Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դիվանագիտությունը, բողոքները եւ մեղադրանքները՝ ճնշման գործիքներ

Բարքերի ոստիկանությունը ոչ մի կապ չունի արդարադատության հետ եւ կվերացվի

Դեկտեմբերի 7, 2022
Միջազգային
Դիվանագիտությունը, բողոքները եւ մեղադրանքները՝ ճնշման գործիքներ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
70
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելը քարոզչություն է անում Իրանի դեմ՝ օգտագործելով դիվանագիտությունը, ներքին բողոքները, չհիմնավորված մեղադրանքները: Այս մասին գրում է իրանական «Farda»-ն, որի զրուցակիցը՝ քաղաքագետ Ջաֆար Կանադբաշին, պնդում է, թե շուտով այլեւս հնարավորություններ չեն մնա քայքայիչ գործունեության համար, եւ Արեւմուտքն ստիպված կլինի վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների շարունակմանը: Կանադբաշիի կարծիքով՝ Իսրայելը ձգտում է համոզել իր արաբ հարեւաններին՝ եւս մեկ անգամ գումարներ ծախսել Իրանում դիվերսիաների կազմակերպման համար, որովհետեւ Թեհրանի աճող ազդեցությունը, ըստ քաղաքագետի, շատերին է անհանգստացնում, հատկապես՝ Սաուդյան Արաբիային: Եվ Արեւմուտքում, ինչպես երեւում է, կան ուժեր, որոնք պատրաստ են ընդունել նման առաջարկները եւ փորձել նոր գրոհ ձեռնարկել Իրանի վրա, քանի դեռ վերջինս լիովին չի ազատվել բողոքների ու անկարգությունների ալիքից, որի փոթորկմանն ակտիվորեն նպաստել են արտաքին ուժերը: Այդ ճնշման գործիքները ստանդարտ են՝ սկսած միջազգային այնպիսի ինստիտուտների աշխատանքի օգտագործումից ու չարաշահումից, ինչպիսին են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, վերջացրած Իրանում բողոքի շարժմանն աջակցությամբ: Բնականաբար, ասպարեզ են նետվում նաեւ հետեւողականորեն օգտագործվող, բայց չհիմնավորվող մեղադրանքները՝ ուկրաինական հակամարտությունում Մոսկվային Թեհրանի աջակցությունը՝ անօդաչու թռչող սարքերի վաճառքի միջոցով:

Իսկ ո՞րն է այս աննախադեպ ուժեղ ճնշման նպատակը: Քաղաքագետ եւ արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետ Ջաֆար Կանադբաշիի կարծիքով՝ Արեւմուտքում ուշադիր հետեւել են իրավիճակին եւ եզրակացրել, որ կարող են համաձայնագիր ստորագրել Իրանի հետ, եւ դրանից հետո պայմանագիրը կգործի: Վաշինգտոնը ժամանակին Թրամփի որոշմամբ դուրս է եկել «Միջուկային գործարքից», եւ Արեւմտյան Եվրոպայում որոշեցին, որ պայմանագիրն իրենք կարող են կնքել, նաեւ հաստատում էին, որ մոտ են դրան: Իրանում նույնպես այդպիսի հույսեր կային, եւ թվում էր, թե կողմերն արդեն շատ մոտ են նոր համաձայնագրի ստորագրմանը: Բայց, ինչպես ընդգծել է Կանադբաշին, արեւմտյան բանակցողներն ամեն անգամ ընդմիջում էին վերցնում ու սկսում նորից հաշվարկել, թե ինչպիսին կլինեն նոր փաստաթղթի հետեւանքները: Արեւմուտքը, հավանաբար, կարծում էր, որ բանակցությունների ելքը կախված կլինի Լիբանանում պաղեստինյան հարցից, նավթի գնի տատանումից, հիմա էլ՝ ուկրաինական հիմնահարցից: Արդյունքում եզրակացրել են, որ Իրանի հետ «Միջուկային գործարքի» վերականգնումն առաջին հերթին կբխի Իրանի շահերից:

Բանակցությունների ֆոնին մեկ այլ խնդիր է իսրայելական գործոնը, եւ հասկանալի է, թե ինչին է այն ուղղված: Ինչպես նշեցինք վերեւում, Թել Ավիվը փորձում է արաբ հարեւանների օգնությամբ նոր դիվերսիաներ կազմակերպել Իրանում: Եվ հանկարծ այս իրավիճակում Իրանում մահանում է Մահսի Ամինին: Ոմանք, հավանաբար, պլանավորել էին, որպեսզի իրադարձությունները հենց նման ընթացք ունենան, իսկ ոմանք էլ պարզապես օգտվեցին դրանից: Խաղարկվում է մի սցենար, որը վաղուց է ծանոթ բոլորիս. ասպարեզ է նետվել իրավազրկվածների ու տարատեսակ իրավապաշտպանների պաշտպանության խաղաքարտը, որը, բնականաբար, ոչինչ չի տալու նույն իրավազրկվածներին ու իրավապաշտպաններին:

Արեւմուտքը եւ երկրի ներսում արեւմտամետ ուժերը հմտորեն ձեւացնում էին, թե արձագանքում են դեռահասների, երիտասարդության եւ էթնիկ խմբերի՝ հաճախ հիմնավորված պահանջներին: Օգտագործվել են կրոնական պառակտումները, երիտասարդների զգացմունքները, քաղաքականության մեջ նրանց անփորձությունը, երբեմն նույնիսկ՝ միամտությունը՝ ստիպելու տարեց մարդկանց, ձեռնարկությունների աշխատակիցներին, ուսանողներին եւ այլոց՝ դուրս գալու փողոց եւ մասնակցելու բողոքի ակցիաներին:

Միեւնույն ժամանակ այդ ճնշման ընթացքում, ինչպես պնդում է միջազգայնագետը, գործարկվել է նաեւ դիվանագիտությունը: Բայց այդ պայքարում իրանական դիվանագետներն ապացուցեցին, որ կարողանում են դիմադրել եւ չեն պատրաստվում նահանջել: Այժմ աշխարհի տարբեր երկրներում իսրայելական հսկայական լոբբին փորձում է ազդել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ, իհարկե, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վրա՝ Իրանի նկատմամբ միջազգային լայն դաշինք ձեւավորելու համար: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ զարմանալին այն է, որ Արեւմուտքը փորձում է այդ դաշինքում ներգրավել նաեւ ՌԴ-ին, չնայած որ, ելնելով ուկրաինական ճգնաժամից, պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Սա փաստում է, որ կան միջազգային խնդիրներ, որտեղ Արեւմուտքը Մոսկվայի կարիքն ունի: Բացի այդ, իսրայելական լոբբին ներթափանցել է նաեւ Կրեմլ: Այս բոլոր թաքնված խմբերը կապված են միմյանց հետ, եւ հետաքրքիր է, որ չնայած արդեն քայքայիչ գործունեության հարուստ փորձ ունեն՝ օգտագործելով նաեւ Սաուդյան Արաբիայի ֆինանսական միջոցները, սակայն կրկին պարտություն են կրում: Եվ դա, անկասկած, ազդում է Արեւմուտքի հետաքրքրությունների վրա ողջ աշխարհում: Իսկ Իրանում շատերը չմիացան այդ անկարգություններին, եւ դա Արեւմուտքի անհաջողության պատճառներից մեկն է:

Ըստ Կանադբաշիի՝ Արեւմուտքի դիվանագիտական դիրքորոշումը կփոխվի, երբ այլեւս Իրանում հնարավորություններ չտեսնի դիվերսիոն գործողությունների տարածման համար: Հենց որ Արեւմուտքը լիովին հիասթափվի Իրանում բողոքների շարժումից, անկասկած, կվերադառնա ստատուս քվոյին եւ նորից, կարծես ոչինչ էլ չի եղել, կպահանջի շարունակել բանակցությունները գործարքի շուրջ։ Իրանը, իր հերթին, կնվազեցնի ուրանի հարստացումը, երբ վերսկսվեն բանակցությունները, եւ չեղարկվեն պատժամիջոցները, քանի որ, այնուամենայնիվ, նա մտադիր չէ շարունակել հակամարտությունը: Բայց դա չի նշանակում, որ Իրանը կդադարի պատասխանել Արեւմուտքին իրեն հասցեագրած մեղադրանքների համար։ «Farda»-ի հյուրը հայտարարել է, որ Թեհրանը զգուշորեն եւ ազնվորեն կկատարի գործարքի բոլոր պայմանները, սակայն դրա համար Արեւմուտքը պետք է անի գլխավորը՝ չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները։

Բողոքներն ու անկարգություններն արմատախիլ անելու համար Իրանի ղեկավարությունը որոշել է ընդառաջ քայլ կատարել եւ որոշակիորեն բավարարել ներկայացված պահանջները: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին՝ ասելով, որ բարքերի ոստիկանությունը ոչ մի կապ չունի արդարադատության հետ: Սա կարող է դառնալ հիջաբի վերացման առաջին քայլը, ինչն այժմ ակտիվորեն քննարկվում է իշխանության վերին էշելոններում: Մոնթազերին ասել է, որ այդ մարմինը լուծարվելու է: Իր հերթին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նշել է, որ «սահմանադրության իրականացման համար կան մեթոդներ, որոնք կարող են ճկուն լինել»:

Ինչ վերաբերում է «Միջուկային գործարքին», պետք է ասել, որ Վաշինգտոնում այսօր այնքան էլ չեն անհանգստանում Իրանում միջուկային էներգիայի զարգացմամբ, որքան նախկինում: Մոտ ապագայում, ըստ ԱՄՆ-ի, դժվար թե միջուկային գործարք կնքվի, իսկ Վաշինգտոնը ցանկանում է կանխել Ռուսաստանին ուկրաինական զենքի մատակարարումը: Այս մասին «Bloomberg»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին։ Նա ասել է, որ Վաշինգտոնը կկենտրոնանա ցուցարարներին աջակցելու եւ Ռուսաստանի Դաշնությանը հնարավոր ռազմական մատակարարումների կանխման վրա։ Մալին հավելել է, որ Իրանն անիրատեսական պահանջներ է ներկայացնում ԱՄՆ-ին, եւ որ կողմերն օգոստոսից չեն երկխոսում միջուկային գործարքի վերականգնման շուրջ։

CBS հեռուստաալիքի եթերում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Իրանի կողմից բարքերի ոստիկանության վերացումը դրական քայլ է: «Եթե ռեժիմը հիմա ինչ-որ կերպ արձագանքել է բողոքի ակցիաներին, ապա դա կարող է դրական լինել: Բայց մենք պետք է տեսնենք, թե դա գործնականում ինչպես կլինի»,- ասել է նա։

Հարկ է ավելացնել, որ օրերս Իսլամական Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել երկրի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությանը՝ վերջակետ դնելով մոտ 15 տարի ձգվող գործընթացին:

Թեգեր: ԻսրայելԻրանՄիջուկային անվտանգություն
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատասխան համատեղ զորավարժություններ

Պատասխան համատեղ զորավարժություններ

Քարե շենք կառուցելուց առաջ կառուցենք մեր ներսի շենքը

Քարե շենք կառուցելուց առաջ կառուցենք մեր ներսի շենքը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist