Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Թուրանի բանակն» արտաքին լուրջ խոչընդոտներ ունի

Թյուրքական պետությունները չեն ուզում ինտեգրացիայի այդպիսի բարձր աստիճան զարգացնել

Հունվարի 14, 2022
Միջազգային
«Թուրանի բանակն» արտաքին լուրջ խոչընդոտներ ունի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
448
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անկարայից պահանջում են թյուրքական պետությունների համար ձեւավորել ընդհանուր զինված ուժեր: Այսպիսի կոչերը հաճախակիացել են նախկին զինվորականների շրջանում՝ Ղազախստան ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքեր ուղարկելու ֆոնին: Այս թեմայով խոսել է նաեւ պաշտոնաթող փոխծովակալ Ջիհատ Յայջին: Նրա հրապարակումը «Ենի Շաֆաք» թերթում հայտնվել է հունվարի 12-ին: Ղազախստանում կատարվածին նվիրված իր վերլուծականում պաշտոնաթող փոխծովակալը նկատել է, որ Կենտրոնական Ասիայի այդ պետության շուրջ հունվարի սկզբի իրադարձություններն ապացուցել են թյուրքական պետությունների ռազմական բլոկի ստեղծման անհրաժեշտությունը, բլոկ, որը կպաշտպանի իր անդամների հետաքրքրությունները: Յայջին վատ է արտահայտվել Ղազախստան ՀԱՊԿ-ի զորքեր ուղարկելու մասին՝ կասկած հայտնելով ընդամենը մեկ շաբաթ տեւած առաքելության իրական մտադրությունների մասին:

Նրա խոսքերով՝ փաստից, որ զորակազմի կազմում ընդգրկվել են Հայաստանի զինված ուժերը, պետք է դասեր քաղի ողջ թյուրքական աշխարհը: «Դրա էությունը հետեւյալի մեջ է. Թուրանի բանակը պետք է ստեղծվի»,- շեշտել է նա: Այդ որքա՞ն է վախեցել Յայջին, որ համարում է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում Ղազախստան խաղաղապահների մուտքի մասին որոշումը ենթադրում է, որ «Թուրանի բանակը» պետք է ստեղծվի»…

Պաշտոնաթող փոխծովակալը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները շատ մոտ են կենտրոնաասիական խնդիրների համատեքստում. նրանց, իբր, միավորում է Չինաստանի նկատմամբ հայացքը՝ որպես մրցակցի: «Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն անհանգստացնում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին աշխարհաքաղաքական, սոցիոլոգիական ու ռազմավարական առումներով,- հայտարարել է Յայջին:- Նրանք ճակատ են ձեւավորել Չինաստանի դեմ: Միգուցե ռազմական առումով շարժում կա դեպի երկբեւեռ աշխարհակարգ»: Հրապարակման հեղինակը վստահ է, որ այս ֆոնին թուրքական վերնախավը չպետք է ընտրություն կատարի եվրասիականության եւ ատլանտիզմի միջեւ։ «Մենք պետք է լինենք թուրք ժողովուրդ, իսկ Անկարան պետք է լինի մեր կողմնացույցի կենտրոնը»,- ընդգծել է Յայջին։

Փոխծովակալը «Կապույտ հայրենիք» հայեցակարգի հիմնադիրներից է, ռազմաքաղաքական ծրագիր, որը սահմանում է Էգեյան եւ Միջերկրական ծովերում ընդարձակ իրավասության Թուրքիայի իրավունքը: Նախկին զորավարին անվանում են նաեւ Անկարայի եւ Տրիպոլիի միջեւ 2019 թ. կնքված ռազմական համագործակցության պայմանավորվածությունների գլխավոր ճարտարապետը։ Վերջին տարիներին նա հնչեղ նախաձեռնություններ է առաջ քաշել Թուրքիայի եւ Եգիպտոսի, Թուրքիայի եւ Իսրայելի, Թուրքիայի եւ Գազայի հատվածի միջեւ ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրեր կնքելու համար։ Չնայած այն բանին, որ Ռազմածովային ուժերից հեռանալուց հետո փոխծովակալը զբաղվել է ակադեմիական կարիերայով, նրան թուրքական վերնախավի ազդեցիկ մասի տեսակետների խոսնակ են համարում։

Հնարավոր է՝ իշխանության վերին էշելոններում իսկապես քննարկում են ռազմական բլոկների դերը: Ամեն դեպքում՝ հարկ է նշել, որ թյուրքական միասնական բանակի ստեղծման վերաբերյալ Յայջիի հրապարակումն առաջին նման առաջարկը չէ, որ հնչել է վերջին օրերին: Նման նախաձեռնությամբ, ինչպես նշել է «ՀՀ»-ն, հանդես է եկել նաեւ Ադրբեջանում Թուրքիայի նախկին ռազմական կցորդ Յուսել Կարաուզը: Նրա խոսքերով՝ ուժերի գլոբալ դիրքավորումը պահանջում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն զբաղվի ընդհանուր զինված ուժերի ստեղծմամբ, որոնք կարող են դիտվել որպես ՀԱՊԿ-ի նման կառույց: Եթե Անկարան ուշանա այդ նախաձեռնության իրականացման հարցում, ապա իրադարձությունները, նման Ղազախստանում կատարվածին, կարող են տեղի ունենալ նաեւ Կենտրոնական Ասիայի հարեւան տարածաշրջաններում:

Ինչպես «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի հետ զրույցում բացատրել է քաղաքական վերլուծաբան Քերիմ Հասը, Թուրանի բանակի նախագիծը Թուրքիայի ազգայնական շրջանակների նկրտումների արտացոլումն է։ «Այն փաստը, որ նման գաղափարները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, բացատրվում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի իրադարձություններով, Թուրքիայի քաղաքական ղեկավարության ընդհանուր հռետորաբանությամբ եւ, իհարկե, Ղազախստանում տեղի ունեցող դեպքերով,- նշել է վերլուծաբանը։- Չնայած այն հանգամանքին, որ նման գաղափարները մեծ տարածում ունեն քաղաքական վերնախավի որոշակի հատվածի շրջանում, դրանց իրականացման մի շարք էական սահմանափակումներ կան։ Վերլուծաբանի խոսքերով՝ երկրի զինված ուժերն այլեւս այնքան էլ ուժեղ չեն 2016 թ. հեղաշրջման փորձի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ «Տպավորիչ թվով որակյալ զինվորականներ հայտնվեցին բանտում, շատերը հեռացան»,- ասել է նա:

Հասը համոզված է, որ թյուրքական համատեղ զինված ուժերի գաղափարը պոպուլիստական հռետորաբանության տարր է: «Նույնիսկ եթե քաղաքական կոնյուկտուրայում «Թուրանի բանակի» ստեղծումը կարելի լիներ լրջորեն դիտարկել, ապա երկրի տնտեսությունը հնարավորություն չի տա դա անել,- հայտարարել է փորձագետը:- Թուրքիան շատ խոր ճգնաժամի մեջ է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական առումով: Հանրության մեծամասնությունը չի պաշտպանում թյուրքական պետությունների հետ այդքան ուժեղ մերձեցման գաղափարը: Եթե օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը, ապա նույնիսկ ամենաաննշան օրինակներից կարելի է եզրակացնել, որ բնակչության համար ավելի նախընտրելի է «արեւմտականացման» ընթացքը, քան թյուրքական պետությունների հետ «եղբայրական դաշինքի ձեռքբերումը»:

Հասն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ռազմական բլոկի նախագիծն արտաքին լուրջ խոչընդոտներ ունի: Մասնավորապես՝ նա կասկած է հայտնել, որ թյուրքական պետությունները կձգտեն ինտեգրացիայի նման բարձր աստիճան զարգացնել: «Տարածաշրջանային իրողություններն այնպիսին են, որ Կենտրոնական Ասիայում ռազմաքաղաքական առումով Ռուսաստանի տնօրինումն աքսիոմ է, որն ապացույցի կարիք չունի,- բացատրել է Հասը:- Ըստ այդմ՝ «Թուրանի բանակի» ձեւավորումը ոչ միայն կառաջացնի Մոսկվայի անհանգստությունը, այլ նաեւ որոշակի հետեւանքներ կբերի ինչպես Կենտրոնական Ասիայի երկրներին, այնպես էլ հենց Թուրքիային»։ Դա լավ են ցույց տվել Ղազախստանի իրադարձությունները:

«Նախագահ Տոկաեւը չի դիմել Թուրքիային ռազմական զորակազմի ուղարկման հարցում օգնության համար՝ լինեն խաղաղապահներ, թե այլ զորքեր,- նշել է փորձագետը։- Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրների վերջին նիստում Մոսկվան փաստացի հանդես եկավ որպես անվտանգության երաշխավոր։ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունն ու Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների ելույթները հաստատում են դա։ Հենց այդ պատճառով դժվար է ենթադրել, որ այս ֆոնին Կենտրոնական Ասիայի երկրներից որեւէ մեկը կցանկանա վտանգել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հատկապես երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի հետ «ռազմաքաղաքական համագործակցությանը»։ Հասը վստահ է, որ Կենտրոնական Ասիայի երկրների մտածելակերպը մոտ է ռուսականին:

Հասը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի այլ երկրների միջեւ սահմանների բացակայության վրա։ «Նույնիսկ եթե հաշվի առնենք Ադրբեջանում Նախիջեւանի միջանցքի հնարավոր ապաշրջափակումը, դրա նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության օգնությամբ»,- եզրափակել է վերլուծաբանը։

Անշուշտ, հետաքննությունը կբացահայտի, թե ով կամ ովքեր էին կանգնած ղազախական իրադարձությունների հետեւում: Ակնհայտ է, որ «Թուրանի բանակի» ստեղծման մասին հայտարարությունները ծրագրային չեն, քանի որ այսօր չեն համապատասխանում այդ երկրի տնտեսական ու քաղաքական հնարավորություններին: Թուրք պաշտոնյաները փորձում են պարզապես ղազա՛խ ժողովրդին «քաղցր» բառերով ապացուցել, որ իրենք կապ չունեն ղազախական անկարգությունների հետ: Իսկ երբ պարզվեց, որ շարժմանը մասնակցել են Թուրքիայի հետ կապված մեծ թվով մարդիկ, թուրքերը պատասխանատվության սլաքն ուղղեցին դեպի Ֆեթուլլահ Գյուլենը, որը հայտնի է Թուրքիայում հայտնի հեղաշրջման փորձի ղեկավարմամբ: Իրականում Թուրքիան վախենում է ղազախական իրադարձությունների բացահայտումից, որոնք կարող են շատ ծանր ազդեցություն ունենալ թուրք-ղազախական հարաբերությունների վրա…

Թեգեր: Թուրանի բանակԹուրքիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Զոհվածների մայրերին կաջակցեն

Զոհվածների մայրերին կաջակցեն

Հայտնի է Ալիեւին նյարդայնացնող հարցերի շրջանակը

Հայտնի է Ալիեւին նյարդայնացնող հարցերի շրջանակը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist