Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Սառցե դարաշրջան» ֆրանս-գերմանական հարաբերություններում

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Գերմանիա-Ֆրանսիա տանդեմի թուլացումը

Հոկտեմբերի 28, 2022
Միջազգային
«Սառցե դարաշրջան» ֆրանս-գերմանական հարաբերություններում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
52
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Երկու երկրների հարաբերություններում առկա են որոշակի լարվածություն եւ տարաձայնություններ, որոնք կուտակվել են վերջին ամիսներին մի շարք հարցերի շուրջ։ Փորձագետների կարծիքով, ֆրանս-գերմանական հարաբերությունները ներկայումս ճգնաժամի մեջ են, եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Շոլցի հանդիպման նպատակն է եղել նախեւառաջ ԵՄ առանցքային երկու պետությունների միջեւ լարվածության թուլացումը։

Գերմանական եւ ֆրանսիական լրատվամիջոցները նույնպես բավականին հոռետես գնահատականներ են հնչեցրել երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ: «Die Welt» գերմանական հրատարակության սյունակագիր Մարտինա Մայսթերի գնահատմամբ, երկու երկրների հարաբերությունները գտնվում են «հատակին»՝ էներգակիրների գների, ռազմական նախագծերի եւ Իսպանիայից Ֆրանսիա «MidCat» խողովակաշարի շուրջ վեճերի պատճառով։ Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումների ամենասկզբունքային տարբերությունը, թերեւս, այն է, թե ինչպես կարելի է լուծել գազային ճգնաժամը։ Ֆրանսիան պահանջում է գազի արտադրողների համար սահմանել գների առավելագույն չափ, մինչդեռ Բեռլինը կտրականապես դեմ է այդ միջոցառմանը։ Ֆրանսիան ցանկանում է Իսպանիայի եւ Պորտուգալիայի հետ միասին նոր խողովակաշար կառուցել, որը ջրածին, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում՝ գազ կմատակարարի ծովի տակով Բարսելոնայից Մարսել: Այդ նախագիծը կփոխարինի Բեռլինի նախընտրած՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի միջեւ Պիրենեյներով «MidCat» գազատարը կառուցելու ծրագրին։

Մակրոնին վրդովվեցրել է Գերմանիայի ներքին էներգետիկ ոլորտին 200 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու Շոլցի որոշումը, որը կայացվել է վերջերս առանց պաշտոնական Փարիզի հետ նախնական խորհրդակցության։ Այն ենթադրում է բյուջեից գումար հատկացնել երկրի քաղաքացիներին եւ փոքր բիզնեսին ձմեռը գոյատեւելու համար։ Ֆրանսիայի տեսանկյունից սա խնդիր է այնքանով, որ ԵՄ այլ երկրներ չեն կարողանա իրենց բնակիչներին տրամադրել նման առատաձեռն օգնություն։ Արդյունքում գերմանացիները հայտնվելու են արտոնյալ վիճակում։ Պաշտոնական Բեռլինը պետական օգնության չափը համարում է զուտ ներքին հարց, ինչը նշանակում է, որ չի պատրաստվում բացատրություններ տալ այդ թեմայի շուրջ։

Նշենք, որ Ուկրաինայում պատերազմական գործողությունների եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին եվրոպական երկրները կանգնած են էներգետիկ լրջագույն խնդիրների առջեւ, որն առավել ծանր է նստում գերմանական տնտեսության համար։ Սեփական էներգետիկ ենթակառուցվածքը պահպանելու համար միջոցներ հատկացնելու Շոլցի որոշումը վտանգավոր է այնքանով, որ նախադեպ կարող է դառնալ ԵՄ անդամ պետությունների համար առանձին-առանձին լուծելու առկա խնդիրները։ Միաժամանակ հաշվի առնելով, որ ԵՄ կորիզը կազմում է ֆրանս-գերմանական առանցքը, պարզ է դառնում նման քայլի հետեւանքների լրջությունը։ Մինչ այդ ԵՄ-ի համար բավականին խնդրահարույց էր Հունգարիայի վարած քաղաքականությունը։

Երկու եվրոպական տերությունների միջեւ առկա տարաձայնությունների մասին է վկայում մի քանի շաբաթով հետաձգված, բայց այդպես էլ «օրակարգի հետ կապված խնդիրների պատճառով» չկայացած ֆրանս-գերմանական նախարարների խորհրդի տարեկան նիստը, որին ավանդաբար մասնակցում են ինչպես պետությունների, այնպես էլ կառավարությունների ղեկավարներ ու տարբեր նախարարներ։ Այս մարմնի շրջանակներում կենսական որոշումներ չեն կայացվում. կարեւոր է դրա խորհրդանշական նշանակությունը՝ հաստատելով ԵՄ երկու խոշորագույն տնտեսությունների համագործակցությունը եւ Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղաքական տանդեմի առկայությունը։ Սակայն նախատեսված հանդիպումը հետաձգվել է 2023 թ. սկիզբ։

Երկու առաջնորդների հանդիպումը Փարիզում բավականին կարճ է ընթացել եւ տեղի է ունեցել մի քանի խորհրդականների հետ գործնական ճաշի ձեւաչափով։ Հանդիպմանը հաջորդած պետությունների ղեկավարների մամուլի ասուլիսն ըստ պաշտոնական վարկածի՝ չեղարկվել է կանցլեր Շոլցի ժամանակի սղության պատճառով, ով Փարիզից շտապել է Աթենք։ Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը «շատ կառուցողական» է անվանել՝ նշելով, որ այն հանգեցրել է էներգետիկայի, պաշտպանության եւ նորարարության հարցերով աշխատանքային խմբերի ստեղծմանը։ «Politico» թերթը գրում է, որ թեեւ ֆրանսիացի եւ գերմանացի օգնականներն ասում են, որ հանդիպումը լավ է անցել, սակայն համատեղ մամուլի ասուլիսի բացակայությունն այլ բան է հուշում։ «ԵՄ երկու տնտեսական տերությունների ղեկավարներ Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի հարաբերություններն այժմ այնքան «սառն» են, որ նրանք չեն համարձակվում նույնիսկ միասին հանդես գալ մամուլի առջեւ»,- գրում է թերթը։

«BBC»-ն գրում է, որ երկրները ոչ միայն չեն կարողանում պայմանավորվել միմյանց հետ, այլեւ արագորեն հեռանում են իրարից. Փարիզի եւ Բեռլինի մոտեցումներն ու գնահատականները տարբերվում են էներգետիկայի, պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության եւ ԵՄ հետագա ընդլայնման վերաբերյալ։ Ինչպես գրում է ֆրանսիական «Figaro» թերթը՝ ուղեւորության նախօրեին հարեւան երկրների միջեւ «սառեցված հարաբերությունները»՝ աշխարհառազմավարության խոր փոփոխության արդյունքը, «մայրցամաքային տեղաշարժ» է, որը վաղուց է սկսվել եւ վիճակված է փոխել Եվրոպայի դեմքը։

Խոր տարաձայնություններ կան նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանության ոլորտում ունեցած մոտեցումներում։ Գերմանիան վերազինում է իր բանակն ամերիկյան սարքավորումներով, ինչպիսիք են F-35 կործանիչները կամ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը, եւ առայժմ միայն երբեմն հիշում է համաեվրոպական հակաօդային պաշտպանության ստեղծման իր նախաձեռնությունները: Բացի այդ, Գերմանիան՝ 12 երկրների հետ, բայց առանց Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում համաձայնագիր ստորագրեց հակաօդային պաշտպանության ոլորտում նոր համատեղ նախագծի՝ այսպես կոչված, Եվրոպական երկնքի վահանի նախաձեռնության մասին։ Իսկ Ֆրանսիան Իտալիայի հետ աշխատում է «Մամբա» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման ուղղությամբ: Բեռլինի գիտության եւ քաղաքականության հիմնադրամից (SWP) Ռոնյա Քեմփինն անդրադարձել է պաշտպանության համար լրացուցիչ 100 միլիարդ եվրո տրամադրելու Գերմանիայի որոշմանը՝ նշելով, որ Բեռլինը հույսը դնում է ուղղակի զենքի գնման վրա, այլ ոչ թե համատեղ եվրոպական պաշտպանական նախագծերի վրա, ինչը հակասում է Ֆրանսիայի դիրքորոշմանը։

Փաստացի այդ ամենը վկայում է հատկապես էներգետիկ եւ ռազմական ոլորտներում ԵՄ առանցքային երկու պետությունների միջեւ խորացող անջրպետի մասին։ Կպահանջվի քաղաքական ամուր կամք առկա տարաձայնությունները մեղմելու եւ մոտարկելու համար։ Դրանց բարեհաջող ընթացքից են կախված լինելու ոչ միայն Գերմանիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները, այլեւ ԵՄ-ի կայունությունը եւ հավաքական Արեւմուտքի անվտանգային համակարգը։

Թեգեր: ԳերմանիաԵվրոպաՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հույսը պայքար է, մաքառում եւ հաղթանակ…

Հույսը պայքար է, մաքառում եւ հաղթանակ…

Հերոսաբար կռվել ու անմահացել է

Հերոսաբար կռվել ու անմահացել է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist