Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-ն կընդլայնի իր ռազմական ներկայությունը Հունաստանում

Բայց բախումը իրական օգուտի տեսանկյունից կասկածելի սցենար է

Հոկտեմբերի 14, 2022
Միջազգային
ԱՄՆ-ն կընդլայնի իր ռազմական ներկայությունը Հունաստանում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաշինգտոնն ու Աթենքը, ի պատասխան Անկարայի նետած մարտահրավերների, նոր թափ են հաղորդում իրենց համագործակցությանը: Պենտագոնի ղեկավարի տեղակալի օգնական Սաշա Բեյքերը Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են երկրի տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը:

Բեյքերն ու Խարդալիասը բանակցել են Վաշինգտոնում: Ինչպես հայտնել է Պետագոնի մամուլի ծառայությունը, ռազմական պաշտոնյաները «կարծիքներ են փոխանակել մասնավորապես Սուդայի ծոցում ու Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման համար՝ ՆԱՏՕ-ին աջակցության ուժեղացման նպատակով, հատկապես՝ Արեւելյան Միջերկրածովյանում, Բալկաններում, Սեւ ծովում ու Հյուսիսատլանտյան դաշինքի հարավային թեւում»:

Բացի այդ, առանձին քննարկման առարկա է եղել Ալեքսանդրուպոլիս նավահանգստի դերը «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ հուսալի մուտք ապաահովելու տեսանկյունից՝ հատկապես Ուկրաինային օգնության ցուցաբերման առումով»: Բեյքերը նշել է, որ Աթենքն ակտիվորեն աջակցում է Կիեւին, եւ միջերկրածովյան խաղացողներին երկխոսության կոչ է արել՝ «լարվածությունը թուլացնելու համար»:

Ստոկհոլմում թուրքական այլախոհների կողմից հիմնադրված «Nordic Research Monitoring Network» (NRMN) վերլուծական կենտրոնն օրերս հաղորդել է, որ Անկարան դիտարկում է վիճելի հունական կղզիներ գաղտնի կերպով հատուկ նշանակության ստորաբաժանում ուղարկելու հարցը: Այդ գնահատականների համաձայն՝ թուրքական իշխանությունները հաշվարկում են մի քանի տարբերակներ՝ սկսած ռազմական դիվերսիայից, վերջացրած անմարդաբնակ կղզիներում վայրէջքով ու կեղծ դրոշով գործողության իրականացմամբ՝ հույների դեմ զանգվածային ուժային սցենարի արդարացման նպատակով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ ուսումնասիրում է այլընտրանքները, որոնք նրան է ներկայացրել MIT հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, բայց առայժմ չի կողմնորոշվել:

Թուրքիայի ղեկավարը, հոկտեմբերի 7-ին վերադառնալով Պրահայից, հաղորդել է, որ առայժմ որոշում է կայացրել հարվածային անօդաչուներ օգտագործել թուրքական Հյուսիսային Կիպրոսում, որը միջազգային ճանաչում չունի: «Հնարավոր են նոր առաքումներ, դա մեր իրավունքն է»,- նշել է նա: Պատասխանելով Կարպաս թերակղզում թուրքական ռազմական բազայի պոտենցիալ ստեղծման մասին հարցին՝ Էրդողանը շեշտել է, որ անհրաժեշտ է «լիովին անվտանգ դարձնել Հյուսիսային Կիպրոսը բոլոր չորս կողմերից»: Նա ավելացրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող են հեռանալ իրենց մայրցամաքային օդանավակայաններից եւ կարճ ժամանակում հասնել Հյուսիսային Կիպրոս:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները բացահայտ սպառնում են միմյանց տարածքային հին վեճերի կոշտ կուլմինացիայով: Ինչպես նշում են փորձագետները, ռազմական բախումն իրական օգուտի ստացման տեսանկյունից առաջվա պես կասկածելի սցենար է: Զբոսաշրջությունից ստացված եկամուտը, որն առավել ակտիվ է Էգեյան ծովի ափին գտնվող հանգստավայրերում, կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը: Հունաստանի դեպքում համապատասխան ցուցանիշը կազմում է 18 տոկոս: Բացի այդ, երկու պետություններն էլ տնտեսության մեջ ուժեղ կախվածություն ունեն նավագնացությունից: Այսպես՝ մինչեւ համավարակի բռնկումը թուրքական առեւտրի 87 տոկոսն իրականացվում էր ծովային ճանապարհների միջոցով:

Հատկանշական է, որ այս իրավիճակում Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական գործիչները ցանկություն են հայտնում ուժով վերցնել կղզիները: Օրինակ՝ Էրդողանի հայտնի հակառակորդներից մեկը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, մի անգամ հանդիմանել է երկրի ղեկավարին՝ ասելով, որ իրական առաջնորդը կգործի 1974 թ. Կիպրոս թուրքական ներխուժման ոճով եւ պարզապես կգրավի կղզիները: Պատերազմական տրամադրություններ ունի նաեւ Էրդողանի ազգայնական կոալիցիոն գործընկեր Դեւլեթ Բահչելլին:

Թուրք ընտրողների գիտակից հատվածի ճնշող մեծամասնությունը, այդուհանդերձ, հասկանում է, որ Հունաստանի հետ լարվածությունն ու Էրդողանի սպառնալիքները խայծ են 2023 թ. համընդհանուր ընտրությունների ֆոնին: «MetroPoll»-ի կողմից սոցհարցման ենթարկվածների 51.5 տոկոսից ավելին սեպտեմբերին հայտարարել է, որ կոնֆլիկտային հռետորաբանությունը օրակարգ ձեւավորելու փորձ է: 64 տոկոսը չի համաձայնվել, որ թուրք եւ հույն ժողովուրդների միջեւ հակամարտություն կա: Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ նման տրամադրություններ կան գրեթե բոլոր կուսակցությունների, ներառյալ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցների շրջանում:

Վերլուծաբանները խնդիր են համարում, որ Արեւելյան Միջերկրածովյանի շուրջ հակամարտությունը թուրքական ղեկավարությունը փորձում է ներկայացնել որպես ամերիկյան ազդեցությանը հակազդման տարր: Պետականամետ հրապարակախոսների հիմնական մասը շեշտը դնում է այն համոզման վրա, որ Թուրքիայի թշնամին ԱՄՆ-ն է, այլ ոչ թե Հունաստանը: Ուստի կարծիք կա, որ Աթենքին Պենտագոնի օգնության ուժեղացումը կարող է էսկալացիայի պատճառ լինել: Ոմանք նույնիսկ հայտարարում են, որ Էրդողանը, հնարավոր է, «ԱՄՆ-ի հետ ռազմավարական կապերի խզումը դիտարկի որպես ափսոսանք առաջացնող, բայց միեւույն ժամանակ էական գին, որը հարկ է վճարել հանուն Թուրքիայի ազգային անվտանգության»: Այս տեսակետը, սակայն, հեռու է իրականությունից եւ ավելի շուտ այն ուժերի շրջանառության մեջ դրած թեզն է, որոնք հավատում են, որ Անկարան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի ուղեծրից: Եթե նման բան լինի, Թուրքիայի համար հետեւանքներն աղետալի կլինեն, եւ այդ երկրում դա շատ լավ են հասկանում: Անկարան ակտիվորեն կտարածի այսպիսի գաղափարները ոչ թե այն պատճառով, որ կիսում է դրանք, այլեւ այն բանի համար, որ ուզում է վախեցնել ԱՄՆ-ին ճամբարափոխության հեռանկարով, բայց իրականում կձգտի դեպի ԱՄՆ:

Առայժմ թուրքական «փառաբանված» դիվանագիտությունը չի կարողանում լուծել իր գերխնդիրը: Անկարան հայտնվել է երկու քարի՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արանքում, բայց նրա համար ամենացավալին այն է, որ այլեւս միաժամանակ երկու քարի վրա հենվել չի կարող: Թուրքական իշխանություններն այնքան էին տարվել իրենց խաղով, որ բաց են թողել ճիշտ պահին կանգնելու հնարավորությունը եւ հասել մի գծի, որտեղ պարտադիր պետք է ընտրություն կատարեն: Իսկ դա կհանգեցնի կորուստների:

Թեգեր: ԱՄՆԹուրքիաՀունաստանՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է

Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է

Հազարափրկչի տոնը

Հազարափրկչի տոնը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist