Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քաղաքական «շախմատային տախտակի» անհայտները

Նորմանդական քառյակի ներուժը Ուկրաինայի շուրջ ճգնաժամը լուծելու հարցում

Հունվարի 26, 2022
Միջազգային
Քաղաքական «շախմատային տախտակի» անհայտները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Կողմերը շարունակում են ավելացնել զինված ուժերի եւ սպառազինությունների թվաքանակը, սակայն հայտարարությունների մակարդակում նկատվում է «կես քայլ հետ», որը, ելնելով հետագա զարգացումներից, կարող է նշանակել ինչպես լարվածության նվազեցում, այնպես էլ հետքայլ` առաջ մղվելու նպատակով։

Անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 24-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնն այս շաբաթ Մոսկվային կուղարկի գրավոր պատասխաններ՝ սպասելով ռուսական իշխանությունների արձագանքին։ Ամերիկյան կողմն ակնկալել է, որ նույն կերպ կվարվի նաեւ ՆԱՏՕ-ն։ Միաժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ որեւէ զիջման գնալ Ռուսաստանին անվտանգության հարցերում՝ համարելով, որ այդ բանակցություններում առաջընթացը հնարավոր է միայն փոխադարձ քայլերի հիման վրա։ «Այստեղ առանցքային կետն այն է, որ մեր ձեռնարկած ցանկացած քայլ զիջում չի լինի, դրանք պետք է արվեն փոխադարձ հիմունքներով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը նույնպես պետք է ինչ-որ բան անի մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերին Ռուսաստանն իր ներկայացրած համաձայնագրերի նախագծերով Արեւմուտքից պահանջում էր իրավական երաշխիքներ՝ հրաժարվելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արեւելք, դաշինքին Ուկրաինայի միանալուց եւ հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ հիմնելուց։ Առաջարկվող կետերից էր նաեւ Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենք չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի՝ 1997 թ. ունեցած դիրքեր վերադառնալու հարցը։

Լարվածության ֆոնին լուծումների եւ քայլերի տարբերակներ են ներկայացվում Ֆրանսիայից եւ Գերմանիայից։ Մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի իր տարբերակը, որի նպատակով առաջիկա օրերին սպասվում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։ Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ֆրանսիայի նախագահը «վճռական է տրամադրված օգտագործելու բոլոր դիվանագիտական ռեսուրսները՝ Եվրոպայում կայունությունը պահպանելու, համերաշխություն եւ պատրաստակամություն ցուցաբերելու համար՝ աջակցելով իրենց անվտանգությամբ մտահոգված ԵՄ երկրներին»։ «Ֆրանսպրեսսի» տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հաստատել է նաեւ, որ այսօր Փարիզում նախատեսված է նորմանդական ձեւաչափով (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ուկրաինա) քաղաքական խորհրդականների հանդիպումը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։ Նկատենք, որ այս ուղղությամբ Ֆրանսիայի դերակատարության բարձրացումը կարող է քաղաքական միավորներ ապահովել Մակրոնի համար առաջիկա նախագահական ընտրություններում։ Հաջողության գրանցումը ցանկացած ուղղությամբ կարեւոր է այնքանով, որ երկիրը որոշակի խնդիրներ է ունեցել, ինչպես օրինակ՝ աֆրիկյան ուղղությամբ։

Ինչ վերաբերում է նորմանդական քառյակից Գերմանիային, ապա ավելի վաղ թե՛ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, թե՛ արտգործնախարար Անալենա Բերբոքը դեմ էին արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն։ Գերմանիան արգելափակել էր Էստոնիայի կողմից ԳԴՀ-ում արտադրված 122 մմ տրամաչափի D-30 հաուբիցների տեղափոխումը։ Միաժամանակ Բերբոքը նշել էր, որ Գերմանիան կենտրոնանալու է Ուկրաինային տնտեսական աջակցության վրա։

Գերմանիայի նման որոշումն ինքնըստինքյան բացասական արձագանք է գտել Ուկրաինայում։ Երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ Կիեւի եւ Բեռլինի հարաբերություններում եկել է «ճշմարտության պահը», եւ հիմա «Գերմանիայի հետ միասին, հասել են ճշմարտության պահի մի շարք սկզբունքորեն կարեւոր հարցերի շուրջ Ուկրաինայի անվտանգության եւ ապագայի համար՝ որպես անկախ պետություն, եւ եվրատլանտյան անվտանգության մասով, ընդհանուր առմամբ»։

Զարգացումների նման համատեքստում հետաքրքիր է դառնում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հայտարարությունը։ Երեկ նա հանդես էր եկել ICTV հեռուստաընկերության «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում՝ հայտարարելով, որ ներկայումս ինքը չունի տվյալներ մոտ ապագայում Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի վերաբերյալ, ինչպես նաեւ «ցածր» է գնահատել Պեկինի օլիմպիական խաղերի ավարտի օրը՝ փետրվարի 20-ին, հարձակման հավանականությունը։ «Այսօր, այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից չի ստեղծվել ոչ մի հարվածային ուժ, որը ցույց կտա, որ վաղը նրանք անցնելու են հարձակման»,- «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ՝ ասել է Ռեզնիկովը։

Արեւելյան Եվրոպայում անվտանգության ներկայիս բարդ իրավիճակի, Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայության վերաբերյալ բավականին հետաքրքիր վերլուծությամբ է հանդես եկել Լեքսինգթոնի ինստիտուտի ավագ վերլուծաբան-հետազոտող Սառա Ուայթը։ Ի դեպ, Լեքսինգթոնի ինստիտուտն ԱՄՆ ազգային անվտանգության վերլուծական կենտրոն է, որը կենտրոնանում է անվտանգության խնդիրների վրա՝ ներառյալ պաշտպանության ծախսերը, ռազմական տեխնոլոգիաները, տնտեսական մրցունակությունը, էներգետիկ քաղաքականությունը եւ լոգիստիկան: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ստիպված լինել գործել երկու ճակատով, քանի որ մոռանում է «Կալինինգրադի խնդրի» մասին։ «Մի կողմից հարձակում կարող է տեղի ունենալ ՆԱՏՕ-ի ամենաարեւելյան սահմանի երկայնքով, հատկապես Բելառուսի հետ Լեհաստանի սահմանի երկայնքով, կամ բալթյան երկրներից մեկում: Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ն կարող է զգալ նույն ջախջախիչ հարձակումը գործնականում սեփական տնից՝ լավ զինված Կալինինգրադի մարզից: Այսպիսով՝ «Կալինինգրադի խնդիրը», որի մասին մոռանում է անվտանգության փորձագետների մեծ մասը, միանգամայն իրական է»,- գրում է Սառա Ուայթը։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «վերջերս Կալինինգրադն ավելի ու ավելի է նմանվում միջուկային զենքի կղզու»։

Աշխարհի քաղաքական «մեծ շախմատային տախտակը» բազմաթիվ անհայտներ է պարունակում, որտեղ որոշիչ կարող է դառնալ ցանկացած ուժային հավասարակշռության փոփոխություն։ Արյունահեղություններից խուսափելու համար հակամարտությունները բանակցությունների միջոցով լուծելու կոչ անող կողմերն այս անգամ իրենք կարող են լավագույն օրինակը ցույց տալ աշխարհին։

Թեգեր: ԱՄՆՆԱՏՕՈւկրաինաՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ոչ թե մրցակցության, այլ անվտանգության համար

Ոչ թե մրցակցության, այլ անվտանգության համար

Թուրքիան պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունի

Թուրքիան պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունի

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist