Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եղիսաբեթ Երկրորդը կառավարեց մինչեւ իր կյանքի վերջը

Նոր միապետը Չարլզն է

Սեպտեմբերի 10, 2022
Միջազգային
Եղիսաբեթ Երկրորդը կառավարեց մինչեւ իր կյանքի վերջը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 8-ի երեկոյան կյանքի 97-րդ տարում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Այս մասին հայտարարել է Բուկինգհեմյան պալատը: Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է դարձել նրա որդին եւ ժառանգորդը՝ Չարլզ Ուելսցին:

Ինչպես նշվում է Բուկինգհեմյան պալատի հայտարարության մեջ, թագուհին մահացել է Բալմորալում (ամրոց Շոտլանդիայում): Թագավորն ու նրա կին-թագուհի Քամիլլան այդ երեկո մնացել են Բալմորալում, իսկ երեկ վերադարձել Լոնդոն:

2022 թ. փետրվարի 6-ին թագուհին դարձավ առաջին միապետը բրիտանական պատմության մեջ, ով թագավորել է 70 տարի:

Եղիսաբեթը բավական պատահականորեն է թագուհի դարձել: Եթե նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը, 1936 թ. չհրաժարվեր գահից՝ ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու համար, նրա հայրը՝ Էդուարդի կրտսեր եղբայրը, դժվար թե երբեւէ թագավոր դառնար: Հոր՝ թագավոր Գեորգ 6-րդի վաղաժամ մահը 1952 թ. գահ բարձրացրեց 25-ամյա արքայադուստր Եղիսաբեթին: Սկսվեց մի ժամանակահատված, որն անվանվեց Նոր Եղիսաբեթյան դարաշրջան: Այն ավարտվեց 2022 թ. սեպտեմբերի 8-ին:

Շատ մեկնաբաններ ենթադրում էին, որ 102 տարեկան հասակում մայր թագուհու մահից հետո Եղիսաբեթ Երկրորդը գահը կհանձնի իր ավագ որդի Չարլզին, իսկ ինքը կդառնա մայր թագուհի: Սակայն Նորին մեծությունը հայտարարեց, որ մտադիր է կառավարել մինչեւ իր կյանքի վերջը: Այդպես էլ եղավ:

Թագուհին իրենից հետո մեծ ընտանիք է թողել: Նա չորս երեխա ունի՝ Չարլզը, Աննան, Էնդրյուն եւ Էդվարդը, ինչպես նաեւ ութ թոռ եւ 12 ծոռ:

Չարլզը բրիտանական գահաժառանգ է դարձել երեք տարեկան հասակում: 73-ամյա թագավորը հերթի մեջ է եղել 7 տասնամյակի ընթացքում, ինչը ամենաերկար սպասումն է բրիտանական թագավորության պատմության մեջ: Այն բանից հետո, երբ արքայազն Չարլզը թագավոր հռչակվեց, հերթում առաջինը դարձավ նրա որդին՝ արքայազն Ուիլյամը:

Մեծ Բրիտանիայում տասնօրյա ազգային սուգ է հայտարարվել: Այն կտեւի մինչեւ Եղիսաբեթ Երկրորդի թաղումը:

Դեռ այս տարվա փետրվարին թագուհի Եղիսաբեթ Երկրորդն իր նամակ-կտակում գաղտնի օրհնել է Քորնուոլի դքսուհի Քամիլա Փարքեր-Բոուլզին՝ արքայազն Չարլզի նախկին սիրուհուն, իսկ 2005 թվականից՝ նրա օրինական կնոջը՝ կին-թագուհու դերի համար։

Այսպիսով՝ այս «հասարակ մահկանացու» Քամիլան, որին հասարակական կարծիքը վաղուց մեղադրում է արքայադուստր Դիանայի՝ 1997 թ. զոհվելու մեջ, դառնում է կին-թագուհի, կրում է իր ամուսնու՝ Անգլիայի, Շոտլանդայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավորի բոլոր տիտղոսները։ Մինչդեռ երկար ժամանակ նա շատ բրիտանացիների համար չարի մարմնացում էր։ Երբ թատրոն էր մտնում կամ մեկ այլ վայր, նրան հետապնդում էին թշնամական ճիչերով, վիրավորում:

Քամիլա Փարքեր-Բոուլզն արդեն 74 տարեկան է։ Եղիսաբեթ թագուհին օրհնել է նրան, երբ նշում էր իր թագավորության 70-ամյակը: 2022 թ. փետրվարի 6-ին՝ 1952 թվականին Ջորջ 6-րդ թագավորի մահվան տարելիցի օրը հրապարակած նամակում Եղիսաբեթ Երկրորդը մատնանշել է ճանապարհը դեպի ապագա եւ ամփոփել անցյալը։ Ահա թե ինչ է նա գրել. «Երբ իմ որդի Չարլզը թագավոր դառնա, ես գիտեմ, իմ ժողովուրդ, որ դուք նրան եւ նրա կնոջը՝ Քամիլային կպարգեւեք նույն հարգանքն ու աջակցությունը, որը միշտ տվել եք ինձ: Եվ ես անկեղծ ցանկություն ունեմ. երբ ժամանակը գա, թող Քամիլան թագուհի դառնա»…

Մենք որոշեցինք հիշել մի շարք հետաքրքրաշարժ փաստեր Նորին մեծության կենսագրությունից, ով պատմության մեջ է մտել որպես բրիտանական թագի ամենաճանաչված խորհրդանիշ:

Թագուհու անվան գաղտնիքը

Եղիսաբեթ անունն ընտրվել է որպես հարգանքի նշան մորը, ում նույնպես այդպես են անվանել: Սակայն նա հայտնի էր որպես մայր թագուհի, եւ նրա իսկական անունը հազվադեպ կարելի է գտնել պաշտոնական դիմումներում ու փաստաթղթերում: Իսկ ահա երկրորդ անունը՝ Ալեքսանդրան, Եղիսաբեթն ստացել է իր մեծ տատիկից, ով Եղիսաբեթի ծնունդից մի քանի ամիս առաջ է մահացել:

Մերձավորները թագուհուն Լիլիբեթ էին անվանում: Այդ մականունը Եղիսաբեթը դեռ մանուկ հասակում էր մտածել իր համար, քանի որ Եղիսաբեթ անունը դժվար էր արտասանել:

Նա ծննդյան օրը տարեկան մի քանի անգամ էր նշում

Իսկ եթե ավելի կոնկրետ, երկու անգամ: Նորին մեծությունը ծնվել է ապրիլի 21-ին, ուստի այդ օրը նա անցկացնում է ընտանիքում: Իսկ հունիսի երկրորդ շաբաթ օրը ամեն տարի զանգվածային միջոցառումներ են անցկացվում, որոնց կարող են ներկա լինել Մեծ Բրիտանիայի բոլոր բնակիչները:

Սեր եւ դավաճանություն

Եղիսաբեթն իր ապագա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ ծանոթացավ, երբ վերջինս 18 տարեկան էր, իսկ ինքը՝ 13: Ֆիլիպը սովորում էր Դարթմութի արքայական ռազմածովային քոլեջում, ուր մի անգամ այցելում է Եղիսաբեթ Երկրորդը՝ իր ծնողների հետ: Այդ հանդիպումից հետո նրանք սիրահարվում են եւ սկսում են գրել միմյանց: 1953 թ. թագադրումից առաջ Ֆիլիպն իսկական սկանդալ սարքեց. չէր ուզում ծնկի գալ նրա առաջ եւ խնդրեց բացառություն անել: Սակայն Եղիսաբեթը պատասխանեց, որ որպես կին խնդրում է, բայց որպես թագուհի՝ հրամայում, եւ եթե նա ուժեղ մարդ է, ապա կարող է դա անել:

Ըստ լուրերի՝ Ֆիլիպը հավատարիմ ամուսին չի եղել: Նրա սիրային արկածների մասին լեգենդներ են հյուսվել: Ինքը՝ արքայազնը, այդ առիթով միշտ կատակել է՝ հայտարարելով, որ շատ շոյիչ է, երբ հասուն տարիքում իրեն բազմաթիվ սիրավեպեր են վերագրում:

Սիրելի կոկտեյլները

Մեծ Բրիտանիայի թագուհին օրական չորս կոկտեյլ էր խմում: Առաջինը նա ընդունում էր որպես նախաուտեստ ճաշից առաջ: Դա ջին էր դուբոնեով (ֆրանսիական հարստացված գինի)՝ մի կտոր կիտրոնով եւ մեծ քանակությամբ սառույցով: Ճաշին նա խմում էր չոր ջին մարտինիով: Իսկ վերջում ուտում էր մի կտոր շոկոլադ եւ խմում մի բաժակ գինի: Նորին մեծությունն օրն ավարտում էր մեկ գավաթ շամպայնով՝ քնելուց առաջ:

Բարդ հարաբերություններ երեխաների հետ

Եղիսաբեթի ու Ֆիլիպի առաջնեկը՝ Չարլզը, լույս աշխարհ է եկել նրանց ամուսնությունից մոտ մեկ տարի անց: 1950 թ. օգոստոսին ծնվեց արքայադուստր Աննան, իսկ երեք տարի անց Եղիսաբեթը պաշտոնապես թագադրվեց: Կրելով թագը՝ թագուհին նախընտրեց կենտրոնանալ իր պարտականությունների վրա եւ երրորդ ժառանգի մասին մտածեց միայն 1960 թ.: Ծնվեց արքայազն Էնդրյուն, իսկ եւս չորս տարի անց՝ արքայազն Էդվարդը:

Թագուհու հարաբերությունները երեխաների հետ ամենեւին էլ իդեալական չեն եղել։ Արքայազն Չարլզի կենսագրության մեջ ասվում է, որ ծնողները զուսպ են վերաբերվել իրենց երեխաներին, եւ բազմաթիվ դայակներ, տնային տնտեսուհիներ եւ պալատի այլ աշխատակիցներ են ականատես եղել նրանց առաջին քայլերին, առաջին խոսքերին եւ առաջին խաղերին։ Նույն մտքին կարելի է հետեւել նաեւ Եղիսաբեթի կենսագրության մեջ, որը 2002 թ. անանուն հրապարակել է Նորին մեծության նախկին սպասուհիներից մեկը. «Նրա համար իր շներն ու ձիերը միշտ առաջին տեղում են, նույնիսկ ավելի կարեւոր են, քան երեխաները»:

Եղիսաբեթը եւ Դիանան

Չնայած Եղիսաբեթ Երկրորդի ու արքայադուստր Դիանայի միջեւ բախումների վերաբերյալ բազմաթիվ լուրերին, նրանց միջեւ ջերմ հարաբերություններ են եղել: Ի սկզբանե Մեծ Բրիտանիայի թագուհու համար Սփենսերն իդեալական զույգ էր Չարլզի համար: Եվ երբ զույգի կյանքում խնդիրներ սկսվեցին, Դիանան մեկ անգամ չէ դիմել թագուհուն խորհրդի համար, մեկ անգամ չէ ընդունելություն խնդրել, որովհետեւ նրան ոչ թե սոսկ սկեսուր էր համարում, այլ մայր:

Երբ Դիանան պաշտոնական ամուսնալուծությունից մեկ տարի անց զոհվեց ավտովթարի պատճառով, Եղիսաբեթ Երկրորդը կտրուկ քննադատության ենթարկվեց ողբերգությանն իր արձագանքի համար: Ասում էին՝ նա պնդել է, որ մասնավոր թաղում լինի, մինչ կհամաձայնվեր, որ հրապարակային հոգեհանգիստ լիներ վեսթմիսթերյան աբբայությունում: Թաղման նախօրեին թագուհին հուզիչ ճառ ասաց, որում գովեց նախկին հարսին: Խախտելով ավանդույթը՝ նա հրամայեց իջեցնել Բուքինգհեմյան պալատի դրոշը եւ խոնարհեց գլուխը, երբ Դիանայի դագաղն անցկացրեցին արքայական տան անդամների կողքով՝ խախտելով արարողակարգը:

Թեգեր: Եղիսաբեթ ԵրկրորդթագուհիՉարլզ թագավոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արժանապատվություն

Արժանապատվություն

«Ադամյանի խենթը»

«Ադամյանի խենթը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist