Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իտալիայում հաղթել են աջակողմյան ուժերը

Կդառնա՞, արդյոք, այս երկիրը ԵՄ-ի «թույլ» օղակը

Սեպտեմբերի 29, 2022
Միջազգային
Իտալիայում հաղթել են աջակողմյան ուժերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իտալիայում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել են աջ կենտրոնամետ կոալիցիոն ուժերը՝ հավաքելով ձայների 44 տոկոսը եւ մեծամասնություն ապահովելով խորհրդարանի երկու պալատներում՝ Պատգամավորների պալատում եւ Սենատում։ «Իտալիայի եղբայրներ» ծայրահեղ աջ կուսակցությունը հավաքել է ավելի քան 26 տոկոս, եւ նրա առաջնորդ Ջորջիա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կդառնա Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը։ Մատեո Սալվինիի «Լիգան» հավաքել է մոտ 9 տոկոս, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի «Forza Italia» կուսակցությունը՝ 8 տոկոս։ Մելոնիի մրցակիցներն արդեն ընդունել են պարտությունը։ Մելոնիի կողմից կառավարություն ստեղծելու մանդատը պետք է տա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։ Եթե սկզբունքային տարաձայնություններ չլինեն, կառավարության նոր կազմը կսկսի աշխատանքները մինչեւ հոկտեմբերի վերջ։ Եվրոպական միության աջ ուժերն արդեն շնորհավորել են Մելոնիին հաղթանակի կապակցությամբ, մասնավորապես Լեհաստանի վարչապետ Մատթեուշ Մորավիեցկին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ «Իսպանական ձայն» կուսակցությունների առաջնորդները։

Նշենք, որ ընտրություններն ի սկզբանե նախատեսված են եղել 2023 թ. գարնանը, սակայն հուլիսին վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականից եւ նրա կոալիցիոն կառավարության փլուզումից հետո, որը ներառում էր ձախ, աջ եւ կենտրոնական կուսակցությունները, երկրում նշանակվեցին արտահերթ համընդհանուր ընտրություններ։

Մելոնիի իշխանության գալը կարող է էապես ազդել Եվրամիության ներսում ուժերի հարաբերակցության վրա, ինչն անհանգստություն է առաջացրել ոչ միայն ԵՄ խոշոր երկրներում, այլեւ Բրյուսելում։ «Իտալիայի եղբայրներ»-ի գլխավորությամբ աջակողմյան դաշինքը մեծությամբ երրորդն է Եվրոպական խորհրդում։ Ներկա զարգացումների արդյունքում ուժերի հավասարակշռությունը կարող է վերաբաշխվել հօգուտ աջակողմյան կառավարությունների: Դա, իր հերթին, կբերի այնպիսի որոշումների ընդունման, որոնք կարող են էականորեն տարբերվել Բրյուսելի վարած քաղաքականությունից։ Հատկանշական է, որ վերջերս Եվրախորհրդարանում Հունգարիայի՝ կոռուպցիայի վերաբերյալ բանաձեւը չի ընդունվել, քանի որ իտալական «աջերն» այն մերժել են։ Ի դեպ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Մելոնին հանդես է եկել ազգային հարցերում ԵՄ դերի կրճատման օգտին, թեեւ բանավոր կերպով շեշտել է հավատարմությունը ՆԱՏՕ-ին։ Հենց այս երկակիությունն էլ անհանգստացնում է Բրյուսելին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, անդրադառնալով Հռոմի նոր իշխանությունների հետ համագործակցությանը, նշել է, որ եթե ամեն ինչ բարդ ուղղությամբ ընթանա, ապա իրենք ունեն գործիքներ, ինչպես Լեհաստանի եւ Հունգարիայի դեպքում:

Ուժերի հավասարակշռության հետեւանքով փոփոխություններից մտահոգված է նաեւ Միացյալ Նահանգները։ Թեեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում նախօրեին գրել էր, որ Միացյալ Նահանգների իշխանություններն անհամբեր սպասում են Իտալիայի նոր կառավարության հետ աշխատանքն սկսելու հնարավորությանը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն «Politico» թերթի հրապարակման համաձայն՝ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները մասնավոր կերպով մտահոգություն են հայտնել, որ Իտալիայի նոր իշխանությունները կարող են ավելի քիչ ուշադրություն դարձնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությանը եւ էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Մեծ յոթնյակում։

Մելոնիի գլխավորած կոալիցիան կլինի ամենաաջ կառավարությունը Իտալիայում Բենիտո Մուսոլինիի իշխանության գալուց ի վեր։ Նշվում է, որ Ջորջիա Մելոնիի կուսակցությունը ծագում է այն սոցիալական շարժումից, որը ստեղծվել է Մուսոլինիի կողմնակիցների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Կուսակցությունը հիմնադրվել է տասը տարի առաջ եւ հայտնի է ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունքով, եվրասկեպտիցիզմով եւ աբորտն արգելելու ցանկությամբ։ Մելոնին հայտնի է նաեւ քրիստոնեական արժեքներին եւ ավանդական ընտանիքին իր նվիրվածությամբ։ «Աշխարհում գերիշխում է գաղափարախոսությունը, որը ձգտում է մարդուց անդեմ ստրուկ ու սպառող սարքել». ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ի ելույթում ասել է Մելոնին։ «Ռեգնումի» տեղեկացմամբ՝ այն հարցին, թե ինչու է ընտանիքը, ըստ էության, թշնամի հայտարարված, Մելոնին պատասխանել է. «Սա է մեր ինքնությունը: Որովհետեւ այն ամենը, ինչ կազմում է մեր էությունը, այժմ թշնամի է հայտարարված նրանց կողմից, ովքեր ցանկանում են մեզ զրկել դրանից եւ պարզապես վերածել իդեալական սպառողական ստրուկների։ Դրա համար հարվածեցին մեր ազգային, կրոնական, սեռային, ընտանեկան ինքնությանը»: Նա նշել է, որ մարդիկ այլեւս իրենց ոչ մայր կարող են անվանել, ոչ քրիստոնյա, ոչ իտալացի կամ կին։ Առաջարկվում են այլ տարբերակներ՝ լինել քաղաքացի «x», սեռ «x», ծնող թիվ 1, ծնող թիվ 2։ «Եթե ինձ դարձնեն համարանիշ, զրկեն իմ ինքնությունից եւ արմատներիցս, ապա ես կլինեմ ֆինանսական սպեկուլյանտների կատարյալ ստրուկը»,- ասել է նա։

Վերլուծաբանները մի շարք պատճառներ են նշում, թե ինչու հաղթանակ տարավ Ջորջիա Մելոնին՝ բացատրելով այն նրա անձնական որակներով, «մաքուր» քաղաքական անցյալով, սակայն կա նաեւ առավել խորքային եւ հիմնավոր պատճառ, այն՝ հասարակության ներսում ազգային, ավելի ու ավելի ինքնիշխան դարձող տրամադրությունները։ Ըստ «La Repubblica»-ի՝ «Իտալիայի եղբայրները» կփոխեն երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ինչպես նաեւ նոր միջոցներ կձեռնարկեն ազգային տնտեսությունը պաշտպանելու համար։ Վերլուծաբանների գնահատմամբ, սակայն, արտաքին քաղաքական նախընտրությունները չեն փոխվի, չեն լինի նաեւ այն փոփոխությունները, որոնց օգտին քվեարկել են ընտրողները։ Դա հիմնավորում են նրանով, որ Իտալիայի տնտեսության եւ սոցիալական ոլորտի մինչեւ երկու երրորդը կախված են ԵՄ ֆինանսական օգնությունից: Քաղաքացիները լավագույն դեպքում կստանան կոսմետիկ փոփոխություններ, նոր կառավարությունը կկարողանա մի շարք խորհրդանշական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու ավանդական արժեքները։

Նոր իշխանության առջեւ լուրջ մարտահրավերներ կան։ Առաջնահերթը, թերեւս, տնտեսականն է, որտեղ դեռեւս էներգետիկ ճգնաժամից առաջ ամենաբարձր պետական պարտքն ու գործազրկությունն էր, հատկապես երիտասարդության շրջանում։ Նոր կառավարությունը բնակչությանը խոստանում է հրաժարվել Բրյուսելի պարտադրած բարեփոխումներից եւ Բրիտանիայի նման կտրուկ կրճատել հարկերը՝ առնվազն 80 միլիարդ եվրո: Սակայն Բրյուսելը դրան ի պատասխան կարող է դադարեցնել Իտալիայի տնտեսության մեջ գումարներ ուղղել եւ պատժամիջոցներ կկիրառի, ինչպես Հունգարիայի պարագայում։ Օրբանը հույս ունի, որ Իտալիայի հետ միասին այսուհետ կկարողանան արգելափակել Բրյուսելի որոշումները։ Նման զարգացումներն առաջին հերթին կարող են հարվածել Եվրամիության միասնությանը։ Եվ եթե Հունգարիան համեմատաբար փոքր տնտեսություն է, ապա Իտալիան եվրոգոտու հենասյուներից է, եւ ցանկացած կտրուկ փոփոխություն հղի է լուրջ հետեւանքներով։ Հավելենք, որ Բրյուսելի համար դրությունն ավելի է բարդացել այնքանով, որ սեպտեմբերի 11-ին Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նույնպես աջակողմյան կուսակցությունների կոալիցիան է ստացել մեծամասնություն։ Առավել ուշագրավ է, որ այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ կոալիցիան ներառում է ծայրահեղ աջ Շվեդիայի դեմոկրատական կուսակցությունը, որը երկրորդ տեղն է ստացել 20.5 տոկոսով։ Արդյունքում երկրի կառավարության ղեկավար Մագդալենա Անդերսոնը հայտարարեց հրաժարական տալու մասին, իսկ չափավոր կոալիցիոն կուսակցության (հաղթող աջակողմյան ուժերից մեկը) առաջնորդ Ուլֆ Քրիսթերսոնն սկսել է բանակցությունները նոր կաբինետի ձեւավորման շուրջ։

Նշենք, որ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ (հասկանալի է, որ երկրի ղեկավարի պաշտոնում հայտնվելը կարող է որոշակիորեն խմբագրումներ մտցնել, սակայն հիմնական մոտեցումները, հույս ունենք, կպահպանվեն)։ Նա ամեն տարի ապրիլի 24-ին գրառումներ է կատարում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Մելոնին արձագանքել է նաեւ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային. «Անհանգստությամբ եմ հետեւում Հայաստանից եկող լուրերին, որտեղ երեկ երեկոյան ադրբեջանական բանակի հարձակման հետեւանքով զոհվել է 49 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, կան բազմաթիվ վիրավորներ։ Ես միանում եմ միջազգային հանրության կոչերին՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կոչ եմ անում ներգրավված կողմերին, որպեսզի գերակայեն երկխոսությունը, միջազգային իրավունքի հարգանքը եւ տարածաշրջանի կայունությանն ուղղված ջանքերը»։

Թեգեր: ընտրություններԻտալիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Ով որ յաղթում է սիւն կանեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը»

Օրը բացվեց պատերազմի բոթով

Օրը բացվեց պատերազմի բոթով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist