Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քրդերի դերը Իրաքի խորհրդարանում դարձել է որոշիչ

Հունվարի 14, 2022
Միջազգային
Քրդերի դերը Իրաքի խորհրդարանում դարձել է որոշիչ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
216
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 9-ին Իրաքի 5-րդ գումարման խորհրդարանը, որը ձեւավորվել է արտահերթ ընտրությունների արդյունքում, առաջին նիստն է գումարել 329 անդամ ունեցող խորհրդարանի 228-ի մասնակցությամբ, որի ընթացքում 200 ձայնով կրկին խոսնակ է ընտրվել Մոհամեդ ալ Հալբուսին։

Նշենք, որ, չգրված օրենքի համաձայն, 2005-ի հետսադամյան խորհրդարանական առաջին ընտրություններից ի վեր, ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի՝ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը՝ քուրդ։ Խորհրդարանի առաջին նիստին ընտրվել են նաեւ առաջին եւ երկրորդ փոխխոսնակները։ Առաջինը Հաքեմ ալ Զամելին է, հայտնի շիա հոգեւորական Մոքթադա Սադրի հոսանքից, որը, նախորդ ընտրություններին կոմունիստական եւ ժողովրդավարական կուսակցությունների հետ կազմելով «Սաերուն» (Դեպի բարեփոխություններ) դաշինքը, 54 ձայնով առաջատար էր, բայց ի սկզբանե հրաժարվել էր վարչապետի պաշտոնն ստանձնելուց։ Սակայն այս ընտրություններին մասնակցել է դաշինք չկազմելով եւ կրկին առաջատար է՝ 73 ձայնով։ Միաժամանակ, նա ջանքեր է գործադրում խորհրդարանում ձեւավորելու մեծամասնության խմբակցություն, որը կներկայացնի վարչապետի թեկնածուին՝ գործադիրի առաջին դեմքին։ Երկրորդ փոխխոսնակն Իրաքի Քրդստանի ինքավարության խոշորագույն Ժողովրդավար կուսակցության անդամ Շախան Աբդուլահն է։ Սադրը հայտարարում է, թե քրդական հիշյալ կուսակցության ու Ալ Հալբուսի «Զարգացում» դաշինքի հետ 141 անդամով կազմելու է մեծամասնության դաշինք։ Մյուս կողմից՝ «Շիաների համերաշխության շրջանակներ» դաշինքը, որը 96 անդամ ունի, բանակցում է ե՛ւ Քրդստանի ժողովրդավար կուսակցության, ե՛ւ անկախ թեկնածուների հետ՝ հայտարարելով, թե մեծամասնության դաշինքն իրենք են կազմելու։ Այլ կերպ ասած՝ խորհրդարանում ու վարչապետի ընտրության հարցում առաջացել է քաղաքական նոր ճգնաժամ, որի լուծումն իրաքցի որոշ վերլուծաբաններ տեսնում են միայն շիա հիշյալ երկու ուժերի համախմբման մեջ, ինչի հավանականությունը, թերեւս, մեծ չէ։

2021 թ. հոկտեմբերի 10-ի արտահերթ ընտրությունները պայմանավորված էին 2019 թ. հոկտեմբերից Իրաքում սկսված բողոքի ցույցերով, որոնք ներքին ճգնաժամի պատճառ էին դարձել։ Ցույցերի բուն առիթը բնակչության ծայրաստիճան աղքատությունն ու դժգոհությունն էին։ Դրանք սկսվեցին Բաղդադում ու կայծակնային արագությամբ տարածվեցին երկրի հարավային շիաբնակ նահանգներում, որոնք ուղղված էին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության անարդյունավետության, գործազրկության աճի, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլնի դեմ։ Ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ բախումների ընթացքում՝ դեկտեմբերին արդեն շուրջ 500 զոհ կար։ Ցուցարարներն առաջ էին քաշել նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը։ Եվ նույն թվականի նոյեմբերի 29-ին վարչապետ Ադել ալ Մահդին հրաժարական տվեց։ Դեկտեմբերի 24-ին խորհրդարանին հաջողվեց հաստատել 50 կետից բաղկացած ընտրությունների նոր օրենսգիրք, որի համաձայն՝ ընտրությունները դարձել են համաիրաքյան՝ հաշվի չառնելով ցեղատոհմական փոխհարաբերություններն ու առկա ավանդույթները։ Բացի այդ, որպեսզի դրանք կրեն ավելի ժողովրդավարական բնույթ եւ պատնեշեն խոշոր ցեղերի ձայները մեկ տեղ կուտակվելուն, ընտրատարածքները 18-ից հասցվել են 83-ի։ Եվ, ի վերջո, 329 անդամ ունեցող խորհրդարանի 25 տոկոսը հատկացվել է իգական սեռին, 9-ը՝ կրոնական փոքրամասնություններին։ Այս առնչությամբ գոհունակություն էր հայտնել Սադրը՝ շեշտելով, թե այն խաղից դուրս է թողնելու բոլոր կոռումպացված, անազնիվ կուսակցություններին։

Սակայն արտահերթ ընտրությունները կազմակերպող անկախ վարչապետի ընտրությունը բավական դժվար գործընթաց էր, եւ շահագրգիռ ուժերին միայն 2020 թ. մայիսի սկզբին հաջողվեց համաձայնության գալ Մոստաֆա ալ Քադեմի թեկնածության շուրջ, որը չմասնակցեց ընտրություններին։ Այսուհանդերձ, ընտրություններին մասնակցությունը 43 տոկոսով զիջեց անգամ նախորդին, որը 44,5 տոկոսով համարվել էր ռեկորդային ցածր ցուցանիշ, եւ, փաստորեն, նոր ռեկորդ արձանագրվեց, ինչը փորձագետները պատճառաբանել են ցույցերի ակտիվիստների դժգոհությամբ ու այն բոյկոտելով։ Ավելին, որոշ ուժեր շեշտում են, որ իրականում մասնակցությունն ավելի պակաս է եղել։ Հոկտեմբերի 17-ին ընտրությունների անկախ գերագույն հանձնաժողովի նախագահ Ադնան Ջալիլը հայտարարեց ընտրությունների արդյունքները, ինչը մասնակից որոշ ուժերի շրջանում լուրջ դժգոհություն առաջացրեց, մասնավորապես՝ իրանամետ Հադի Ամերիի առաջնորդած «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) դաշինքի։ Վերջինս նախորդ ընտրություններում 53 ձայնով երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում, մինչդեռ արտահերթ ընտրություններում 17 ձայնով 5-րդ տեղում է։ Վերջինիս գլխավորությամբ տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնք, թերեւս, անցան ապարդյուն, եւ որեւէ փոփխություն վերջնական արդյունքում հօգուտ այդ ուժի տեղի չունեցավ։ Բացի այդ, «Ալ Ֆաթհը» արդյունքները բողոքարկել է նաեւ դաշնային դատարանում, որը դեռեւս որոշում չի կայացրել։ Երկրորդ տեղում, ինչպես նշվեց, խորհրդարանի խոսնակ սունի Մոհամեդ ալ Հալբուսիի «Զարգացում» դաշինքն է, իսկ 3-րդ տեղում է 33 ձայնով նախկին վարչապետ շիա Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետություն» դաշինքը։ 4-րդ տեղում 31 ձայնով Քրդստանի ժողովրդավար կուսակցությունն է, իսկ Քրդստանի հայրենասիրական կուսակցությունը՝ 18 ձայնով 6-րդ տեղում։ Այնուհետեւ 10 կուսակցություններ ու դաշինքներ ընդհանուր առմամբ 57 ձայն ունեն, 40 ձայն էլ ունեն անկախ թեկնածուները։

Փաստորեն, խորհրդարանում մեծամասնության դաշինքի ձեւավորումը, եթե շիաներն ընդհանուր հայտարարի չգան, մեծապես կախված կլինի Քրդստանի ժողովրդավար կուսակցությունից ու ինչ-որ տեղ նաեւ անկախներից։ Ի դեպ, քրդական տարբեր կուսակցություններից ընդհանուր առմամբ ընտրվել է 63 պագամավոր։ Խորհրդարանի խոսնակի ընտրվելուց հետո քաղաքական ուժերին խորհրդակցությամբ նախագահի թեկնածու ընտրելու համար 15 օր ժամանակ է տրվում, որը կստանա պատգամավորների 2/3-ի ձայները։ Դրանից հետո ընտրված նախագահը խորհրդարանին է ներկայացնելու վարչապետի թեկնածուին։ Սակայն նախ պետք է հաղթահարվի մեծամասնության դաշինքի ձեւավորման հարցը։ Նշենք, որ, ըստ երեւույթին, նախագահի թեկնածուն լինելու է գործող նախագահ Բարհամ Սալեհը։ Այդ մասին հայտարարել է Քրդստանի հայրենասիրական կուսակցությունը՝ շեշտելով, որ քրդական ուժերի միասնական թեկնածուն ներկայիս նախագահն է։ Հատկանշական է նաեւ, որ Սադրը, որպես վարչապետի թեկնածու, հակված է Մոստաֆա ալ Քադեմի կողմը, մինչդեռ Ամերին եւ Նուրի ալ Մալեքին, որոնք «Շիաներ» համերաշխության շրջանակի գլխավոր ուժերն են, դեմ են նրան։ Հանգամանք, ինչի պատճառով, թերեւս, մեծամասնության դաշինքի շուրջ առաջացած ճգնաժամը հազիվ թե շուտափույթ հաղթահարվի, եթե հաշվի առնենք նաեւ, որ այդ հարցում խիստ շահագրգիռ են օտարերկրյա ուժեր։

Թեգեր: Իրաքքրդեր
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կրթությունը զե՞նք, թե՞ գենետիկ պահանջ

Կրթությունը զե՞նք, թե՞ գենետիկ պահանջ

Փարավոնների երկրի հայազգի «փարավոնը»

Փարավոնների երկրի հայազգի «փարավոնը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist