Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նահանջ, որը կարող է վերածվել փախուստի

Իսկ փախուստը զրոյի կհավասարեցնի Էրդողանի ընտրվելու հնարավորությունները

Սեպտեմբերի 28, 2022
Միջազգային
Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
140
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդպես էլ չհաջողվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում արժանանալ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ընդունելությանը: Սա Բայդենի հետ հանդիպելու առաջին փորձը չէր եւ ոչ էլ առաջին մերժումը: Թուրքիայի ղեկավարին չհաջողվեց լրացուցիչ շահաբաժիններ ստանալ երկրում համընդհանուր ընտրություններից առաջ, եւ այժմ Անկարան ստիպված է նոր քաղաքականություն իրականացնել՝ բոլոր ուղղություններում հետընթաց քայլ կատարելով, բայց այնպես, որ դա փախուստ չդիտվի:

Թուրքիայի իշխանություններն այժմ աշխատում են պաշտոնական Դամասկոսի հետ տնտեսական հարաբերությունների մասամբ նորմալացման սցենարի ուղղությամբ: Նրանց խոսքերով՝ Էրդողանը ցանկանում է ընդլայնել Բաշար Ասադի կառավարության հետ փոխգործակցության ուղիներն այնպիսի պայմաններում, երբ դիվանագիտական լիարժեք կապերի վերականգնումը հնարավոր չի թվում: Փորձագիտական շրջանակներում ենթադրում են, որ Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող եւ Թուրքիային հավատարիմ ընդդիմադիր տարածքների միջեւ առեւտուրը կարող է շահավետ լինել:

Այն մասին, որ Անկարան հաշվարկում է հարեւանի հետ «տնտեսական նորմալացման» հեռանկարները, հաղորդել են «Ալ Վաթանի» աղբյուրները: Նրանց խոսքերով՝ Թուրքիան ձգտում է դուրս գալ երկկողմ հարաբերություններում փակուղային իրավիճակից եւ ուղիներ է որոնում այդ նպատակի իրականացման համար: 2011-ից մինչ օրս Թուրքիան ակտիվորեն աջակցել է Սիրիայի զինված ընդդիմությանը եւ նույնիսկ ներխուժել է Սիրիայի տարածք: «Ալ Վաթանի» զրուցակիցները միեւնույն ժամանակ բացատրել են, որ տնտեսական դարպասների բացումը կարող է սիրիական հարցում ամենակարեւոր մոտեցումներից մեկը լինել: Բացի այդ, ըստ նրանց, հնարավորություն կա, որ տնտեսական համագործակցությունը հիմք կապահովի քաղաքական «ջերմացման» համար:

Այս նախաձեռնությունների շրջանակներում Թուրքիան նաեւ պնդում է Սիրիայի այն շրջաններում, որոնք իր վերահսկողության տակ են, կատարել ընդդիմադիր խմբավորումների վերաինտեգրում՝ ստեղծելով ինչ-որ ռազմական խորհուրդ եւ միասնական տնտեսական վարչություն՝ ռեսուրսները կառավարելու եւ Ասադի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Այս ֆոնին, ըստ դիտորդների, արմատական խմբավորումները, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսարեւմտյան շրջանները, սկսել են վերացնել որոշ արգելքներ, որոնք խոչընդոտում են կառավարական ու ընդդիմադիր տարածքների միջեւ տրանսպորտային կապին: «Ալ Վաթանի» աղբյուրներն ասում են, որ դա ակնհայտ քայլ է՝ ավելի լայն հումանիտար համագործակցություն սկսելու համար:

Համապատասխան նախանշանները վկայում են, որ խոսք կարող է լինել առաջին հերթին տնտեսական ուղիների ստեղծման մասին ապստամբների դիրքերի եւ Արաբական Հանրապետության վերահսկողության տակ վերադարձած շրջանների միջեւ: Անկարայում, այսպիսով, քննարկվում է հարեւան պետության ղեկավարության հետ անմիջական շփումների հաստատման հնարավորությունը: Պատճառներից մեկն այն է, որ, ըստ փորձագետների, Թուրքիան ցանկանում է պայմանավորվածություններ ձեռք բերել անվտանգության ոլորտում եւ չեզոքացնել քրդական ռազմականացված ստորաբաժանումների սպառնալիքը, որոնք կենտրոնացել են Սիրիայի հյուսիսարեւելյան մասում եւ հավակնում են կիսաինքնավար կարգավիճակի ամերիկյան ղեկավարության ռազմական ու ֆինանսական ակտիվ աջակցության օգնությամբ: Այդուհանդերձ, թուրքական պաշտոնյաները միեւնույն ժամանակ հասկացրել են, որ չարժե արագացնել իրադարձությունները:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանի ու Ասադի միջեւ հանդիպում դեռ չի պլանավորվում, սակայն ներկայումս Սիրիայի ու Թուրքիայի իշխանությունների միջեւ շփումները պահպանվում են բացառապես հատուկ ծառայությունների միջոցով: Վերջերս նույնն է ասել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: «Այս պահին Սիրիայի հետ քաղաքական շփումների կազմակերպման պլաններ չկան: Նրա ներկայացուցիչների հետ կապեր է պահպանում հետախուզությունը: Սիրիայի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Շարունակվում է Աստանայի գործընթացը, աշխատանքներ են տարվում Սահմանադրության նախապատրաստության ուղղությամբ»,- նշել է պաշտոնյան:

Առեւտրային կապերի վերականգնման ցանկությունը Թուրքիայի ազդանշանն է՝ ուղղված Բաշար Ասադին, բայց այնպես, որ վերջինս հանկարծ շատ հույսեր չունենա: Բայց դրանք միայն թուրքական դիվանագիտությանը բնորոշ կեղծ խաղեր են. պետք չէ մոռանալ, որ Անկարան դատարկ սպառնալիքների չգերազանցված վարպետ է: Եթե Սիրիան Թուրքիայից ավելին պահանջի կամ ձեռնարկի քայլեր, որոնք կհանգեցնեն Սիրիայում թուրքական ազդեցության վերացման, Անկարայի նահանջը կարող է եւ վերածվել փախուստի:

Ջոզեֆ Բայդենի ընդունելությունից զրկված Էրդողանը որոշել է շարունակել շանտաժի քաղաքականությունը՝ ԱՄՆ-ին նախազգուշացնելով, որ պատրաստ է ՍՈւ-35 կործանիչներ գնել Ռուսաստանից, եթե չկարողանա պայմանավորվել ԱՄՆ-ի հետ՝ ժամանակակից F-16 կործանիչներ գնելու համար: Նախկինում F-16 կործանիչներ գնելու փորձերը բախվել են ԱՄՆ-ի ուժեղ հակազդեցությանը: «Փորձառու աղվեսը»՝ Անկարան, 2018-ից բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ՝ ռուսական նշված կործանիչները ձեռք բերելու համար, եւ այդ բանակցությունները 2019 թ. հոկտեմբերին արդեն եզրափակիչ փուլում էին: Սակայն, ըստ վերլուծաբանների, Անկարան ոչ թե հետաքրքրված էր այդ ինքնաթիռներով, այլ ցանկանում էր ճնշում գործադրել արեւմտյան մատակարարների վրա: Անկարայի համար ամերիկյան կործանիչները միայն նշանակում են, որ Վաշինգտոնն աջակցում է իրեն, ինչի կարիքը շատ ունեն Թուրքիայի իշխանությունները:

Վերադարձը F-16-ին, երբ դրանք գնում են հիմնականում ավելի պակաս զարգացած տնտեսություններ եւ պաշտպանական փոքր բյուջե ունեցող երկրները, ինչպես նաեւ ոչ պետական սուբյեկտները, արտացոլում է թուրքական ռազմաօդային ուժերի հավակնությունների լուրջ իջեցումը: Ի տարբերություն Անկարայի, նրա հարեւաններն ավելի բարձր կարգի կործանիչներ են ձեռք բերում: Օրինակ՝ Իսրայելը F-35 է ձեռք բերել, Հունաստանը պարտավորվում է հետեւել նրա օրինակին, իսկ Թուրքիան ժամանակին հեռացվել է F-35-ի ծրագրից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար:

Երբ ԱՄՆ-ն հեռացավ Աֆղանստանից, Թուրքիային թվաց, թե եկել է ինքնուրույն գործելու ժամանակը: Եվ, համաձայն իր հավակնությունների, Անկարան մխրճվել է տարբեր ուղղություններով, կատարել պատերազմական հանցագործություններ, իսկ հիմա հասկանում է, որ հարկ է նահանջել: Խայտառակ փախուստը զրոյի կհավասարեցնի Էրդողանի ընտրվելու հնարավորությունները, ուստի վերջինս կձգտի առանձին-առանձին պայմանավորվածություններ ձեռք բերել բոլոր նրանց հետ, ում դեմ հարձակումներ է կատարել:

Հավանաբար, նաեւ դրանով է պայմանավորված Էրդողանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ցանկությունը: Ճիշտ է՝ Թուրքիայի նախագահի կողմից դա այնպես ներկայացվեց, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը Պրահա է մեկնելու իր հետ հանդիպելու թաքնված ձգտումով, եւ ինքը նրան այդ հնարավորությունը կտա: Դա ասվեց այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը չմեկնեց Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ինչը նշանակում էր, որ Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումից հետո նաեւ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ հայ-թուրքական հարաբերություններում նոր փուլ է սկսվում, ինչը, բնականաբար, անհանգստացնում է Թուրքիային: Այս թեմային, սակայն, կանդրադառնանք մեկ այլ առիթով:

Նաեւ չմոռանանք, որ Թուրքիայում ապրում են միլիոնավոր հայեր, որոնք գիտեն իրենց ազգային պատկանելության մասին, բայց կրում են թուրքական ազգանուններ: Նրանք առաջիկա ընտրություններում կարող են լուրջ գործոն դառնալ, քանզի Թուրքիայի այսօրվա իշխանությունները, կապված այն ցեղասպան քաղաքականության հետ, որն իրագործել են Հարավային Կովկասում՝ հայ ժողովրդի դեմ, նրանց ոչինչ չունեն ասելու…:

Թեգեր: C-400F-16F-35ԹուրքիաՌուսաստանՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պանթեոնում հուշակոթող է կանգնեցվել

Պանթեոնում հուշակոթող է կանգնեցվել

Իսկական բարեկամությունը՝ փոխադարձ ջանքերի արդյունք

Իսկական բարեկամությունը՝ փոխադարձ ջանքերի արդյունք

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist