Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-ում ընտրություններ են

Ուկրաինական ճգնաժամը «գայթակղության քար» է «կարմիրների» ու «կապույտների» համար

Նոյեմբերի 8, 2022
Միջազգային
ԱՄՆ-ում ընտրություններ են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միացյալ Նահանգներում այսօր անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ժամանակ կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը։ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Միջանկյալ ընտրությունները կարեւոր են նրանով, որ դրանք տեղի են ունենում նախագահական ժամկետի կեսին եւ, այդպիսով, Սպիտակ տունը ղեկավարող քաղաքական կուսակցության համար յուրօրինակ քննություն են վարվող քաղաքականությունը գնահատելու, մրցակցի հնարավորությունները հասկանալու եւ երկու տարի անց՝ արդեն նախագահական ընտրությունների համար համապատասխան եզրակացություններ անելու։

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը անհանգստացած է տնտեսության վիճակով եւ կարծում է, որ երկիրը սխալ ուղու վրա է, ինչը հաղթելու հնարավորություն է ընձեռում հանրապետական թեկնածուներին այն ընտրատարածքներում, որոնք մինչ այդ անհասանելի էին թվում: Համեմատության համար նշենք, որ օրակարգային թեմաների ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերում անօրինական ներգաղթն ու հանցագործություններն են, որոնք մտահոգում են քաղաքացիների համապատասխանաբար 5 եւ 4 տոկոսին։ Օրինակ՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը 1005 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ քաղաքացիների 80 տոկոսը որոշում կկայացնի՝ ելնելով տնտեսության մեջ առկա խնդիրներից։ Հարցվածների 77 տոկոսի համար քվեարկության հիմնական գործոնը լինելու է երկրում գնաճի խնդիրը, իսկ 75 տոկոսը հաշվի կառնի կրթության խնդիրը։

«The New York Times»-ը, վկայակոչելով հոկտեմբերի 17-ին Սիենայի քոլեջի հարցումը, գրել է, որ ամերիկացիների 49 տոկոսը պատրաստ է քվեարկելու հանրապետականների օգտին, մինչդեռ դեմոկրատներին պաշտպանում է հարցվածների 45 տոկոսը։ CNN-ը, հիմնվելով «Inside Elections»-ի հաշվարկների վրա նոյեմբերի 3-ի դրությամբ, կանխատեսում է, որ հանրապետականները կշահեն Ներկայացուցիչների պալատում առնվազն 216 տեղ (այն վերահսկելու համար անհրաժեշտ է առնվազն 218 տեղ), իսկ դեմոկրատները՝ առնվազն 199: Եվս 20 տեղի ճակատագիրը դեռեւս պարզ չէ, եւ կախված դրանց բաշխվածությունից՝ կուսակցություններից յուրաքանչյուրը պահպանում է մեծամասնության հնարավորությունը։ Նախկինում «CNN»-ը դեմոկրատներին տվել էր 205 մանդատ, իսկ հանրապետականներին՝ 212։ Համիլթոն քոլեջի միջազգային հարաբերությունների եւ եվրոպական քաղաքականության ոլորտում պրոֆեսոր Ալան Քաֆրունիի խոսքով՝ 2022 թ. Կոնգրեսի ընտրությունները տեղի են ունենում աննախադեպ քաղաքական բեւեռացման պայմաններում։ «Այս պահին հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականները, ամենայն հավանականությամբ, մեծամասնություն կստանան Ներկայացուցիչների պալատում եւ, հավանաբար, Սենատում: Միեւնույն ժամանակ, շատ նահանգներում եւ ընտրատարածքներում պարտվող հանրապետական թեկնածուները կհրաժարվեն զիջել՝ երկիրը դնելով անորոշության ուղու վրա, ինչը կմեծացնի համատարած քաղաքական անկայունության եւ նույնիսկ բռնության հավանականությունը», – նման կարծիք է հայտնել պրոֆեսորը «RBC»-ի հետ զրույցում:

Արտաքին քաղաքականության մասով պետք է նշել, որ Ուկրաինայի վերաբերյալ Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչների մի շարք կոշտ հայտարարություններ մեծացրել են նրանց հաղթելու հավանականությունը։ Մասնավորապես, ամերիկացիները սկսել են ակտիվորեն աջակցել Հանրապետական կուսակցությանը հատկապես այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մարջորի Թեյլորը խոստացավ գումար չհատկացնել Ուկրաինային։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական խմբակցության ղեկավար Քեւին Մաքքարթին ընտրություններում հաղթելու դեպքում հայտարարել էր Ուկրաինայի ֆինանսավորման «ծորակը փակելու» մասին եւ քննադատել դեմոկրատներին «ԱՄՆ-ի համար հեռավոր, անհարկի երկրի վրա փող ծախսելը պարտվողական պատերազմում»։

Հասարակական հարցումների «FiveThirtyEight» կազմակերպությունը մշակել էր 100 հնարավոր սցենարներ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար, որոնցից 84-ի դեպքում ընտրություններում հաղթում են հանրապետականները։ Ֆրանսիացի պաշտոնաթող գնդապետ Ժակ Օգարդը կարծիք է հայտնել, որ եթե ԱՄՆ-ում հաղթեն հանրապետականները, ապա Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններ կսկսվեն։ Նա նաեւ նշել է, որ նման սցենարի դեպքում հանրապետականները կարող են դանդաղեցնել Կիեւին տրամադրվող օգնությունը, որն այժմ այդքան ակտիվորեն տրամադրվում է Վաշինգտոնի կողմից։ «Եթե Ուկրաինան բախվի այն փաստի հետ, որ ԱՄՆ-ը չի կարող նրան տրամադրել ցանկալի ռազմական աջակցություն, նա ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուսով եմ, որ Արեւմուտքը, ի վերջո, կվերանայի իր դիրքորոշումը եւ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին կմղի բանակցությունների»,- ասել է նա։

Վերլուծական որոշ շրջանակներ, սակայն, գտնում են, որ դեմոկրատները դեռ կպահպանեն ամուր դիրքերը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, իսկ Կոնգրեսը կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային։ Ընդհանուր առմամբ, ամերիկացիների տրամադրվածությունը մնում է բավական ուկրաինամետ մակարդակի վրա։ Ամերիկացիների 73 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել Կիեւին (դեմոկրատների 81 տոկոսը եւ հանրապետականների 66 տոկոսը)։ Ավելին՝ հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի նոր կազմը աշխատանքը սկսելու է 2023 թ. սկզբին, չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ օգնության լուրջ փաթեթ կընդունի։ Մյուս կողմից, Ուկրաինային ցուցաբերվող «չափազանց մեծ օգնությունը» քննադատում է հիմնականում հանրապետականների դասական պահպանողական թեւը, մինչդեռ հանրապետականների շարքերում նոր պահպանողականների (նեոկոնների) ազդեցիկ թեւը պաշտպանում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը։ Նրանց թվում օրինակ, Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը խոստացել է շարունակել հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Սենատի՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու մոտեցումը եւ «նույնիսկ ավելի հեռուն գնալ»: Նեոպահպանողականների թվում են նաեւ այն հանրապետականները, որոնք ընտրություններում հաղթելու դեպքում կգլխավորեն արտաքին հարաբերությունների, զինված ուժերի եւ բյուջետային ծախսերի ազդեցիկ մասնագիտացված հանձնաժողովները։ Ի դեպ, Ուկրաինայի հարցում Մաքքոնելի եւ Մաքքարթիի միջեւ մոտեցումների տարամիտումը խնդրահարույց կարող է դառնալ առաջին հերթին կուսակցության համար։

Թեգեր: ԱՄՆընտրություններ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Աբովյանականների շունչը Թումանյանի թանգարանում

Աբովյանականների շունչը Թումանյանի թանգարանում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist