Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հնդկաստանի արդարացված մտահոգությունը

Պարտադրում է առավել սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ

Դեկտեմբերի 6, 2022
Միջազգային
Հնդկաստանի արդարացված մտահոգությունը

Pinaka 214 MM Multiple Barrel Rocket Launcher System passes through the Rajpath during the 66thRepublic Day Parade 2015, in New Delhi on January 26, 2015.

6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
576
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի պատրվակով «պատժելու» Արեւմուտքի ցանկությունը դրդել է պարգեւատրել Ադրբեջանի կոռումպացված բռնապետությանը։ Բաքվի հետ գազային գործարք կնքվեց ադրբեջանական գազի պաշարները Եվրոպա մատակարարելու համար: Միեւնույն ժամանակ, Եվրոպան «աչք է փակում» այն փաստի վրա, որ Ադրբեջանը նույնպես իր սեփական ռեւանշիստական պատերազմն է մղում հարեւան երկրի՝ Հայաստանի դեմ։ Արեւմուտքի համար կարեւորն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստան չէ. կարեւոր չէ, որ հայերը մաքառում են դարավոր կոտորածների, բռնի մահմեդականացումների, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից իրենց պապենական հողերից տեղահանումների պատճառով: Մարդու իրավունքների ջատագով Եվրոպայի համար, թերեւս, ենթադրվում է, որ մարդու կյանքը բացարձակ նշանակություն պետք է ունենա։ Փաստորեն, հայերի եւ ուկրաինացիների կյանքերի միջեւ Եվրոպան տարբերություն է տեսնում։

Խաղաղության կոչ անող տերություններից ոչ մեկը որեւէ առարկայական քայլ չի ձեռնարկել մինչ օրս։ Համեմատական կարգով անհրաժեշտ է նշել, որ Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որը պատրաստ եղավ Հայաստանին իրական շոշափելի օգնություն տրամադրել զենքի տեսքով։ Դա, իհարկե, հատուկ դրդապատճառ ունի։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ Պակիստանի ծովային ուժերի հրամանատարը վերջերս հանդիպել ու իրենց խոսքում հատուկ շեշտադրում են արել երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությանը եւ փոխվստահությանը։ Բայց ամենից առաջ հայտարարվել է ադրբեջանա-պակիստանյան ռազմավարական գործընկերության զարգացման մասին։   Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ համատեղ ռազմական համագործակցության զարգացման կարեւորությունը՝ Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ հակառակորդների դեմ արդյունավետ պայքարելու համար։ Այդ մասով Հնդկաստանն արդարացված մտահոգություն ունի։

Պատմությունը ցույց է տալիս, որ սովորաբար Հնդկաստանը չի միջամտել այլ երկրների ներքին գործերին կամ դարձել հակամարտությունների կողմ։ Սակայն պաշտոնական Դելին նախընտրում է դուրս գալ չեզոք կարգավիճակից, քանի որ հստակ սպառնալիք է տեսնում Հայաստանի հակառակորդների կողմից, հանձինս՝ Ադրբեջանի ու Թուրքիայի: Այն ուժերը, որոնք ձգտում են ոչնչացնել Հայաստանը, նույնպես ցանկանում են նվազեցնել Հնդկաստանի ազդեցությունը եւ խոչընդոտել Հարավային Ասիայում հնդկական նախագծերի իրականացմանը։

Ուստի Հնդկաստանի շահերից է բխում Երեւանին զենք մատակարարելուց զատ ավելին անելը։ Դելին կարող է նաեւ բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Երեւան՝ Անկարային, Բաքվին եւ Իսլամաբադին ցույց տալու, որ Հնդկաստանը, իրապես, շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ։ Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը պետք է ավելի սերտանա, քանի որ դա բխում է երկու երկրների ազգային շահերից՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանա-պակիստանյան տանդեպի սպառնալիքը։

Թեգեր: ԱդրբեջանՀնդկաստանՊակիստան
Կիսվել2Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մեկ էլ, հանկարծ, «բնապահպան» ադրբեջանցիներ… ի հայտ եկան

Մեկ էլ, հանկարծ, «բնապահպան» ադրբեջանցիներ… ի հայտ եկան

Գաղափարներ կյանքի կոչողը

Գաղափարներ կյանքի կոչողը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist