Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Օգոստոսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Կարմիր գծերի» ճշգրտում՝ փոխգործակցության ակնկալիքով

Ռուսաստանն ու Թուրքիան փնտրում են հարաբերությունների կառուցման նոր մոդել

Հոկտեմբերի 8, 2022
Միջազգային
«Կարմիր գծերի» ճշգրտում՝ փոխգործակցության ակնկալիքով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիային պետք է ամեն գնով ելք ապահովել դեպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա։ Այս ուղղությամբ ուժերի վերադասավորումն էապես կփոխի ազդեցության գոտիների նկատմամբ վերահսկողությունը եւ նոր իրողություններ կստեղծի աշխարհում։ Այդ ճանապարհին Հայաստանը շարունակում է մնալ այն բանալին, որը թույլ կտա ազդեցություն ստանալ մեր կարեւորագույն հանգույցի նկատմամբ։ Իհարկե, միայն Արեւելքը չէ, որի ուղղությամբ Էրդողանը ձգտում է տարածվել։ Այս օրերին նշանակալի իրադարձություններից է այն, որ չորս տարվա ընդմիջումից հետո Թուրքիան դեսպան է նշանակել Իսրայելում։ Անկարան աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով, այլ հարց է, թե ծավալապաշտական ծրագիրը ո՞ր «քարի» վրա կսայթաքի։

Շատ զարգացումներ պայմանավորված կարող են լինել ռուս-թուրքական հարաբերությունների բնույթով։ Խառնակ ժամանակներ են, իսկ թուրքական դիվանագիտությունը փորձառու է «պղտոր ջրում ձուկ որսալու հարցում»։ Ինչպես հարյուր տարի առաջ Աթաթուրքին հաջողվեց համաձայնության գալ Լենինի հետ՝ որպես խայծ խոստանալով նպաստել «կարմիր» հեղափոխության տարածմանը, այնպես էլ Էրդողանն է արդյունավետ կերպով օգտագործում ներկա իրավիճակը։ Ի՞նչ է փոխվել Աթաթուրք-Լենին գործարքից հարյուր տարի անց. Ռուսաստանի դեմ տարվող մեկուսացման գործընթացը, ռազմական գործողություններն Ուկրաինայում, Արցախի երկրորդ պատերազմը, որի արդյունքներն էականորեն թուլացրին նաեւ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում, այսօր ստիպում են Ռուսաստանին կրկնել նույն սխալները, ինչ մեկ դար առաջ։ Տարբերությունը, սակայն, այն է, որ այսօրվա Թուրքիան Աթաթուրքի ժամանակաշրջանի մերժված, պարտված երկիրը չէ, էրդողանյան Թուրքիան երրորդ կողմի բոլոր առավելություններն օգտագործելով՝ կարողանում է առավելագույն օգուտները ստանալ Ռուսաստան-Արեւմուտք առճակատումից։ Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի հարաբերությունների նոր բնույթը ժամանակին կտրուկ փոխեց ուժերի հավասարակշռությունն ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ «Նոր Թուրքիա» կառուցող Էրդողանը չի կրկնի սխալը, չի «փրկի» Ռուսաստանին, ինչպես հարյուր տարի առաջ, երբ Ռուսաստանն աննախադեպ աջակցություն ցուցաբերեց Թուրքիային թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես։

Այսօր Ռուսաստանի վերլուծական-փորձագիտական շրջանակները փորձում են նոր իրողություններում ռուս-թուրքական հարաբերությունների մոդելներ առաջարկել, սակայն հին մոտեցումների, սխալների հիման վրա։ Երեկ «Վալդայ» ակումբում տեղի էր ունեցել քննարկում «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նոր մոդելը միջազգային համակարգի ճգնաժամի պայմաններում» թեմայով։ Փորձ է արվում գտնել փոխգործակցության լայն շրջանակներ, որը թույլ կտա կողմերին ապահովելու «ռազմավարական ինքնիշխանություն»։ Սա առաջին հերթին հետաքրքիր է Թուրքիային, որպեսզի կարողանա մանեւրել Միացյալ Նահանգների հետ, օրինակ, «F-16»-երի հետ կապված։ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման համատեքստում ակտիվ հակամարտության մեջ չներքաշվելը եւ երրորդ կողմի դիրք գրավելն այս պահին բավական շահեկան են։

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Սուչկովի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում մի շարք զինված հակամարտություններում երկու պետությունների սերտ փոխգործակցությունը զարգացրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների երեք սկզբունք։ Դրանք են՝ հասկանալ Թուրքիայի համար հիմնարար նշանակություն ունեցող անվտանգության խնդիրները, սահմանել «կարմիր գծերն» ու ճգնաժամի ժամանակ փոխգործակցության հնարավորությունների միջանցքը, ինչպես նաեւ օգտվել Թուրքիայի մյուս գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի սխալներից, եւ խաղալ այդ հակադրության վրա (նկատենք, որ առայժմ միայն Թուրքիային է հաջողվում օգտվել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հակամարտությունից)։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան դաշնակից է, բայց ոչ գործընկեր, մինչդեռ Ռուսաստանի համար հարաբերակցությունը հակառակն է։ «Սկսված ապաարեւմտականացման դարաշրջանում Թուրքիան Ռուսաստանին տեսնում է որպես սեփական ռազմավարական ինքնիշխանության ամրապնդման ռեսուրս, իսկ Ռուսաստանը Թուրքիային՝ մեծ տերության կարգավիճակը բարձրացնելու գործիք»,- ասաց Սուչկովը՝ հավելելով, որ Պուտինի եւ Էրդողանի հարաբերությունները հասարակական ընկալման մեջ ստեղծում են տպավորություն, որ ամեն ինչ լավ է, բայց երբ ճգնաժամ է տեղի ունենում, ապա պատկերը շուռ է գալիս։

Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի նախագահ Հուսեյն Բաղջիի խոսքով՝ թեեւ պատմականորեն Ռուսաստանն ու Թուրքիան ժամանակին թշնամիներ են եղել, սակայն վերջին շրջանում հարաբերությունները լավ են։ «Ռուսաստանը մնում է Թուրքիայի համար ամենակարեւոր գործընկերը՝ որպես հարեւան, որպես նավթի եւ գազի մատակարար… Այժմ մեծ ներդրումներ կան ատոմակայանի կառուցման մեջ, ուստի Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է։ Դժվար թե Թուրքիան ընդդիմանա Ռուսաստանին ու միանա նրա դեմ պատժամիջոցներին»,- ասել է նա։ Քաղաքական վերլուծաբան Հասան Սելիմ Օզերթեմը կարծում է, որ չնայած ներկայումս կա քաղաքական երկխոսություն, բայց դրանք հիմնված են միայն երկու երկրների առաջնորդների վրա, այսինքն՝ պակասում է հարաբերությունների ինստիտուցիոնալ կառուցվածքը։ Նա առաջարկում է ուժեղացնել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների դերը։ Տարաձայնությունները պահպանվում են Սիրիայի, Լիբիայի եւ Ուկրաինայի շուրջ։ Ըստ նրա՝ իրավիճակը Կովկասում կարող է լինել հաջորդ փորձությունը։

Առայժմ Ռուսաստանին եւ Թուրքիային հաջողվում է հետեւել փոխհարաբերությունների կառուցման այնպիսի մոդելի, որը քիչ թե շատ նպաստում է նրանց շահերի փոխշահավետ առաջմղմանը։ Թե ինչպես կզարգանան դրանք առաջիկայում, մեծապես կախված է երկու կարեւոր հարցերի պատասխանից, այն է՝ ո՞վ է ղեկավարելու Թուրքիան հաջորդ տարվա ընտրությունների արդյունքում, եւ կկարողանա, արդյո՞ք, Ռուսաստանն առաջիկայում պահպանել մեծ տերության կարգավիճակը ռազմաքաղաքական հարթությունում։

Թեգեր: ԹուրքիաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Ստեղծվել է մի իրավիճակ, որն այլեւս անշրջելի է»

«Ստեղծվել է մի իրավիճակ, որն այլեւս անշրջելի է»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Որտեղ կա թիվ, այնտեղ չկա քաոս

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    437 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 109
  • Սյունիքն ու Արցախը հայոց պետականության հենասյուներն են

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Խաղաղություն հայցողը խաղաղություն չի ստանա

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Ձեզ այցի կգամ լուսաբացին»…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist