Արաբական ԶԼՄ-ների տեղեկություններով, որոնք հենվում են Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության վրա, երկրի արեւելքում արձանագրվել է խոլերայով հիվանդացության նվազագույնը 16 դեպք: 15 հիվանդներ Հալեպի քաղաքային հոսպիտալում կարանտինի մեջ են: 9-ամյա մի երեխա, ով առաջինն է հիվանդացել մոտ երկու շաբաթ առաջ, տառապել է սուր փորլուծության ախտանիշներով, որն ուղեկցվել է հաճախակի փսխումներով, ըստ չհաստատված տվյալների՝ բուժման կուրս անցնելուց հետո դուրս է գրվել:
Սիրիայի սանիտարական իշխանությունները հայտարարել են, որ հիվանդությունը տարածվում է երկրի արեւելքից: Ռաքքայում ու Դեյր-էլ-Զորում հիվանդությամբ վարակված չորս մարդ է հայտնաբերվել, որոնցից երեքն արդեն մահացել են, չնայած բժիշկների գործադրած ջանքերին: Վարակվածության պատճառը, ինչպես կարծում են բժիշկները, չմաքրված կեղտաջրերն են, որոնք վերցրել են Դեյր-էլ-Զորի գործարանում՝ սառցե խորանարդիկներ պատրաստելու համար: Դրանից հետո այդ գործարանը շտապ փակվել է:
Քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտը հաստատել է երեք հոգու մահը Ռաքքայում՝ կեղտաջրերից թունավորման արդյունքում:
Սիրիայի առողջապահության նախարարությունն արդեն դիմել է միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով օգնել իրենց խոլերայի դեմ պայքարում:
Ավելի քան 11 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը հսկայական վնաս է հասցրել սիրիական առողջապահական համակարգին: Փլուզվել են հարյուրավոր բժշկական հաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ, երկիրը զրկվել է հազարավոր որակավորված բժիշկներից ու բժշկական կրտսեր անձնակազմից, չեն բավարարում դեղորայքը, սարքավորումները, գործիքները: Դրանց պակասն այնքան սուր է զգացվում, որ բժիշկները պետական բուժիչ հաստատություններում հիվանդներից խնդրում են բուժման ու վիրահատությունների համար անհրաժեշտ ամեն բան բերել իրենց հետ: Այս մասին «Syrian Observer»-ին տված հարցազրույցում հայտարարել է սիրիական բժիշկների սինդիկատի ղեկավար Հասան Ֆենդին:
Սակայն միջազգային հանրությունը չի շտապում օգնություն ցուցաբերել՝ բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելով սիրիական վարչակազմին: Բացի այդ, կլիմայի փոփոխությունը, ըստ գիտնականների, նպաստում է այնպիսի պաթոգեն հիվանդությունների տարածմանը եւ աճին, ինչպիսիք են դենգե տենդը, մալարիան, թոքաբորբը, Զիկա տենդը։ Մերձավոր Արեւելքը, որտեղ երկար ժամանակ խոլերայի նման վտանգավոր հիվանդություն չէր բռնկվել, այսօր միակ տարածաշրջանը չէ, որտեղ այն հայտնաբերվել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայում 1979 թվականից հետո առաջին անգամ խոլերայով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել, երբ աղջիկը Տոլեդո նահանգի ֆերմայում չախտահանված ջուր է խմել։
Ըստ SANA գործակալության տեղեկությունների՝ Սիրիայի առողջապահության նախարարությունն այժմ ուժեղացրել է վերահսկողությունը ցանկացած դեպքի վրա: Հիվանդների բնակության վայրի կոյուղային համակարգից եւ ջրամատակարարման ցանցից ջրի նմուշներ են վերցվել, խստացվել է հսկողությունը ջրում քլորի պարունակության հարցում:
Սիրիայում խոլերայի բռնկումը կարող է անհանգստություն առաջացնել հարեւան երկրներում, հատկապես՝ Թուրքիայում։ Առայժմ թուրքական զբոսաշրջային բիզնեսում առանձնակի մտահոգություն կամ խուճապ չկա՝ կապված Սիրիայում բռնկված խոլերայի հետ։
Սիրիայում պարբերաբար խոլերայի բռնկումներ են սկսվում մաքուր ջրի անբավարարության պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում զինված հակամարտության սկսվելուց հետո մաքուր ջուր օգտագործելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը կրճատվել է երեք անգամ: Սիրիայում խոլերայի բռնկում արձանագրվել է նաեւ 2015 թ.: Արաբական այդ պետությունում ԱՀԿ-ի ներկայացուցիչը 2020 թ. զգուշացրել է, որ երկրում իրավիճակը, կապված խոլերայի բռնկման հետ, կարող է խորանալ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է խոլերայով հիվանդացության 1.3-4 մլն դեպք, որից 21-143 հազարն ավարտվում է մահվան ելքով:
Իսկ ինչպե՞ս է խոլերա հիվանդությունը հայտնվել Սիրիայում:
Ըստ իրանական աղբյուրների՝ 1948 թ. Գերագույն արաբական կոմիտեն ՄԱԿ-ին 13 էջից կազմված մանրամասն հաշվետվություն է ներկայացրել, որում հաղորդել է, որ սիոնիստները փորձեր են ձեռնարկում ստեղծելու որոշ լաբորատորիաներ՝ արաբների զանգվածային ոչնչացման նպատակով հատուկ զենք մշակելու համար՝ վտանգավոր մանրէների ու բակտերիաների օգտագործմամբ: Այն մեծ սպառնալիք էր մարդկության համար առաջին հերթին այն պատճառով, որ նրա զանգվածային կիրառման արդյունքում առաջացող հետեւանքների չեզոքացումը հնարավոր չէր թվում: Այս տեսակի զենքի կիրառումը ոչնչացնում է գյուղատնտեսական բերքը եւ նույնիսկ թունավորում է ջրային ռեսուրսները:
Սիոնիստական ռեժիմի ղեկավար Դավիդ Բեն-Գուրիոնը դեռ դրա հիմնադրումից առաջ ոչ մի րոպե չէր կասկածում արաբական համայնքի դեմ մանրէների օգտագործման հնարավորությանը: «Իսրայել եւ ռումբ» գրքի հեղինակ, ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի միջազգային հետազոտությունների եւ անվտանգության կենտրոնի փորձագետ Ավներ Կոհենը գրել է. «Դեռեւս սինոնիստական ռեժիմի ստեղծումից առաջ Բեն-Գուրիոնը Գերմանիայից մի շարք հրեա գիտնականների հետ, որոնցից ոմանք համագործակցել էին նացիստների հետ, աշխատել է Իսրայելում ինչ-որ ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ՝ մանրէային պատերազմներ վարելու համար»:
Նպատակը պարզ էր: Եվրոպայում իրեն նվիրված մարդկանցից մեկին, ով գտնվել է հրեական գործակալության հաշվեկշռում, Բեն-Գուրիոնը նամակ է գրել, որում հանձնարարել է գտնել հրեա գիտնականների, ովքեր կարող են ամրապնդել Իսրայելը մարդկանց զանգվածային սպանության գործում: Այդ գիտնականներից մեկը դարձավ Ավրաամ Մարկուս Կլինգբերգը՝ գիտնական-խոլերաբան, ով ծառայել է ռուսական բանակում, մյուսը՝ Էռնստ Դավիդ Բերգմանը՝ Գերմանիայից: Շուտով նրանց են միանում Ահարուն եւ Էֆրաիմ Կատաշալասկի եղբայրները:
Ժնեւի Կարմիր խաչի տվյալներով՝ 1948 թ. ապրիլի 22-ին Հայֆայի անկումից հետո այդ քաղաքի հազարավոր բնակիչներ փախել են Աքքա եւ ժամանակավորապես տեղավորվել այնտեղ, որն այդ ժամանակ դեռ անգլիական տիրապետության տակ էր: Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում սիոնիստական զորքերը պաշարեցին քաղաքը եւ սկսեցին գնդակոծել այն ականանետներով: Խմելու ջուրն այդ քաղաք էր հասնում Աքքայից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող հյուսիսային գյուղերից՝ ջրատարով: Երթուղին, որով անցնում էր այն, հրեա վերաբնակիչների հսկողության տակ էր: Այս երթուղու մի մասում սիոնիստները ջրի մեջ ավելացրեցին տիֆի մանրէի շտամ, եւ շատ շուտով Աքքայի շատ բնակիչներ ու բրիտանացի զինվորականներ սկսեցին տառապել տիֆային տենդից: Տարածելով այս վիրուսը՝ Իսրայելը հասավ իր նպատակին, եւ քաղաքը կապիտուլյացիայի ենթարկվեց: Աքքայի շատ բնակիչներ ստիպված էին լքել իրենց քաղաքը եւ այլեւս չկարողացան վերադառնալ այնտեղ: Աքքայի վրա մանրէային հաջող գրոհից հետո սիոնիստները փորձեցին նույնպիսի պլան իրականացնել Գազայի հատվածում: 1948 թ. մայիսի 22-ին եգիպտական զինվորականները ձերբակալեցին երկու հրեայի, ովքեր փորձում էին թունավորել աղբյուրները:
Իր հուշերում Դավիդ Բեն-Գուրիոնն այսպես է բնութագրում այդ իրադարձությունները. «Մենք Գազայից հեռագիր ստացանք, որով հաղորդվում էր, որ այնտեղ երկու հրեա են ձերբակալվել, ովքեր ունեցել են մալարիայի մանրէի շտամ: Դրանից հետո մարդկանց արգելվել էր հում ջուր խմել»: Եգիպտոսի իշխանությունները երկու ամիս անց որոշում են մահապատժի ենթարկել ձերբակալվածներին:
Գերագույն արաբական կոմիտեի՝ ՄԱԿ-ին ներկայացրած հաշվետվությունում, որում զենքի այդ տեսակը «հակամարդկային» է անվանվել, շեշտվել է նաեւ, որ 1947 թ. աշնանն Իսրայելը ցանկացել է խոլերայի էպիդեմիա սադրել Եգիպտոսում, իսկ մեկ տարի անց՝ Սիրիայում: Ամերիկյան թղթակից Թոմաս Համիլտոնը, ով բազմաթիվ պարգեւներ է ստացել իր լրագրողական հետազոտությունների համար, այդ հաշվետվությունը հրապարակել է «New York Times» թերթի 1948 թ. հուլիսի 24-ի համարում:
Ռահիլ Կատցմանը՝ Գազայի աղբյուրները թունավորելու փորձի ժամանակ ձերբակալվածներից մեկի քույրը, այսպես է բնութագրել իր եղբոր գործողությունները. «Դա ընդամենը զենք է, որին մենք տիրապետում ենք»:
1947 թ. դեկտեմբերի 21-ին խոլերայի վարակ սկսվեց Սիրիայում: Բարեբախտաբար, զոհերը քիչ էին. Սիրիայի իշխանություններին հաջողվեց արագ կարանտին սահմանել հիվանդության բռնկման վայրերում, որտեղ մտնել կարող էին միայն բժշկական անձնակազմերի ներկայացուցիչները եւ նրանք, ովքեր ուղեկցում էին սննդամթերք տեղափոխողներին: Արդյունքում այդ վիրուսով վարակվեց միայն 44 մարդ, որից 17-ը, ցավոք, մահացան:
Իսրայելական ռեժիմը կենսաբանական զենք օգտագործել է ոչ միայն իր կայացման շրջանում, այլեւ մեր օրերում՝ առանց հաշվի առնելու, որ դրանք արգելված են միջազգային օրենսդրությամբ, իսկ 2006 թ. Լիբանանում եւ 2008, 2011 եւ 2014 թթ.՝ Գազայի հատվածում օգտագործել է սպիտակ ֆոսֆոր, որը նույնպես արգելված կենսաբանական զենք է համարվում:
Մեր օրերում նման հիվանդության՝ բնական ճանապարհով առաջացումը քիչ հավանական է թվում, բայց նաեւ չի բացառվում: Սիրիական ոստիկանությունը հիմա խնդիր ունի՝ բացահայտելու եւ մատնանշելու էպիդեմիայի բռնկման իսկական պատճառները: Պատմական իրադարձությունները, իհարկե, առիթ չեն՝ մեղադրելու որեւէ մեկին, բայց ուղղորդող բավարար ինֆորմացիա են պարունակում հնարավոր բոլոր վարկածները քննարկելիս: