Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Զորավարժություններ՝ միտված «միացյալ զինված ուժերի» ստեղծմանը

Ինքնուրույն խա՞ղ, թե՞ Կենտրոնական Ասիան կառավարելու մանդատ

Նոյեմբերի 18, 2022
Միջազգային
Զորավարժություններ՝ միտված «միացյալ զինված ուժերի» ստեղծմանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
90
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական հատուկ նշանակության զորքերի ուսումնական կենտրոնում, որը գտնվում է Իսպարտայում` երկրի արեւմուտքի համանուն նահանգի վարչական կենտրոնում, զորավարժություններ են ընթանում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Անկարան փորձում է ստեղծել մի այնպիսի կառույց, որն ունակ կլինի «օպերատիվորեն արձագանքել ԹՊԿ-ի երկրներում հնարավոր ճգնաժամերին»:

Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ «թուրքական Կիպրոսի» զինվորները մշակում են բնակավայրերում ահաբեկիչների զինաթափման ունակությունները: Հիշեցնենք, որ սամարղանդյան գագաթնաժողովում որոշ անդամներ կտրուկ դեմ արտահայտվեցին կազմակերպությունում «թուրքական» Կիպրոսին դիտորդի կարգավիճակի տրամադրմանը: Եվ զարմանալի է, որ այս զորավարժություններին վերջինս մասնակցում է որպես դիտորդ՝ համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության: Հնարավոր է՝ Անկարան որոշել է թելադրել իր կամքը, ինչը, բնականաբար, դուր չի գա ԹՊԿ-ի անդամներին:

Սրանք ԹՊԿ-ի շրջանակներում առաջին զորավարժություններն են, որոնք տեղի են ունենում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների սամարղանդյան գագաթնաժողովից անմիջապես հետո: Չնայած որ ԹՊԿ-ի գլխավոր նպատակը բազմակողմ համագործակցության զարգացումն է, անդամ երկրները երկար ժամանակ քիչ էին անդրադառնում քաղաքականությանը եւ, առավել եւս, ռազմական համագործակցությանը: Բայց այն բանից հետո, երբ 2019 թ. Էրդողանը ցանկություն հայտնեց տեսնել «մեկ ազգ վեց երկրներում» (այդ թվում՝ Թուրքմենստանում, որն այդպես էլ չցանկացավ ԹՊԿ-ում դիտորդի կարգավիճակը փոխել մշտական անդամությամբ), այդ նախաձեռնությունն արձագանք գտավ եւ դրսեւորվեց քաղաքական-դիվանագիտական շփումների ակտիվացմամբ:

Նշենք, որ ԹՊԿ-ի ոչ բոլոր անդամներն են մասնակցում զորավարժություններին: Ուզբեկստանն ու Թուրքմենստանը որոշել են հեռու մնալ դրանցից, չնայած վերջինս, որը չեզոք երկրի կարգավիճակ ունի, թուրքական սպառազինության խոշորագույն սպառողներից մեկն է:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաճախակի հյուր է դարձել Կենտրոնական Ասիայում՝ պայմանավորվելով ռազմական համագործակցության ընդլայնման մասին: Օրինակ՝ Բիշքեկն այս տարի ստացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Բացի այդ, Թուրքիան Ղրղզստանի ներքին գործերի նախարարությանն անհատույց զինամթերq, ոչ մահացու զենքեր, պաշտպանության միջոցներ եւ տրանսպորտ է փոխանցել: Այս մասին տեղեկացնում է «Eurasia Today»-ը: Ղրղզական սպաները կրթություն են ստանում Թուրքիայում:

Թուրքիայի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերին Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ի դեպ, Թուրքիան Ղազախստանի անկախության հռչակման առաջին իսկ օրերից օգնություն է ցուցաբերում այդ երկրին բանակի կայացման նպատակով: Այս ընթացքում Ղազախստանի բանակի 200 սպաներ սովորել են Թուրքիայի ռազմական համալսարաններում: Աստանային զենք ու նավակներ են տրամադրվել: 2000-ական թվականներից ղազախական ձեռնարկություններում սկսվել է զենքի որոշ տեսակների արտադրությունը: Հիմա այդ ուղղությունը զարգացում է ստացել: Առավել եւս, որ Թուրքիան մրցունակ զենք է արտադրում՝ ստուգված այն հակամարտություններում, որոնց մասնակցել եւ մասնակցում է Անկարան: Կողմերը պայմանագիր են կնքել Ղազախստանում թուրքական ANKA անօդաչուների արտադրության վերաբերյալ:

Ղազախական կողմը հաճախ հայտարարում է, որ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ-ի օրակարգին, որովհետեւ երկրները դեռ ռազմաքաղաքական փոխգործակցության չեն անցել: «Ռազմաքաղաքական ոլորտում Ղազախստանը համագործակցում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս գործընկերների հետ: Մյուս կողմից՝ կա վաղեմի գործընկեր՝ Թուրքիան: Աստանան ստիպված է պահպանել հավասարակշռությունը, այդ իսկ պատճառով Ղազախստանն առայժմ զարգացնում է ռազմատեխնիկական կապերը: Անցումը ռազմաքաղաքական պլատֆորմին կառաջացնի հարցեր, եւ Աստանան ստիպված կլինի բացատրություններ տալ ՀԱՊԿ-ի գործընկերներին»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է ղազախ քաղաքագետ Զամիր Կարաժանովը:

Թուրքիայում տեղի ունեցող զորավարժությունները Ղազախստանի համար առաջինը չեն, բայց կարեւոր են: Այս տարվա մայիս-հունիսին նրանք մասնակցել են իզմիրյան զորավարժություններին:

Հունվարյան իրադարձություններից հետո, որոնք ցնցեցին Ղազախստանը, Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հանձնարարականով ստեղծվեց hատուկ գործողությունների ուժերի հատուկ հրամանատարական կառույց՝ նախատեսված երկրի ռազմական անվտանգության եւ պաշտպանունակության ապահովման շրջանակներում խնդիրների լուծման, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններին ու անօրինական զինված խմբավորումներին հակազդեցությանը մասնակցության համար: Իսպարտայի ուսումնական կենտրոնը հենց նման ուժերի պատրաստման խնդիր ունի: Առավել եւս, որ թուրք հրահանգիչները նախապատրաստության համապատասխան փորձ ունեն. Ադրբեջանի զինվորականներն անցած տարի, ինչպես հայտնում է «Anadolu» գործակալությունը, նախապատրաստության վեցշաբաթյա կուրս են անցել այնտեղ:

Հիշեցնենք, որ Տոկաեւը 2022 թ. օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ Ղազախստանում կարգ հաստատելու խնդրանքով՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում կանգնել Ղազախստանի ինքնիշխանության պաշտպանության դիրքերում:

Միեւնույն ժամանակ Թուրքիայում քննարկումներ սկսվեցին «Թյուրքական միացյալ ուժեր» ռազմական կառույցի ստեղծման շուրջ, որը կարող է օպերատիվորեն արձագանքել ԹՊԿ-ի անդամ պետություններում ճգնաժամերին։ Պաշտոնաթող թուրք գեներալ եւ Ադրբեջանում Թուրքիայի նախկին կցորդ Յուջել Քարաուզը «Թուրքիայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում առաջարկել է ԹՊԿ-ի շրջանակներում ստեղծել «միացյալ զինված ուժեր»: Քարաուզը կարծում է, որ հունվարյան ղազախական իրադարձությունները «կարող են կրկնվել այլ եղբայրական հանրապետություններում», ուստի չի կարելի դանդաղել։

Համանման նախաձեռնությամբ է հանդես եկել Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի փոխնախագահ Նազիմ Ղաֆերսոյը։ Նա նշել է, որ ԹՊԿ-ն պետք է զարգացնի իր ինստիտուցիոնալ կառուցվածքը եւ «խաղի մեջ մտնի»՝ ստեղծելով «քաղաքական կամ անվտանգային կառույց, որը կարող է օպերատիվորեն արձագանքել ճգնաժամային իրավիճակներում»:

Այսպիսով՝ ի հայտ են եկել «Մեծ Թուրանի բանակի» ստեղծման ուրվագծերը։ Համատեղ այդ զորավարժությունները հնարավորություն են տալիս ծանոթանալ այլ բանակների, սպաների տեխնոլոգիաներին, նաեւ փաստում են, որ Թուրքիան իր ապագան տեսնում է այդ բանակների հետ համագործակցության մեջ: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ապահովում է դաշինքի չափանիշների մուտքը ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլ ՀԱՊԿ երկրներ։ Թվում է՝ Էրդողանին Կենտրոնական Ասիան կառավարելու մանդատ է տրվել, ոմանք կարծում են, որ Անկարան փորձում է ինքնուրույն խաղ վարել, իսկ ոմանք էլ վստահ են, որ Թուրքիային հրահրում է Մեծ Բրիտանիան: Բայց մի բան հայտնի է. բոլոր զարգացումների դեպքում էլ տուժողը պետք է լինի Ռուսաստանը:

Թեգեր: զորավարժություններԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Արցախի հերոս» կոչումը՝ հետմահու

«Արցախի հերոս» կոչումը՝ հետմահու

Նախարարը նման գործընթացները պահանջված է համարում

Նախարարը նման գործընթացները պահանջված է համարում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist