Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արեւմուտքը ընդունո՞ւմ է, արդյոք, Աֆրիկայի դերն էներգակիրների հարցում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը եվրոպացիներին մղել է դեպի աֆրիկյան երկրներ

Նոյեմբերի 18, 2022
Միջազգային
Արեւմուտքը ընդունո՞ւմ է, արդյոք, Աֆրիկայի դերն էներգակիրների հարցում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
492
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էլեկտրաէներգիայի հասանելիությունն Աֆրիկայում խիստ մտահոգիչ է: Հյուսիսային Աֆրիկայից զատ բնակչության մոտ կեսն էլեկտրաֆիկացված է, սակայն դրա մակարդակը 2019-ից ի վեր նվազել է 4 տոկոսով: Այնտեղ, որտեղ առկա է էլեկտրաէներգիա, սպառումը շատ ցածր է համաշխարհային միջինից:

Երբ էներգետիկ ենթակառուցվածքների խնդիր կա, առկա է ներդրումներ կատարելու ոչ բարենպաստ միջավայր, քանի որ առանձին նախագծերն ավելի քիչ կենսունակ են եւ ավելի ռիսկային են համարվում, հատկապես մասնավոր հատվածի կողմից: Ենթակառուցվածքը, այս իմաստով, պետք է ընդլայնվի էլեկտրացանցերի կամ գազատարների ներկայիս վիճակից դուրս՝ ներառելով հանրային ծառայությունները, ինչպիսիք են վերապատրաստված կոմունալ ծառայությունների աշխատողները, ջրային ռեսուրսները եւ շատ ավելին: Ակնհայտ է դառնում, որ «օգնության» պարադիգմը, որն ընկած է աֆրիկյան մայրցամաքում արեւմտյան երկրների զարգացման ռազմավարությունների հիմքում, գնալով անբավարար է դառնում: Աֆրիկյան երկրներին միայն օգնություն տրամադրելը չի ապահովի ինքնակայուն, պարբերական աճի գործիքներ եւ հնարավորություններ: Դրա համար մայրցամաքը ներդրումների կարիք ունի, այլ ոչ միայն օգնության։ Քանի որ ներդրումներն ավելի երկարատեւ զարգացում են ապահովում, իսկ օգնությունը՝ կարճաժամկետ:

Աֆրիկյան երկրներում ներդրումները բարեգործական չեն, այլ համաշխարհային տնտեսական, ինչպես նաեւ էթնիկ կարեւորության խնդիր: ՀՆԱ-ի ավելի բարձր մակարդակները փոխկապակցված են էլեկտրաէներգիայի ավելի մեծ օգտագործման, մատչելիության, հասանելիության եւ հուսալիության հետ: Ինչպես եղավ Չինաստանում վերջին քառասուն տարվա ընթացքում, Աֆրիկայի երիտասարդ եւ աճող բնակչությունը կարող է աշխարհն ապահովել արդյունավետ աշխատուժով, ինչպես նաեւ ժամանակակից դարաշրջանի արդյունաբերականացումը, որը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծումն ու հնարավորություններն աֆրիկյան համայնքներում՝ զուգահեռաբար խթանելով համաշխարհային տնտեսական աճը:

Վերջնաարդյունքն այն է, որ չնայած մայրցամաքի առջեւ ծառացած էներգետիկ աղքատության խնդրի վրա մեծ ուշադրության կենտրոնացմանը, ենթակառուցվածքների դեֆիցիտը խոչընդոտում է ամբողջ մայրցամաքում էներգիայի արտադրության եւ բաշխման մեծացմանն ուղղված ջանքերին: Բարեբախտաբար, մայրցամաքը հարուստ է եւ՛ բնական գազով, եւ՛ վերականգնվող ռեսուրսներով՝ մայրցամաքի արդյունաբերական հեղափոխությունը սնուցելու, էներգետիկ աղքատության դեմ պայքարի եւ տնտեսական աճի խթանման համար:

Ենթադրվում է, որ 2026-2030 թթ. էլեկտրացանցերում տարեկան ներդրումներն ավելի քան եռապատկվում են՝ հասնելով միջինում 40 միլիարդ դոլարի: Այդուհանդերձ, այս ամենամյա ներդրումներին հասնելը հեռու է իրական լինելուց։ Այսօրվա գործող ֆինանսավորման մեխանիզմները բավարար չեն էներգիայի արտադրության, փոխանցման եւ բաշխման լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների համար։ Ներդրումներ ապահովելու համար զարգացման բանկերի եւ կառավարությունների միջամտությունը նույնպես անհրաժեշտ է: Չնայած ներդրումների հրատապ անհրաժեշտությանը՝ ռիսկը բարձր է։ Բայց այս ցիկլը լուծելու միակ ճանապարհը կլինի ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ կապիտալի մոբիլիզացումը, որը կարող է ապահովել ավելի շատ նախագծերի եւ ավելի շատ ենթակառուցվածքների աճ ու զարգացում:

Աֆրիկյան կառավարությունները նույնպես պետք է քայլեր ձեռնարկեն ներդրումային միջավայրի բարեփոխման համար՝ վստահություն ու թափանցիկություն ձեւավորելու նպատակով: Հետեւաբար, մայրցամաքի էներգետիկ նպատակներին հասնելու համար հատուկ ուշադրություն է պետք դարձնել էլեկտրաէներգիայի գնագոյացման մեխանիզմներին: Մինչ օրս Աֆրիկայի քսանչորս երկրներ նման բարեփոխումներ են իրականացրել կամ քննարկման փուլում են: Աֆրիկյան կառավարությունների եւ կոմունալ ընկերությունների միջեւ սերտ համակարգումը, համագործակցությունը եւ թափանցիկությունը նույնպես կարեւոր նշանակություն կունենան միջմայրցամաքային փոխկապակցման համար:

Ենթակառուցվածքների զարգացման գործում վերջին 20 տարվա ընթացքում Չինաստանը եղել է Աֆրիկայի ամենաառաջին գործընկերը: Փաստորեն, ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում նվազում է, ուստի Միացյալ Նահանգների ու Աֆրիկայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2008-2021 թթ. նվազել է 55 տոկոսով՝ հասնելով 64 միլիարդ դոլարի: Չինաստանի հետ Աֆրիկայի առեւտրաշրջանառությունը 2021 թ. կազմել է 254 միլիարդ դոլար։ Սրան ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Բայդենը եւ G7-ի մյուս առաջնորդները հայտարարեցին «Համագործակցություն հանուն գլոբալ ենթակառուցվածքային ներդրումների մասին ծրագրերի» մասին: Համաձայն այդ նախագծի՝ մինչեւ 2027 թ. 600 միլիարդ դոլար է պետք մոբիլիզացնել զարգացող շուկաներում կայուն ենթակառուցվածքային զարգացումների համար եւ քայլեր ձեռնարկել՝ փակելու ֆինանսավորման բացը:

Վերջին տարիներին ի հայտ են եկել մի քանի պետական ներդրումային նախաձեռնություններ, որոնք ուղղված են Աֆրիկայում մասնավոր ներդրումների հավաքագրմանը եւ ռիսկերի նվազեցմանը: Էներգետիկ ենթակառուցվածքներում մասնավոր ներդրումները հաջողությամբ մոբիլիզացնելու համար այս նախաձեռնությունների օգտագործումը կարեւոր նշանակություն կունենա լայնածավալ հնարավորություն ընձեռող ենթակառուցվածքների տեղակայմանը հասնելու համար:

Ռուս-ուկրաինական պատերազմը եվրոպացիներին մղել է աֆրիկյան երկրներ՝ հայտնաբերելու էներգիայի նոր աղբյուրներ եւ ամբողջությամբ վերամշակելու եվրոպական էներգիայի ռազմավարությունը: Մայիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Սենեգալ, որտեղ մայրաքաղաք Մավրիտանիայի սահմանի երկայնքով զգալի գազի հանքավայր է հայտնաբերվել: Պատերազմի սկզբից Իտալիան գազի արտահանման պայմանագրեր է կնքել Անգոլայի եւ Կոնգոյի Հանրապետության հետ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Փղոսկրի Ափ՝ ստորագրելու Համագործակցության հուշագիր Նիգերիայից Լեհաստան էներգակիրների արտահանման վերաբերյալ: Սենեգալի նախագահ Մակի Սալը, ով Աֆրիկյան միության ներկայիս նախագահն է, նույնպես հյուրընկալել է պատվիրակների Եվրոպայից՝ քննարկելու միության ռեսուրսների հետ կապված խնդիրներ:

Եվրոպան, ավելի քան երբեւէ, հետաքրքրություն է ցուցաբերել աֆրիկյան էներգետիկ ռեսուրսների նկատմամբ, քանի որ Եվրոպական միությունը հրաժարվել է ռուսական էներգակիրներից: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ արդյոք Եվրոպան ներդրումներ կկատարի՞, կաջակցի՞ աֆրիկյան ենթակառուցվածքի զարգացման հարցում: Սրանից բխող մեկ այլ հարց էլ է առաջանում՝ եթե եվրոպական երկրները ներդրում կատարեն, աֆրիկացիները կկարողանա՞ն օգտվել սեփական ռեսուրսներից, թե՞ միայն կապահովվի գազի արտահանումը դեպի եվրոպացիները: Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը, նկատելի լարվածություն կար աֆրիկյան առաջնորդների միջեւ, ովքեր պաշտպանում էին սեփական էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու իրենց իրավունքը: Լարվածությունն ավելի սրվեց, քանի որ Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն արգելափակեցին արտասահմանում հանածո վառելիքի նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:

Այսպիսով՝ անկախ նրանից, թե մայրցամաքային ենթակառուցվածքների կառուցումը նախատեսված է էներգակիրների արտահանման համար, թե այլ ռեսուրսների՝ ներդրումների մեծ պահանջ կա տարբեր ոլորտներում: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Եվրոպան թեքվում է Աֆրիկայի կողմը՝ էներգետիկ ռեսուրսներ ապահովելու համար: Այդ իսկ պատճառով աֆրիկյան առաջնորդները պահանջում են ընդունել Աֆրիկա մայրցամաքի կարեւոր դերը կլիմայի փոփոխության եւ էներգետիկ անվտանգության հարցերում: Ի վերջո, համաշխարհային ակտիվ դերակատարներն ու մրցակիցները, ինչպիսին Չինաստանն է, վաղուց հենց այդպես էլ անում են:

Թեգեր: Աֆրիկաէլեկտրաէներգիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ջավախք աշխարհի հնավայրերում

Ջավախք աշխարհի հնավայրերում

«Վերնատան» տաք իրիկուններին կարոտող Շանթը

«Վերնատան» տաք իրիկուններին կարոտող Շանթը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist