Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Իրանա-ռուսական պայմանագիրը գաղտնիք չէ»

Ռաիսիի այցը Մոսկվա` իրանական քաղաքագետների դժգոհության պատճառ

Հունվարի 25, 2022
Միջազգային
«Իրանա-ռուսական պայմանագիրը գաղտնիք չէ»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
434
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Մոսկվա առաջացրել է Թեհրանի քաղաքական որոշ շրջանակների դժգոհությունը: Գործադիր իշխանությունից պահանջել են բացահայտել Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ ռազմավարական համաձայնագրի մանրամասները, որի նախագիծը հանձնվել է Կրեմլին այցի ընթացքում: Պայմանավորվածությունների շուրջ գաղտնիությունը կասկած է առաջացնում, որ Ռաիսիի վարչակազմը զիջումներ է արել կրեմլյան գործընկերներին, որոնք խոցելի են դարձնում Իրանը: Առանձին քաղաքագետներ ասում են, թե երկիրը վերածվում է «Չինաստանի եւ Ռուսաստանի գաղութի»:

Իրանական «Արման» թերթի հետ զրույցում այաթոլլահ Հոսեյն Մուսավի Թաբրիզին դիմել է գործադիր իշխանությանը` հրապարակելու Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության մասին 20-ամյա համաձայնագրի նախագծի բովանդակությունը:

«Հասարակությունը չգիտի, թե այդ փաստաթուղթն ինչ կետեր ունի, եւ ինչ շահ կստանա Իրանը,- բացատրել է քաղաքագետը:- Ահա թե ինչու իմ խնդրանքն այն է, որ կառավարությունը հրապարակի այդ պայմանագրերն ու դրանց մանրամասները»:

Թաբրիզին չի բացառել, որ փաստաթղթի մշակման ժամանակ Իսլամական Հանրապետության հետաքրքրությունները կարող են չհամընկնել Մոսկվայի հետաքրքրությունների հետ, իսկ պայմանագրերից վնասը կարող է ավելին լինել, քան հնարավոր օգուտը: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն արժանի է վստահության»,- շեշտել է նա:

Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը կնքվել է 20 տարի առաջ: Փաստաթուղթն ավտոմատ կերպով պետք է երկարաձգվի 5 տարին մեկ, սակայն որոշ ժամանակ առաջ իրանցիները հանդես եկան դրա վերամշակման օգտին: Պայմանագրի տարբերակներից մեկը Ռաիսիի այցի ընթացքում փոխանցվել է ռուսական կողմին: «Մենք կարծում ենք, որ այդ փաստաթուղթը, իհարկե, կորոշի երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական գործակցությունը,- նշել է Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում:- Ոչ մի սահմանափակում չկա մեզ բարեկամ երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար, եւ այդ հարաբերությունները ռազմավարական կլինեն»: Իրանի վարչակազմի ղեկավարը նշել է, որ երկու երկրների կապերը «կարճաժամկետ կամ դիրքային չեն լինի»:

Մեկնաբանելով Կրեմլի հետ ռազմավարական գործարքի վրա աշխատանքը` իրանական ազդեցիկ բարեփոխիչ Մոհամմադ Զարե-Ֆումանին բաց հայտարարել է, որ իր երկիրը վերածվել է «Չինաստանի ու Ռուսաստանի գաղութի», որոնք, նրա խոսքերով, զբաղվում են «Իրանի տնտեսության փլուզմամբ»: Քաղաքական գործիչը նկատի ունի անցյալ տարի Թեհրանի եւ Պեկինի միջեւ կնքված բազմակողմանի համագործակցության մասին 25-ամյա համաձայնագիրը։ Դրա մշակումն ուղեկցվել է նաեւ լուրերով, որ իրանական կողմը պատրաստ է իր ինքնիշխանությունը փոխանակել տնտեսական եւ ռազմական օգնության հետ։ Ի դեպ, այն, որ Չինաստանի հետ գործարքը մնում է գաղտնի, Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բացատրել են չինական կողմի դիրքորոշմամբ, որը հրապարակայնություն չի ցանկանում։

«Արման» թերթը նաեւ մեջբերել է իրանական առեւտրի պալատի ներկայացուցիչ Մասուդ Դանեշմանդի խոսքերը: Վերջինս կասկած է հայտնել, որ Մոսկվայի հետ ռազմավարական պայմանագրի ստորագրումը Թեհրանին նկատելի օգուտ կբերի: «Մենք 20-ամյա պայմանագիր ունենք, որի ժամկետը լրանում է այս տարի,- հիշեցրել է նա:- Բայց առանց պատասխանի է մնում հարցը, թե այդ համաձայնագիրն ինչ օգուտ է տվել Իրանին միջազգային պատժամիջոցների շրջանում»: Դանեշմանդն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Իսլամական Հանրապետությունը չի կարող վստահ լինել Ռուսաստանի դիվանագիտական աջակցությանը նույնիսկ այն դեպքում, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հանկարծ հավանություն տա Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի:

Ի դեպ, մյուս պաշտոնյաները հերքում են ռուս-իրանական համաձայնագրի վերջնական տեսքի շուրջ դավադրության տեսությունները: Իրան-Ռուսաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Էբրահիմ Ռեզայն «Իռնա» գործակալությանը տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը քննադատության է ենթարկվում քաղաքական որոշ շրջանակների ներկայացուցիչների կողմից։ Բացի այդ, նա վստահեցրել է, որ իր երկիրը չի զբաղվի փոխանակման սխեմաներով՝ նավթի դիմաց այլ խաղացողներից որեւէ բան ձեռք բերելով։ Նրա խոսքերով` «իրանա-ռուսական պայմանագիրը գաղտնիք չէ»։ Ավելին` վաղ թե ուշ դրա կետերը կհրապարակվեն։ Ռեզայը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվայի հետ պայմանավորվածություններն իրականացման դեպքում «անմիջական ազդեցություն կունենան տնտեսական եւ կենսական պայմանների վրա»:

Գաղտնիության մթնոլորտն ուղեկցել է, ի թիվս այլ բաների, Իրանին ռուսական առաջադեմ սպառազինությունների մատակարարման շուրջ բանակցություններին։ Ռաիսիի ժամանումից դեռ շատ առաջ լուրեր էին պտտվում Մոսկվայից փոխանակման ծրագրերով ռազմական տեխնիկա գնելու համար Թեհրանի պատրաստակամության մասին: Բացի այդ, ենթադրություններ կային այդ նպատակների համար վարկ հատկացնելու Կրեմլի պատրաստակամության մասին: Սակայն Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը։

Արեւմտյան հանդեսների հրապարակումների համաձայն՝ Մոսկվայի հետ բանակցություններում քննարկվել է նաեւ իրանական միջուկային ծրագրի միջանկյալ գործարքի տարբերակը։ «NBC News» ալիքի աղբյուրները բացատրել են, որ ռուսական կողմն այս նախաձեռնությունն առաջ է քաշել, որպեսզի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի` 2015 թ. նախկին համաձայնագրի բանակցային գործընթացում գոնե քայլ անի։ Սակայն, դատելով այս հաղորդումներից, Թեհրանը մերժել է միջանկյալ պայմանավորվածություններով տարբերակը։

Թեգեր: Էբրահիմ ՌաիսիԻրանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Խոտորնակին՝ խոտորնակ»

«Խոտորնակին՝ խոտորնակ»

Բացատրական բառարան

Բացատրական բառարան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist