Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիայի նվաճողական քաղաքականության չորս մակարդակները

Միասնական այբուբեն թյուրքական պետությունների համար

Հոկտեմբերի 25, 2022
Միջազգային
Թուրքիայի նվաճողական քաղաքականության չորս մակարդակները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
241
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նվաճել կարելի է զենքով, տնտեսապես, մշակութային-գաղափարական հարթությունում եւ ինքնության մակարդակում։ Երկարաժամկետ արդյունք ապահովում են հատկապես վերջին երկուսը։ Նշենք, որ ինքնության ձեւավորման կարեւոր գործոններն են լեզուն ու մշակույթը, միասնական պատմությունն ու պատմական հիշողությունը, ընդհանուր ավանդույթներն ու սովորույթները։

Այս ուղղությամբ արդյունավետ աշխատում է Թուրքիան տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների եւ կառույցների օժանդակությամբ։ Մասնավորապես օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները Թուրքիայի Բուրսա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ որոշել են կազմակերպության կառուցվածքում ստեղծել «Միասնական այբուբենի ստեղծման հանձնաժողով»։ Որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը (OTG) «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի սեմինարի» շրջանակներում։

Նման հանձնաժողովի նպատակն է «հասնել թյուրքական պետությունների լեզվական միասնությանը եւ արագացնել ընդհանուր այբուբենի անցման գործընթացը»։ Այն ներառելու է երկուական անդամ յուրաքանչյուր պաշտոնական կառույցից, որը զբաղվում է թյուրքական պետություններում լեզվական քաղաքականության հարցերով: Նշվում է, որ Միասնական այբուբենի ստեղծման հանձնաժողովի առաջին նիստը կանցկացվի Ղրղզստանում։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր լեզու պայմանավորում է նաեւ որոշակի մտածողություն, աշխարհընկալում, ապա ակնհայտ է դառնում, որ թուրքական իշխանությունների կողմից նման քաղաքականությունը բավականին հեռուն գնացող քայլ է։ Առաջին հայացքից հավասարության դրոշի ներքո իրականացվող նախաձեռնությունն իրականում Թուրքիայի գերիշխանության հաստատումն է։ Նախկինում նրանք արդեն իսկ ստեղծել են թյուրքական երկրների պատմության իրենց միասնական դասագրքերը։ Հստակ քայլերի հաջորդականությամբ Էրդողանը փորձում է կյանքի կոչել թյուրքական աշխարհը։ Խոսքը նաեւ միասնական թյուրքական արժույթի, միասնական բանակի մասին է։ Անցյալ տարվա նոյեմբերին Թյուրքական խորհուրդը վերանվանվեց Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության, Ստամբուլում բացվեց նոր գրասենյակ, եւ ընդունվեց «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040» ռազմավարական փաստաթուղթը։ Մինչ այդ խոսակցություններ կային, որ Էրդողանը ցանկանում է խորհուրդը դարձնել միություն, ինչը շատ ավելի ճշգրիտ կարտահայտեր էրդողանական Թուրքիայի իրական ծրագրերը, սակայն, ըստ ամենայնի, Թուրքիան գործընկեր դաշնակիցներից բացասական ազդակներ էր ստացել եւ նախընտրել էր գնալ երկար, բայց արդյունք ապահովող ճանապարհով։ Գործընկեր-դաշնակիցներից բացի նպաստավոր տրամադրություններ պետք է ստեղծեր նաեւ այն երկրների հասարակություններում եւ իշխող վերնախավում, որոնք պետք է մաս կազմեն թյուրքական աշխարհին։

Այդ նախագիծը «պիլոտային» ձեւով լավագույն կերպով իրականացվում է. Ադրբեջանում նախադրյալները կան, եւ մյուս կողմից՝ այդ երկիրը դեռ պետք է վարձահատույց լինի արցախյան երկրորդ պատերազմում իր հաղթանակն ապահովելու համար։ Հոկտեմբերի 20-ին Էրդողանը գտնվում էր Արցախում, որտեղ մասնակցել էր բռնազավթած տարածքներում Կովսականի օդանավակայանի բացմանը, որի շինարարությունը սկսվել էր 2021 թ. գարնանը։ Իլհամ Ալիեւը շնորհակալական խոսք էր հղել Թուրքիայի նախագահին՝ նշելով, որ Արցախում տարած հաղթանակը «իրենց երկու ժողովուրդների հաղթանակն է», նաեւ հիշատակեց 2021 թ. հունիսի 15-ի «Շուշիի հռչակագիրը», որը միավորեց «երկու բանակները մեկ ամբողջության մեջ»։ «Սա ոչ միայն լավ լուր էր մեր ժողովուրդների համար, այլեւ լուրջ ուղերձ տարածաշրջանի եւ աշխարհի համար։ Ով կփորձի անարդար քայլ անել Ադրբեջանի դեմ, պետք է հաշվի առնի երկու եղբայրական երկրների դե ֆակտո դաշինքը»,- շեշտել էր Ալիեւը։

Միասնական ինքնության ձեւավորման ճանապարհին կիրառվում են նաեւ այլ միջոցներ թյուրքական աշխարհի ստեղծման անհրաժեշտությունն ավելի «համոզիչ» եւ գրավիչ դարձնելու համար։ Անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին, Ստամբուլում ունեցած ելույթներից մեկի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Այժմ մենք ունենք թայֆուն, եւ սա է մեր ուղերձը: Մենք հաճույքով հետեւում ենք դրան»։ Խոսքը վերաբերում է թուրքական արտադրության «Typhoon» բալիստիկ հրթիռին, որի փորձարկումը ըստ ԶԼՄ-ների, հաջող է անցել։ Ինչպես հայտնում է «Yeni Akit»-ը, «Roketsan»-ի մշակած հրթիռները փորձարկվել են Սինոպ քաղաքի մոտակայքում, որտեղ Թուրքիան ավելի վաղ փորձարկել էր հակաօդային պաշտպանության С-400 համակարգը։ Հրատարակության տվյալներով՝ հրթիռը թիրախին խոցել է 458 վայրկյանում՝ 561 կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Զորավարժությունների այլ մանրամասներ եւ հրթիռի տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում։ Մինչդեռ Թուրքիայի զինված ուժերը զինված են «Բորա-1» հրթիռներով (Բորա-1)՝ 280 կմ հեռահարությամբ՝ բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար, որոնք զորքերում պետք է փոխարինեն ամերիկյան MGM-140 ATACMS-ին։

Ռազմական փորձագետ, ՀՕՊ-ի թանգարանի տնօրեն Յուրի Կնուտովը «Հայացք» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «սեփական բալիստիկ զենքի ի հայտ գալը բարձրացնում է Թուրքիայի հեղինակությունը ՆԱՏՕ-ի այլ երկրների մոտ, դարձնում այն ավելի ուժեղ պետություն»: Ի դեպ, սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ ՆԱՏՕ-ի երկրներից արտադրում են միայն ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Մյուսներն օգտագործում են ավիացիոն հրթիռներ։ Կնուտովի  կարծիքով՝ թուրքական հրթիռը վտանգ չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար՝ իր թույլ հզորության պատճառով, սակայն սեփական արտադրության բալիստիկ հրթիռը վկայում է այն մասին, որ երկիրն ունի հրթիռային շարժիչների արտադրության տեխնոլոգիա։ «Ընդհանուր առմամբ, սա ազդանշան է բոլոր երկրների համար, այդ թվում՝ նրանց, որոնք ցանկանում են ընկերանալ Էրդողանի հետ։ Օրինակ, դրանք Կենտրոնական Ասիայի պետություններն են, որոնցում Թուրքիայի ազդեցությունն այսօր մեծանում է։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին նույն Ղազախստանը սկսեց ավելի շատ կենտրոնանալ Անկարայի վրա»,- հավելել է Կնուտովը։ Փորձագետի գնահատականը հուշում է, որ ռազմական ներուժի ցուցադրումը, այդ թվում՝ տեխնոլոգիաների տիրապետման առկայությունը բոլորովին նոր կշիռ են ապահովում այն պետությունների մոտ, որոնց ներքաշումը թուրքական ազդեցության դաշտ առաջնային խնդիրների թվում է։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո կտրուկ մեծացավ Ռուսաստանը շրջանցող այլընտանքային ճանապարհների կարեւորությունը։ Դեռեւս 2017 թ. մեկնարկած «Միջին միջանցք» նախագիծը, որը հայտնի է նաեւ որպես Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի, միացնում է Չինաստանն ու Եվրոպան։ Անդրսիբիրյան երկաթուղուն որպես այլընտրանք գործում է ղազախականը, մասնավորապես, դանիական «Maersk» եւ ֆիննական «Nurminen Logistics» ընկերություններն այս գարնանից անցել են Ղազախստանի երկաթուղային ցանցին, որը տանում է դեպի Չինաստան: Այստեղ եւս Թուրքիան քայլեր է իրականացնում վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու։ Հունիսի 27-ին Բաքվում կայացել էին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների հանդիպումները, որոնց ժամանակ որոշվել է ներդրումներ կատարել երթուղու ենթակառուցվածքում։ Հենց այստեղ է, որ Թուրքիայի համար կարեւորագույն նշանակություն է ստանում Սյունիքի բռնազավթումը կամ այլ կերպ ասած՝ անդրազգային կարգավիճակի սահմանումը, որն Անկարայի իշխանությունների կողմից դիտվում է որպես Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հեռանկարային մաս։ Սյունիքի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ եւ լոգիստիկ ուղիների վերագծման պատրվակով իրականում Թուրքիան ցանկանում է վերջնական տեսք տալ «Մեծ Թուրան» նախագծին։ Կենտրոնական Ասիայում եւ մեր տարածաշրջանում լայնածավալ տնտեսական ենթակառուցվածքային նախագծերի միջոցով Թուրքիայի հետագա հզորացումը սպառնում է Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը որպես պետության, մյուս կողմից՝ Ռուսաստանին եւ Իրանին։ Ընդգծենք, որ Էրդողան-Ալիեւ տանդեմի ախորժակը փակող կարեւոր «դեղահաբ» էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։

Թեգեր: ԹուրքիաՕսմանյան Թուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Այսօր էլ ոմանց մոտ չարենցյան մասունքներ կան…»

«Այսօր էլ ոմանց մոտ չարենցյան մասունքներ կան…»

Մեծ գիտնական գեղանկարչի ցուցահանդեսը

Մեծ գիտնական գեղանկարչի ցուցահանդեսը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist