Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-Իսրայել. մարտահրավերների շեմին

Վաշինգտոնը չի ցանկանա լինել Թել Ավիվի շահերի գերին

Նոյեմբերի 8, 2022
Միջազգային
ԱՄՆ-Իսրայել. մարտահրավերների շեմին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմն սկսել է հաշվարկել Իսրայելում նոր՝ ընտրություններում հաղթած «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նաթանյահուի ձեռնարկած կառավարության ձեւավորման հնարավոր հետեւանքները:  Սպիտակ տանն անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքական նոր դասավորության պայմաններում պոտենցիալ վարչապետը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի նախարարական խոշոր պորտֆելները զիջել ծայրահեղ աջ ճամբարի ներկայացուցիչներին, որոնք լավ արդյունքներ են գրանցել ընտրություններում: Վաշինգտոնը դրանց հետ գործակցությունը ոչ միայն չի պատկերացնում, այլեւ խիստ թունավոր է համարում: Այս իրավիճակում կարող են տուժել երկու երկրների փոխհարաբերությունները պաշտպանական ոլորտում:

Իշխող կոալիցիայի ձեւավորման շուրջ բանակցություններում «Լիկուդի» պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի պատգամավոր Յարիվ Լեւինը: Չնայած այն բանին, որ Նաթանյահուն պաշտոնապես դեռ մանդատ չի ստացել՝ կառավարություն կազմելու համար, կազմի հետ կապված չհրապարակված շփումները մեկնարկել են: Պլանավորվում է գործընթացն ավարտել մինչեւ նոյեմբերի 15-ը, երբ երդվի նորընտիր Կնեսետը: Հիմնական խնդիրը կոալիցիայի կայունության ապահովումն է: Նաթանյահուի կողմնակիցները մտադիր են նախարարական պորտֆելների բաշխումն այնպես կազմակերպել, որ նվազագույնի հասցվի բախումների ներուժն իշխանության ամենաբարձր օղակներում:

Կոալիցիայի նոր տարբերակը կտարբերվի Նաթանյահուի գլխավորած նախկին կառավարություններից: Նախկինում նրա համար, աջ կողմնակիցներից բացի, կարեւոր էր աշխատանքի մեջ ներգրավել չափավոր ուժերի՝ կենտրոնամետներին եւ ձախերին: Սակայն այժմյան հետընտրական դասավորությունում «Լիկուդը» հնարավոր բոլոր խմբերից ամենաչափավորն է: Նաթանյահուի ավագ գործընկերները ծայրահեղ աջ դաշինքի անդամներ են, որը խորհրդարանական մրցավազքի արդյունքներով դարձել է Կնեսետի երրորդ խոշոր խմբակցությունը: Ենթադրվում է, որ իր առաջատար դեմքերով, ինչպիսիք են Իտամար Բեն-Գվիրը եւ Բեցալել Սմոտրիչը, «Լիկուդին» ոչ հեշտ բանակցություններ են սպասվում: Երկու քաղաքական գործիչներն էլ հասկացրել են, որ հավակնում են ռազմավարական կարեւորություն ունեցող նախարարական պորտֆելների:

Կանխատեսումների համաձայն՝ Սմոտրիչը կարող է ստանալ պաշտպանության նախարարի կամ ֆինանսների նախարարի, իսկ Բեն-Գվիրը՝ ներքին անվտանգության նախարարի պաշտոնը: Այս բոլոր տարբերակները ոչ միայն կտխրեցնեն լիկուդականներին, այլեւ, հավանաբար, կառաջացնեն ԱՄՆ-ի վրդովմունքը: Ինչպես ավելի վաղ հաղորդել են «Axios» պորտալի աղբյուրները, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Սպիտակ տան ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանն իսրայելցիներին ակնարկել են, որ կարող են հրաժարվել ծայրահեղ աջերի հետ աշխատանքից, եթե նրանք բարձր պաշտոններ զբաղեցնեն: Պորտալի զրուցակիցների խոսքերով՝ Բայդենի վարչակազմն անհանգստացած է նրանց ռասիստական դիրքորոշումից, ինչպես նաեւ Հորդանանի արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում ավելի խիստ քաղաքականություն վարելու հեռտաքրքրվածությունից:

Վաշինգտոնում առաջին հրապարակային անհանգստության դրսեւորումը Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունն էր: Վերջինս հույս էր հայտնել, որ Իսրայելի պետական գործիչները ընտրություններից հետո կշարունակեն «պաշտպանել երկու երկրների ընդհանուր ժողովրդավարական արժեքները»: Ծայրահեղ աջ ուժերը, ամենայն հավանականությամբ, կցանկանան լոբբինգ իրականացնել նոր կառավարությունում՝ Հորդանան գետի արեւմտյան ափը բռնակցելու նախաձեռնության եւ հրեաներին Տաճարի լեռան վրա աղոթքի ազատություն տալու համար, ինչը նախապայմաններ կստեղծի արաբ բնակչության հետ հերթական բախումների եւ, որպես հետեւանք, նրանց հետ առճակատման համար, ովքեր պաշտպանում են պաղեստինյան խմբավորումների շահերը։

«Breaking Defence» ամսագիրը նշում է, որ Նաթանյահուի կառավարության ցանկացած աջ նախաձեռնություն զգալիորեն կվնասի ամերիկա-իսրայելական հարաբերություններին։ Ամսագրի կողմից հարցումների ենթարկված փորձագետները վստահ են, որ Բեն-Գվիրի նախարարական հավակնությունների բավարարումը կխաթարի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկրների համակարգումը։ Անցյալում իսրայելական իշխանությունները Վաշինգտոնից լրացուցիչ ֆինանսավորում էին խնդրել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զինամթերքի համալրման համար, եւ Սպիտակ տանը մեծ դժվարությամբ էր հաջողվել ստանալ Կոնգրեսի հավանությունը՝ այդ նպատակով մեկ միլիարդ դոլար հատկացնելու համար: Նոր իրավիճակում աջակցության նման հրատապ խնդրանքները կարող են դրական արձագանք չստանալ: Դրանում վստահ են «Breaking Defence»-ի վերլուծաբանները։

Փորձագետներն ընդգծում են, որ Նաթանյահուն մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ուստի Իսրայելը չի միջամտի ռուս-ուկրաինական հակամարտությանը: Սակայն հնարավոր է, որ ռուս-իսրայելական հարաբերություններում խնդիր առաջացնեն Մոսկվայի ու Թեհրանի շփումները: Նաթանյահուի կրոնական ու աջ ազգայնական դաշնակիցները ներկայացուցիչներ կունենան կառավարությունում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերությունները շարունակաբար կվատթարանան:

Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերություններում սառնությունը պայմանավորված կլինի ոչ միայն կառավարության կազմում աջ ծայրահեղական ուժերի ընդգրկմամբ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ տարիներ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պարզապես օգտագործել է իր բարեհաճությունն Իրանի դեմ Իսրայելի սկսած խաղում: Վերհիշելով անցյալի իրադարձությունները՝ Թրամփը հասկացել է, որ Նաթանյահուն երբեք էլ չի ցանկացել խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ՝ շեշտելով. «Նաթանյահուն ինձ օգտագործեց Իրանի դեմ»:

Նշելով, որ իր ինքը շատ քայլեր է կատարել՝ իր նախագահության ընթացքում աջակցելու Նաթանյահուի վարած քաղաքականությանն ու Իսրայելին, Թրամփը խոստովանել է, որ այդ աջակցության շրջանակներում է ինքն ԱՄՆ-ին հանել Իրանի հետ «Միջուկային գործարքից», Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ եւ ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ:

ԱՄՆ-ի այժմյան իշխանությունները, ցանկանալով վերադառնալ Իրանի հետ «Միջուկային գործարքին», փաստացի հայտարարում են, որ չեն ցանկանում լինել Իսրայելի շահերի գերին այս տարածաշրջանում: Իսկ Նաթանյահուի կառավարության կազմում աջ ուժերի ներգրավումը, որոնց շրջանում հանրաճանաչ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարող է լուրջ տեղաշարժերի պատճառ դառնալ ինչպես Իսրայել-Ռուսաստան, այնպես էլ ԱՄՆ-Իրան հարաբերություններում…

Թեգեր: ԱՄՆընտրություններԻսրայելՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ում ընտրություններ են

ԱՄՆ-ում ընտրություններ են

Աբովյանականների շունչը Թումանյանի թանգարանում

Աբովյանականների շունչը Թումանյանի թանգարանում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist