Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է

ԱՄՆ-ի համար մարտավարական, իսկ Ռուսաստանի՝ անվտանգային խնդիր

Հոկտեմբերի 14, 2022
Միջազգային
Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
149
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պայքարի հերթական օջախը Կենտրոնական Ասիան է, որտեղ ամերիկյան ազդեցության ամրապնդման համար կարեւոր ռազմավարական դերակատարություն ունի Ղազախստանը։ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ պայքարը փոփոխական ակտիվությամբ ընթացել է, սակայն այժմ նման զարգացումները նոր թափ եւ ինտենսիվություն են ստացել։ 

2022 թ. սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ասիայի, Խաղաղ օվկիանոսի, Կենտրոնական Ասիայի եւ զենքի չտարածման հարցերով ենթահանձնաժողովը (արտաքին հարաբերությունների հանձնաժողով) լսումներ էր անցկացրել «Միացյալ Նահանգների ներգրավվածության ավելացումը Կենտրոնական Ասիայում» թեմայով։ Զեկուցումներով հանդես էին եկել ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնականի տեղակալ Անջալի Կաուրը եւ ԱՄՆ պետքարտուղարի Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն՝ ներկայացնելով տարածաշրջանում ԱՄՆ դիրքերն ամրապնդելու նախադրյալներն ու Կենտրոնական Ասիայում առաջիկա առաջնահերթությունները։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգներն ավելի քան 9 միլիարդ դոլարի ուղղակի օգնություն է տրամադրել Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին եւ Ուզբեկստանին։ Որպես առաջնահերթ խնդիր դիտարկվում է Ռուսաստանից եւ Չինաստանից տարածաշրջանի տնտեսական կախվածության նվազեցումը։ Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի 2023 ֆինանսական տարվա բյուջեով 198.3 միլիոն դոլար է նախատեսված Կենտրոնական Ասիայի համար, ինչը 34 տոկոսով ավելի է 2022 ֆինանսական տարվա հայտից: Այդ միջոցները, մասնավորապես, ուղղվելու են Կենտրոնական Ասիայի երկրների անապահով ընտանիքներին օգնելուն, տարածաշրջանային համախմբվածության բարձրացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Բնականաբար, ռուսական եւ չինական ազդեցության դեմ պայքարն այնքան էլ հեշտ չի լինելու։ Ե՛վ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն են պահպանում Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։ Միայն 2010-2021 թթ. ռուսական կուտակված ներդրումների ծավալը կազմել է մոտ 30.5 մլրդ դոլար։ Կենտրոնական Ասիայի երկրներում գործում են ավելի քան 10 հազար ռուսական եւ համատեղ ձեռնարկություններ՝ ապահովելով 900 հազար աշխատատեղ։ Չինական ներդրումների ընդհանուր արժեքը մինչեւ 2020 թ. վերջը մոտեցել է 40 մլրդ ԱՄՆ դոլարին։ 2021 թ. վերջի դրությամբ Կենտրոնական Ասիայում գործում էր 7700 չինական ընկերություն։ Մինչեւ 2030 թ. Պեկինը մտադիր է տարածաշրջանի հետ առեւտուրը հասցնել 70 մլրդ ԱՄՆ դոլարի։

Թեեւ չինական եւ ռուսական ներդրումները տարածաշրջանում ստեղծել են տասնյակ տրանսպորտային, արդյունաբերական եւ էներգետիկ ենթակառուցվածքներ, սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էականորեն խաթարել են դրանց բնականոն գործունեությունը, փոխել համամասնությունը։ Արդյունքում առաջ է գալիս նաեւ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ոլորտներում նախապատվությունների վերանայման անհրաժեշտություն Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման (CICA) համաժողովի 6-րդ գագաթնաժողովը, իսկ այսօր կանցկացվի Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը։ Նույն օրն այստեղ տեղի կունենա նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Ի դեպ, ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին Աստանայում տեղի էր ունեցել Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Բոլոր այս միջոցառումները, հանդիպումները գործիքներ են չափելու, գնահատելու, հասկանալու մասնակիցների տրամադրությունները, նոր իրողություններով ձեւավորված հետաքրքրությունները։ Բավականին հագեցած օրակարգ է սպասվում նաեւ երկկողմ շփումների մակարդակում։ Հայտնի է, որ միջոցառման ժամանակ հանդիպելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, իսկ վերջիններս քիչ հարցեր չունեն քննարկելու։ Նախօրեին Ղազախստանի ռազմական գերատեսչության ղեկավար Ռուսլան Ժակսիլիկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ղազախստան կատարած այցի ընթացքում նախատեսված չէ ռազմական պայմանագրերի ստորագրում, միաժամանակ հավելելով, որ երկու երկրների ռազմարդյունաբերական համալիրները սերտորեն կապված են, իսկ ռազմական համագործակցության վերաբերյալ բոլոր հարցերը մշակված։

Քանի որ Կենտրոնական Ասիայի պետություններն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար, հաշվի առնելով այդ տարածաշրջանի անմիջապես սահմանակից լինելը թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ, ապա հարց է առաջանում, թե ինչպիսին են Ռուսաստանի ու Չինաստանի հետաքրքրությունների շրջանակները։ Եթե Չինաստանի պարագայում այն կարելի է հակիրճ ձեւակերպել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, ապա Ռուսաստանի համար քաղաքական-տնտեսականից առավել անվտանգային խնդիրներ է առաջ բերում։ Այդ հարցին բավականին հանգամանալից անդրադարձ ունի Տնտեսագիտության եւ խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը։ «Ինչո՞ւ է ռուսներին պետք Ղազախստանը» հարցին նա պատասխանում է, որ նախեւառաջ այնտեղ է «Բայկոնուր» տիեզերակայանը: Ղազախստանում են նաեւ ուրանի հիմնական հանքավայրերը, որոնք չափազանց կարեւոր են «Ռոսատոմի» համար։ Մյուս առանցքային հարցը ԽՍՀՄ-ի փլուզմամբ ստեղծված աշխարհաքաղաքական նոր քարտեզն է, այսինքն՝ եթե Ղազախստանը բարիդրացիական, գործընկերային պետությունից վերածվի թշնամական պետության, ապա դա լրջագույն մարտահրավեր կլինի Ռուսաստանի անվտանգային համակարգի համար։ «Ղազախստանի հեռացմամբ իրավիճակը կտրուկ փոխվեց։ Սահմանամերձ քաղաքներ դարձան Օրենբուրգը, Օմսկը, Նովոսիբիրսկը։ Ղազախական սահմանից այն կողմ Օմսկից հեռավորությունը մի քանի անգամ ավելի քիչ է, քան մինչեւ մոտակա խոշոր ռուսական քաղաքը: Այսինքն, եթե Ղազախստանում գերակշռի Ռուսաստանին թշնամաբար տրամադրված ուժը, ապա այդ պահից այն կարող է ընդհանրապես դադարեցնել եվրոպական Ռուսաստանի հաղորդակցությունը Ուրալի, ինչպես նաեւ Սիբիրի հաղորդակցությունը Հեռավոր Արեւելքի միջեւ։ Օմսկի միջով է գնում Անդրսիբիրյան հյուսիսային ճյուղը։ Հարավային ճյուղը հայտնվել է Ղազախստանի տարածքում եւ փաստացի կաթվածահար է եղել»,- մանրամասնում է ակադեմիկոսը՝ ընդգծելով, որ քանի դեռ Ղազախստանի տարածքը Ռուսաստանի ռազմական վերահսկողության տակ չէ, լրջորեն վտանգված է ռուսական ռազմավարական անվտանգությունը։

Պատահական չէ, որ Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաեւը մայրաքաղաքը տեղափոխեց հյուսիս՝ հիմնականում ռուս բնակչությամբ տարածքներ, որպեսզի բացառի նրանց վերադարձը Ռուսաստան։ Նա նաեւ կիրիլիցայից անցում կատարեց լատիներեն այբուբենի։ Նազարբաեւի վարած քաղաքականության արդյունքում երկրի ռուս բնակչությունը նվազեց 2 անգամ՝ 6 մլն-ից իջնելով 3 մլն-ի։ 1990-1997 թթ. երկիրը լքել է 1.2 միլիոն ռուս, որը բնակչության գրեթե 14 տոկոսն էր։ 1989 թ. համամիութենական մարդահամարի արդյունքներով Ղազախական ԽՍՀ-ում բնակվում էր 6 մլն 228 հազար ռուս կամ ընդհանուր բնակչության 37.82 տոկոսը, իսկ 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ընդամենը 3 մլն 478 հազար ռուս կամ ընդհանուր բնակչության 18.42 տոկոսը։

Թեգեր: ԱՄՆՂազախստանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հազարափրկչի տոնը

Հազարափրկչի տոնը

«Բազմաշավիղը»՝ կերպարվեստի թանգարանում

«Բազմաշավիղը»՝ կերպարվեստի թանգարանում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist