Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բոլոր ճանապարհները տանում են դեպի ընտրություններ

Ռազմագործողության իմիտացիա՞, թե՞ իրական ներխուժման վտանգ

Դեկտեմբերի 10, 2022
Միջազգային
Բոլոր ճանապարհները տանում են դեպի ընտրություններ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
67
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխող վերնախավը նախատեսում է հանդես գալ համընդհանուր ընտրությունների՝ ժամկետից շուտ անցկացման նախաձեռնությամբ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները, ովքեր ներկայացնում են նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ենթադրում են, որ վաղաժամկետ քվեարկությունը 2023 թ. գարնանը հնարավորություն կտա գոնե մասամբ փոխհատուցել իշխանության վարկանիշի անկման շուրջ ստեղծված իրավիճակը եւ անակնկալի բերել ընդդիմության առաջնորդներին: Հասարակական կարծիքի հարցումները ցուցադրում են, որ ազգայնականների հետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կոալիցիան սկսել է նկատելիորեն զիջել հակադիր ճամբարին։

Այն, որ Անկարան աշխատում է արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման պլանի վրա, «Ալ Քուդս ալ Արաբիին» հայտնել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած պաշտոնյաները: Նրանց խոսքերով՝ Էրդողանի կողմնակիցներն «Ազգայնական շարժում» գործընկեր կուսակցության հետ համակարգմամբ փորձում են հնարավորինս հարմար ժամանակ ընտրել՝ պայքարելու նախագահական աթոռի եւ պատգամավորական մանդատների համար։ Պաշտոնատար դեմքերը պնդում են, որ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնց հավանությունը բավարար կլինի՝ նախաձեռնությունը Ազգային մեծ ժողովով անցկացնելու համար, առայժմ համակարծիք են, որ համեմատաբար հարմարավետ սցենարը քվեարկությունը 2023 թ. գարնանը, բայց ոչ սուրբ ռամադան ամսին (մարտի 22-ապրիլի 21) կազմակերպելն է:

Քաղաքական շրջանակները կարծում են, որ նախապես սահմանված ժամկետը` 2023 թ. հունիսը, պարտվողական է եւ կարող է ազդել ընտրողների մասնակցության վրա. դա Թուրքիայի քաղաքացիների ամառային արձակուրդների, երկրի ներսում ու արտասահմանում ճամփորդությունների ժամանակն է: Տեղի սոցիոլոգները պնդում են, որ յուրաքանչյուր ձայն կարեւոր դեր կունենա առաջիկա ընտրություններում։ Կարծիք կա, որ Էրդողանն անգամ երկրորդ փուլում չի կարողանա հաղթել։ Ժամկետների հնարավոր փոփոխությունը, ըստ հեղինակների մտադրության, կօգնի ապակողմնորոշել վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքին, որը մինչեւ հիմա չի հստակեցրել իր ռազմավարությունը եւ նախագահի միասնական թեկնածու չի առաջադրել, որը եւ կդառնա երկրի գործող ղեկավարի հիմնական հակառակորդը։

Կառավարության վարկանիշը տագնապալի անկում է ապրում, եւ թվում է, թե նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը չի շրջել երկարաժամկետ այս միտումը։ «Ալ Մոնիտոր/Պրեմիսեի» հարցման արդյունքները, որոնք օրերս են հրապարակվել, ցույց են տալիս, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակում է մնալ ամենահայտնի ուժը. հարցվածների 28 տոկոսը, եթե ընտրությունները կայանային հենց վաղը, կքվեարկեր այդ ուժի օգտին: Երկրորդ տեղը 24 տոկոսով բաժին է հասել Ազգային մեծ ժողովի ամենամեծ ընդդիմադիր հարթակին՝ Ժողովրդահանրապետական կուսակցությանը: Այդուհանդերձ, ուժերի դասավորվածության մասին կարելի է դատել միայն դաշինքների պրիզմայով։ «Ալ Մոնիտոր/Պրեմիսեի» ուսումնասիրության համաձայն՝ իշխանությունների հակառակորդների՝ վեց կուսակցությունների դաշինքը չորս տոկոսային կետով առաջ է անցել «Արդարություն եւ զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների դաշինքից. առաջինն այսօր կստանար ընտրողների 36 տոկոսի, իսկ երկրորդը՝ 32 տոկոսի ձայները:

Թվում է, թե արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնց ընկալումը հասարակության շրջանում պետք է լարվածություն առաջացներ գոնե ստամբուլյան ահաբեկչության ժամանակ, եւ որը սկիզբ դրեց Սիրիայում եւ Իրաքում «Սուր-ճանկ» օդային գործողությանը, առաջվա պես վերջին հերթին է հուզում լսարանին: Ըստ «Ալ Մոնիտոր/Պրեմիսեի» ուսումնասիրության՝ արագ աճող արժեզրկումը եւ գների աճը առաջին պլան են մղվում որպես Էրդողանի վերընտրման ճանապարհը բարդացնող հիմնական երեւույթներ: Այսպես՝ հարցվածների 67 տոկոսը հայտարարել է, որ ժողովրդական տնտեսության մեջ առկա իրավիճակը ներկայացնում է այն առանցքային խնդիրը, որի հետ այսօր բախվում է երկիրը։ Դրան հաջորդում են Թուրքիայում փախստականների (10), արդարադատության համակարգի աշխատանքի (9) եւ գործազրկության (7 տոկոս) խնդիրները։

Թուրքական իշխանամետ փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ արտահերթ ընտրությունների անցկացումը հավանական տարբերակ է: Սակայն շատ բան կախված կլինի մի շարք հանգամանքներից. մինչեւ ընտրությունները Էրդողանը կպնդի ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում, որովհետեւ Թուրքիայում դա սովորաբար միշտ օգնում է նախագահի վարկանիշին: Այդ դեպքում ազգայնականությունը կաճի, եւ ազգայնական ձայները բաժին կհասնեն Էրդողանին:

Կա եւս մեկ գործոն, որը պետք է նկատի ունենալ. Թուրքիայի ընդդիմադիր դաշինքում է «Լավ կուսակցությունը», որը ժամանակին դուրս է եկել «Ազգայնական շարժում» կուսակցությունից եւ իրեն քաղաքական համակարգում դրսեւորում է որպես ազգայնական երկրորդ կուսակցություն: Ամեն դեպքում՝ եթե սկսվի «Սուր–ճանկ» գործողության երկրորդ փուլը, բացառված չէ, որ «Լավ կուսակցությունը» սատարի Էրդողանին: Էրդողանի կողմնակից վերլուծաբանները վստահ են, որ այսպես հեռանկար կբացվի ընդդիմադիր բլոկում պառակտում մտցնելու համար: Ցամաքային գործողություններն Էրդողանին հնարավորություն կտան քրդամետ ժողովրդադեմոկրատական ուժերին որպես հրեշ ներկայացնել, մինչեւ այն աստիճան, որ դադարեն հարել ընդդիմադիր ճամբարին:

Էրդողանի նպատակն այն է, որ մարդիկ ավելի շատ խոսեն ոչ թե տնտեսական խնդիրների, այլ ազգային անվտանգության մասին։ Հարցումների համաձայն՝ իշխող կուսակցության վարկանիշի վրա ռազմական գործողությունների ազդեցության տեւողությունը 3-4 ամիս է։ Դրանից հետո միտումը նվազում է։ Դա նշանակում է, որ Էրդողանը ընտրություններից մի քանի ամիս առաջ կարող է գործողություն իրականացնել Սիրիայում:

Ընտրություններից առաջ Թուրքիան նոր թափ է հաղորդել արաբական աշխարհի հետ հաշտեցման գործընթացին՝ տնտեսական շահաբաժիններ ստանալու համար: Այդ գումարները, ինչպես նշում են թուրք տնտեսագետները, իրենց զգացնել կտան արդեն 2023 թ. գարնանը, ուստի այդ հանգամանքը նույնպես կարող է արտահերթ ընտրությունների անցկացման պատճառ լինել:

Թուրքիան վերջերս Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ անցկացրեց Իրանի հետ վերջինիս սահմանին: Այնպիսի տպավորություն էր, որ Անկարան ու Բաքուն «Եղբայրական բռունցք» անվանումը ստացած համատեղ զորավարժություններն անում են ի պատասխան Ադրբեջանի սահմանին Իրանի անցկացրած վերջին զորավարժությունների: Սակայն Հունաստանում կարծում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները տարբերակներ են մշակում Աթենքի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար: Հունական կողմի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են աչք տնկել Էգեյան ծովի վիճելի տարածքների վրա, ինչի ապացույցը այն է, որ զորավարժությունների ընթացքում մշակվել է ծովից կղզու տարածք զորք նստեցնելու հնարավորությունը: Նաեւ մշակվել է ջրային խոչընդոտների հաղթահարումը: Աթենքում վստահ են, որ եթե զորավարժությունները ցամաքային բնույթ ունենային, այդ բաղադրիչի մշակումն անիմաստ կլիներ:

Այդ դեպքում մեկ այլ հարց է առաջանում, թե ինչու է Անկարան Իրանի հետ սահմանին մշակում Հունաստանի վրա հարձակվելու տարբերակները: Չէ՞ որ ցանկացած ռազմական գործողության ժամանակ կարեւոր դեր են կատարում տեղանքային առաձնահատկությունները:  Բացառված չէ, որ Էրդողանը ոչ մի ռազմագործողության մասին էլ չի մտածում: Ընտրությունների նախօրեին նրան աղմուկ էր անհրաժեշտ, ինչն ապահովվեց, եւ պարտադիր չէ հարձակվել, երբ չգիտես, թե ինչ ավարտ կունենա հարձակումդ: Ավելին՝ թե իրանա-հայկական եւ թե հունական երկու ուղղություններում Էրդողանը կարող է պարտություն կրել, ինչը կզրոյացնի ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը: Թուրքիայի նախագահը արկածախնդրության չի դիմի: Այն, որ միասնական Արեւմուտքը շահագրգռված է Էրդողանի կուսակցության պարտությամբ եւ Անկարայի ագրեսիվ հարձակումների դեպքում կարող է սատարել նրա հակառակորդներին, Թուրքիայի առաջնորդին կստիպի ռազմագործողության իմիտացիան վեր դասել իրական ներխուժումներից: Իսկ այդ իմիտացիան օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընտրությունների, այլ ոչ թե ազգային անվտանգության խնդիրների լուծման համար:

Բայց եթե Թուրքիան, այնուամենայնիվ, որոշի հարձակվել, նրան պատժելու լավագույն միջոցը կլինի գործողության իրականացումը հենց նրա տարածքում: Անկախ արդյունքից՝ նման օպերացիան կարագացնի արժեզրկման տեմպերը երկրում եւ կհանգեցնի ընտրություններում Էրդողանի պարտությանը: Հաշվի առնելով այն, թե այդ գործիչը որքան թշնամիներ ունի Արեւմուտքում ու երկրի ներսում, իրադարձությունների նման ընթացքն ամենեւին էլ անտրամաբանական չի թվում:

Թեգեր: ընտրություններԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախը, Անջելա Դեւիսը, Նելսոն Մանդելան

Արցախը, Անջելա Դեւիսը, Նելսոն Մանդելան

Հնազանդ՝ հանճարի ձայնին

Հնազանդ՝ հանճարի ձայնին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist