը եւ մատակարարման խափանումները թուլացնում են կապերը Մեծ Բրիտանիայի մնացած մասի հետ: Նրանք հրաժարվել են մասնակցել կառավարության աշխատանքներին, քանի դեռ գործում է Բրեքսիթի արձանագրությունը։

Բրյուսելում լավատես չեն, թե Թրասի կառավարման շրջանում կվերագործարկվեն ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները, թեեւ մեծ հույսեր են ունեցել, երբ նա ստանձնել էր ԱԳ նախարարի պաշտոնը։ Բրյուսելի եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբանները պնդում են, որ Թրասը «մարմնավորում է Ջոնսոնի դարաշրջանի շարունակականությունը», որը «խոր ճեղքվածք» է թողել ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերություններում։ Թրասը՝ որպես արտաքին գործերի նախարար, իր առաջին ելույթում որեւէ խոսք չէր ասել Եվրամիության մասին, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ վերագործարկման հավանականությունը մեծ չէ։ Իշխող կուսակցության «Հավերժական Բրեքսիթի» դիրքորոշումը համահունչ չէ հասարակական կարծիքին: Դեռեւս հունիսին «British Foreign Policy Group»-ի (BFPG) անկախ վերլուծական կենտրոնի կատարած ուսումնասիրության մեջ ասվում է, որ բրիտանացիներն աջակցում են Եվրամիության հետ համագործակցության եւ փոխգործակցության բազմաթիվ ոլորտներին:

Ի տարբերություն ԵՄ-ի, հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանվում է Միացյալ Նահանգների հետ։ Թրասն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ պայմանավորվել է ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջեւ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Ինչպես հայտնել են բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակից, նրանք համաձայնել են ամրապնդել այդ կապերը՝ ընդլայնելով ուժեղ պաշտպանական դաշինքը ՆԱՏՕ-ի եւ AUKUS-ի միջոցով: Միաժամանակ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում։

Թեգեր: Լիզ ԹրասՄեծ Բրիտանիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
…Իսկ հայրենիքը սկսվում է այն սիրելուց

...Իսկ հայրենիքը սկսվում է այն սիրելուց

Եղիսաբեթ Երկրորդը կառավարեց մինչեւ իր կյանքի վերջը

Եղիսաբեթ Երկրորդը կառավարեց մինչեւ իր կյանքի վերջը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist