Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ինչպիսի ռազմածովային ներուժ կունենա եռակողմ հարթակը

«AUKUS»-ն անցնում է ծրագրերի իրականացման գործառնական փուլ

Հունվարի 13, 2022
Միջազգային
Ինչպիսի ռազմածովային ներուժ կունենա եռակողմ հարթակը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
347
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի ղեկավարների կողմից 2021 թ. սեպտեմբերի 15-ին հայտարարված պաշտպանության ու անվտանգության բնագավառում ընդլայնված եռակողմ գործակցությունը՝ «AUKUS»-ը, արդեն «միս ու արյուն» է ստանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ավստրալիան 2.5 մլրդ ամերիկյան կամ 3.5 մլրդ ավստրալիական դոլարի համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ «Abrams» տանկեր եւ այլ զրահատեխնիկա գնելու շուրջ՝ բանակի նավատորմն արդիականացնելու համար: Այդ մասին գրել էր «The Sydney Morning Herald»-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնին։ Թերթի տվյալներով՝ Ավստրալիան մտադիր է մինչեւ 2025 թ. ստանալ եւ ընդունել 75 M1A2 «Abrams» տանկ, մի քանի տասնյակ զրահատեխնիկա եւ հարակից տեխնիկա։ Ինչպես նշել է Ավստրալիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը, նոր տեխնիկան կփոխարինի 2007-ին գնված 59 հնացած M1A1 տանկերին։ Համաձայնագրով Ավստրալիան, բացի տանկերից, կստանա նաեւ 29 ականազերծող M1150 զրահամեքենա, 18 զրահապատ կամուրջ (հիմնված M1 «Abrams» տանկի վրա) եւ 6 զրահատեխնիկա: Ըստ համաձայնագրի՝ առաջին մատակարարումները կավարտվեն 2024 թ.։ («Abrams» M1 տանկը հագեցած է զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանության համակարգով, ունի նաեւ ճառագայթման եւ քիմիական հետախուզության սարքեր)։

2021 թ. նոյեմբերի 22-ին ստորագրված՝ «Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների միջեւ ծովային միջուկային շարժիչների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը» թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին փոխանակել «ծովային միջուկային շարժիչների մասին տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ռազմական ռեակտորների հետազոտության, մշակման, նախագծման, արտադրության, շահագործման, կարգավորման եւ հեռացման համար»: Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մնա մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը, երբ այն «ավտոմատ կերպով կերկարաձգվի չորս լրացուցիչ ժամկետով՝ յուրաքանչյուրը վեց ամսով», այսինքն՝ եւս երկու տարով։

«AUKUS»-ի գործընկերության առաջին նախաձեռնությունը 1.5 տարվա ուսումնասիրության շրջանն է «Ավստրալիա ռազմական հնարավորություններ հասցնելու լավագույն ուղին գտնելու համար»: Տվյալ ուսումնասիրությունը պետք է ներառի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջուկային սուզանավերի ծրագրերի մշակումը «ավստրալիական կարողությունները հնարավորինս շուտ շահագործման հանձնելու համար»: Այսինքն՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պատրաստվում են օգտագործել Ավստրալիայի հետ համատեղ նախագիծը՝ սեփական միջուկային սուզանավերի նավաշինական ծրագրերը մշակելու համար։

Ի դեպ, ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի «USNI News»-ի պաշտոնական կայքը, հրապարակելով իր գնահատմամբ անցած տարվա գլխավոր ռազմածովային իրադարձությունների ցանկը, առաջին հորիզոնականը տրամադրել է «AUKUS»-ին։ Ատոմային սուզանավերի նավատորմի ոլորտում Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան ունեն երկար տարիների փորձ. ԱՄՆ-ը այս դասի սուզանավեր ունի դեռեւս 1954-ից, իսկ Մեծ Բրիտանիան՝ 1960-ից: Կարեւոր է նշել, որ բրիտանական միջուկային սուզանավերի նավատորմի ստեղծումը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ այն բանից հետո, երբ կողմերը 1958 թ. ստորագրեցին պաշտպանական համաձայնագիր: Սա մինչ օրս ԱՄՆ միջուկային սուզանավերի տեխնոլոգիան այլ պետության փոխանցելու միակ նախադեպն էր: Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ «AUKUS»-ի ստեղծումը խիստ կարեւոր նշանակություն է ստանում մեր ժամանակներում համաշխարհային քաղաքականության համար։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կազմակերպությունների եւ գլոբալ քաղաքականության կարգավորման բաժնի գիտաշխատող Ալեքսանդր Ալյոշինը երեք երկրների փոխգործակցության ընդլայնման նախապայման է համարում նրանց պատմական, մշակութային, գաղափարական, իրավական, ինքնության եւ քաղաքակրթական հենքը։ Չնայած դրան՝ «AUKUS»-ի ստեղծման հիմնական պատճառը նա տեսնում է Չինաստանի ինժեներա-տեխնիկական կազմի ուժեղացումը, ինչպես նաեւ քաղաքական ու ռազմական ներուժը զսպելու ցանկությունը։ «Ավստրալիայի ռազմածովային ուժերում միջուկային սուզանավերի հայտնվելը կհանգեցնի ստորջրյա տարածքում Չինաստանի եւ Ավստրալիայի միջեւ ռազմավարական հավասարակշռությանը՝ հավասարեցնելով կողմերի հնարավորությունները»,- գրում է Ալյոշինը։

Հավելենք, որ եռակողմ գործակցությունը հետաքրքրությոն է ներկայացնում այլ առումներով եւս. Միացյալ Նահանգները եւ Ավստրալիան 1957 թ. կնքել են խաղաղ ատոմային համագործակցության համաձայնագիր (այն երկարաձգվել է 1979-ին, ապա նաեւ՝ 2010 թ.)։ Դրա շրջանակներում Ավստրալիան ԱՄՆ-ին է վաճառում իր ուրանի արտահանման 1 մլրդ դոլարի մոտ 36 տոկոսը։ Միացյալ Նահանգները նաեւ ավստրալիական ուրանի հիմնական վերամշակողն է, մինչդեռ Ավստրալիայում ներկայումս ատոմակայաններ չկան։ Այդպիսով՝ ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հետ աշխատանքն Ավստրալիային հնարավորություն կտա ձեռք բերելու անհրաժեշտ իրավասությունները: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կարագացնի Ավստրալիայի կողմից իր առաջին միջուկային էներգիայով աշխատող սուզանավի կառուցումը նախատեսված ժամկետից հինգ տարի շուտ, եւ արդեն 2030-ականների սկզբին կարող է գործարկել առաջին միջուկային սուզանավը: Համագործակցությունը ձեռնտու է նաեւ Մեծ Բրիտանիային, վերջինս հնարավորություն է ստանում ներգրավվել Ավստրալիայի համար սուզանավերի կառուցման նախագծում ԱՄՆ նավաշինարանում՝ ավստրալական կապալառուի անվան տակ:

Հասկանալի է, որ, ի պատասխան «AUKUS» ձեւաչափի ստեղծման, Չինաստանը կշարունակի ավելի ակտիվորեն զարգացնել իր ռազմական հզորությունը եւ պաշտպանական կարողությունները ինժեներական եւ տեխնիկական անձնակազմում: Ըստ ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի «USNI News»-ի պաշտոնական կայքի՝ ռազմածովային նավատորմի զարգացման համար ձեռնարկած միջոցառումների կարեւորությամբ երկրորդ տեղում է գտնվում Չինաստանը։ Նոյեմբերին հրապարակված՝ Պենտագոնի՝ Չինաստանին նվիրված զեկույցի համաձայն՝ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի նավատորմը նավերի քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել՝ հասնելով եւ գերազանցելով ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նախատեսված 355 նավը: Պենտագոնի հաշվարկներով՝ մինչեւ 2030 թ. չինական նավատորմը կաճի՝ հասնելով 460 միավորի: Բացի այդ, Չինաստանն առաջընթաց է գրանցում թշնամու նավերին սպառնացող հեռահար բալիստիկ հրթիռներ տեղակայելու ծրագրերի մասով: Դեռեւս նոյեմբերին «USNI News»-ը տեղեկացրել էր, որ Կենտրոնական Չինաստանի Տակլամական անապատում ստեղծվել է համալիր զորավարժարան՝ ամերիկյան ավիակիրների տեսքով կեղծ թիրախների ուղղությամբ հականավային զինատեսակներով հեռահար մարտեր վարելու համար։

Եթե այս ամենին հավելենք այն, որ Արեւմուտք-ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ավելի լարված բնույթ են ստացել, ինչի հետեւանքով սերտանում են Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները տարբեր մակարդակներում, ինչպես նաեւ հաշվի առնենք Ռուսաստանի ռազմական եւ ռազմածովային հնարավորությունները, ապա տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի արագացումն էականորեն մեծացնում է ապագայում վտանգավոր միջադեպերի հավանականությունը։ Բնականաբար, շահերի բախումը չի սահմանափակվի միայն տվյալ տարածաշրջանով։ «USNI News»-ի ցուցակում թեեւ Ռուսաստանը զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն 2021 թ. համաշխարհային ռազմածովային իրադարձությունների առաջատարներն են ռուսական նոր ռազմավարական միջուկային սուզանավի՝ «Բելգորոդի» վերաբերյալ մանրամասները, որը շահագործման կհանձնի «Պոսեյդոն» միջուկային տորպեդոն, եւ հոկտեմբերին Ռուսաստանի ռազմածովային ուժերի կողմից Բարենցի ծովում սուզանավից «Ցիրկոն» հրթիռի փորձարկումը։

Թեգեր: ԱՄՆՄեծ Բրիտանիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Լրացուցիչ բարդություններ՝ բարեփոխումների բարի նպատակով

Լրացուցիչ բարդություններ՝ բարեփոխումների բարի նպատակով

«Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն»

«Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist