Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան կաշխատի «Թուրքական հոսքի» մրցակցի հետ

Կոտրած տաշտակի առջեւ հայտնվելու գաղափարը հետապնդում է Մոսկվային

Դեկտեմբերի 8, 2022
Միջազգային
Թուրքիան կաշխատի «Թուրքական հոսքի» մրցակցի հետ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայից եւ Եգիպտոսից նախարարական մակարդակով արագ շփումներ են ակնկալվում, ինչը ճանապարհ կհարթի դիվանագիտական կարգավորման լիարժեք գործընթացի համար։ Այն մասին, որ տարածաշրջանային մրցակիցները պատրաստ են բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը, հաղորդել են արաբական աղբյուրները՝ ավելացնելով, որ դրանում իրենց դերն են խաղացել Պարսից ծոցի ֆինանսական խթանները։ Այդ գնահատականների համաձայն՝ Անկարան մերձեցման շրջանակներում պատրաստ է համագործակցել Արեւելյան միջերկրածովյան գազային ֆորումի (EMGF)՝ պետությունների ակումբի հետ, որը ձեւավորվել է Եվրոպայում ռուսական էներգակիրների այլընտրանքների անհրաժեշտության գաղափարի շուրջ։

Կահիրեի եւ Անկարայի մերձեցման մանրամասները բացահայտել են եգիպտական «Մադա Մասր» թերթի աղբյուրները, որի գնահատականներով՝ երկրներին հաջողվել է պայմանավորվել մոտ ժամանակներս նախարարական շփումների կազմակերպման մասին։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները կարողացել են առաջ շարժվել կոնֆլիկտային մի շարք գործերով։ Դրանց թվում է քաղաքացիական պատերազմը Լիբիայում, որտեղ երկրները երկար ժամանակ պաշտպանում էին հակամարտ ուժային կենտրոններին, ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտու խնդիրը: «Մադա Մասրը» ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան երկխոսության շրջանակներում պատրաստակամություն է հայտնել համագործակցել EMGF-ի հետ, որում ընդգրկված են Եգիպտոսը, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան, Հորդանանը եւ Ֆրանսիան։

Ըստ այդ տվյալների՝ միջնորդական մեծ դեր է խաղացել Կատարը, որը Կահիրեին ու Անկարային տնտեսական աջակցություն է առաջարկել: Եգիպտոսը շեշտը դնում է արտասահմանյան օգնության վրա՝ բախվելով օտարերկրյա կապիտալի արտահոսքի եւ ընթացիկ պետական ծախսերը ծածկելու ճգնաժամի հետ: Իրավիճակը ծանր է նաեւ Թուրքիայում, որտեղ արտարժույթի արժեզրկում ու գնաճի ռեկորդային թռիչք է արձանագրվել: «Վերջին ամիսներին ԱՄԷ-ն փորձել է հովանավորել Եգիպտոսի ու Թուրքիայի հաշտեցումը, սակայն Կատարի ֆինանսական առաջարկն ու համագործակցության առավել հստակ քաղաքական պայմաններն են հաղթել»,- ասել են «Մադա Մասրի» աղբյուրները:

Միջերկրական ծովի տարածաշրջանում երկու հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունները վատթարացել են 2013 թ.՝ այն բանից հետո, երբ Եգիպտոսը գահընկեց արեց նախագահ Մուհամմեդ Մուրսիին, ով այդ պաշտոնում հայտնվել էր «Արաբական գարնան» առաջին կրակոցներից հետո եւ ուներ «Մուսուլման եղբայրների» հովանավորյալի համբավ: Անկարայում իսլամիստ առաջնորդի պաշտոնանկությունը որակվեց որպես ռազմական հեղաշրջում, թեեւ Եգիպտոսի պաշտոնական շրջանակները սիրում են ընդգծել իշխանափոխության «ժողովրդական» բնույթը, որի արդյունքում երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց Աբդել Ֆաթահ ալ Սիսին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական վատ է արտահայտվել նրա մասին՝ մեղադրելով բռնակալության մեջ։

Սակայն 2021 թ. եգիպտա-թուրքական հարաբերություններն սկսեցին բարելավման միտումներ դրսեւորել. Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նույնիսկ խոսեց «հարաբերություններում նոր փուլի սկզբի» մասին: Նոյեմբերին Կատարում աշխարհի ֆուտբոլի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Էրդողանն ու ալ-Սիսին նույնիսկ «աչքի ընկան» ձեռքսեղմումով։ Նոյեմբերի 28-ին Չավուշօղլուն հայտարարեց փոխարտգործնախարարների մակարդակով երկրների միջեւ մոտալուտ խորհրդակցությունների մասին։ «Առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր կլինի նշանակել Եգիպտոսում մեր դեսպանին»,- հավելել է նա։ Նույն օրը տեղեկություններ են տարածվել, որ հանդիպումն անցկացրել են Թուրքիայի եւ Եգիպտոսի հետախուզական ծառայությունները, որոնց պատվիրակությունները հանդիպել են Եգիպտոսում եւ, ըստ թուրք պաշտոնյաների, «կարեւոր» բանակցություններ վարել: Ըստ նրանց՝ կողմերը պատրաստվում են բանակցություններ սկսել ռազմական, քաղաքական ու առեւտրային հարցերով, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը:

Եգիպտական հետախուզության առանձին աղբյուրներից մեկը հաղորդել է, որ պատվիրակությունները քննարկել են նաեւ, թե ինչպես մերձեցնեն իրար մոտեցումներն անվտանգության ընդհանուր հարցերով: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ «նախագահները Կատարում չեն բավարարվել ձեռքսեղմումով: Նրանք 30-45 րոպեանոց զրույց են ունեցել»: Լրատվամիջոցներից մեկն էլ այսպես է արտահայտվել. «Եգիպտոսի հետ գործընթացը սկսվել է: Մենք դժգոհությունները կթողնենք անցյալում… Եգիպտոսի եւ Թուրքիայի ղեկավարները քննարկել են Միջերկրական ծովում տիրող իրավիճակը եւ տնտեսական հարաբերությունները։ Հետագայում Եգիպտոսի հետ համաձայնագիր կկնքվի Լիբիայի օրինակով (ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ)։ Այսպիսով՝ Միջերկրական ծովը կկարողանանք վերածել թուրքական լճի»:

Ինտրիգ է առաջացնում Անկարայի պատրաստակամությունը՝ գործ ունենալու EMGF-ի հետ, որի առաջատար նախագիծը եղել է Արեւելյան միջերկրածովյան խողովակաշարը (EastMed), որը «Թուրքական հոսքի» մրցակիցն է: «EastMed»-ը պետք է իսրայելական եւ կիպրոսյան գազային հանքավայրերը կապեր Եվրոպայի հարավի հետ՝ ապահովելով ռուսական էներգիայի աղբյուրներին նրա այլընտրանքայնությունը։ Ինչպես նշվում է վաշինգտոնյան Մերձավոր Արեւելքի ինստիտուտի (MEI) հուլիսյան զեկույցում, 2021 թ. «EastMed»-ի ակնհայտ ձախողումը՝ կապված դրա տեխնիկական եւ առեւտրային կենսունակության վերաբերյալ մտահոգությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի՝ աջակցության տրամադրումից հրաժարման հետ, «առավել շահավետ էր Եգիպտոսի համար, քանի որ թուլացրեց դեպի եվրոպական շուկաներ այլընտրանքային երթուղին։

Ըստ այդ գնահատականների՝ 2022 թ. փետրվարից հետո ի հայտ եկած գլոբալ էներգետիկ իրավիճակն ամրապնդեց Եգիպտոսի դիրքերը։ «Քանի որ ԵՄ-ն փորձում էր նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանը վերածվեց այլընտրանքային մատակարարի, եւ եգիպտական հանգույցը լավագույն վիճակում էր կարճաժամկետ արտահանման ապահովման համար, ինչի կարիքն ուներ Եվրոպան,- ասվում է MEI-ի վերլուծության մեջ:-Եգիպտոսի ունակությունը՝ ավելացնելու հեղուկացված գազի արտահանման հզորությունները Իդկա եւ Դամիետա հեղուկացման կայաններում, ինչպես նաեւ ընդլայնելու Իսրայելից ներմուծումը, ամենաարագ տարբերակն էր տարածաշրջանային գազը Եվրոպա հասցնելու համար, հատկապես որ անհրաժեշտ ենթակառուցվածքների մեծ մասն արդեն գոյություն ուներ»:

Թեգեր: ԵգիպտոսԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սեփական ռեժիմի սպասարկուն

Սեփական ռեժիմի սպասարկուն

Քանի՞ բեւեռ կա, եւ ովքե՞ր են այսօրվա բեւեռախույզները

Քանի՞ բեւեռ կա, եւ ովքե՞ր են այսօրվա բեւեռախույզները

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist