Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանի Թուրքիան անկյուն է քշվել

Այժմյան իրողություններն անլուծելի խոչընդոտներ են ստեղծում

Նոյեմբերի 17, 2022
Միջազգային
Էրդողանի Թուրքիան անկյուն է քշվել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանն ընդամենը չորս տարի ժամանակ ունի, որպեսզի լուծի Թուրքիայում ձեւավորվող միջազգային գազային հանգույցին իր մասնակցության հարցը: Հենց այդքան ժամանակ է պահանջվում, որ ողջ աշխարհում հեղուկացված գազի արտադրողներն ավարտեն ներդրումային նոր ցիկլը՝ ռուսական գազը փոխարինելու համար: Այդ հանգույցի շնորհիվ, ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», Ռուսաստանը տեսականորեն դեռ կարող է պահպանել եվրոպական շուկայի գոնե մի մասը: Միեւնույն ժամանակ Մոսկվան վառելիքը, ամենայն հավանականությամբ, իջեցված գնով կվաճառի Սեւ ծովի ռուսական ափին: Խառնվելով ադրբեջանականին կամ իրանականին՝ այն պետք է «թուրքական» դառնա, որպեսզի քաղաքական հակակրանք չառաջացնի պոտենցիալ գնորդների շրջանում: Թուրքերն արդեն բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ, իսկ Էրդողանն էլ հայտարարել է, որ մատակարարումների գները կսահմանեն հանգույցի մասնակիցները:

«Մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած հարցով՝ կապված գազամուղների եւ հեղուկացված բնական գազի հետ: Այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ ենք վարում շատ երկրների հետ՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով: Պատրաստվում ենք Թուրքիայում ստեղծել գազային շուկա, որը նույն հարթակում կմիավորի մեկից ավելի խաղացողների, կթույլատրի պայմանագրեր կնքել եւ գազի գներ սահմանել»,- օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջն առաջարկել է լրացուցիչ գազատարներ անցկացնել Ռուսաստանից Թուրքիա եւ գազային հանգույց ստեղծել Եվրամիության սահմանին, որը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայում գազի գնի որոշման այլ կենտրոնների համար: Սա իսկական նվեր էր համընդհանուր ընտրություններին նախապատրաստվող Էրդողանի համար, որի գլխավորությամբ Թուրքիան տնտեսական անկում է ապրում: Բնականաբար, Թուրքիայի ղեկավարը պարզապես «թռցրել» է այդ գաղափարը եւ առաջարկել գազային հանգույցը տեղադրել Թրակիայում՝ երկրի եվրոպական մասում՝ հույս ունենալով դրա շնորհիվ արժանանալ ընտրողների վստահությանը:

Թուրքիան գազ է ստանում հիմնականում Ռուսաստանից, Իրանից եւ Ադրբեջանից: Միեւնույն ժամանակ նա հիմա էլ հանդես է գալիս որպես հաղորդակցային կարեւոր օղակ, քանի որ գազի զգալի մասն առաքվում է Եվրոպա: 2021 թ. Ռուսաստանը Թուրքիա է մատակարարել 26.3 մլրդ խմ գազ կամ երկրի ներմուծման ողջ ծավալի 44.9 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման վարչության հաշվետվությունից: Ըստ դիտորդական ծառայությունների՝ աճում է «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղի բեռնումը, որն ուղղված է հարավարեւելյան Եվրոպայի շուկա:

Իրանը տարեկան Թուրքիային միջին հաշվով 10 մլրդ խմ գազ է առաքում, նրա բաժինը Թուրքիայի գազային հաշվեկշռում 2021 թ. կազմել է մոտ 16 տոկոս: Թուրքիայով է անցնում նաեւ Հարավային գազային միջանցքը, որն սկսվում է Բաքվից, ներառում անդրանատոլիական գազամուղը (TANAP), որը ձգվում է մինչեւ Հունաստանի հետ սահմանը, եւ Անդրադրիատիկ գազատարը (TAP), որը միացնում է Հունաստանը, Ալբանիան եւ Իտալիայի հարավը:

Ռուսական, ադրբեջանական ու իրանական գազից բացի, որոշակի պայմաններում Թուրքիան գազ կարող է ստանալ նաեւ հյուսիսային Իրաքից, Եգիպտոսից, Իսրայելից, Կիպրոսից, Կենտրոնական Ասիայի երկրներից: Գլխավոր հարցն այն է, թե Եվրոպան որքանո՞վ պատրաստ կլինի գնել «թուրքական» անվանվող խառնուրդը, երբ բոլորն էլ հասկանում են, թե դա ում գազն է: Հնարավոր է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման դեպքում այդ սխեման որոշակիորեն իրականություն դառնա, սակայն՝ միայն գնորդների համաձայնության դեպքում: Այստեղ, սակայն, հոռետեսական կանխատեսումներն ավելի իրական են թվում, քանի որ ռուսական գազից կախվածությունից ազատվելու որոշումը, մեծ հաշվով, ոչ թե այսրոպեական խնդիրների, ավելի կոնկրետ՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության հետեւանք է, այլեւ միջոց՝ հասնելու Ռուսաստանի տնտեսական փլուզմանը եւ, ի վերջո, տրոհմանը: Դա նշանակում է, որ Մոսկվայի ու Կիեւի միջեւ բանակցությունների վարման ու պայմանագրի ստորագրման դեպքում անգամ Եվրոպան կարող է շարունակել ռուսական գազից կախվածության վերացմանը միտված գործընթացը՝ ՌԴ-ին իր իսկ ձեռքերով չուժեղացնելու համար: Սրան պետք է գումարենք նաեւ այն հանգամանքը, որ «Թուրքական հոսքի» հզորությունների կրկնապատկման նախագիծը կարող է նաեւ տեխնիկական բարդություններ ունենալ: Գազատարի առաջին ճյուղերը գցվել են եվրոպական ընկերությունների կողմից, եւ, ըստ մասնագետների, ոչ մի վստահություն չկա, որ ՌԴ-ն ինքնուրույն կարող է գազատարն անցկացնել Սեւ ծովի խոր հատվածներով:

Ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է տիրանալ Եվրասիայի գազային հոսքերի վերահսկողությանը, եւ Պուտինի առաջարկած գաղափարն Անկարային նման հնարավորություն է տալիս: Այն առաջին հայացքից իրատեսական է թվում, սակայն այժմյան իրողություններն անլուծելի խոչընդոտներ են ստեղծում: Ռուսաստանը, հասկանալի է, փորձում է փրկել իր նախկին գազային վերահսկողության նախկին ծավալների փշրանքները: Սակայն, բացի այն, որ Եվրոպայի դիրքորոշումն այս հարցում հստակ է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործընկերոջ հարցում սխալ ընտրություն է կատարել: Թուրքիան, այն էլ՝ Էրդողանի գլխավորությամբ, իր ագրեսիվ գործողություններով միայն խնդիրներ է ստեղծում, եւ ԵՄ-ն հասկանում է, որ նրա հետ համագործակցության դեպքում այսօր ստիպված է չտեսնելու տալ Անկարայի քայլերը, որոնք ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ նույնիսկ հակասության մեջ են եվրոպական արժեհամակարգի հետ: Իսկ վաղը ստիպված կլինի պատասխան տալ նրա փոխարեն: Ահա այս հարցում է, որ Անկարան ու Բաքուն չեն ուզում մենակ մնալ, եւ նրանց առաջին «պատասխանատու զոհը» Ռուսաստանն է, որն ինքնակամ է հույսեր կապում «գայլերի զավակների» հետ: Ավելին՝ միասնական Եվրոպան դեմ է Էրդողանի վերընտրությանը եւ իրենից կախված ամեն ինչ կանի՝ նրան իշխանությունից հեռացնելու համար:

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլ ելք չունի, քան շարունակել Եվրասիայի գազային հոսքերի վերհսկողությանը միտված իր ծրագրերի առաջմղումը: Դեկտեմբերի սկզբին նա կայցելի Աշխաբադ, որտեղ Թուրքմենստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ կքննարկի Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի հիմնադրման նախագիծը: Անկարան, ոգեւորված «հացահատիկային գործարքի» օրինակից, որոշել է դրա հիմնական սկզբունքները կիրառել էներգետիկ դաշտում:

«Հույս ունեմ Աշխաբադի բանակցություններում լավ արդյունքներ ունենալ»,- ասել է Էրդողանը նոյեմբերի 14-ին Ստամբուլում տեղի ունեցած բրիֆինգում: Նա այդ բանակցություններում կառաջարկի վերադառնալ Անդրկասպյան գազամուղի շինարարությանը: Այն բանից հետո, երբ Եվրոպայում գազի գինը զգալիորեն բարձրացավ, կարելի է ենթադրել, որ Անդրկասպյան գազամուղը շահավետ է: Մնում է ստեղծել կոնսորցիում, որն իր վրա կվերցնի ֆինանսական հարցերի լուծումը: Քաղաքական որոշման կայացումն այս դեպքում հնարավոր է, սակայն տնտեսական երաշխիքներ են անհրաժեշտ: Փորձը ցույց է տալիս, որ կարելի է հռչակագրեր ընդունել, հանդիպումներ կազմակերպել, սակայն, երբ նախագծում կոմերցիոն կառույց չկա, դժվար է խոսել դրա իրականացման մասին:

Ադրբեջանից սկսվող գազատարը հնարավոր է ավտոմատ կերպով «միացնել» «գազային հանգույցի» գաղափարին, սակայն TANAP/TAP-ի օգտագործման առումով, կապված մատակարարումների ավելացման հետ, կան մի շարք սահմանափակումներ։ Առաջինը թողունակությունն է: Փորձագետներն ասում են, որ սկզբունքորեն հնարավոր է դա ապահովել, բայց պարզ է, որ այդ դեպքում նոր խողովակաշարի կառուցումը պարտադիր է։ Երկրորդ սահմանափակումը կապված է Ադրբեջանի գազի իրական պաշարների հետ։ Այժմ եվրոպական սպառողների հանդեպ իր պարտավորությունները կատարելու համար Ադրբեջանը ստիպված է թուրքմենական գազ գնել Իրանի տարածքով՝ սվոպ պայմանագրով (տարեկան մինչեւ 3 մլրդ խմ): Երրորդ եւ շատ էական սահմանափակումն Անդրկասպյան խողովակաշարի շինարարության կազմակերպման հարցում որեւէ առաջընթացի բացակայությունն է, որով հնարավոր կլինի Թուրքմենստանից մեծ ծավալներով գազ մատակարարել:

Իրավիճակը Թուրքիայում ոչ մի դրական բան չի ավելացնում «թուրքական գազային հանգույցի» գաղափարին՝ հաշվի առնելով այդ երկրում կայանալիք առաջիկա ընտրությունները եւ դրանց հետ կապված նախընտրական խոստումները, որոնք հաճախ չափազանցված տեսք են ստանում։ Էրդողանին անհրաժեշտ են հաղթանակներ արտաքին ճակատում՝ հատկապես այն բանից հետո, երբ Թուրքմենստանը Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակից անցում չկատարեց լիիրավ անդամության, իսկ այդ կազմակերպության սամարղանդյան գագաթնաժողովում արգելափակվեց «թուրքական» Կիպրոսը դիտորդ դարձնելու Անկարայի նախաձեռնությունը: Մինչդեռ այդ նախաձեռնության հետ մեծ հույսեր էր կապում անձամբ Էրդողանը:

Վերադառնալով գազային հանգույցի թեմային՝ նշենք, որ, ինչպես վերջերս Բաքվի Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում հայտարարել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, այն շահավետ է բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Եվրոպայի համար: Այնուհետեւ շեշտել է, որ Ադրբեջանը միշտ էլ եղել է Ռուսաստանի դաշնակիցը: Այս դեպքում առնվազն անհասկանալի է, թե Զուբկովն ինչպես է պատկերացնում Ադրբեջանի գազը տեղափոխել Թուրքիա, եթե շահողների թվում չի նշում Իրանին, Վրաստանին կամ Հայաստանին: Գուցե դեռ շարունակում են հույսե՞ր կապել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ Հայաստանին չվճարելու համար: Այս թեմային «ՀՀ»-ն կանդրադառնա մեկ այլ առիթով, իսկ հիմա պարզապես ավելացնենք, որ Մոսկվան կանգնած է Հայաստանին ու Արցախին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տալու շեմին, մինչդեռ դժվար է պատկերացնել, թե ինչպես է պատրաստվում դա անել այն քաղաքականության պայմաններում, որոնք այսօր իրականացնում է տարածաշրջանում: Ակնհայտ է, որ գազային հանգույցի ստեղծումը շահավետ է և Ռուսաստանի, և Թուրքիայի համար, եթե ծառայի այն նպատակին, որին կոչված է: Թուրքիան Եվրոպայի համար կվերածվի շուկայում խոշոր խաղացողի, իսկ ՌԴ-ն իր գազը կվաճառի ԵՄ-ում: Դա այլևս տնտեսական նախագիծ չէ, այլ քաղաքական, բայց` «գազի հոտով», ինչպես մի առիթով դիպուկ արտահայտվել է ռազմական փորձագետ Վլադիմիր Գունդարովը:

Թեգեր: գազգազամուղԹուրքիաՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Երկու ապտակ» թուրքական երազանքին

«Երկու ապտակ» թուրքական երազանքին

Հայ եւ ռուս փորձագետները կարեւորում են

Հայ եւ ռուս փորձագետները կարեւորում են

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist