Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանը հայտնվել է թակարդում

Հիմար պատասխան՝ «ինքդ ես հիմարը» տրամաբանությամբ

Դեկտեմբերի 17, 2022
Միջազգային
Էրդողանը հայտնվել է թակարդում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
73
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել թուրքական դատարանի վճռի առնչությամբ, որը դեկտեմբերի 14-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է երկու տարի յոթ ամիս տասնհինգ օրվա ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Ամերիկացի սենատորների կարծիքով՝ որոշումը «ցույց է տալիս Թուրքիայի շարունակական անկումը դեպի ավտոկրատիա»։ Քաղաքապետն այն ընդդիմադիր գործիչների թվում է, ովքեր կարող են բարդացնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2023 թ. վերընտրվելու հնարավորությունը։ Փորձագետները, սակայն, կարծում են, որ դատարանի վճիռը կարող է զենք դառնալ իշխանության քննադատների ձեռքում:

Պետքարտուղարությունը «խորապես մտահոգված եւ հիասթափված է» Իմամօղլուի դատապարտմամբ: Այսպես է իրավիճակին անդրադարձել գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Այդ անարդար դատավճիռը հակասում է մարդու իրավունքների հարգմանը, հիմնական ազատություններին ու օրենքի գերակայության սկզբունքներին,- նշել է դիվանագետը:- Մենք առաջվա պես լրջորեն անհանգստացած ենք, որ շարունակվում է մեղադրանքների առաջադրումը քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին, Թուրքիայի քաղաքական ու գործարար առաջնորդներին: Մտահոգում է նաեւ երկարաժամկետ նախնական կալանքի պրակտիկան»:

Իր հերթին՝ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ստամբուլի քաղաքապետի դատավճիռը ցուցադրում է Թուրքիայի աստիճանական վերածումը բռնապետության: «Ազատ ընտրությունները ներկայացնում են ժողովրդավարության կենսական ուժը: Էրդողանը չի կարող արգելել իր քաղաքական հակառակորդներին՝ զբաղեցնելու պաշտոններ եւ միեւնույն ժամանակ այնպիսի տեսք ընդունել, թե կիսում է մեր արժեքները»,- շեշտել են օրենսդիրները:

Իմամօղլուն՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամը, գրգռիչ է դարձել Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար այն բանից հետո, երբ կարողացավ ստանալ ստամբուլցիների աջակցությունը 2019 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Քաղաքապետարանում Իմամօղլուի հակառակորդները քաղաքն անմիջապես չհանձնեցին ընդդիմությանը. իշխանությունները հրաժարվեցին վավեր ճանաչել մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները եւ վերընտրություններ նշանակեցին հունիսի 23-ին: Այս դեպքում Իմամօղլուն էլ ավելի վստահ հաղթանակ տոնեց՝ առավելության հասնելով ձայների ճնշող մեծամասնությամբ: Ընտրություններում կրկնակի հաղթանակից հետո նորընտիր քաղաքապետը հիմար է անվանել այն մարդկանց, ովքեր որոշել են կրկին ստուգել արդյունքները: Այսպիսի արտահայտություններն էլ ճանապարհ հարթեցին նրա հետապնդման համար:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չի բացառել, որ դատարանի վճիռը կարող է վերանայվել: «Թուրքիան իրավական պետություն է, դատական գործընթացը շարունակվում է, ոչ ոք իրավունք չունի իշխանության դատական ճյուղի ներկայացուցիչներին հրահանգներ տալ,- շեշտել է նա:- Ստամբուլի քրեական գործերով 7-րդ դատարանի որոշումը վերջնական չէ, այն կարող է բողոքարկվել: Համաձայն մեր օրենսդրության՝ որոշումները, ընդունված առաջին ատյանի դատարանների կողմից, ենթակա են բողոքարկման»:

Ի դեպ, բողոքարկման գործընթացը, ըստ մի շարք ենթադրությունների, կարող է տեւել երեք ամսից մեկ տարի: Դատավճռի վերջնական հաստատման դեպքում Իմամօղլուն կարող է զրկվել իր պաշտոնից՝ կապված քաղաքական ակտիվության հնգամյա արգելքի հետ:

«Մենք բոլորս վկաներ ենք, թե ինչպես է կործանվում արդարադատությունը, ինչպես է պետությունը փտում հանուն մեկ մարդու, եւ եռման ինչպիսի կետի են հասել վրիժառության զգացմունքները,- ասել է Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Ստամբուլի հազարավոր բնակիչների առաջ, ովքեր հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ դատավճռի լուրից հետո։- Մենք մինչեւ վերջ ձգտելու ենք հասնել արդարության։ Մի բուռ մարդիկ չեն կարող խլել ժողովրդի տված իշխանությունը։ Մեր պայքարն էլ ավելի ուժեղ է լինելու: Մենք իդեալներ ունենք, դրանցից չենք հրաժարվի»։

Ինքը՝ Իմամօղլուն, իր դեմ դատարանի կայացրած դատավճիռը «խոր անարդարություն» է որակել, ինչը «ապացուցում է, որ այսօրվա Թուրքիայում արդարություն չկա»: Նա ընտրողներին կոչ է արել այդ դատավճռին պատասխանել նախագահական ու խորհրդարանական ընտրություններում, որոնք պլանավորված են 2023 թ. հունիսին: «Ես հավատում եմ, որ հանրությունը կկառուցի ընդհանուր ապագա: Ես չեմ վախենում որոշումներից, որոնք թելադրում են գործող իշխանությունները: Բախտս բերել է, որ հետեւումս ստամբուլցիներն են կանգնած, 16 մլն ստամբուլցիները»,- ասել է Ստամբուլի քաղաքապետը՝ դիմելով իր կողմնակիցներին: Իսկ մինչ այդ թվիթերյան իր էջում նա գրել էր. «Դատավճիռը ոտնձգություն է Ստամբուլի միլիոնավոր բնակիչների կամքի դեմ, ովքեր երեք տարի առաջ ժողովրդավարական ճանապարհով ընտրել են իրենց քաղաքապետին»:

Փորձագիտական շրջանակներում վստահ են, որ Իմամօղլուի դեմ արշավը կարող է զենք դառնալ Էրդողանի դեմ, բայց ավելի շուտ՝ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում։ Թուրքական քաղաքական մշակույթի համար քաղաքական հոդվածով բանտում որոշակի ժամանակահատված անցկացրած մարդը գրեթե պատրաստի առաջնորդ է: Էրդողանը նույնպես ժամանակին պատիժը կրել է բանտում, սա հայտնի փաստ է։ Թուրքիայում բանտարկման ընկալումը բոլորովին այլ է, եթե, իհարկե, խոսքը հստակ քրեական պատմության մասին չէ։ Բայց սա այդ դեպքը չէ: Այս առումով Իմամօղլուն պետք է շնորհակալություն հայտնի Էրդողանին: Հնարավոր չէ պնդել, որ այդ ժամանակահատվածում նրան կմոռանան: Դա, շատերի կարծիքով, խնդիրներ կստեղծի գործող նախագահի համար, քան ձեռքբերումներ կապահովի: Հասկանալի է, որ խոսքը մտացածին, զուտ քաղաքական վճռի մասին է: Իմամօղլուն երիտասարդ քաղաքական գործիչ է, բայց առաջին տարին չէ այդ ոլորտում: Գուցե ոչ երկար, բայց, այնուամենայնիվ, այդքան մեծ քաղաք է գլխավորել: Նա հիանալի հասկանում է խաղի կանոնները:

Հարկ է նշել, որ Ստամբուլի քաղաքապետն առայժմ չի առաջադրվել 2023 թ. համապետական ընտրություններում որպես ընդդիմության հնարավոր միասնական թեկնածու: Դա նկատելի հարված է ընդդիմությանը, սակայն ծայրահեղ ծանր չէ, որովհետեւ, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, Թուրքիայում կան մարդիկ, որոնց ընդդիմադիր ճամբարը կարող է առաջ մղել:

Թեգեր: ընտրություններԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Վտանգավոր զարգացումներ Բերձորի միջանցքի շուրջ

Խաղաղությունն ու անվտանգությունը թուղթ չեն

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պատիժը պետք է տարբերվի վրեժխնդրությունից, ինչպես արեւը՝ լուսնից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist