Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դավադիրները փորձել են կապ հաստատել Ռուսաստանի հետ

Խումբը ծրագրել է ստեղծել նաեւ ստվերային ապստամբ բանակ

Դեկտեմբերի 9, 2022
Միջազգային
Դավադիրները փորձել են կապ հաստատել Ռուսաստանի հետ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
98
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառլսրուեի դաշնային դատարանն առաջիկայում կկողմնորոշվի, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի ոստիկանության լայնածավալ գործողության ընթացքում բերման ենթարկված անձանց նկատմամբ։ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նրանք բոլորը դավադիրներ են, ովքեր պատրաստվում էին գրավել Բունդեսթագը, սպանել մի խումբ քաղաքական գործիչների եւ փոխել երկրում կառավարման ձեւը։ Գերմանական «Der Spiegel»-ը նշել է, որ «ռայխսբուրգերները» մերժում են Գերմանիայի գործող պետական կարգը եւ ցանկանում են այն փոխարինել ոչ ժողովրդավարական համակարգով՝ ժողովրդավարականից անցում կատարելով միապետականի:

Պետական հեղաշրջման ձախողված փորձի գործը կարող է ունենալ նաեւ երկարաժամկետ լուրջ քաղաքական հետեւանքներ։ Չէ՞ որ հետաքննությունը ենթադրում է, որ «ռայխսբուրգերները» («կայսրության քաղաքացիները», այլ կերպ ասած՝ 1945-ից հետո գոյություն չունեցող նացիստական ռեյխի), ինչպես դավադիրներն էին իրենց անվանում, փորձել են կապեր հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ բանակում եւ քաղաքական շրջանակներում։

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած գործողությանը, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտ 3000 ոստիկան։ Նրանք խուզարկություններ ու ձերբակալություններ են կատարել երկրի 16 դաշնային նահանգներից 11-ում՝ թիրախում ունենալով 130 տուն: Արդյունքում 25 անձ բերման է ենթարկվել, եւս 27 հոգի քննչական գործողություններում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Ոստիկանությունը 22 բերման ենթարկվածների համարում է դավադրության անմիջական մասնակից, երեքը ակտիվ աջակիցներ են։ Նրանց մեջ կա նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ ոմն Վիտալիա Բ.: Ոստիկանության հաղորդագրություններում նրան այդպես են անվանում։ 39-ամյա ռուս կինը, փաստորեն, օգնականն էր գլխավոր կասկածյալի՝ 71-ամյա արքայազն Հենրի 13-րդի, ով Ռոյսների ընտանիքի ներկայացուցիչ է, այն ընտանիքի, որը ղեկավարում էր Թյուրինգիան ընդհուպ մինչեւ 1918 թ. հեղափոխությունը եւ զգալի հարստություն է պահպանում, սեփականատեր է երկրի մի քանի ամրոցների: Հետաքննությունը կարծում է, որ «կայսրության քաղաքացիները» ծրագրել էին նրան պետական հեղաշրջումից հետո դարձնել Գերմանիայի միապետ։

Դավադիրների ծրագրերը, որոնք ներկայացվել են մամուլի եւ ոստիկանության կողմից, ցնցող են իրենց ծավալներով եւ ֆանտաստիկությամբ։ «Ռայխսբուրգերները» պատրաստվում էին գրավել Բունդեսթագի շենքը, սպանել քաղաքական գործիչների մի մասին (գուցե նույնիսկ՝ կանցլեր Օլաֆ Շոլցին) եւ համընդհանուր ապստամբություն բարձրացնել։ Ինչպես հաղորդվում է, Հենրի 13-րդը, ումից, ի դեպ, Ռոյսի տունը հրաժարվել է արդեն իսկ նրա ձերբակալության օրը, հավատում է, որ Գերմանիան ղեկավարում է գաղտնի կառավարությունը՝ «խորքային պետությունը»։ Հենց նրա դեմ էին պատրաստվում ապստամբել «ռայխսբուրգերները»։ Միեւնույն ժամանակ նրանք հույսը դրել էին մեկ այլ «խորքային պետության» օգնության վրա, որը, նրանց կարծիքով, վերահսկում է ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Նրա հետ, իբր, պետք է կապ հաստատեր Վիտալիա Բ.-ն։

Բռնի հեղաշրջումից հետո խումբը մտադիր էր երկրում հաստատել սեփական կառավարությունը՝ Հենրի 13-րդի գլխավորությամբ։ Դավադիրները «կարծել են, որ իրենց այդ «կառավարությունը» կսկսի արտաքին քաղաքական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, քանի որ Գերմանիայի ժողովրդավարական ԱԳՆ-ն Աննալենա Բերբոկի գլխավորությամբ խզել է գրեթե բոլոր կապերը Մոսկվայի հետ:

Հավանաբար, հենց այդ նպատակով արքայազն Ռոյսն իր կյանքի գործընկեր Վիտալիա Բ.-ի միջոցով փորձել է կապ հաստատել ռուսական հաստատությունների հետ։ Սակայն քննիչներին չի հաջողվել ապացույցներ գտնել, որ այդ հաստատություններն արձագանքել են արքայազն Ռոյսի առաջարկներին։

Այս ամենը կարող էր ծիծաղելի տարօրինակություն ու անհեթեթություն թվալ, եթե չլինեին հնարավոր հեղաշրջման մասին հրապարակված տվյալները։ Նրա առանցքային մասնակիցը 58-ամյա Բիրգիթ Մալսակ-Վինկեմանն էր: Հիմա նա դատավոր է Բեռլինում, իսկ նախկինում Բունդեսթագի անդամ է եղել ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից: Դավադիրները փորձել են զինվել։ Դեկտեմբերի 7-ին ձերբակալվածների թվում Բունդեսվերի մի քանի պաշտոնաթող զինվորականներ կան, ինչպես նաեւ գերմանական բանակի հատուկ նշանակության ուժերի էլիտար խմբի՝ KSK ստորաբաժանման գործող սպա: Հետաքննությունը խորհրդարանի ենթադրյալ գրավման անմիջական տեխնիկական կազմակերպիչ է համարում 69-ամյա Ռյուդիգեր ֆոն Պ.-ին, ով, իբր, ակտիվորեն փորձել է «ռայխսբուրգերների» նոր կողմնակիցներ հավաքագրել։ Բունդեսթագի պատգամավոր Բեռնդ Ռիկզինգերն առաջարկել է ժամանակավոր կամ ընդմիշտ լուծարել KSK-ն։

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկները որեւէ կապ չեն պահպանում «ահաբեկչական խմբավորումների կամ այլ անօրինական միավորումների ներկայացուցիչների հետ»։ Այս թեմայով խոսել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա շեշտել է, որ «ռուսական որեւէ միջամտության մասին խոսք լինել չի կարող», եւ որ Կրեմլը «ռայխսբուրգերների» դավադրության պատմության մասին իմացել է ԶԼՄ-ներից։

Հետաքննիչների տեղեկություններով՝ Ռոյսի գլխավորությամբ կասկածյալները Բունդեսթագի վրա հարձակման ընթացքում պլանավորել էին ձերբակալել շատ քաղաքական գործիչների: Կազմակերպության անդամները ենթադրաբար ելնում էին այն հանգամանքից, որ խորհրդարանի գրավմանը պետք է հուզումներ հաջորդեն ողջ երկրում: Նրանց պատկերացմամբ՝ իրական գործողությունների ընթացքում պետության անվտանգության ուժերի մի մասը կհամագործակցի ահաբեկչական խմբավորման հետ, ինչի արդյունքում տեղի կունենա «պետական հեղաշրջում»։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ կազմակերպության անդամներին միավորել է Գերմանիայում պետական ինստիտուտների եւ ժողովրդավարության նկատմամբ բացասական վերաբերմունքը, ինչի արդյունքում նրանց գլխում ծագել է պետական կարգը բռնությամբ փոխելու միտքը։ Ուստի գլխավոր դատախազությունը մտադիր է պարզել, թե արդյոք ենթադրյալ ահաբեկիչները մեղավո՞ր են նաեւ պետական հեղաշրջման նախապատրաստության մեջ։

Հետաքննությունը պարզել է, որ խումբը ծրագրել է ստեղծել ստվերային ապստամբ բանակ, որը պետք է կյանքի կոչեր իշխանությունը տապալելու իրենց ծրագրերը։ Այս, այսպես կոչված, «հայրենիքի պաշտպանության վաշտերը» պետք է տարածվեին ողջ Գերմանիայում: Քննիչները պարզել են, որ խումբը փորձել է զենք եւ զինտեխնիկա ձեռք բերել տարբեր եղանակներով: Կազմակերպվել են նաեւ ուսումնական կրակահերթեր։ Ըստ «Spiegel»-ի՝ խիստ կասկածելի է, որ խումբը մեկ տասնյակ արբանյակային հեռախոսներ է գնել։ Հետաքննությամբ հաստատվել է նաեւ, որ կազմակերպության անդամների դրամապանակներում եղել են բացառիկ խոշոր գումարներ։

Թեգեր: ԳերմանիաԵՄԵվրոպաՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ

Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ

Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու ջերմ հյուրընկալությունը հիացրել են հյուրերին

Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու ջերմ հյուրընկալությունը հիացրել են հյուրերին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist