Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ինչպե՞ս հակակշռել Էրդողանի մարտավարական «կրկնակի հարվածը»

Անվտանգային խնդիրներ տարածաշրջանի համար

Հոկտեմբերի 21, 2022
Միջազգային
Ինչպե՞ս հակակշռել Էրդողանի մարտավարական «կրկնակի հարվածը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում 2023 թ. ընտրություններում հաղթելու համար քաղաքական պայքարը ոչ պաշտոնապես արդեն իսկ սկսված է։ Նախագահ Էրդողանը նախօրեին ելույթ էր ունեցել իր կուսակցության խորհրդարանական խմբի նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Քեմալ Քըլըչդարօղլու Միացյալ Նահանգներ կատարած այցին. «Քըլըչդարօղլուն ընտրություններից մի քանի ամիս առաջ գնաց Ամերիկա։ Նրա ճամփորդության մեջ կան անհայտ կողմեր, նրա կուսակցությունը պետք է պատասխանատվություն կրի այս կասկածելի ճամփորդության համար։ Մենք տեղյակ ենք նրա հանդիպման մասին ՖԵՏՕ-ի անդամների հետ, որոնց նա հանդիպել է Ամերիկայում»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՖԵՏՕ շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական, ապա ընդդիմադիր գործչի ունեցած կապի վերագրումը հնարավորություն է տալիս Էրդողանին անհրաժեշտ պահին մեղադրանքներ ներկայացնել նրան։

Առաջիկա մեկ տարվա կտրվածքով Էրդողանի առջեւ կանգնած խնդիրը ընտրություններում հաղթելն է, ինչի համար նա շոշափելի հաղթանակներ է փորձում ապահովել արտաքին քաղաքականության մեջ։ Միաժամանակ Թուրքիան փորձում է լուծել մի շարք խնդիրներ սեփական անվտանգային եւ աշխարհաքաղաքական կշիռը մեծացնելու համար։ 2010-ականների կեսերից Անկարան արտաքին քաղաքականությունում անցում է կատարել հարձակողական մարտավարության, որն արտացոլում է Էրդողանի հավակնությունը ավելի ազդեցիկ դեր ունենալու միջազգային հարաբերությունների համակարգում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Դմիտրի Գրաֆովն իր «Հավասարակշռման ռազմավարությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ» գիտական հոդվածում գրում է, որ այդ երկիրը փորձում է լուծել արտաքին քաղաքական հինգ խնդիրներ՝ «քրդական հարցը», «Էգեյան հարցը», Թուրքիայի վերադարձը Միսաք-ի Միլլիի երդումով ամրագրված տարածքներին, ելքեր է փնտրում դուրս գալու ԵՄ-ի հետ ինտեգրման փակուղուց եւ, ի վերջո, ձգտում է հաղթահարել անհավասարությունը ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններում՝ հակաամերիկյան ազգայնականությունը բավարարելու նպատակով։

Էրդողանի քաղաքականության նպատակն է հօգուտ Թուրքիայի վերաբաշխել ազդեցությունն ինչպես հիմնական հակառակորդ-գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան), այնպես էլ՝ տարածաշրջանային տերությունների հետ հարաբերություններում։ Դա ապահովելու համար օգտագործվում է Թուրքիայի «սակարկության ուժի» գերակայությունը միմյանց հետ մրցակցող, հետեւաբար եւ միմյանց հավասարակշռող պետությունների նկատմամբ, որոնք հանդես են գալիս միաժամանակ որպես Թուրքիայի գործընկերներ եւ հակառակորդներ: Ուժի ցուցադրմամբ «համոզում» է, որ Թուրքիային զսպելու ծախսերն ավելի մեծ կլինեն, քան զիջման արժեքը։ Նման ռազմավարության շնորհիվ հօգուտ Թուրքիայի իշխանության վերաբաշխումը չի հանգեցնում զսպման կոալիցիայի ձեւավորման, քանի որ նրան հաջողվում է մերձեցման կամ մերձեցման սպառնալիքի միջոցով թույլ չտալ հնարավոր կոալիցիաների վերջնական կայացմանը։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը կարողանում է «հավասարակշռող եռանկյունների» օգնությամբ ապահովել իր հարձակողական քաղաքականության ընթացքը, որը դաշնակից-հակառակորդ պետությունները նախընտրում են «չնկատել»։ Հետեւաբար՝ Էրդողանի մարտավարական «կրկնակի հարված» հնարքին անհրաժեշտ է հակադրել հավասարակշռման բազմանկյուն ձեւաչափ, որտեղ Թուրքիան չի կարողանա ուժեղի դիրքերից հանդես գալ։

Թեեւ Թուրքիայի համար սեփական ռազմական անվտանգության հիմքը, որի օգնությամբ լուծվում են նաեւ քաղաքական խնդիրներ, մնում է ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սակայն վերջին շրջանում Էրդողանը հետեւողականորեն շարժվում է այնպիսի անվտանգային համակարգի ստեղծման ուղղությամբ, որտեղ առանցքային դերակատարություն կունենա։ Խոսքը վերաբերում է թյուրքական աշխարհի կայացմանը բոլոր մակարդակներում եւ հատկապես՝ ռազմական ուղղությամբ։ Նշենք, որ թուրքական բանակն ամենամեծն է ՆԱՏՕ-ում ԱՄՆ զինված ուժերից հետո։ Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS)՝ այն կազմում է 355 հազար մարդ։ Որոշ փորձագետների գնահատմամբ՝ թուրքական բանակն առավել մարտունակ է: Ի տարբերություն եվրոպական պետությունների բանակների, այն դեռեւս ունի հավաքագրման զորակոչային սկզբունք, ինչը նշանակում է, որ առկա է մոբիլիզացիոն հսկայական ներուժ։ «Globalfirepower-2022» վարկանիշի համաձայն՝ Թուրքիան տանկային ռեսուրսներով առաջին տասնյակում է, ռազմական ավիացիայի հզորությամբ եւ սուզանավերի քանակով՝ 9-րդը, մարտական ուղղաթիռների քանակով՝ 6-րդը, զրահամեքենաներով՝ 5-րդը, եւ 4-րդը` ֆրեգատների քանակով։

Հավելենք նաեւ, որ Թուրքիայի պաշտպանական ծախսերը 2023 թ. համար ծրագրված են 468,7 միլիարդ թուրքական լիրա, որը Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով (18.58 լիրա մեկ դոլարի դիմաց) կազմում է 25.2 միլիարդ դոլար։ Դրանք երկրի պատմության մեջ ամենաբարձր ռազմական ծախսերն են. մինչ այս Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թ.՝ կազմելով 20.6 մլրդ դոլար։ Անցյալ տարի դրանք կազմել են 15.4 միլիարդ դոլար։ Ռազմական ծախսերի ավելացման միտումը հուշում է ծավալապաշտական քաղաքականության մտադրության մասին։

Թեգեր: ԱՄՆԵվրոպաԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պանթյուրքիզմի տարածումն աղետաբեր կլինի

Պանթյուրքիզմի տարածումն աղետաբեր կլինի

Ի նպաստ երկկողմ հարաբերությունների խորացման

Ի նպաստ երկկողմ հարաբերությունների խորացման

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist