Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աֆղանստանում թալիբների հաղթանակի մոբիլիզացիոն ազդեցությունը

Պակիստանը խրվում է ահաբեկչության հորձանուտում

Դեկտեմբերի 1, 2022
Միջազգային
Աֆղանստանում թալիբների հաղթանակի մոբիլիզացիոն ազդեցությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պակիստանյան «Թալիբան» (Թեհրիկ-ե Պակիստան Թալիբան) խմբավորումը խզել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններն Իսլամաբադի կենտրոնական իշխանությունների հետ՝ մեղադրելով նրանց ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Գործարքն ուժի մեջ էր հունիսից, բայց չդարձավ այն միջոցը, որի շնորհիվ կդադարեր բռնությունների աճը երկրում: Փորձագետները Պակիստանում վատթարացող իրավիճակը կապում են աֆղանական «Թալիբան» շարժման՝ 2021 թ. ռազմական հաղթանակի հետ:

Կենտրոնական իշխանությունների հետ գործարքի խզման մասին պակիստանյան «Թալիբանը» հայտնել է հատուկ հայտարարության միջոցով: Խմբավորումը, որի պատասխանատվության գոտին առավելապես երկրի հյուսիսարեւմտյան մարզերն են եւ Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով ձգվող շրջանները, նշել է, որ «անփոփոխ համբերություն է դրսեւորել՝ ի շահ բանակցային գործընթացի շարունակման», սակայն Պակիստանի կանոնավոր բանակը եւ հատուկ ծառայությունները պարբերաբար խախտել են պայմանները՝ շարունակելով գործողություններ իրականացնել՝ «Թալիբանի» մարտիկներին հաղթելու եւ նրանց չեզոքացնելու համար։ Հենց դրանով են դաշտային հրամանատարները բացատրել հրադադարից հրաժարվելու որոշումը՝ «կանաչ լույս» վառելով իրենց դաշնակիցների առջեւ՝ հարձակումներ կազմակերպելու «ամբողջ Պակիստանի տարածքում»։

Համաձայնագրի չեղարկումը Պակիստանի արտաքին գործերի պետական նախարար Հինա Ռաբանի Կհարի գլխավորությամբ պատվիրակության՝ նոյեմբերի 29-ին Քաբուլ կատարած այցի նախերգանքն էր. ԱԳՆ ղեկավարն այնտեղ էր մեկնել «ժամանակավոր իշխանությունների» հետ տարածաշրջանային անվտանգության խնդիրները քննարկելու համար: Միանգամայն ակնհայտ է, որ պակիստանյան «Թալիբանի» գործունեությունը շատ է անհանգստացրել այցի կազմակերպիչներին։ Աֆղանստանի թալիբները բազմիցս փորձել են միջնորդել իրենց «պակիստանյան եղբայրների» եւ Իսլամաբադի միջեւ, սակայն, ըստ երեւույթին, ունակությունը՝ ազդելու նրանց վրա, ում ձեռքում է կենտրոնացված որոշումների կայացման մեխանիզմը, պարզապես գերագնահատվել է:

Թեման քննարկվել է նաեւ Պակիստանի իշխանությունների եւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի միջեւ շփումների ընթացքում։ Հանդես գալով Վաշինգտոնի վերլուծական կենտրոնների հարթակներում՝ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը պակիստանյան «Թալիբանի»՝ այս տարվա ընթացքում ահաբեկչական գործունեության արտասովոր աճ է արձանագրել: Այլ հարց է, որ 2021 թ. Քաբուլից անհաջող տարհանումից հետո ԱՄՆ իշխանություններն արդեն հազիվ թե այդքան ազդեցիկ են՝ այս խնդիրները լուծելու համար։ Նրանց ռազմավարությունն այս ասպարեզում, եթե հավատանք կիսապաշտոնական զեկույցներին, հանգեցրել է գլոբալ ջիհադական կազմակերպությունների աֆղանական մասնաճյուղերի դեմ գործողություններ իրականացնելու լրացուցիչ հնարավորությունների փնտրտուքին:

Սակայն Պակիստանում ռազմական իրավիճակը, ինչպես վստահեցնում են տեղի վերլուծական կենտրոնները, շարունակում է վատթարանալ: Պակիստանի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (PIPS) մեկ ամիս առաջ հրապարակել է իր դիտարկումների արդյունքները, ըստ որոնց՝ 2021 թ. օգոստոսին հարեւան Աֆղանստանում թալիբների հաղթանակից հետո երկրում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է 51 տոկոսով։ 2021 թ. օգոստոսի 15-ից մինչեւ 2022 թ. օգոստոսի 14-ն իրականացված 250 հարձակման արդյունքում զոհվել է 433 մարդ, վիրավորվել 719-ը։ Համեմատության համար հետազոտողները մեջբերել են տվյալներ, ըստ որոնց՝ 2020 թ. օգոստոսից մինչեւ 2021 թ. օգոստոսը երկրում տեղի է ունեցել ընդամենը 165 ահաբեկչական հարձակում. զոհվել է 294 մարդ, վիրավորվել 598 քաղաքացիական անձ։

Խաղաղության հետազոտությունների ինստիտուտում իրավիճակն ուղղակիորեն կապել են Աֆղանստանում թալիբների իշխանության գալու մոբիլիզացիոն ազդեցության հետ։ «Պակիստանը շուտով կարող է բախվել առավել սանձարձակ ահաբեկչության հետ՝ որպես թալիբների տիրապետության տակ գտնվող Աֆղանստանում առկա անկայուն իրավիճակի հետեւանք»,- եզրակացրել են նրանք:

Փորձագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ պակիստանյան «Թալիբանի» կողմից կառավարության հետ կրակի դադարեցման գործարքի խզման համար կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններ: Զգացվում է Պակիստանի հարեւան Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը: Դեռ անցյալ տարվա երկրորդ կեսին աֆղանական թալիբների կողմից վերահսկվող Քաբուլից ազդանշաններ ստացվեցին, որ «Թալիբան» շարժումը դժգոհ է Իսլամաբադի քաղաքականությունից, եւ թալիբների բարձրաստիճան գործիչները հայտարարեցին, որ «Պակիստանի ղեկավարության գործողությունները չեն համապատասխանում իսլամի նորմերին»։

Իսլամաբադը 2022 թ. նոյեմբերի կեսերին հայտարարություն է արել, որ Պակիստանը չի պատրաստվում պաշտոնապես ճանաչել Աֆղանստանի թալիբների կառավարությունը, եթե այդ հարցում միջազգային կոնսենսուս ձեռք չբերվի։ Պետք է նկատել՝ դա առաջին դեպքը չէ, երբ Պակիստանի թալիբները հայտարարում են, որ հրաժարվում են պաշտոնական Իսլամաբադի հետ պայմանագրից։ Անցյալ տարվա դեկտեմբերին պակիստանյան «Թալիբանը» հայտարարեց, որ դադարեցնում է աֆղանական թալիբների միջնորդությամբ մեկ ամիս առաջ հաստատված հրադադարը։ Եվ միայն հունիսին «Թալիբանին» հաջողվեց նոր գործարք կատարել Իսլամաբադի հետ հրադադարի շուրջ, որն այժմ փլուզվել է։

Հայտարարելով համաձայնագրի խզման մասին՝ «Թալիբանն» իր զինյալներին հրամայել է հարձակվել Պակիստանի ողջ տարածքի վրա, այսինքն՝ նրանք չեն պատրաստվում սահմանափակվել որոշ կոնկրետ տարածքներով:

Արդեն տեղեկություններ կան ահաբեկչական գործողությունների ու զոհերի մասին: Նվազագույնը 1 ոստիկան, 1 անչափահաս է զոհվել, եւս 24 հոգի՝ գերազանցապես ոստիկանության ծառայողներ, վիրավորվել են պակիստանյան Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել է «Geo» հեռուստաալիքը: Ոստիկանության տեղեկություններով՝ հարձակման նպատակը եղել է սահմանային ոստիկանության բեռնատարի պայթյունը: Վիրավորները տեղափոխվել են Կվետտայի քաղաքացիական հիվանդանոց:

Բելուջիստան նահանգի գլխավոր նախարար Աբդուլ Կուդդուս Բիզենջոն դատապարտել է կատարվածը եւ վարչակազմին հանձնարարել տուժածների բուժման համար լավագույն պայմաններ ապահովել: Բացի այդ, նա հայտարարել է, որ նման «վախկոտ գործողությունները» չեն թուլացնի Բելուջիստանի վճռականությունը՝ հաստատելու լիակատար խաղաղություն:

Թեգեր: ԱֆղանստանԹալիբանՊակիստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գերժամանակակից ռազմական տեխնիկան ավելի էժան է, քան աշխատո՞ւժը

Գերժամանակակից ռազմական տեխնիկան ավելի էժան է, քան աշխատո՞ւժը

Դոլարի անկում. տնտեսական ու քաղաքական պատճառները եւ երեւակումը մեր տնտեսությունում

Խնդիրներ, որոնց խորքային պատճառներն աշխարհաքաղաքական են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist