Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Ստեղծվել է մի իրավիճակ, որն այլեւս անշրջելի է»

Միջուկային մարտավարական զենքի կիրառումն էլ չի փոխի այն

Հոկտեմբերի 8, 2022
Միջազգային
«Ստեղծվել է մի իրավիճակ, որն այլեւս անշրջելի է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանրաքվե անցկացնելով Դոնբասում, Լուգանսկում, Խերսոնում ու Զապորոժիեում՝ Ռուսաստանի Դաշնությունը կարեւոր քայլ է կատարում այդ տարածքների՝ իրեն միացման ճանապարհին: Ամերիկյան «ABC News» հեռուստաալիքի «This Week» ծրագրի հաղորդավար Ջոն Կառլին տված հարցազրույցում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն, ամերիկյան բանակի պաշտոնաթող գեներալ Դեւիդ Պետրեուսը հայտարարել է, որ տարածքների միացման մասին որոշումը կարեւոր, բայց միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատ քայլն է: Նա շեշտել է, որ Ռուսաստանը «պարտություն է կրում» Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի զինված ուժերը ռուս զինվորներից «շատ ավելի լավ» են պատրաստված: Պետրեուսը վստահ է, որ Արեւմուտքը կշարունակի օգնել Կիեւին, չնայած որ եվրոպացիներն ու ամերիկացիները բացահայտ դեմ են դրան: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը, որը պատկերացում է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ արեւմտյան պատկերացումների մասին: Իսկ հաջորդ համարում «ՀՀ»-ն կներկայացնի ռուսական կողմի տեսակետները:

-Գեներալ Պետրեուս, որքանո՞վ էր կարեւոր Պուտինի քայլը. ես նկատի ունեմ նոր տարածքների միացման վերաբերյալ նրա հայտարարությունը: Օրերս նա հանդես է եկել ելույթով, չնայած որ դա արել է բառացիորեն այն պահին, երբ ռուսական զորքերը նահանջում էին:

-Դա կարեւոր, բայց միեւնույն ժամանակ հուսահատ քայլ էր: Նա պարտվում է: Մարտադաշտում այն ռեալ իրավիճակը, որի հետ Պուտինը բախվում է, իմ կարծիքով՝ անշրջելի է: Այլ խոսքով՝ վերջին 7 ամսում նախագահ Զելենսկին ու Ուկրաինան շատ ավելի արդյունավետ են մոբիլիզացվել, քան Ռուսաստանը: Ուկրաինան զինակոչ է իրականացրել, ավելի լավ է նախապատրաստել, հանդերձավորել, կազմակերպել ու գործարկել իր զորքերը, քան Ռուսաստանը: Իրականությունը, որի հետ Ռուսաստանը բախվում է հիմա, այն է, որ Ուկրաինան երկիր է, որը բոլոր չափանիշներով երեք անգամ փոքր է Ռուսաստանից, ավելի մեծ ու շատ ավելի մարտունակ բանակ է ստեղծել, ինչպես նաեւ պայքարի այլ միջոցներ: Այս ամենը, անկասկած, ժողովրդավարական երկրների օգնությամբ. ԱՄՆ-ն արդեն մոտ 17 մլրդ դոլար է հատկացրել, իսկ այս շաբաթ կհայտարարվի եւս 1 մլրդ դոլարի նոր փաթեթի մասին՝ զենքի, զինամթերքի եւ նյութատեխնիկական միջոցների տեսքով: Եվ այդ ամենը կատարվում է այլ երկրների աջակցությամբ, արեւմտյան այլ երկրների: Պուտինը բախվել է մի իրավիճակի, որը, ըստ իս, կրկնում եմ, անշրջելի է: Եվ ոչ մի քաոսային մոբիլիզացիա, միայն այդպես ես կարող եմ բնութագրել այն, տարածքների ոչ մի միացում, միջուկային զենքի օգտագործման շղարշված սպառնալիքները նրան չեն օգնի դուրս գալ կոնկրետ այս իրավիճակից: Նա հայտարարել է միացման մասին, չնայած արդեն կորցրել է իրականում կարեւոր մի տարր, իսկապես կարեւոր մի քաղաք, որը մատակարարման առանցքային հանգույց կարող էր դառնալ, եթե նրանք կարողանային առաջ շարժվել: Եվ դա կշարունակվի: Նա կշարունակի պարտություն կրել: Ի վերջո, ստիպված կլինի խոստովանել, որ ինչ-որ պահի անհրաժեշտ է բանակցություններ սկսել, որոնք, ինչպես ասել է նախագահ Զելենսկին, գլխավոր նվաճում կդառնան: Ինչ-որ պահի, եւ ես դրա հետ լիովին համամիտ եմ, Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի մասը, չնայած սկզբի համար պետք է համոզվել, որ մարտադաշտում ամեն բան նորմալ է ընթանում:

-Խոսելով անշրջելիության մասին՝ դուք նկատի ունեք, որ Ռուսաստանն ի վիճակի չէ՞ հաղթել այս հակամարտությունում:

-Նա չի կարող: Այս պահին Պուտինը ոչինչ չի կարող անել:

-Նրանք անհավանական կորուստներ են կրում:

-Անցած յոթ ամսում մենք շատ ցուցանիշներ ենք տեսել, որոնք այն տրամաբանության մեջ են, թե ինչպես Ռուսաստանը պարտվեց Աֆղանստանում: Նրանք պարտություն կկրեն: Այդպես կշարունակվի նաեւ հետագայում: Հիմա միակ հարցն այն է, որ դուք իսկականից սկսեք տեսնել, թե ինչպես են մեծ կազմավորումները ճեղքվում, պառակտվում ու փլուզվում: Ես կարծում եմ, որ ապագայում մենք հենց դա կտեսնենք: Եվ այդ ժամանակ հարցերը, որոնք կծառանան նախագահ Զելենսկու առջեւ, այսպիսին կլինեն՝ արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք վերականգնել վերահսկողությունը Դոնբասի այն փոքր հատվածի վրա, որը 2014-ից անջատողականների տրամադրության տակ է, ինչ կլինի Ղրիմի առումով, երբ մենք ինչ-ինչ բանակցություններ սկսենք Ռուսաստանի հետ: Ի դեպ, ի պատասխան նոր տարածքների միացման մասին որոշման՝ Ռուսաստանը ենթարկվել է հարյուրավոր, հազարավոր նոր անհատական  եւ այլ պատժամիջոցների, որոնք ապացուցում են, որ Արեւմուտքը դեռ շատ միջոցներ ունի՝ ազդելու Ռուսաստանի վրա, որ իրավիճակը դեռ ավելի վատը կարող է լինել Պուտինի եւ Ռուսաստանի համար: Եվ նույնիսկ միջուկային մարտավարական զենքի կիրառումը մարտադաշտում չի փոխի իրավիճակը:

-Դուք իրո՞ք լուրջ եք վերաբերվում այդ սպառնալիքին:

-Այդ սպառնալիքին անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել: Եվ, ինչպես հրապարակայնորեն հայտարարել է Ջեյք Սալիվանը, Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է Ռուսաստանին, թե ինչ կարող է տեղի ունենալ՝ ի պատասխան դրա:

-Իսկ ի՞նչ տեղի կունենա:

-Կրկնում եմ, որ Ջեյքի հետ չեմ խոսել այդ թեմայով եւ կարող եմ ձեզ հետ կիսվել միայն իմ հիպոթեզներով: Ի պատասխան միջուկային հարվածի՝ մենք կղեկավարենք ՆԱՏՕ-ի կոլեկտիվ ջանքերը՝ ոչնչացնելու ռուսական բոլոր ոչ միջուկային ուժերը, որոնք կարող ենք տեսնել ու գտնել Ուկրաինայի եւ Ղրիմի մարտական գործողությունների շրջանում, ինչպես նաեւ Սեւ ծովում գտնվող ռուսական բոլոր նավերը:

-Այսինքն՝ Ամերիկան ու ՆԱՏՕ-ն հակամարտության կողմե՞ր կդառնան: Իրավիճակ, որը կառաջացնի 5-րդ հոդվածի կատարման պահա՞նջ…

-Ոչ, 5-րդ հոդվածը դրա հետ կապ չունի, որովհետեւ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Դա կլինի ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների արձագանքն այն գործողություններին, որոնք ընդհանրապես ընդունելի չեն:

-Իսկ ի՞նչ կասեք ճառագայթման մասին, որը կվնասի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Արդյոք դա չի՞ նշանակի, որ գործնականում հարձակում է կատարվել ՆԱՏՕ-ի վրա:

-Հավանաբար, Դուք կարող ենք նման փաստարկ առաջ քաշել: Այլ փաստարկներ էլ կան, որ դա սարսափելի է, որ այդպիսի գործողությունները չի կարելի անպատասխան թողնել, որ արձագանքն անպայման պետք է հետեւի դրանց: Բայց հակամարտության մասշտաբները չպետք է մեծանան, խոսքը միջուկային հարվածին միջուկային հարվածով պատասխանելու մասին չէ: Չի կարելի ներգրավվել միջուկային էսկալացիայի գործընթացում: Սակայն անհրաժեշտ է ցուցադրել, որ նման գործողություններն ընդհանրապես ընդունելի չեն:

-Երբ Պուտինը հայտարարեց միացման մասին, իր խոսքում, ինչպես ինձ թվաց, նա խոսում էր ոչ այնքան ՆԱՏՕ-ի, որքան առավել մեծ մասշտաբային հակամարտության մասին, որը, ըստ նրա, ծավալվում է Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ:

-Նա կարող է փորձել տեղի ունեցողը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է ուզում, այնպես, որ ահեղ թվա, որ ահեղ լինի, որպեսզի Եվրոպային ստիպի ցնցվել: Նրան թվում է, որ կարող է կոտրել Եվրոպան, եթե ձգտի: Հիշեք՝ ռուսները կարողացան դիմակայել Նապոլեոնի, նացիստների ու այլ հարձակումներին: Բայց ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կարող է կոտրել Եվրոպան, որը ծանր ձմեռ պետք է անցկացնի, երբ բավարար չափով բնական գազ չի մատակարարվի: Եվրոպան դրան կդիմանա, եւ ես չեմ կարծում, որ կնահանջի Ուկրաինային աջակցության հարցում:

-Ռուսաստանի ներսում Պուտինը ինչ-որ լուրջ դիմադրություն ունի՞: Մենք տեսնում ենք բողոքներ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում մոբիլիզացիոն հավաքի որոշ կետերում: Արդյոք Պուտինը պետք է անհանգստանա՞ ընդդիմության մասով:

-Այո: Եվ հենց դա էր պատճառը, որ մինչ այժմ նա նույնիսկ մասնակի մոբիլիզացիա չէր հայտարարում: Նա տատանվում էր: Եվ, իհարկե, հիմա արդեն չափազանց ուշ է, որովհետեւ ի վիճակի չէ ստեղծել բավարար չափով մարտունակ ուժեր ու կազմավորումներ՝ բացերը լրացնելու համար: Նրանք կշարունակեն փորձել տեղաշարժել պաշտպանական գծերն արեւելքում։ Նրանք կկորցնեն դիրքերը հարավում։ Եվ, ի վերջո, Դոնեցկում ու Զապորոժիեում կմնան միայն առանձին տարածքներ։ Կրկնում եմ՝ նրանք հայտնվել են շատ ծանր վիճակում։ Որոշ հաղորդումների համաձայն՝ Ռուսաստանից ավելի շատ տղամարդիկ են արտագաղթել, քան կանչվել են զինվորական ծառայության։

-Հնարավոր է՝ դուք տեսել եք երկրից հեռանալ ցանկացող մարդկանց երկար հերթերը: Գեներալ Պետրեուս, շնորհակալ եմ ձեզ, որ եկաք մեր տաղավար:

-Շնորհակալություն:

Թեգեր: զենքՄիջուկային անվտանգությունպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Որտեղ կա թիվ, այնտեղ չկա քաոս

Չխոնարհվող ժողովրդի պատմություն

Չխոնարհվող ժողովրդի պատմություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist