Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ոչ թե մրցակցության, այլ անվտանգության համար

Համատեղ զորավարժությունները չպետք է ընկալվեն որպես սպառնալիք

Հունվարի 26, 2022
Միջազգային
Ոչ թե մրցակցության, այլ անվտանգության համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
179
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են պլանավորում: Այս մասին գրում է իրանական «Javan»-ը՝ նշելով, որ ամեն անգամ, երբ Արեւմուտքում լսում են նման իրադարձության մասին, տեղի ԶԼՄ-ները շտապում են հաղորդել «ծովերում ծավալվող մրցակցության մասին»: «Javan»-ը անդրադարձել է նշված երեք երկրների հետապնդած իրական նպատակներին:

Չինական հանդեսներից մեկի հեղինակները վերանայել եւ վերլուծել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի մասնակցությամբ առաջիկա ռազմածովային զորավարժությունների նշանակությունը՝ մեջբերելով չինացի պաշտոնյաների եւ ռազմական փորձագետների գնահատականները։ «Global Times» պարբերականը գրում է, որ ԶԼՄ-ներն անցած շաբաթվա սկզբին, հենվելով Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրությունների վրա, հայտնել էին առաջիկա ռազմածովային զորավարժությունների մասին՝ ռուսական, իրանական եւ չինական ռազմանավերի մասնակցությամբ։ Սակայն զորավարժությունների անցկացման ստույգ ամսաթիվը չի նշվում։

Հարկ է նշել՝ առաջին անգամը չէ, որ այս երեք պետությունները համատեղ ռազմածովային զորավարժություններ են ծրագրում։ Չինական պարբերականի նյութում ընդգծվում է, որ 2019 թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերը քառօրյա վարժանքներ են անցկացրել Օմանի ծոցի ջրերում՝ կրկին Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ՝ երեք պետությունների միջեւ համագործակցությունն ամրապնդելու նպատակով՝ հաղթահարելու մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ ծովում: Ինչ վերաբերում է առաջիկա զորավարժություններին, ապա չինացի պաշտոնյաների եւ զինվորականների խոսքերով՝ դրանք արտացոլում են «Չինաստանի բարի կամքը» եւ նրա ձգտումը՝ պահպանելու «խաղաղությունն ամբողջ աշխարհում»՝ միաժամանակ ցուցադրելով ծովային անվտանգությունը պահպանելու երկրի կարողությունը:

Չինացի ռազմաքաղաքական փորձագետ Սուն Չժունպինը «Global Times»-ին տված հարցազրույցում նշել է, որ Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը պետք է նոր հիմքերի վրա ամրապնդեն համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Այս դեպքում առանձնահատուկ կարեւորություն ունի անվտանգությունը ծովում, քանի որ ներկայումս «մի շարք պետություններ» ցանկություն ունեն խախտել անդորրը աշխարհի տարբեր ջրային տարածքներում։ Իսկ դա, ըստ փորձագետի, ոչ միայն սպառնում է անվտանգությանը, այլեւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին, ապա այս երկրների համար հատկապես կարեւոր են հանգստությունը ծովերում ու ծովային փոխադրումների անվտանգության ապահովումը։ Մասնավորապես՝ Ռուսաստանը միջազգային առեւտուրն իրականացնում է հիմնականում ծովային ճանապարհով։ Իրանը նույնպես առաջին հերթին նավեր է օգտագործում նավթ եւ հեղուկ գազ տեղափոխելու համար, քանի որ նրա էներգառեսուրսների հիմնական գնորդները Հեռավոր Արեւելքի երկրներն են։ Ուստի այդ թեման չափազանց կարեւոր է Իրանի համար։ Իսկ Չինաստանը, որն աշխարհում նավթի եւ գազի խոշորագույն ներկրողն է, նույնպես ներմուծման համար օգտագործում է ծովային ճանապարհը եւ իր արտաքին առեւտուրը գերազանցաբար ծովով է իրականացնում։

Չինացի փորձագետը շեշտել է, որ երեք պետությունների տնտեսական անվտանգության ապահովումն ուղիղ կախվածության մեջ է նավարկության անվտանգությունից։ Մենք հաճախ ենք տեսնում, թե ինչպես են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը համագործակցում միմյանց հետ, հատկապես՝ այս ոլորտում, համատեղ աշխատանք են կատարում եւ դիմակայում տարածաշրջանային ու համաշխարհային գերիշխանությանը, իրականացնում ծովահենության կանխարգելմանն ուղղված գործողություններ։ Ռազմածովային համատեղ զորավարժությունները, փորձագետի կարծիքով, արդեն «առօրյա» գործ են դարձել, եւ ոչ ոք չպետք է դրանք ընկալի որպես սպառնալիք։

Կապված դրա հետ՝ եւս մեկ անգամ կարելի է վերհիշել վերը նշված 2019 թ. ռուս-իրանա-չինական ռազմածովային զորավարժությունները: Անմիջապես այն բանից հետո, երբ երեք պետությունները հայտարարեցին դրանց անցկացման մասին, ամերիկյան որոշ պարբերականներ շտապեցին հաղորդել «ծովերում ծավալվող մրցակցության» մասին։ Այդ հրապարակումների հեղինակներն ընդգծել են, որ զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի «երեք գլխավոր ծովային մրցակիցների» կողմից։

Բայց հարկ է եւս մեկ անգամ նշել, որ այս զորավարժությունների նպատակն առաջին հերթին, ինչպես դա տեսնում են ՉԺՀ-ում, ոչ թե մրցակցությունն է, այլ անվտանգությունը։ Չինական արտաքին առեւտուրը, գուցե նույնիսկ ավելի մեծ չափով, քան ռուսականը կամ իրանականը, անվտանգության կարիք ունի՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ ռեսուրսների սուր կարիքը, որոնք ՉԺՀ-ն օգտագործում է բացառապես ժողովրդական տնտեսության մեջ եւ «խաղաղ նպատակներով»:

Չինական պարբերականը, ամփոփելով փորձագետի հետ հարցազրույցը, նշել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը ծովային անվտանգության ոլորտում համագործակցում են բացառապես փոխշահավետ հետաքրքրությունների հիման վրա եւ հանուն փոխշահավետ հարաբերությունների, բայց ոչ մի դեպքում՝ ինչ-որ միություն կամ դաշինք ստեղծելու նպատակով: Որպես ապացույց՝ կարելի է նշել օրինակը, որի մասին հաճախ են խոսում փորձագետները։ Այսպես՝ Իրանը կարող է ապահովել Չինաստանի նավթային կարիքների մեծ մասը, սակայն միեւնույն ժամանակ հույս ունի էներգառեսուրսների արտահանման միջոցով բարձրացնել իր տնտեսական հզորությունն ու անվտանգությունը։

Կապված Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի կոալիցիայի հնարավոր ստեղծման հետ՝ երեկ Հյուսիսային Օսեթիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարություն է արել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին. «Իհարկե, եւ ԱՄՆ-ը, եւ Արեւմուտքը, ընդհանուր առմամբ, անհանգստացած են նոր կոալիցիաներից, որոնք այսօր ստեղծվում են միջազգային ասպարեզում: Ռազմավարական այդ կոալիցիաներից մեկը, ըստ նրա, կարող են կազմել Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը»: Ըստ նրա՝ Ռուսաստանը խոշորագույն տերություն է՝ տնտեսության, պաշտպանության, ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ տեխնոլոգիաների ոլորտներում հնարավորությունների մեծ ներուժով: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է դիվանագետը, Չինաստանը շուտով կշրջանցի ԱՄՆ-ին տնտեսության զարգացման տեմպերով: Իր հերթին՝ Իրանը ներկայումս նույնպես խոշոր տերություն է՝ զարգացած տնտեսությամբ, որը մեծ առաջընթացի է հասել ռազմական տեխնիկայի ոլորտում: «Ուստի Ռուսաստան-Իրան-Չինաստան կոալիցիայի ստեղծումն Արեւմուտքի համար կարող է մեծ ցավ նշանակել»,- հայտարարել է Ջալալին:

Թեգեր: ԻրանՉինաստանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունի

Թուրքիան պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունի

Վարպետի նամակները

Վարպետի նամակները

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist