Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ղազախստանի ներսում միասնություն չկա

Խնդիրը մեկն է՝ չվարակվել կենցաղային ազգայնականության բացիլով

Հոկտեմբերի 1, 2022
Միջազգային
Ղազախստանի ներսում միասնություն չկա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Ղազախստան անհանգստացրել եւ երկու ճամբարի է բաժանել երկրի բնակիչներին: Այս մասին գրել է ղազախական «QMonitor»-ը: Ոմանք չեն կորցրել հնարավորությունը՝ բարձրացնելու բնակարանների վարձերը, ոմանց էլ անհանգստացրել են տնտեսական վիճակում փոփոխությունների հեռանկարները:

Մասնակի մոբիլիզացիան, որի մասին ՌԴ-ն հայտարարել է սեպտեմբերի 21-ին, պատճառ է դարձել, որ շատ ռուսներ տեղափոխվեն այլ երկրներ, այդ թվում նաեւ՝ Ղազախստան: Այդ փաստը գրգռել է ղազախական հանրությանը եւ բաժանել այն երկու մասի: Առաջին մասը համարում է, որ ռուսներին ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել՝ հաստատվելու Ղազախստանում, իսկ մյուսները, ընդհակառակը, կոչ են անում ցուցադրել այն հյուրընկալությունը, որով «աչքի են ընկել իրենց նախնիները»:

Նորությանն առաջինն արձագանքել են վարձակալությամբ տրվող տների սեփականատերերը: Գները կտրուկ բարձրացվել են՝ երբեմն հասցվելով անհավանական թվացող սահմանների: Տեղեկություններ են տարածվել, որ սեփականատերերը տներից հանուն եմ նախկին վարձակալներին, որոնց հետ կնքված պայմանագրերով հաստատված վարձաչափերն արդեն չեն բավարարում նրանց: Շատ ղազախստանցիներ անհանգստացել են, որ այժմ կտուժեն նաեւ այլ բնակավայրերից եկած ուսանողները, ովքեր տեղ չունեն հանրակացարաններում, եւ վարձաչափի բարձրացումն առաջին հերթին կհարվածի նրանց: Բացառված չէ, որ ոմանք պարզապես ապրելու տեղ չեն ունենա:

Ի դեպ, որոշ ղազախներ, իրենց կարծիքով, էլեգանտ լուծում են գտել. ինչպես Ռուսաստանում շատ մարդիկ բնակարանները վարձակալության են տալիս «միայն սլավոններին», նրանք կոչ են անում վարվել նույն կերպ եւ բնակարանները վարձով տրամադրել «միայն ասիական արտաքինով մարդկանց»: «Բայց արժե՞, արդյոք, ընդօրինակել Ռուսաստանի բնակչության այն հատվածին, որը վարակված է կենցաղային ազգայնականության բացիլով։ Իսկ ի՞նչ կասեք այն սլավոնների մասին, ովքեր շատ վաղուց են ապրում Ղազախստանում։ Ոմանք առաջարկում են այցելուներին հարցնել՝ «Ո՞ւմն է Ղրիմը» եւ նրանց տեղափոխել բնակարաններ միայն «ճիշտ պատասխանից» հետո։ Նրանք, հավանաբար, ունեն դրա իրավունքը, բայց ի՞նչն է խանգարում պոտենցիալ վարձակալին պարզապես ստել»,- նշում է «QMonitor»-ը:

Մեկ այլ փաստարկ՝ «ներս չթողնելու» օգտին, հանգում է հետեւյալին. ռուսները կզբաղեցնեն աշխատատեղերը, որոնք առանց այդ էլ չեն բավարարում։ Իրոք, որոշ ոլորտներում մրցակցությունը կարող է աճել։ Բայց, օրինակ, այն ոլորտներում, որտեղ կրթության բարձր մակարդակ է պահանջվում, Ղազախստանը, ընդհակառակը, որակյալ կադրերի պակաս է զգում, մասնավորապես՝ ՏՏ ոլորտում։ Հետեւաբար, այստեղ միջինից առնվազն բարձր մակարդակի մասնագետների ժամանումն ավելի շուտ բարիք է, քան չարիք:

Իսկ ահա, օրինակ, ծառայությունների ոլորտում ռուսների համար բավական ծանր կլինի: Դժվար թե այնտեղ, որտեղ աշխատանք փնտրողների թիվը գերազանցում է աշխատատեղերի թվին, նրանք շատ հնարավորություններ կունենան: Շատ դժվար կլինի մրցակցել տեղացիների հետ՝ չտիրապետելով ղազախերենին: Առավել եւս, որ առեւտրային կետեր, հանրային սննդի օբյեկտներ, որտեղ հաճախորդներին սպասարկում են միայն մեկ լեզվով, գործնականում չեն մնացել: Բացի այդ, նման հաստատություններում աշխատավարձերը ցածր են, իսկ ներգաղթյալները պետք է մեծ գումարներ վճարեն տների վարձակալության համար:

Ինչ վերաբերում է գործունեության այլ ոլորտներին, ապա, այո, կա տեղացի մասնագետներին նորեկներով փոխարինելու վտանգ, բայց մրցակցությունը մոտիվացնում եւ խթանում է, ինչը նշանակում է, որ այն կարող է նպաստել անձնակազմի որակավորման բարձրացմանը։ Իսկ տեղացիները հավասար պայմանների դեպքում միշտ առավելություն կունենան ընդունելի մակարդակով երկու լեզվի տիրապետելու շնորհիվ։

Մտավախություն կա նաեւ, որ ռուսների հոսքի պատճառով հանրակրթական դպրոցներում աշակերտական տեղերի սակավության խնդիրը կսրվի։ Բայց դա հիմնավոր պատճառ չունի: Նախ՝ ոչ ոք չգիտի, թե քանի երեխա է տեղափոխվել Ղազախստան, երկրորդ՝ ՌԴ-ից հիմնականում տղամարդիկ են փախչում, իսկ նրանցից շատերն անիմաստ են համարել իրենց հետ տեղափոխել ընտանիքները՝ լրացուցիչ խնդիրներից ու ֆինանսական ծախսերից խուսափելու համար:

«Ղազախական հանրության որոշակի մասին, ինչպես երեւում է, դուր են եկել աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի դատողությունները «լավ ռուսների» մասին, եւ մարդիկ ուզում են հստակ գիծ քաշել, որ, իբր, այդ «ամենալավ ռուսները» իշխանության իսկական հակառակորդներն են եւ այնտեղից հեռացել են փետրվար-մարտին, իսկ հիմա երկիրը լքում են մոբիլիզացիայից վախեցածները: Նաեւ կարծիք կա, որ մեզ մոտ են գալիս բացառապես նրանք, ովքեր աջակցում են հատուկ գործողությանը կամ նվազագույնը չեն դատապարտում այն, ուստի տեղ չունեն մեր հասարակության մեջ»,- շեշտել է «QMonitor»-ը:

Ղազախստանի ներսում միասնություն չկա հակամարտության պատճառների, այս կամ այն կողմի մեղավորության աստիճանի հարցում: Բայց հանրության գիտակից զանգվածը կարծում է, որ եթե նրանք անջատողական կոչեր չեն հնչեցնում, ինչից, ի դեպ, շատերն են վախենում, եթե լիովին պահպանում են ղազախական օրենսդրությունը, ուրեմն կարող են ապրել Ղազախստանում: Իսկ շատերն այն կարծիքին են, թե քանի որ Ռուսաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն ընթանում, ռուսները փախստականներ չեն, եւ նրանց չի կարելի ընդունել, այլ է իրավիճակն ուկրաինացիների պարագայում: Բայց այսպիսի հիմնավորումները, հասկանալի է, իրավական որեւէ հիմք չունեն. եւ Ղազախստանը, եւ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի անդամներ են, ինչը այս երկրների քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել միության տարածքում ինչպես այս պայմաններում, այնպես էլ եթե ոչ մի հակամարտություն կամ մոբիլիզացիա չլիներ:

Լրատվամիջոցը միեւնույն ժամանակ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ շատ ղազախներ այսօր աշխատում եւ սովորում են Ռուսաստանում: Այո, ոչ բոլոր ռուսներն են հիացած Ռուսաստանի տարածքում Կենտրոնական Ասիայից մեծ թվով միգրանտների համար, բայց, ինչպես եւ բնակարանների վարձակալության դեպքում, «չարժե նմանվել ներքին կուլտուրա չունեցող մարդկանց, ովքեր այլ ազգությունների ներկայացուցիչների մեջ միայն թշնամի են տեսնում կամ նրանց ավելի ցածր կարգի մարդիկ համարում»:

Ուշագրավ է, որ այն երկրներից, ուր ռուսները տեղափոխվում են մեծ թվով, հիմնականում Հայաստանում է, որ արժանանում են տեղացիների ընդգծված հարգալից վերաբերմունքին, անկախ երկրների քաղաքական հարաբերություններում առաջացող խնդիրներից: Ճիշտ է՝ մեր երկրում նույնպես բնակարանների վարձակալության գները բարձրացել են, բայց դրանք չնչին են այլ երկրների համեմատությամբ, բացի այդ, սա մեր երկրում, ըստ էության, միակ խնդիրն է, որը քննարկվում է՝ կապված ռուսների ներգաղթի հետ, եւ այն էլ՝ շեշտը դրվում է վարձակալների շահերի պաշտպանության վրա: Որովհետեւ եկվորներն այստեղ գումար են ծախսում, որն իրենց հետ բերել են Ռուսաստանից: Դա կնպաստի երկրում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Նաեւ լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, ինչի արդյունքում կավելանան բյուջե կատարվող մուտքերը: Որքան էլ զարմանալի է, այն, ինչն անկախության տարիներին չկարողացավ անել զբոսաշրջության ոլորտը, կարող է անել մեկ այլ երկրում մոբիլիզացիայի մասին հայտարարությունը:

Թեգեր: ՂազախստանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ջրածնային էներգետիկայի ապագան

Ջրածնային էներգետիկայի ապագան

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պետք է վերցնել Քրիստոսի խոնարհությունն ու հագնել Քրիստոսի արդարությունը, այլապես դու ոչինչ ես

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist