Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հարուստ մայրցամաք՝ աղքատ ժողովուրդներով

Նոյեմբերի 16, 2022
Միջազգային
Հարուստ մայրցամաք՝ աղքատ ժողովուրդներով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
188
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆրիկայում մեկ շնչին ընկնող միջին ՀՆԱ-ն 2000 դոլարից մի փոքր ավելի է։ Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ ամենաաղքատ մայրցամաքը: 46 երկրներից, որոնք ՄԱԿ-ը գնահատել է որպես ամենաքիչ զարգացած, 35-ը աֆրիկյան են: Մայրցամաքի բնակչության ավելի քան երեք քառորդն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ կյանքի տեւողությունը, եկամուտը եւ կրթությունն զգալիորեն ցածր են համաշխարհային միջինից: Ինչպես մի անգամ ասել է դիվանագետ Քոֆի Անանը՝ «Աֆրիկան հարուստ մայրցամաք է՝ աղքատ ժողովուրդներով»։

Ստրկատիրությունը, գաղութատիրությունը եւ սառը պատերազմը լուրջ վնաս են հասցրել աֆրիկյան պետությունների տնտեսություններին: Արեւմուտքի գլոբալ կառավարման ինստիտուտներից դուրս մնալն այսօր էլ ավելի մեծ վնաս է հասցնում: Բայց Աֆրիկայի ձախողումների մեղքը չի կարելի բարդել միայն արտաքին ուժերի վրա: Սխալ կառավարումը, հեղաշրջումները եւ կոռուպցիան խոչընդոտել են առաջընթացին եւ վատնել շատ տարիներ: Ուստի, Աֆրիկան իր զարգացման մեջ դաշնակիցների կարիք ունի, այլ ոչ թե կոռուպցիայի մեղսակիցների:

Եվրոպական տերությունները հիմնականում անտեսել են էթնիկ, աշխարհագրական եւ պատմական իրողությունները: Որոշ երկրներ, ինչպիսիք են Գամբիան եւ Լեսոտոն, հիմնականում կամ ամբողջությամբ գոյություն են ունեցել այլ երկրների տիրապետությունների տակ: Այլ պետություններ էլ հայտնվել են դեպի ծով ելք չունեցող երկրների իշխանության ներքո եւ, հետեւաբար, կախված էին իրենց հարեւաններից դեպի ծով ելքի համար (Բուրկինա Ֆասո, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն եւ այլն): Աֆրիկյան երկրները անկախության ժամանակ խելամտորեն համաձայնել են սառեցնել այս արհեստական սահմանները՝ հակամարտությունից խուսափելու համար։ Սակայն անկայունության սերմերը արդեն ցանվել էին:

Գաղութատիրական տերությունները կառուցեցին տնտեսություններ իրենց կարիքները հոգալու համար՝ կենտրոնանալով ռեսուրսների արտահանման վրա՝ լինի դա փայտ, բամբակ, կակաո, թեյ կամ սուրճ: Այդ իսկ պատճառով դեռեւս աֆրիկյան շատ երկրներ դժվարանում են ապահովել սեփական պարենային անվտանգությունը: Ուկրաինայի պատերազմն անսպասելիորեն ընդգծեց այն փաստը, որ աֆրիկյան երկրների մեծ մասը ցորենի զուտ ներկրողներն են, ընդ որում Ռուսաստանը եւ Ուկրաինան նրանց ամենամեծ մատակարարներն են: Ճանապարհների եւ երկաթուղիների մեծ մասը կառուցվել են գաղութատիրական տերությունների կողմից, այսինքն` դրանք եւս ծառայել են գաղութատերերի նպատակներին, այլ ոչ թե մայրցամաքի ներսում ապրանքաշրջանառությանը: Նիգերիայից Քենիա ապրանքները ծովով տեղափոխելը ավելի հեշտ է, քան ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհներով, եւ ավելի էժան է ապրանքները Արեւմտյան Աֆրիկայից Չինաստան տեղափոխելը, քան Արեւմտյան Աֆրիկայից Արեւելյան Աֆրիկա:

Այսօր մայրցամաքի մեծ մասում սահմանադրականության եւ քաղաքացիական հասարակության գործոնները մնում են թույլ զարգացած: Հատկապես Արեւմտյան Աֆրիկայում վերջին հինգ տարիների ընթացքում տեղի են ունեցել ռազմական հեղաշրջումներ եւ օրենքի գերակայության քայքայում: Աֆրիկայի որոշ հատվածներում արտաքին տերություններից (Ֆրանսիա, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ) ռազմական առումով չափազանց մեծ է կախվածությունը։ Դրա հետեւանքով են, կարծես, ազգային անվտանգության ուժերը զենքերն ուղղել իրենց համաքաղաքացիների վրա իշխանությունը գրավելու նպատակով՝ իրենց բնակչության, երկրի սահմանները պաշտպանելու եւ ահաբեկիչների դեմ պայքարելու փոխարեն։

Արտաքին դերակատարների աղետաբեր ազդեցությունը չթուլացավ անգամ գաղութատիրության փուլի ավարտից հետո: Սառը պատերազմի ժամանակահատվածում Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունն Աֆրիկան դիտարկում էին որպես ռեսուրսների, ռազմական ֆորպոստների եւ ՄԱԿ-ում ձայների համար մրցակցության օբյեկտ: Չնայած Համաշխարհային բանկը միջոցներ է ուղղել մայրցամաքում սոցիալական որոշ ծրագրեր իրականացնելու համար, սակայն աֆրիկյան երկրներից քչերն են մեծ հաջողությունների հասել զարգացման ճանապարհին: Պայմանական արտաքին օգնությունը դարձավ շարժիչ ուժ աֆրիկյան տնտեսական քաղաքականության մեջ՝ խթանելով տնտեսական կախվածությունը Արեւմուտքից, այլ ոչ թե այդքան անհրաժեշտ մայրցամաքային ինտեգրումը:

Պատահական չէր, որ Աֆրիկայի կառավարումն սկսեց բարելավվել Բեռլինի պատի փլուզումից հետո: Շատ երկրներ անցան բազմակուսակցական համակարգի` ընդունելով նոր սահմանադրություններ, որոնք ներառում էին նախագահի կառավարման ժամկետի սահմանափակումներ: Համաձայն Աֆրիկայի կառավարման վերջին ցուցիչների՝ Աֆրիկայի բնակչության ավելի քան 60 տոկոսն այժմ ապրում է այնպիսի երկրներում, որտեղ վերջին տասնամյակի ընթացքում ընդհանուր կառավարումը որոշ չափով բարելավվել է:

Որքան էլ կործանարար եւ ցավալի լիներ, միայն Աֆրիկայի գաղութատիրության եւ սառը պատերազմի ծանր հետեւանքները չեն կարող արդարացնել բոլոր ձախողումները: Բաց թողնված հնարավորությունները, վատ կառավարումը, կոռուպցիան եւ նույնիսկ աֆրիկյան առաջնորդների կողմից կատարված հանցագործությունները նույնպես հետընթացի են մատնել մայրցամաքը: Ամենակործանարար բացթողումներից էին բնական ռեսուրսների հսկայական պաշարների սխալ կառավարումն ու վատնումը: Հատկապես նավթ եւ ադամանդ արտադրողները հզոր օրինակ են այն բանի, թե ինչ չի կարելի անել բնական ռեսուրսների հետ՝ թալանելով ազգի, ժողովրդի հարստությունը։

Այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար Աֆրիկան ավելի լավ կառավարման եւ ավելի լավ ընտրված առաջնորդների կարիք ունի: Աֆրիկայի զարգացման հարցում արտաքին երկրները, հատկապես՝ արեւմտյանները եւս մեծ դեր ունեն իրականացնելու։ Ե՛վ աֆրիկյան, եւ՛ եվրոպական առաջնորդները պետք է հավատարիմ մնան հավասար գործընկերության պայմաններին ու մայրցամաքայի ինտեգրման գործընթացի արդար ընթացքին:

Թեգեր: Աֆրիկա
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մէջ նայելու»

Հայրենագիտությունից հայրենասիրություն

Հայրենագիտությունից հայրենասիրություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist