Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք

Ոչ ոք պարտավոր չէ արդարանալ

Հոկտեմբերի 15, 2022
Միջազգային
Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանն ու Վրաստանը հերքել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները եւ իրենց քաղաքացիների մասնակցությունը Ղրիմում Կերչի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին: Թբիլիսիում հայտարարել են, որ ոչ մի պայթուցիկ նյութ չի անցել Վրաստանի մաքսային սահմանով: Երեւանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ «վտանգավոր բեռի» առումով բոլոր գործընթացներն իրականացվել են օրենքի սահմաններում՝ անհրաժեշտ վերահսկողությամբ: Այդուհանդերձ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել պայթուցիկ նյութի տեղափոխմանը Հայաստանի քաղաքացու մասնակցության մասին հրապարակման հիմքի վրա: Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության եզրակացության մեջ խոսվում է «Կերչի կամրջի վրա Ուկրաինայի հատուկ ծառայությունների կազմակերպած» ահաբեկչությանը Վրաստանի եւ Հայաստանի մի շարք քաղաքացիների մասնակցության մասին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է. «Բեռի արտահանման բոլոր գործընթացներն իրականացվել են ճիշտ եւ օրինական՝ ֆիզիկական ու ռենտգենային վերահսկողությամբ մուտքի եւ Հայաստանից ելքի ժամանակ: Համապատասխանաբար բեռի համար ռիսկային գործոններ չեն հայտնաբերվել»:

Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», «հայկական ԶԼՄ-ները հարցեր են ուղղել «Գու Ար Ջի Գրուպ» ընկերությանը, որի անունը նշվում է քրեական գործի նյութերում: Պարզվում է, որ այդ ընկերությունը գրանցված է Ալավերդի քաղաքում եւ մտնում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի մեջ, զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առեւտրով: Ընկերությունը գրանցված է բազմաբնակարան շենքի հասցեով, եւ, ինչպես պարզել են լրագրողները, կոնկրետ բնակարանում ապրում են մարդիկ՝ վառ արտահայտված սլավոնական արտաքինով»:

Թբիլիսիում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանն ավելի կոշտ են արձագանքել: Մասնավորապես՝ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն եւ ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն կտրականապես հերքել են մասնակցությունը կամրջի պայթյունին: Երկու պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ Վրաստանը ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ. «Տրոտիլով կամ պայթուցիկ այլ նյութերով բեռնված կցասայլը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը… Լսվում են որոշակի մեղադրանքներ, որոնք բացարձակապես անհիմն են, եւ ոչ ոք պարտավոր չէ դրա համար արդարանալ»: «Եթե փաստարկված կերպով ապացուցվի, որ բեռը հատել է մեր սահմանը, մենք հետաքննություն կսկսենք եւ կբացահայտենք պատասխանատուներին»,- ասել է Կակաուրիձեն՝ ավելացնելով, որ համապատասխան ծառայությունները պետք է ուսումնասիրեն այս սպեկուլյատիվ թեման:

Թեմային անդրադարձել է նաեւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Կելլի Դեգնանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աշխատում է վրացական մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության եւ առափնյա պահպանության մարմինների հետ, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց սահմանները եւ կանգնեցնել ագրեսիան: «Կամրջի վրա կատարված պայթյունի թեմայով շատ սպեկուլյացիաներ կան, որոնք տիրաժավորվում են ռուսական ԶԼՄ-ներում: Սակայն ոչ ոք ճշգրիտ տեղեկատվություն չունի: Մենք վաղուց ենք աշխատում վրացական հատուկ ծառայությունների հետ, սարքավորումներ ենք տրամադրում, ուսուցում ու թրենինգներ անցկացնում: Այդ կառույցներում աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ: Եվ մենք կշարունակենք այդ համագործակցությունը»,-հայտարարել է Կելլի Դեգնանը:

Վրացական ընդդիմությունը նույնպես անդրադարձել է այս թեմային: Մասնավորապես՝ «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ դա Ռուսաստանի հերթական սադրանքն է, որն «ապտակ» է ռուսամետ «Վրացական երազանքին», որը «նենգաբար Վրաստանը քաշում է Ռուսաստանի, այլ ոչ թե Եվրոպայի կողմը»: «Իշխող «Վրացական երազանքն» այս սադրանքի համահեղինակն է, որովհետեւ ամեն ինչ անում է, որ Վրաստանը մեն-մենակ մնա Ռուսաստանի առջեւ»,- կարծում է Վաշաձեն: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» ոչինչ չի անում ազգային հետաքրքրությունների պաշտպանության համար, ավելին՝ Մոսկվայի հանձնարարությունները կատարելիս գործում է այնպես, որ երկիրը Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա, մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Վերեւում նշեցինք, որ «Գու Ար Ջի Գրուպ» ընկերությունն զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առեւտրով: Թե որքանով է զուգադիպություն այն փաստը, որ Աստանայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են, թե միասին են որոշելու այն երկրների ցուցակը, որոնք Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի կարիքն ունեն, ցույց կտա ժամանակը: Եվ, ի դեպ, համատեղ որոշումների կայացման պայմանավորվածության մասին հայտարարել է Էրդողանը:

«Մեզ համար կարեւոր է, որ արտադրանքը հասնի կարիք ունեցող երկրներին: Եթե նույնիսկ Թուրքիայի ու Ռուսաստանի այդ համատեղ քայլերը կանհանգստացնեն որոշ հայտնի շրջանակների, դրանք երջանիկ կդարձնեն կարիք ունեցող երկրներին»,- հայտարարել է Էրդողանը:

Պուտինն Աստանայի հանդիպման ժամանակ հայտարարել է նաեւ, որ գազային նոր հանգույցի ստեղծումը կթույլատրի համարժեք գներ սահմանել վառելիքի համար՝ «առանց քաղաքական երանգի»: «Մենք կարող էինք նորմալ, շուկայական մակարդակով կարգավորել գները»,- նշել է Պուտինը: Եթե Թուրքիան հանգույց դառնա Ռուսաստանի համար, ապա եվրոպական բարեկամ երկրները գազ կստանան ոչ թե «Հյուսիսային հոսքի» միջոցով, այլ սեւծովյան գազատարներով: Դրա համար կպահանջվի մեկուկես տարի, ինչպես նշել են թուրքական աղբյուրները, ուստի այս տեղեկատվության տարածումն առավելապես պայմանավորված է քաղաքական, քան տնտեսական նկատառումներով: Պատահական չէ, որ խոսվում է սոսկ բարեկամ երկրներին գազի մատակարարման մասին, ինչը կարող է նշանակել, որ Ռուսաստանը ձգտում է բարեկամ երկրների նոր ցուցակ կազմել: Գուցե նաեւ՝ հացահատիկի մատակարարման առումով…

Թեգեր: կամուրջՂրիմսահման
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երբ չգիտես՝ որտեղի՞ց սպասել հարվածը

Երբ չգիտես՝ որտեղի՞ց սպասել հարվածը

«ArmProd EXPO 2022». ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը

«ArmProd EXPO 2022». ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist